User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հաճույքո՞վ էիք մանկապարտեզ գնում

Քվեարկողներ
91. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, մեծ հաճույքով

    22 24.18%
  • Չեմ հիշում...

    9 9.89%
  • Մանկապարտեզ չեմ գնացել

    29 31.87%
  • Առանձնապես չէի սիրում

    16 17.58%
  • Զզվում էի

    15 16.48%
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Մանկապարտեզ

  1. #31
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Ժողովուրդ ինչ դաժան մանկապարտեզային տարիներ եք ունեցել
    Նարե ջան քո պատմածները, հատկապես զբաղմունքը քնելու ժամին, ցնցող էր Նկարի մեջ շատ լավիկն ես, առաջին սերդ՝ նույնպես
    Փաստորեն ես կարող եմ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մանկապարտեզը շատ սիրող, շատ մեծ հաճույքով մանկապարտեզ գնացող ու այսօրվա դրությամբ ոչչ մի վատ հուշ չունեցող մարդ Իդեպ, ես սրսկելուց չէի էլ խուսափում, միշտ առաջինն էի մտնում բուժքրոջ սենյակ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  2. #32
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Երեք մանկապարտեզ եմ փոխել…
    Երեքում էլ /հավեսով/ կերել եմ/ճաշերի սոխերը բնականաբար հանել եմ/ ու քնել եմ…
    Խաղի ժամերն ինձ հաճելի էին, որովհետև ծնված օրվանից երեխա շատ եմ սիրել
    Մի անգամ էրեխեքից մեկի մաման ուշանում էր,ինքն էլ լացում էր…ես էլ երազում էի, որ մի օր էլ մաման ինձ մոռանա մանկապարտեզում տեսնեմ կլացեմ, թե չէ…
    Ասեմ…դժվար չէր, քանի որ ախպորս հետ մանկապարտեզի նույն ֆռոնտում էինք ծառայում…
    Դայակի աղջկան/օգնական էր իբր/ չէի սիրում ու հենց մոտենում էր մահճակալիս, որ ստուգի քնած եմ, թե չէ, աչքերս փակ օթոցը քաշում էի գլխիս, իբր քնած ժամանակ էլ են էրեխեքը իրան արհամարհում…
    Մի անգամ եկան մանկապարտեզում մեզ նկարելու… աթոռից բարձրանալիս շրջազգեստիս հետևի մասն ամբողջովին մեխից պատռվեց…
    Երբ նկարվում էինք, որպեսզի ես ձեռքս հետև չտանեմ, ախպերս հետևի փեշս վերև բարձրացրած կանգնել էր ու ցույց էր տալիս, իբր իր քույրիկին գրկել ա
    Հետո աթոռին կպած մնացի, մինչև եկան տարան…
    Ոչ մի ընկերոջ չեմ հիշում…բացարձակ…մենակ լավ եմ սովորել օգնական հացի դասը…
    Մանկապարտեզային տարիքից շատ բան եմ հիշում, բայց հենց մանկապարտեզից ցավոք ոչ…
    Մանկապարտիզաններ ջաաաաաաաաաաան

  3. #33
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Երեք մանկապարտեզ եմ փոխել…
    Երեքում էլ /հավեսով/ կերել եմ/ճաշերի սոխերը բնականաբար հանել եմ/ ու քնել եմ…

