User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հաճույքո՞վ էիք մանկապարտեզ գնում

Քվեարկողներ
91. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, մեծ հաճույքով

    22 24.18%
  • Չեմ հիշում...

    9 9.89%
  • Մանկապարտեզ չեմ գնացել

    29 31.87%
  • Առանձնապես չէի սիրում

    16 17.58%
  • Զզվում էի

    15 16.48%
Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Մանկապարտեզ

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Ես երկու մանկապարտեզ եմ գնացել: Մեկը հայկական էր ու հեռու, լավ չեմ հիշում էդ մեկը: Մենակ էն եմ հիշում, որ Հովոն (եղբայրս) իր ճաշը վերջացնելուց հետո անցնում էր կողքիններին: Հետո տեղափոխվեցինք մեր տան մոտի մանկապարտեզը, որը ռուսական էր: Ճիշտ է՝ հեղափոխեցինք այն (ի տարբերություն մյուս խմբերի, իմ ու եղբորս խմբում հայկական այբուբենն էին սովորեցնում, դաստիարակները ձգտում էին հայերեն խոսել), բայց թերթերում հետևյալ վերնագրով հոդվածներ էին հայտնվում. «Ռաֆայել Իշխանյանի թոռները ռուսական մանկապարտեզ են հաճախում»: Ի՜նչ իմանային այն ժամանակ, որ այդ մանկապարտեզը պարզապես փրկություն էր մեզ համար, քանի որ ուտելու բան չունեինք, գոնե մանկապարտեզում սոված չէինք մնում:

    Ես անհետաքրքիր երեխա եմ եղել, բայց մի երկու բան Հովոյից կպատմեմ:
    Մի անգամ մի նկար էր նկարել: Դաստիարակը հարցրեց.
    - Հովի՛կ ջան, Մասիսն ու Սի՞սն ես նկարել:
    - Չէ՛, տատիկիս ծիծիկներն են,- պատասխանել է եղբայրս:
    - Իսկ սա ի՞նչ է: Մի՞թե գետ չէ:
    - Չէ՛, սա էլ վերմակն է, վերմակի տակից են երևում:

    Մի անգամ էլ Հովոն սապոգները դրել էր վառարանի մոտ, որ չորանան: Խոհարարուհին էլ տեսել է, որ հին ու քրքրված սապոգներ են, մտածել է վառելու համար են, գցել է վառարանը: Երբ իմացել է, որ դրանք տեր են ունեցել, և դա Հովոն է (Հովոյին շատ էր սիրում), իր սեփական հսկայական սապոգներն է տվել, որ հագնի:

  2. #17
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երկու մանկապարտեզ եմ գնացել: Մեկը հայկական էր ու հեռու, լավ չեմ հիշում էդ մեկը: Մենակ էն եմ հիշում, որ Հովոն (եղբայրս) իր ճաշը վերջացնելուց հետո անցնում էր կողքիններին: Հետո տեղափոխվեցինք մեր տան մոտի մանկապարտեզը, որը ռուսական էր: Ճիշտ է՝ հեղափոխեցինք այն (ի տարբերություն մյուս խմբերի, իմ ու եղբորս խմբում հայկական այբուբենն էին սովորեցնում, դաստիարակները ձգտում էին հայերեն խոսել), բայց թերթերում հետևյալ վերնագրով հոդվածներ էին հայտնվում. «Ռաֆայել Իշխանյանի թոռները ռուսական մանկապարտեզ են հաճախում»: Ի՜նչ իմանային այն ժամանակ, որ այդ մանկապարտեզը պարզապես փրկություն էր մեզ համար, քանի որ ուտելու բան չունեինք, գոնե մանկապարտեզում սոված չէինք մնում:

