Մտքեր,հուշեր,հիշողություններ...
Բարև…Գիտես,արդեն քանի օր է,ինչ մոտս աննկարագրելի ցանկություն է առաջացել հետդ խոսալու,կարոտս արտահայտելու…Կարոտում եմ,երևի չես էլ պատկերացնի թե ինչքան… Գիտեիր,որ սկսել եմ վախենալ,բայց և միաժամանակ սիրել միայնությունը…Կհարցնես ինչո՞ւ…Դե երևի ինքդ էլ ավելի լավ գիտես պատասխանը:Սպանիչ լռության մեջ լսում եմ քո ձայնը,ստվերների մեջ քո ստվերն եմ փնտրում,յուրաքանչյուրի հայացքի մեջ քո հայացքն եմ ման գալիս,սակայն ապարդյուն…Ոչ մեկի աչքերի մեջ չի արտացոլվի այն փայլը ու աշխուժությունը,որ քո աչքերն ունեին,ոչ մեկի ձայնը չունի այն ելևէջներըը,որ քո ձայնն ուներ,մի խոսքով ոչ մեկ այն չի,ով ԴՈւ էիր ու երբեք չեն էլ լինի:
Դեռ թաքնված հույս կա,որ կհանդիպեմ քեզ,ու էդ հույսը երբեք չի մարիՍպասում եմ…
Իսկ արցունքներիս յուրաքանչյուր հատիկի մեջ ամփոփված են այն հիշողությունները,որոնք կապված են քո հետ,իկս այդ հիշողություններշ անթիվ են
Ամեն ինչ հեշտ ու պարզ էր թվում,երբ քո հետ էինք,իսկ վարակիչ ծիծաղդ ուղղակի մոռացնել էր տալիս…
Իսկ մեր կռիվնե՞րը…Արտաքուստ բոլորը կարծում էին,թե ոխերիմ թշնամիներ ենք,բայց ոչ ոք չգիտեր,որ էդքան կռիվների մեջ ամենալավ ընկերներն ենք
Դու շատ բան փոխեցիր, ու քո շնորհիվ շատ բաներ հասկացա,որ երբեք ու երբեք չեմ մոռանա
Հիշում եմ վերջին խոսքերդ ու մի անհուն ջերմությոմբ է սիրտս լցվում ու ակամայից լալիս...
Ասում են,որ Աստված լավ մարդկանց է տանում,քանի որ մտածում է,որ լավ մարդիկ պետք են ոչ միայն երկրի վրա,այլ նաև երկնքում…Էս անգամ Աստված շատ էգոիստ գտնվեց
Քեզ շատ եմ սիրում,այսինքն խի եմ ասում,դու էլ առանց իմ ասելու գիտես
Դեռ երկա՜ր-երկա՜ր կխոսենք,ափսոս,որ ի տարբերություն քեզ,ես քո ձայնը չեմ լսի