    մինչև հիմա տանեմ չեմ կարողանում
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.04.2007, 10:24:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  4. #34
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մնացածը կգրի Goga-ն, որովհետև նույն մանկապարտեզն ենք գնացել, մի խումբ ցածր է եղել ինքը ու ամբողջ երկու թե երեք տարի հոգիս կերել է
    Վա՜յ, հիշեցի իմ կյանքի ամենատհաճ պահերը, երբ պետք է արթնանայի ու գնայի մանկապարտեզ:Տանել չեմ կարողացել այդ մանկապարտեզը
    Selene-ին հանգիստ չէի տալիս, ինքը մի խումբ բարձր էր, երբ դուրս էինք գալիս բակ խաղալու, ես ամեն գնով գտնում էի քուրիկիս, լացում, որ ինքն էլ չգնա խաղալու ու ինձ հետ մնա, խեղճ քույրս էլ իմ պատճառով չէր կարողանում խաղալ իր ընկերների հետ
    Ամենաշատը չէի սիրում այնտեղ քնել ու միշտ խաբում էի, որ ինձ շուտ են գալու տանեն, պիտի ես չքնեմ Շատ ծանր տարա, երբ քույրս դպրոց գնաց, իսկ ես դեռ մանկապարտեզում էի
    Հիշում եմ, հերթական անգամ բակ իջնելիս, ես փախչեցի ցանկապատի վրայով, ինձ այդպես խելոք չտեսնեք, գիտեք ինչքան ճարպիկ ու չարաճճի եմ եղել
    Անգամ ավարտական հանդեսին չմնացի ուրախանուլու երեխաների հետ, լացեցի ու մայրիկիս հետ տուն եկա
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  5. #35
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Հինգ տարեկանում սիրում էի մի աղջկա… անունը՝ Լերկա (Валерия)… մայրիկիս ընկերուհու աղջիկն էր…մի քանի ամիս էլ մանկապարտեզի նույն խումբն ենք հաճախել բնականաբար էդ տարիքում դժվար էր զգացմունքներս թաքցնելը ու մայրս ամեն ինչ հասկացել էր… հաճախ էին ակնարկում, որ ես Լերկային եմ սիրում… մի օր էլ ասեցի.«Հեչ չեմ սիրե, օր դուք կըսեք «Լերկան սիրածդ է»: Լերկան լավ աղջիկ է, բայց ինքը իմ սիրածս չէ՝ ընկերս է… Հանդեսներից մեկի ժամանակ պետք է պարեի ոմն Գայանեի հետ, բայց հետո այնպես դասավորվեց, որ Լերկայի հետ պարեցի… այն հարցին, թե ինչու՞ չէի ուզում Գայանեի հետ պարել՝ պատասխանեցի. «Գայանեն լավը չէ, համ էլ ինչխոր տղա էղնի՝ սաղ օրը կռիվ կենե, ձեռներն էլ իմիցս հաստ են՝ պարելու համար հարմար չէ»… Ինձ ու Լերկային մանկապարտեզից տուն տանելու համար կա՛մ իմ մայրն էր գալիս, կա՛մ նրանը… մի անգամ երկուսն էլ չեկան մեր հետևից ու մոտ մեկ ժամ ես ու ՆԱ գրատախտակին անկապ բաներ էինք նկարում, բայց երկուսս էլ մյուսի նկարածի մասին լավ կարծիք էինք հայտնում…
    Վերջերս տեսա Լերկային… այնքա՜ն գեղեցիկ էր դարձել…

  6. #36
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Այնքա՜ն վաղուց էր, որ շատ բաներ մոռացվել են արդեն։ Բայց կգրեմ այն, ինչ հիշում եմ, թե չէ մի քանի տարի հետո դա էլ կմոռանամ։

    Մանկապարտեզ հաճույքով չէի գնում, որովհետև ալարում էի առավոտ շուտ վեր կենալ, տնից դուրս գալու շորերս հագնել... Երբ որևէ բան պարտադրված էի անել, շա՜տ ալարկոտ էի դառնում։

    Հետո այն եմ հիշում, որ մեր մանկապարտեզի տղաներն ու աղջիկները իրար հետ չէին շփվում, չէին խաղում։ Մենք տղաներով մեր խաղերն էինք խաղում, աղջիկները՝ իրանցը։

    Ես մի քանի հոգու հետ էի ընկերացել, իրարից անբաժան էինք, այնպես որ ժամանակը լավ էր անցնում։ Նույնիսկ երկու հոգու անուններն եմ հիշում՝ Լևոն ու Ռուսլան։

    Ճաշարանի հոտից միշտ զզվել եմ։ Բայց մաննի կաշա շատ էի սիրում, ու այն հաճախ էին տալիս, այնպես որ դժգոհ չէի։ Բայց սուպերից զզվում էի։

    Ուրեմն մի անգամ մանկապարտեզում մի համերգ էինք նայում։ Սենյակում կլոր սեղաններ կային, այդ սեղանների շուրջ նստած էին նայում։ Իմ դիրքը լավը չէր, գլուխս 90 աստիճանով պտտացրել էի դեպի ձախ կողմ։ Աթոռիս դիրքն էլ ամաչում էի փոխել։ Վրաս կխոսեին։ Մինչև համերգի վերջը այդ դիրքով մնացի։ Հետո երբ համերգը վերջացավ, փորձում էի գլուխս ուղղել, բայց չէր ստացվում։ Գլուխս լռվել էր այդ վիճակում։ Վերջը մի բարձր դասարանցի տղա (ինքը դաստիարակներից մեկի տղան էր) ինձ մոտեցավ, գլուխս բռնեց ու թափով պտտացրեց, վիզս մի հատ ուժեղ ճտտաց ու գլուխս դզվեց։