    Ես անհետաքրքիր երեխա եմ եղել, բայց մի երկու բան Հովոյից կպատմեմ:
    Մի անգամ մի նկար էր նկարել: Դաստիարակը հարցրեց.
    - Հովի՛կ ջան, Մասիսն ու Սի՞սն ես նկարել:
    - Չէ՛, տատիկիս ծիծիկներն են,- պատասխանել է եղբայրս:
    - Իսկ սա ի՞նչ է: Մի՞թե գետ չէ:
    - Չէ՛, սա էլ վերմակն է, վերմակի տակից են երևում:

    Մի անգամ էլ Հովոն սապոգները դրել էր վառարանի մոտ, որ չորանան: Խոհարարուհին էլ տեսել է, որ հին ու քրքրված սապոգներ են, մտածել է վառելու համար են, գցել է վառարանը: Երբ իմացել է, որ դրանք տեր են ունեցել, և դա Հովոն է (Հովոյին շատ էր սիրում), իր սեփական հսկայական սապոգներն է տվել, որ հագնի:
    Շատ ծիծաղելի էր
    Հետաքրքիր պատմություն էր
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  3. #18
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Նախ՝ շնորհակալ եմ Անահիտ ջան էս լավ թեման բացելու համար… Այնքա՜ն բան ունեմ գրելու էս թեմայի շուրջ… բայց դժվար կլինի ամբողջը միանգամից գրելը, իսկ հետո դժվար թե հավես ունենամ գրելու…
    Երբ ինձ տարան մանկապարտեզ՝ չորս տարեկան էի…առաջին օրերին դժկամությամբ էի գնում, իսկ հետո քիչ-քիչ ընտելացա, բայց որ ասեմ սիրում էի՝ սուտ կլինի… Ամենաչսիրածս բանը մանկապարտեզում՝ դա քնելն էր… դժվար թե երբևէ մանկապարտեզում քնած լինեմ…
    Ամանօրյա հանդեսների ժամանակ միշտ արջի դեր եմ խաղացել… որպես ամենաբարձրահասակ՝ բոլոր հանդեսների ժամանակ ես առաջինն էի բեմ բարձրանում, իսկ իմ հետևից նոր մյուսները… հանդեսներից մեկի ժամանակ էլ պետք է բեմ դուրս գայինք այն ժամանակ, երբ արդեն երկրորդ անգամ դաշնակահարուհին նվագում էր ինչ-որ երգի կրկներգը. իսկ ես բեմ դուրս եկա առաջին կրկներգի ժամանակ ու ՄԻԱՅՆԱԿ մեկ շրջան կատարեցի տոնածառի շուրջը… դահլիճում հռհռոցներ լսվեցին ու ես լաց եղա… ինչքան մեղք էի այդ ժամանակ … բայց իմ մեջ ուժ գտա ու մասնակցեցի հանդեսին … Մանկապարտեզում եմ բացահայտել Ձմեռ պապի չլինելու փաստը… հինգ տարեկան էի… Ամանօրյա հանդեսի ժամանակ Ձմեռ պապի դեմքը ծանոթ թվաց… Իսկ երբ Ձմեռ պապը միայն ինձ անունով դիմեց , կասկածներս ավելի խորացան… Իսկ երբ հանդեսից հետո տեսա, որ Ձմեռ պապի շորերը կախված են մեր հանդերձարանում՝ առավել ևս համոզվեցի, որ այդ ամենը կեղծիք է … հետագայում պարզվեց, որ «Ձմեռ պապը» մորաքրոջս տղայի ընկերն է, որին ես ահագին լավ էի ճանաչում … Հիշում եմ, որ հերթով մանկապարտեզ էի տանում կինդեր սյուրպրիզից դուրս եկած ավտոներս (մոտ քառասուն հատ ունեի) ու քնելու ժամին դրանցով ավտո-ավտո էի խաղում կողքիս մահճակալին պառկած տղայի հետ… մի բան էլ հիշեցի… մի օր ԼՈՔՇ պառկած էի (դաստիարակչուհին ավտոներս վերցրել էր) մեկ էլ էդ կողքիս տղեն հարցրեց. «Հովսե՛փ, գիտե՞ս «սուկին սին» ինչա նշանակում»: Չնայած էդ արտահայտությունը առաջին անգամ էի լսում, բայց հո չէի՞ ասելու, որ չգիտեմ… «Հա՛, գիտե՛մ, բայց քեզ չեմ ասի»,-պատասխանեցի ես: «Սու՛տ ես ասում՝ չգիտես»… «Գիտե՛մ»… «Դե ասա՝ ինչա՞»… «Չե՛մ ասի»… «Ուրեմն չգիտես»… «Ասե՞մ»… «Ասա՛» (էդ ընթացքում հիշեցի, որ «սինը» տղենա, բա «սուկինը» ինչա՞… X-ի տղա… ի՞նչ կարա X-ը լինի… արա՜… ոնց մտքովս չէր անցել… ) «Բոզի տղա»… «Ճիշտա»…
    կներեք ցենզուրայի սահմաններից դուրս գալու համար … պարզապես էս բաները ես ասել եմ 5-6 տարեկանում, իսկ էդ տարիքում իմ խորին համոզմամբ ամեն ինչ ճիշտ է ասվում ու էդ տարիքում արտահայտած մտքերի համար ցենզուրայի սահմանները անսահման են… հուսով եմ ըմբռնումով կմոտենաք…

