User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հաճույքո՞վ էիք մանկապարտեզ գնում

Քվեարկողներ
91. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, մեծ հաճույքով

    22 24.18%
  • Չեմ հիշում...

    9 9.89%
  • Մանկապարտեզ չեմ գնացել

    29 31.87%
  • Առանձնապես չէի սիրում

    16 17.58%
  • Զզվում էի

    15 16.48%
Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Մանկապարտեզ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,362
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանկապարտեզ

    Մանկապարտեզը մեր մանկության այն հատվածն է, որը համարյա բոլորի մոտ էլ ինչ-որ կերպ տպավորվում է (եթե հաճախած են լինում), հետագայում էլ լավ հիշողություն ունեցողների մեջ հուշեր են պահպանվում դրա մասին՝ քաղցր կամ դառը...

    Մանկապարտեզ գնացե՞լ եք։ Ի՞նչ եք հիշում ձեր մանկապարտեզային կյանքից։ Սիրու՞մ էիք մանկապարտեզը, թե՞ զոռով էիք գնում... Պատմեք մի քիչ։ Փորփրեք ձեր մութ անցյալը , տեսնենք՝ հեչ ինչե՞ր դուրս կգան այնտեղից...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.04.2007, 23:15:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,749
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Վայյ, ինչ լավ թեմա է…
    Սիրով եմ հաճախել մանկապարտեզ: Սկզբում Հրազդանում ռուսական մանկապարտեզ էր: Այնտեղի հուշերից շատ բան չի մնացել, մսուր-մանկապարտեզ էր: Արսեն Սաֆարյանը մեր խմբից էր, նկարը դեռ կա: Խմբում հիմնականում ռուսներ էին ու մեջների "կյաժը" ես ու Արսենն էինք: Հետո այդ ժամանակվանից հիշում եմ, որ ինձ ասում էին, թե ես աղջիկ եմ, բոլորին ծեծում էի ու բռունցքներով փորձում հակառակն ապացուցել: Հետո Երևանի 127 մանկապարտեզն էի հաճախում: Այնտեղ էլ մի բարի պտուղ չեմ եղել, բոլորին ծեծում էի, ով համարձակվեր ինձ կամ քրոջս նեղացնել: Հիշում եմ, մի անգամ մի տղայի էնպես էի ծեծել, որ քթից արյուն էր եկել ու քրոջս հագուստին էր լողոզվել այդ արյունը ու զուգարանում քրոջս հագուստն էի լվանում:
    Մանկապարտեզի ջերմ հուշերից մնացել են պարերը: Շատ եմ պարել, օրինակ Դինամոյում, Համալիրում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Մի ժամանակ Ծաղկի պարահանդես գոյություն ուներ, այդ պարահանդեսը Համալիրում էր: Մենք կակաչներ էինք՝ դեղին ու կարմիր: Հիշում եմ ոնց էինք ծաղկի թասակի ծանրության տակ գլուխներս հազիվ ձիգ պահած պարում…
    Երնեկ էն ժամանակները…