  7. #37
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Վայ ոնց էի զզվում մանկապարտեզից: Հիմա որ կարդում եմ համակենտրոնացման ճամբարների մասին, ինձ թվում է, մեր մանկապարտեզն է նկարագրված: Ճաշ չուտողին սպասվում էր ճաշի պարունակությամբ «գլուխլվայի արարողություն»: Դե ճաշերն էլ ուտել չէր լինում: Մաննի կաշան /ամենօրյա/ մինչև հիմա տանել չեմ կարողանում: Էն ժամանակ էլ չէի ուտում, հետևանքները... արդեն գրեցի: Բա ստիպողաբար քնացնելը: Չէի քնում, հենց լսում էի մեր ռուս ու չաղ դաստիարակչուհու «Ես եկա՜»,- ն քնած էի ձևանում: Թե չէ, վայ նրան ով որ քնած չլիներ... ավելը ձեռն էին տալիս ու դե ազիզ ջան՝ մաքրի: Մի խոսքով՝ эксплуатация детского труда; Չնայած մանկապարտեզյան տարիներին «փոքրիկ ձեռքբերումներ» էլ եղան՝ ոջիլների տեսքով: 2 բանի համար էի մանկապարտեզ գնում՝ մի հատ տղայի էի սիրահարված, մեկ էլ մեր մանկապարտեզը չգիտեմ որտեղից ջեմով կոնֆետներ էր օգնություն ստանում, այ դրանց համար:

  8. #38
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մի համակենտրոնացման ճամբար էլ ավելացա՞վ։

    Էդ մաննի կաշայից, փաստորեն, բոլորն էին զզվում, հա՞։ Իրոք զզվելի էին. հիշում եմ՝ անյուղ, անհամ, մեջն էլ լիքը չլուծված գնդեր... յա՜խք...

    Ես մեկ էլ զզվում էի ձավարով ապուրից, կաթնովից ու մակարոնով փլավից (մակարոնները միշտ ահավոր վառած էին լինում )։ Իսկ հարիսան զզվանքների զզվանքն էր ինձ համար (խլինքի էի նմանեցնում )։ Բա կիսելից ո՜նց էի զզվում, բայց լավ էր՝ էդ մեկը շատ չէին տալիս։ Մենակ կոտլետն էր համով ու բորշչը։

    Քանի որ ես ահավոր դանդաղ էի ուտում, միշտ ամենավերջինն էի լինում։ Բոլորը պառկում էին քնելու, իսկ ես դեռ մզմզում էի առաջին ճաշի վրա... Երկրորդն էլ դեռ սպասում էր, էլի Դաստիարակն էլ, որ արդեն ամաններն էր հավաքում, որ տանի առաջին հարկ՝ խոհանոց, իմ ամանները շուտ դատարկելու համար հաճախ բռնում էր իմ երկրորդ ճաշը՝ փլավը, որին դեռ չէի հասել, լցնում էր առաջինի մեջ, որն այդ պահին դեռ ուտում էի ... Դե արի ու դրանից հետո էդ ճաշը կեր... առանց էդ էլ մի կերպ էի ուտում, իսկ երկու ճաշերի «ախորժելի» խառնուրդը, բնականաբար, առավելի ևս ուտելու բան չէր, նենց որ մի կողմից երևի սոված էի մնում, բայց համ էլ, այսպես ասած, ձեռի հետ ազատվում էի այդ երկու զզվելի ճաշերից։ Եվ վերջում ամանները միշտ ես էի տանում խոհանոց՝ որպես ուտելը վերջինն ավարտած մարդ... Իսկ դրանից հետո սկսվում էր հաջորդ տհաճությունը՝ անքնությունը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #39
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    մի քանի անգամ են ընդունել…
    անընդհատ լացում էի, զոռով էին տանում…
    վերջը մամաս տեսավ ճար չկա, աշխատանքից դուրս եկավ, որ էլ չուղարկի մանկապատրտեզ…
    զզվում էի ճաշերից, մթնոլորտից, հոտերից…
    ուժս…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  10. #40
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մանկապարտեզ սիրով եմ գնացել, բայց պատահել է որ փախել եմ, իհարկե գտել ու ետ են վերադարձրել, բայց ասեմ որ եսիմ ուր չէի գնացել, գնացել էի ուղիղ տուն, իսկ տանը մարդ չկար և այդ իսկ պատճառով ինձ հեշտությամբ գտան ու վերադարձրին դրանից հետո նեղացա իմ ընկերուհուց, որը մատնել էր իմ փախուստը...
    Դաստիրակների կողմից եթե ոչ ամենա ապա շաատ սիրված երեխաներից էի, ինչո?ւ, որովհետև բոլոր երեխաներից միայն ես արդեն կարդալ գիտեի, հանդեսներին ամենաերկար ոտոնավորները իմն էին, ու նաև մի փոքր էլ գրում է և նաև արդեն ռուսերեն էլ էի հասկանում ու նույնիսկ կարդում, ինձնից երբեք չեն դժգոհել ընդհակառակը միշտ գովացել են, ու իմ մայրիկը երբեք չի կարմրել իմ պատճառով.......բաաաաաաաաա