  4. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավա մի հարցրու.Այդ տարիները հիշելիս մարմնովս սարսուռ է անցնում.
    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեի սիրում մանկապարտեզը.ո՜չ ճաշերն էի տանել կարողանում(անհամ էին),ո՜չ էլ հանդեսները,որովհետև անկապ էին.Ընդհանրապես անհետաքրքիր մակապարտեզ էր.Մինչև հիմա զզվանքով եմ հիշում
    Վերջապես, մանկապարտեզից զզվող էլի մարդիկ հայտնվեցին։ Թե չէ ես արդեն հույսս կտրում էի... Կարդում էի ձեր մանկապարտեզային երջանիկ հուշերը ու ձեռքս չէր գնում ստեղծված ուրախ-զվարթ մթնոլորտը պղտորել իմ դժոխային մանկապարտեզային հուշերով...

    Մանկապարտեզում անցկացրածս տարիները թերևս չնչին չափազանցությամբ կարելի է համեմատել Օլիվեր Թվիստի մանկության հետ կամ էլ, ասենք՝ Pink Floyd-ի "The Wall" ալբոմի հանրահայտ "Another Brick In The Wall" երգում նկարագրված իրավիճակի հետ... այն տարբերությամբ, որ նշածս երգում խոսքը դպրոցի մասին էր, ոչ թե մանկապարտեզի...

    Ուշադրություն. սրտից թույլ մարդկանց խորհուրդ եմ տալիս չկարդալ։

    Մանկապարտեզում անցկացրածս տարիները համարում եմ կյանքիս ամենադժոխային ու ամենազզվելի շրջանը։ Մանկապարտեզն ինձ համար մի տեղ էր, որտեղ անմեղ ու փխրուն մանկական հոգիներ էին դաժանորեն խեղվում... Այնտեղ ինձ նմանները պարզապես տեղ չունեին... Երես առած ու անհոգ երեխաներն անխնա շահագործում էին ազնվությունս ու ներողամտությունս, մշտապես խաբում էին ու նեղացնում... Իսկ անսիրտ ու բոբո դաստիարակներն իմ մեջ բացի շշմածությունից ու դանդաղաշարժությունից, ուրիշ ոչինչ չէին տեսնում։ Ընդհանրապես երեխաներին մարդու պես չէին վերաբերվում։ Ուղղակի երեխաների մեծ մասի վրա դա առանձնապես չէր ազդում, բայց ինձ վրա անտանելի խոր ու ցավոտ ազդեցություն էր թողնում... Դաստիարակներն ամեն մի փոքրիկ զանցանքի համար գոռգոռում էին իրենց զզվելի ագռավային ու ճղճղան ձայներով, ծեծում էին , հաճախ փայտով... Այնտեղ լիքը բաներ, որ, թվում է, թե երեխաների համար բնական պիտի լինեին, չէր կարելի։ Հիշում եմ, սենյակի անկյունում մի գորգ կար, վրան լիքը հավես խաղալիքներ բայց ոչ էդ գորգի վրա ոտք դնել, ոչ էլ դրա վրա եղած խաղալիքներին ձեռք տալ չէր կարելի։ Պահարաններում ինչ-որ քրջոտ խաղալիքներ կային, որոնցով խաղում էինք, բայց դե դրանցից արդեն զզվել էինք... Իսկ էն լավերով խաղալ թույլ չէին տալիս։