  3. #3
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Ինչ լավ թեմա ես բացել, Ուլուանա ջան
    Հիշեցի մանկությանս անհոգ ու երջանիկ օրերը
    Շատ մեծ հաճույքով եմ գնացել մանկապարտեզ, մանկապարտեզում ինձ բոլոր դայակներն ու դաստիարակները շատ էին սիրում, միշտ այն եմ հիշում, որ ճաշելու ժամանակ , երբ պետք է գնային ափսեները բերելու, սեղաններին շարելու, որպես շատ պատասխաատու անձի, ինձ էր վստահել դաստիարկն այդ գործը, հետո էլ միշտ ասում էր, թե ես քեզ հարս եմ տանելու, որ մեծանաս
    Ես մանկապարտեզի վերջին խումբ չգնացի, կարծեմ նախադպրոցական է կոչվում, միանգամից գնացի դպրոց Միշտ մանկապարտեզի բակից նայում էի ու երանի տալիս, թե երբ պիտի գնամ դպրոց, բայց դե մանկապարտեզում ուրիշ էր
    Կեսօրին, երբ պիտի գնայինք քնելու, ես ու մեր խմբից մի տղա, իմիջայլոց դաստիարակների սիրելիների շարքն ինքն էլ էր մտնում հայտնի պատճառով, միշտ մի լավ խոսում ու կամացուկ ծիծաղում էինք խմբի դանդալոշների վրա, նոր քնում, համ էլ այդ տղան հարուստ պապա ուներ, իրենք դեռ այն ժամանակ ունեին Audi մակնիշի մեքենա, ինձ էլ թվում էր, թե դա պիտի մի հրաշք մեքենա լիներ, հատկապես որ դաստիարակները իրեն այդ հարստության համար էին սիրում
    Մի բան մենակ տանել չէի կարողանում, երբ հանդեսի ժամանակ դաստիարակն իմ ոտանավորն ինձ հետ հավասար, բայց ցածր ձայնով արտասանում էր, այնպես էի վիրավորվում Մտածում էի, ախր ես հո դեբիլ չեմ, որ մոռանամ, չէ-որ ամբողջ խմբի ոտանավորները կարող եմ առանց մի պահ կանգնելու ասել
    Մնացածը կգրի Goga-ն, որովհետև նույն մանկապարտեզն ենք գնացել, մի խումբ ցածր է եղել ինքը ու ամբողջ երկու թե երեք տարի հոգիս կերել է
    Վերջին խմբագրող՝ Selene: 16.04.2007, 22:43:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,362
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Յա՜, Վերա՞, փաստորեն, կարգին մարտական աչոնիկ ես եղել փոքր ժամանակ, հա՞։ Կյանքում մտքովս չէր անցնի։ Դժվարությամբ եմ պատկերացնում քեզ տղաներին բոքսելիս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,749
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Յա՜, Վերա՞, փաստորեն, կարգին մարտական աչոնիկ ես եղել փոքր ժամանակ, հա՞։ Կյանքում մտքովս չէր անցնի։ Դժվարությամբ եմ պատկերացնում քեզ տղաներին բոքսելիս։
    Իրանք էլ չէին պատկերացնում իմ բռունցքների համը ու հենց ինձ տեսնում էին, գոռում էին "девчонка" (Կներեք ռուսերեն մեջբերման համար, բայց դա ռուսական մանկապարտեզ էր), ու դա իրենց համար լավ չէր վերջանում… բայց հիմա որ հիշում եմ, զղջում եմ, որ արական սեռի ներկայացուցիչ լինելու համար դավաճանում էի իմ իսկական սեռը

  6. #6
    Լրագրուհի Lilushik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    էհ կյանքիս ամենալավ տարիներն էին… Մանկապարտեզից այնքան շատ հիշողություններ ունեմ՝ անգամ չգիտեմ, թե որը պատմեմ…

    Առաջին օրը, երբ եկա մանկապարտեզ, ինձ այնքան էր գրավել այդ մանկական գունավոր աշխարհը, որ երբ մայրիկս եկավ ինձ տուն տանելու, ես սկսեցի լաց լինել…
    Ես և ընկերուհիս այնտեղի լիդերն էինք և երբ մենք վիճում էինք մանկապարտեզը բաժանվում էր երկու զորամասի՝ կեսն իմ կողմն էին անցնում, կեսն ընկերուհուս և բոլորը սկսում էին իրար հետ վիճել , հաջորդ օրը մենք արդեն բարիշած գալիս էինք ու սկսում նրանց բացատրել, որ կռվելը վատ բան է …Երբ հանդես էր կազմակերպվում գլխավոր դերերը մեզ էին տալիս : Մեր մանկապարտեզի հովանավորները Գերմանացիներ էին և մի անգամ նրանց պատվին գերմաներենով հանդես էին կազմակերպել . բեմադրել էին «Կարմիր գլխարկ» հեքիաթը և ես խաղում էի տատիկի դերը
    Ի դեպ առաջին անգամ մանկապարտեզում եմ սիրահարվել այդ տղան էլ ինձ էր սիրում և ինձ ծաղիկներ էր(մոլախոտ) նվիրում…Բայց հետո նա սիրահարվեց մեկ ուրիշ աղջկա և ես շատ ծանր էի տանում այդ ամենը
    Շատ մեծ էր մանկապարտեզս… Երկհարկանի մի դղյակ էր՝ մեծ այգիներով, ճոճանակներով …Կարծում էի ,թե աշխարհի ամենամեծ շինությունն է…
    Այժմ այդ շինությունը գնել է մի մեծահարուստ…Այն ամբողջովին պարսպապատված է և երբեմնի զվարթ գույներով մանկապարտեզից մնացել է լոկ հիշողուրյուն…
    Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են

  7. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    չեմ սիրել
    Քիչ էին կերակրում, օրը ցերեկով ասում էին քնեք, երեխեքի հետ էլ չունեի, հետները կռվում էի:
    Մի ամիս եմ երևի գնացել:

  8. #8
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Գնացել եմ
    Առավոտները հավեսով գնում էի,քանի որ հենց մեր բակում էր
    Բայց անհամբեր սպասում էի ժամը 4-ին,որ տուն գանք
    Թու-թու-թու ինձ շաաաաաաատ էին սիրում,ես էլ առիթից օգտվում էի
    Միշտ սաղ համերգներին գլխավոր դերը իմն էր,ես էլ ինչ ուզում,անում էի

  9. #9
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մանկապարտեզ

    ճիշտն ասած սկզբում լավ չեմ հիշում : Մի որոշ ժամանակ լաց էի լինում ու մամայիս ուզում բայց հետո չգիտեմ թե որ բարի մոծակն ինձ կծեց ու սկսեցի հավեսով գնալ : Տանել չէի կարողանում նախաճաշը , անհամբեր սպասում էի հանդեսներին , միշտ մենակատար էի լինում պարերի ժամանակ :
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  10. #10
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    ո Տանել չէի կարողանում նախաճաշը , անհամբեր սպասում էի հանդեսներին , միշտ մենակատար էի լինում պարերի ժամանակ :
    Ես էլ

  11. #11
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    27
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Չեի սիրում մանկապարտեզը.ո՜չ ճաշերն էի տանել կարողանում(անհամ էին),ո՜չ էլ հանդեսները,որովհետև անկապ էին.Ընդհանրապես անհետաքրքիր մակապարտեզ էր.Մինչև հիմա զզվանքով եմ հիշում

  12. #12
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեի սիրում մանկապարտեզը.ո՜չ ճաշերն էի տանել կարողանում(անհամ էին),ո՜չ էլ հանդեսները,որովհետև անկապ էին.Ընդհանրապես անհետաքրքիր մակապարտեզ էր.Մինչև հիմա զզվանքով եմ հիշում
    Oulaaaaaaaaaa , ուրեմն ուրախ ես, որ մեծացել ես: Նույնիսկ չեմ համարձակվում հարցնեմ կցանկանա՞յիր արդյոք լինեիր այդ տարիքում:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  13. #13
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    27
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Ավելի լավա մի հարցրու.Այդ տարիները հիշելիս մարմնովս սարսուռ է անցնում.

  14. #14
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Re. Մանկապարտեզ

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավա մի հարցրու.Այդ տարիները հիշելիս մարմնովս սարսուռ է անցնում.

    Բայց երբեք չէի պատկերացնի, որ այս ձև ես տրամադրված
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  15. #15
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    27
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկապարտեզ

    Մեր մակապարտեզից գրեթե բոլորն էլ չեն ուզում հիշել այդ տարիները.Այդ ժամանակ Հայաստանը ծանր վիճակում էր գտնվում ,և նույնիսկ նորմալ ջեռուցում չկար.

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապարտեզ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 05.04.2011, 19:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •