Սահմանում: Այն համակենտրոնացման ճամբարը, որտեղ աշխատանքային ժամերին պահում են երեխաներին, կոչվոմ է մանկապարտեզ:
Որպեսզի տեղի ունենա մանկապարտզը, անհրաժեշտ են, բայց ոչ բավարար հետևյալ պայմանները
- պետք է լինեն խաղալիքներ, բայց դրանցով թույլ չտրվի խաղալ,
- փափուկ/սիրուն աթոռին պետք է նստի ամենաուժեղը,
- երեխաներին պետք է ստիպեն զոռով խաղալ, զոռով քնել, զոռով երգել, զոռով նկարել, սահմանված ժամերին, սահմանված կարգով,
- դաստիարակները պետք է ատեն երեխաներին և հաճույք ստանան նրանց նսեմացնելուց:
Վերջին անգամ գնացել եմ մանկապարտեզ այն օրը, երբ մեր դաստիարակը բաժանեց մեզ թղթեր, ջրաներկ, որպեսզի զոռով նկարենք, սահմանված ժամանակ:
Դա իմ կյանքի առաջին և վերջին անգամն էր, երբ ինձ վրա ձեռք բարձրացրեց տականքը, այն բանի համար, որ առանց իր ասելու սկսել էի նկարել
Էջանիշներ