Հինգ տարեկանում սիրում էի մի աղջկա… անունը՝ Լերկա (Валерия)… մայրիկիս ընկերուհու աղջիկն էր…մի քանի ամիս էլ մանկապարտեզի նույն խումբն ենք հաճախել բնականաբար էդ տարիքում դժվար էր զգացմունքներս թաքցնելը ու մայրս ամեն ինչ հասկացել էր… հաճախ էին ակնարկում, որ ես Լերկային եմ սիրում… մի օր էլ ասեցի.«Հեչ չեմ սիրե, օր դուք կըսեք «Լերկան սիրածդ է»: Լերկան լավ աղջիկ է, բայց ինքը իմ սիրածս չէ՝ ընկերս է… Հանդեսներից մեկի ժամանակ պետք է պարեի ոմն Գայանեի հետ, բայց հետո այնպես դասավորվեց, որ Լերկայի հետ պարեցի… այն հարցին, թե ինչու՞ չէի ուզում Գայանեի հետ պարել՝ պատասխանեցի. «Գայանեն լավը չէ, համ էլ ինչխոր տղա էղնի՝ սաղ օրը կռիվ կենե, ձեռներն էլ իմիցս հաստ են՝ պարելու համար հարմար չէ»… Ինձ ու Լերկային մանկապարտեզից տուն տանելու համար կա՛մ իմ մայրն էր գալիս, կա՛մ նրանը… մի անգամ երկուսն էլ չեկան մեր հետևից ու մոտ մեկ ժամ ես ու ՆԱ գրատախտակին անկապ բաներ էինք նկարում, բայց երկուսս էլ մյուսի նկարածի մասին լավ կարծիք էինք հայտնում…
Վերջերս տեսա Լերկային… այնքա՜ն գեղեցիկ էր դարձել…
Էջանիշներ