    Երբ ուտելու ժամն էր գալիս, դաստիարակը կարծես մեքենայացված արտասանում էր՝ բարի՜ ախորժա՜կ, իսկ մենք իբր միաձայն, բայց լավ էլ բազմաձայն արտաբերում էին՝ շնո՜րհա՜կա՜լու՜թյու՜ն, և դրանից հետո միայն կարող էինք ձեռքներս տանել սեղանի կենտրոնում դրված հացին, և «վա՛յ նրան» («սիրելի» դաստիարակիս «ֆիրմա» բառերն էին , որոնք մինչև հիմա ուղղակիորեն ասոցիացվում են ատելի մանկապարտեզի հետ) ով կհանդգներ նրա բարեմաղթանքից առաջ ձեռքը մոտեցնել հացին...

    Ես զզվում էի մանկապարտեզում տրվող համարյա բոլոր ճաշերից... (մինչև հիմա էլ եթե հանկարծ էդ ճաշերի հոտը հիշեցնող հոտ եմ առնում որևէ ճաշից, սրտխառնոցից մեռնում եմ) Բայց մեզ ստիպում էին զոռով ուտել դրանք... Մի անգամ էլ իբր, փորձելով արագացնել իմ ուտելու գործընթացը (վաղուց սառած «մաննի կաշա» էի ուտում զզվելով), դայակը որոշեց անձամբ իրականացնել այդ բարդ գործը և սկսեց շիլան արագ-արագ լցնել բերանս. ես չէի հասցնում կուլ տալ, իսկ նա առանց նայելու հավեսով լցնում ու լցնում էր... մեկ էլ էդ ամբողջ լցրածը դուրս թափվեց... դայակիս շորերին, որի համար, ես, իհարկե, պատժվեցի...

    Իսկ երբ երեխաներից որևէ մեկի ծնունդն էր լինում, և տորթ էին բերում՝ սիրուն վարդերով, ախորժելի , մեր «սիրելի» դաստիարակները մեզ՝ երեխաներիս, այդ մեծ տորթից ողորմելի բաժին հատկացնելով, մնացած մեծ մասը պահում էին իրենց մոտ, որպեսզի երբ մենք քնենք, իրենք խժռեն մեզնից թալանված ավարը։ Ոնց էլ բկներին չէր կանգնում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Բայց ամենաշատը ես զզվում էի քնելու ժամերից... Սա բազմաթիվ պարտադրանքների շարանի մի օղակն էր, թերևս ամենատանջալիցը, որովհետև երբեք չէի կարողանում քնել, որ գոնե մեկ-երկու ժամով չզգայի, թե որտեղ եմ գտնվում... Ցերեկային անքնությունն ինձ համար մի անասելի պատիժ էր, որովհետև մեր Մանկապարտեզ կոչված դժոխքում նույնիսկ չքնելն էր արգելված։ Ի՜նչ ջանքեր էի գործադրում, որ գոնե մի քիչ քնեի, բայց ապարդյուն... Նման երջանկություն ինձ, ցավոք, տրված չէր... Ո՜նց էի նախանձում այն երեխաներին, որոնք պառկելուն պես քնում էին ու հետո մի կերպ էին զարթնում... Բայց մի կողմից էլ բախտս բերել էր (դե, գոնե մի բանում պիտի բերե՞ր թե չէ), որ անմիջապես կողքիս քնող աղջիկն էլ էր իմ օրին. ինքն էլ էր ցերեկային անքնությամբ տառապում, և մենք միասին վերմակի տակ թաքուն տուն-տունիկ էինք խաղում Տնից հետներս մանր-մունր զիզի-բիզիներ էինք բերում ու քնելու ժամերին զբաղվում էինք։ Վերմակն էլ քաշում էինք գլխներիս, որ դաստիարակները չտեսնեն։ Հիշում եմ, հենց մոտեցող դաստիարակի ձայն էինք լսում, միանգամից ստից մեզ քնածի տեղ էինք դնում. էդ կերպարանափոխմանն արդեն լավ վարժվել էինք, շատ հմտորեն մի վայրկյանում «քնում էինք»։ Իսկ երբ հեռանում էին, նույն արագությամբ «զարթնում էինք» ու շարունակում մեր ընդվերմակյա կյանքը։ : Էդ կողքս քնող աղջիկը պարի էր գնում, ու պարի օրերին՝ շաբաթը երկու անգամ, ինքը մեզ հետ չէր պառկում քնելու, որովհետև քնելու ժամերին էր ընկնում պարը, ու իրեն գալիս-տանում էին։ Բոլորս ահավոր նախանձում էինք նրան այդ օրերին...

    Մեկ էլ արդեն ուշ ժամերին անհամբեր սպասում էի, թե երբ են գալու ինձ էլ տանեն էդ դժոխքից...

    Բա, այ տենց տխուր բաներ...

    Լավ, էսքանը դեռ մարսեք, հետո էլի «հաճելի» դրվագներ կներկայացնեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #21
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեր քնի ժամին. «Բարեհոգի» դաստիրակները մտնում էին սենյակ.Բարձր ձայներով արթնացնում բոլորին(չնայած ես երբեք չեմ քնել):ես ձևացնում էի թե քնած եմ.իսկ ով որ չէր կարողանում դա անել.փայտ,երկաթ,մահճակալ տալիս էին այդ երեխայի գլխին. էրեխան էլ սկսում էր լացել.Իսկ նրանք. ծնողների մոտ«Վա՜յ ազիզ ջան քեզ ով ա բան ասել>>.Այդ 2 թե 3 ժամը մի ձև անցկացնում էինք,այնուհետև գալիս էր <<աղբ>> ուտելու ժամը.Ջ(ես մի քանի անգամ հետ եմ տվել Դաստիրակի վրա).Այնուհետև մի հատ սեղանի տակ էին մտցնում,որ խաղանք. ու երբ ծնողներս գալիս էին ինց հանելու այդ դժոխքից. ես կարծում էի թե Գնում եմ դեպի պայծառ ապագան.Սակայն հաջորդ օրը էլի նույն պատմությունն էր կրկնվում

  7. #22
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Հետաքրքիր է, որ 6 տարի մանկապարտեզ եմ հաճախել, բայց ոչինչ չեմ հիշում քնի ժամերից, իսկ մանկապարտեզի ուտեստներից շատ էի սիրում կաթնովը, բայց չգիտեմ ինչի, որովհետև հիմա դրա հոտն անգամ անտանելի է

  8. #23
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Կարելի է իմ և ՈՒլուանայի պատմածի վրա կինո նկարել

  9. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է իմ և ՈՒլուանայի պատմածի վրա կինո նկարել
    Աչքիս Ալան Փարքերը "The Wall" ֆիլմի"Another Brick In The Wall"-ի մասը գրելուց առաջ մեզ մանկապարտեզում թաքուն հետևել է։

    Armeno, մենք կարո՞ղ է նույն մանկապարտեզն ենք հաճախել։ Բայց ախր իմը շատ վաղուց էր, դժվար... Բայց հենց նոր որ հասցեդ նայեցի, մտածեցի, որ չի բացառվում...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.04.2007, 20:20: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #25
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Վայ, Հովոյի մասին էլի նոր բան իմացա :
    Բոլորիդ պատմություններն էլ կարդացի, շատ զվարճալի էին , իսկ հիմա ես պատմեմ :

    Ուրեմն մանկապարտեզ հաճախել եմ Սանկտ-Պետերբուրգում ու բնականաբար ռուսական մանկապարտեզ էր: Ես էլ, ինչպես ոմանք, առաջին անգամ մանկապարտեզում եմ սիրահարվել մի վրացի տղայի, որի անունը Նուկրի ա: Ահա այս նկարում նա ներքևի շարքի ձախից երկրորդ, սևուկ, համեստ տղան ա, իսկ ես վերևի շարքի աջից երկրորդը՝ սոխակով .


    Մանկապարտեզում ամենաչսիրածս բանը քնելն էր: Երբ գալիս էր քնելու ժամը՝ իրար կողքի մահճակալներին պարկածներս լոքշից սկսում էինք քթի միջի պարունակությունը հանել և մրցում էինք, թե ով ավելի շատ կհանի ու կուտի : Հիշում եմ, որ էն ժամանակ էդ ամենը մեծ հաճույքով էի անում :

    Որպեսզի քնելու ժամին չքնեմ, այլ խաղամ, մի քանի անգամ ֆռռցրել եմ դայակներիս՝ ասելով, թե իմ հետևից պիտի գան, ու այդպես ամբողջ քնի ժամը խաղացել եմ, բայց հետևիցս եկող չի եղել , ու երբ դայակներս հասկացել էին աֆերիստությունս՝ էլ չէին հավատում , բայց մի անգամ իրոք պիտի գային հետևիցս, ասացի՝ չհավատացին, պառկեցի մեկ էլ հորաքույրս եկավ, դայակներս խառնվել էին իրար :

    Չեմ հիշում՝ պատմե՞լ եմ սա, թե չէ, բայց «Զվարճալի պատմություններ» թեմայում չգտա: Ուրեմն մի անգամ մանկապարտեզում մի տղա եկավ ու խփեց ինձ: Նույն օրը լացելով գնացի քեռուս պատմեցի, քեռիս էլ ասեց, որ հաջորդ անգամ ես էլ ի պատասխան խփեմ: Դե ես՝ չսպասելով հաջորդ անգամին, մյուս օրը գնացի, մի մեծ փայտ վերցրեցի ու շրմփցրի էդ տղու գլխին : Դե հետո ծնող կանչեցին, էդ տղու հերը քեռուս հետ կռիվ էր անում, բայց էդ դեպքից հետո ինձ լավ հարգում էին երեխեքը :