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս տեսա Լերկային… այնքա՜ն գեղեցիկ էր դարձել…
    Չլինի սիրահարվել ես նորից
    Վերջին խմբագրող՝ Firegirl777: 21.04.2007, 19:45: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #41
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Firegirl777-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաստիրակների կողմից եթե ոչ ամենա ապա շաատ սիրված երեխաներից էի, ինչո?ւ, որովհետև բոլոր երեխաներից միայն ես արդեն կարդալ գիտեի, հանդեսներին ամենաերկար ոտոնավորները իմն էին, ու նաև մի փոքր էլ գրում է և նաև արդեն ռուսերեն էլ էի հասկանում ու նույնիսկ կարդում, ինձնից երբեք չեն դժգոհել ընդհակառակը միշտ գովացել են, ու իմ մայրիկը երբեք չի կարմրել իմ պատճառով.......բաաաաաաաաա
    Էհ, տենց որ լիներ, ես էլ պիտի դաստիարակների ամենասիրած երեխան լինեի, որովհետև, համենայնդեպս, մեր խմբում մենակ ես էի, որ ռուսերենի դասերին ինչ անցնում էինք, ես արդեն գիտեի, չհաշված լիքը ուրիշ բաներ, իմ հասակակիցներից անհամեմատ ավելի զարգացած էի բոլոր առումներով։ Հիշում եմ՝ մի անգամ դաստիարակը մի ուղղանկյուն թուղթ ցույց տվեց ու հարցրեց՝ սա ի՞նչ է, երեխաներ, բոլորը միաձայն գոռացին՝ քառակուսի՜, մենակ ես կամաց ասեցի՝ ուղղանկյուն...
    Ու նման բաներ շատ էին լինում։ Բայց մեկ է, ինձ չէին սիրում էդ բոբոները...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #42
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Էհ, տենց որ լիներ, ես էլ պիտի դաստիարակների ամենասիրած երեխան լինեի, որովհետև, համենայնդեպս, մեր խմբում մենակ ես էի, որ ռուսերենի դասերին ինչ անցնում էինք, ես արդեն գիտեի, չհաշված լիքը ուրիշ բաներ, իմ հասակակիցներից անհամեմատ ավելի զարգացած էի բոլոր առումներով։ Հիշում եմ՝ մի անգամ դաստիարակը մի ուղղանկյուն թուղթ ցույց տվեց ու հարցրեց՝ սա ի՞նչ է, երեխաներ, բոլորը միաձայն գոռացին՝ քառակուսի՜, մենակ ես կամաց ասեցի՝ ուղղանկյուն...
    Ու նման բաներ շատ էին լինում։ Բայց մեկ է, ինձ չէին սիրում էդ բոբոները...
    Հերոս ենք,որ եդքան դիմացել ենք

  13. #43
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Միշտ երազել եմ մանկապարտեզ գնալ, բայց չեն տարել: Հիմանականում ուզում էի գնամ, որ իբր խաղամ երեխեքի հետ, որովհետև մեր թաղից համարյա բոլոր երեխեքն էլ գնում եին, բացի ինձնից ու քրոջիցս ու մարդ չէր մնում, որ հետը խաղայինք:
    Մանկապարտեզի խոհարարուհին էլ մեր հարևանուհին էր: Մի երկու անգամ նրա հետ գնացել եմ մանկապարտեզ ու ստիպված եմ եղել ահագին լուռ սպասել մինչև երեխեքի արթնանալը: Ամեն ինչ դուրս եկել էր, բացի քնելուց… Հիշում եմ, որ փորձում էի բարեխոսել, որ խեղճ երեխեքին զոռով չքնացնեին, էն էլ ինձ ասում էին` բա ուզում ես մանկապարտեզ գաս…

  14. #44
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Srtik ջան, հուսով եմ՝ մեր գրածները կարդալով՝ արդեն հասկացար, թե ինչ երջանիկ մանկիկ ես եղել, որ զրկված ես եղել մանկապարտեզ կոչված «հաճույքից»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #45
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Firegirl777-ի խոսքերից Նայել գրառումը
    Չլինի սիրահարվել ես նորից
    Սիրահարվել եմ համարյա, բայց ի՞նչ օգուտ… ինքը Գյումրիում է ապրում, իսկ ես՝ Երևանում… Լավագույն դեպքում կարող ենք հանդիպել տարին 2-3 անգամ… քիչ է… Այ եթե գա Երևանում սովորելու՝ հաստատ կսիրահարվեմ … իսկ հիմա սիրահարվել չեմ ուզում… մանավանդ անհույս… անիմաստա… ավելի լավ է դաս անեմ…

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապարտեզ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 05.04.2011, 19:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •