Վայյ, ինչ լավ թեմա է…
Սիրով եմ հաճախել մանկապարտեզ: Սկզբում Հրազդանում ռուսական մանկապարտեզ էր: Այնտեղի հուշերից շատ բան չի մնացել, մսուր-մանկապարտեզ էր: Արսեն Սաֆարյանը մեր խմբից էր, նկարը դեռ կա: Խմբում հիմնականում ռուսներ էին ու մեջների "կյաժը" ես ու Արսենն էինք: Հետո այդ ժամանակվանից հիշում եմ, որ ինձ ասում էին, թե ես աղջիկ եմ, բոլորին ծեծում էի ու բռունցքներով փորձում հակառակն ապացուցել: Հետո Երևանի 127 մանկապարտեզն էի հաճախում: Այնտեղ էլ մի բարի պտուղ չեմ եղել, բոլորին ծեծում էի, ով համարձակվեր ինձ կամ քրոջս նեղացնել: Հիշում եմ, մի անգամ մի տղայի էնպես էի ծեծել, որ քթից արյուն էր եկել ու քրոջս հագուստին էր լողոզվել այդ արյունը ու զուգարանում քրոջս հագուստն էի լվանում:
Մանկապարտեզի ջերմ հուշերից մնացել են պարերը: Շատ եմ պարել, օրինակ Դինամոյում, Համալիրում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Մի ժամանակ Ծաղկի պարահանդես գոյություն ուներ, այդ պարահանդեսը Համալիրում էր: Մենք կակաչներ էինք՝ դեղին ու կարմիր: Հիշում եմ ոնց էինք ծաղկի թասակի ծանրության տակ գլուխներս հազիվ ձիգ պահած պարում…
Երնեկ էն ժամանակները…![]()




Մեջբերել
Միշտ մանկապարտեզի բակից նայում էի ու երանի տալիս, թե երբ պիտի գնամ դպրոց, բայց դե մանկապարտեզում ուրիշ էր
Մտածում էի, ախր ես հո դեբիլ չեմ, որ մոռանամ, չէ-որ ամբողջ խմբի ոտանավորները կարող եմ առանց մի պահ կանգնելու ասել
փաստորեն, կարգին մարտական աչոնիկ ես եղել փոքր ժամանակ, հա՞։ 
: Մի որոշ ժամանակ լաց էի լինում ու մամայիս ուզում
բայց հետո չգիտեմ թե որ բարի մոծակն ինձ կծեց
ու սկսեցի հավեսով գնալ
: Տանել չէի կարողանում նախաճաշը
, անհամբեր սպասում էի հանդեսներին
, միշտ մենակատար էի լինում պարերի ժամանակ :
Էջանիշներ