    Մի օր էլ դայակներից մեկն եկավ ու ասաց. «Երեխաներ, ես գնում եմ լավ տեղ, ո՞վ ա գալիս ինձ հետ»: Ես վազեցի դեպի դայակն ու հետաքրքրվեցի, թե այդ ու՞ր ա գնում, բայց ինքն ասաց, որ չի ասի, դա գաղտնիք ա, ու եթե հիմա իր հետ չգնամ՝ հետո էլ չեմ կարող գնալ: Դե ես էլ շատ հետաքրքրասեր երեխա էի, վեր կացա հետը գնացի: Գնացինք երկար միջանցքով, մեկ էլ մտանք բուժկետ, որտեղ մի կին էր կանգնած շպրիցով : Հենց տեսա՝ փորձեցի փախչել, բայց բռնեցին , տուտուզիկս բացեցին ու սրսկեցին :
    Վերջին խմբագրող՝ Arisol: 17.04.2007, 20:37:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  11. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Նար, բայց քթի պարունակությունն ըմբոշխնելու պահերը սպանեցին։
    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի օր էլ դայակներից մեկն եկավ ու ասաց. «Երեխաներ, ես գնում եմ լավ տեղ, ո՞վ ա գալիս ինձ հետ»: Ես վազեցի դեպի դայակն ու հետաքրքրվեցի, թե այդ ու՞ր ա գնում, բայց ինքն ասաց, որ չի ասի, դա գաղտնիք ա, ու եթե հիմա իր հետ չգնամ՝ հետո էլ չեմ կարող գնալ: Դե ես էլ շատ հետաքրքրասեր երեխա էի, վեր կացա հետը գնացի: Գնացինք երկար միջանցքով, մեկ էլ մտանք բուժկետ, որտեղ մի կին էր կանգնած շպրիցով : Հենց տեսա՝ փորձեցի փախչել, բայց բռնեցին , տուտուզիկս բացեցին ու սրսկեցին :
    Յա՜խք։ Ես էլ մեր մանկապարտեզի բուժքրոջ հիշեցի... Ո՜նց էի զզվում դրանից։ Մինչև հիմա էլ էդ կնոջը որ դրսում տեսնում եմ (մինչև վերջին տարիները մեկ-մեկ տեսնում էի, հիմա ինչ-որ կորել ա...) նենց հակակրանք եմ զգում, էլ ասելու չի, մանկությանս ամենազզվելի հուշերից մեկն էր էդ կինը։
    Չնայած ծնողնես զգուշացրել էին, որ ինձ ընդհանրապես ոչ մի բանի դեմ չսրսկեն, բայց մի երկու անգամ ծնողներիցս թաքուն զոռով սրսկել են... Հետո պապաս եկել էր, կռվել էր հետները... բայց դե էդ հաշիվներից ես էն ժամանակ էլ կարգին տեղյակ չէի, էնպես որ հիմա առավել ևս չգիտեմ...

    Հետաքրքիրն էն էր, որ տարիներ հետո, երբ ես նախադպրոցական երեխաների քոլեջ-նախակրթարանում դաս էի տալիս, երեխաներից մեկի մայրը մի օր ինձ մոտեցավ և ուրախ-ուրախ հայտնեց, որ իր աղջիկը մեր մանկապարտեզի բուժքրոջ թոռնուհին է, ասեց՝ հիշում եք, չէ՞, իրեն։ Դե, ես էլ չասեցի, թե ինչքա՜ն լավ եմ հիշում ու ոնց եմ հիշում։ Էդ թոռնիկն էլ նենց էլ լավ երեխա էր, ափսոս դրա թոռնիկն էր։

    Ավելացվել է 6 րոպե անց
    Նար, ինչ լավն ես, սոխուկդ էլ ա լավը։

    Բայց սիրեցյալդ էնքան էլ հետաքրքիր դեմք չի երևում։ Ես քո տեղը լինեի, ուրիշին կսիրահարվեի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.04.2007, 20:46: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #27
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Իմ սիրեցյալը շատ էլ լավն էր, ի տարբերություն էն մնացածների : Դու ուղղակի իրանց չես ճանաչում, թե չէ տենց չէիր ասի :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  13. #28
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սիրեցյալդ էնքան էլ հետաքրքիր դեմք չի երևում։ Ես քո տեղը լինեի, ուրիշին կսիրահարվեի։
    Չէ, ինչի՞, լավ էլ ռոմանտիկ մանչուկա երևում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #29
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Armeno, մենք կարո՞ղ է նույն մանկապարտեզն ենք հաճախել։ Բայց ախր իմը շատ վաղուց էր, դժվար... Բայց հենց նոր որ հասցեդ նայեցի, մտածեցի, որ չի բացառվում...
    Չե ուլուանա ջան 100 դոլար նույն մակապարտեզից չենք եղել.Մեր մանկապարտեզը 1990-1992 թվականներին ա կառուցվել.

  15. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Չէ, ինչի՞, լավ էլ ռոմանտիկ մանչուկա երևում
    Իրոք
    Նկարի մեջ ամենահետաքրքիր դեմքն է: Նար ջան, իսկ դու հեչ չես փոխվել

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապարտեզ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 05.04.2011, 19:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •