User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ես...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես...

    Նաղ ասեմ,որ իմ առաջին բանաստեղծությունն ա ու շատ չքննադատեք
    Մեկ էլ ասեմ,որ իմ մասին չի

    * * *
    Դեմքս ժպտում է,իսկ հոգիս լալիս
    Միայն այն մտքից,որ դու չես գալիս,
    Ինչու՞ ես հանկարծ սիրեցի հենց քեզ,
    Ինչու՞ եմ ուզում սիրել միայն քեզ:
    Լինել անտեսված,ապրել խենթի պես,
    Չտեսնել ոչինչ,չերազել կարծես:
    Մի՞թե դա էր այն,ինչ ուզում էի,
    Մի՞թե չկա ելք,ես դարձա գերի:
    Ինչու՞ եմ կարծում,թե կյանքում ոչինչ
    Չի կարող սիրել ինձ նման,այնինչ
    Ես մի հյուլե եմ այս մեծ աշխարհում,
    Իսկ մի հյուլեից մեծ սեր չի ծնվում:
    Ի՞նչ է ուզածս,սիրել և սիրվել,
    Եվ այդ սիրո մեջ մի նոր կյանք ապրել:


    Սպասում եմ քննադատություններին

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Դեռահասության բնորոշ թեմա և ոճ … ժամանակի ընթացքում, եթե շարունակես ստեղծագործել, կարող ես առաջընթաց ունենալ

  3. #3
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    18
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Լավն էր Վերան շատ ճիշտ ասեց քո տարիքին ես էլ էի տենց բաներ գրում

  4. #4
    Սկսնակ անդամ Anush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2006
    Հասցե
    Arcax
    Տարիք
    35
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Ապրես լավն էր:Ելի գրիր,դուրս եկավ

  5. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Մանե ջան, լավ ես գրում, զգում ես բանաստեղծության կառուցվածքն ու հանգը, սակայն, խորհուրդ կտայի չգրել հանուն հանգի: Չարժե հանուն լավ հանգ ստանալու հրաժարվել ավելի հաջող խոսք տեղադրելու գայթակղությունից: Իրականում բանաստեղծությունը ոտանավորից տարբերվում է նրանով, որ ոտանավորը ընդամենը հանգավորված խոսք է, որ կարող են գրել շատերը, մինչդեռ բանաստեղծությունը շատ ավելի լուրջ ու ծանր աշխատանք է: Նորից եմ ասում, որ վատ չէ տարիքիդ համար, շարունակիր, աշխատիր ու կարդա ճիշտ գրականություն, եթե հետաքրքրի է, թե հատկապես ինչ գրականություն, կարող եմ օրինակներ բերել:

  6. #6
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    շարունակիր, աշխատիր ու կարդա ճիշտ գրականություն, եթե հետաքրքրի է, թե հատկապես ինչ գրականություն, կարող եմ օրինակներ բերել:
    Իհարկե հետաքրքիր է
    Կխնդրեի օրինակներ բերել,և անպայման հաշվի կառնեմ

  7. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Մանե ջան, պոեզիա գրել կարողանալու համար անպայման կարդա նաև արձակ Գաբրիել Գարսիա Մարկես, Ֆրանսուազ Սագան, դասականներին կարդա, հատկապես ֆրանսիացի, կարդա ժամանակակից գրողներ՝ Կաֆկա, Կամյու... Իսկ բանաստեղծներից՝ հայկական գրականությանը հաստատ չեն հասնի, շատ հարուստ ենք էս առումով, Սևակ, Չարենց, Թումանյան..... Անչափ լավն է արևմտահայ գրականությունը՝ թե արձակը, թե պոեզիան: Իմ ամենասիրելի գրողներից է Արթյուր Ռեմբոն՝ ֆրանսիացի գրող, սիմվոլիստ, երևի թե 15 տարեկանում չկարողանաս կարդալ, բայց ինքը հենց 16 տարեկանում է գրել իր ամենահաջող գործերը.... կան մի քանի ամերիկացի գրողներ՝ Սիլվիա Պլատ, օրինակ.... Դե, այսքանը հասցրու, էլի կգրեմ:

  8. #8
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանե ջան, պոեզիա գրել կարողանալու համար անպայման կարդա նաև արձակ Գաբրիել Գարսիա Մարկես, Ֆրանսուազ Սագան, դասականներին կարդա, հատկապես ֆրանսիացի, կարդա ժամանակակից գրողներ՝ Կաֆկա, Կամյու... Իսկ բանաստեղծներից՝ հայկական գրականությանը հաստատ չեն հասնի, շատ հարուստ ենք էս առումով,Սևակ, Չարենց, Թումանյան..... Անչափ լավն է արևմտահայ գրականությունը՝ թե արձակը, թե պոեզիան: Իմ ամենասիրելի գրողներից է Արթյուր Ռեմբոն՝ ֆրանսիացի գրող, սիմվոլիստ, երևի թե 15 տարեկանում չկարողանաս կարդալ, բայց ինքը հենց 16 տարեկանում է գրել իր ամենահաջող գործերը.... կան մի քանի ամերիկացի գրողներ՝ Սիլվիա Պլատ, օրինակ.... Դե, այսքանը հասցրու, էլի կգրեմ:
    Շատ շնորհակալ եմ
    Խոստանում եմ,հենց կարդամ նշված արտասահմանյան գրողներին,անպայման կասեմ

  9. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2006
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Դեմքս ժպտում է,իսկ հոգիս լալիս
    Միայն այն մտքից,որ դու չես գալիս,
    Ինչու՞ ես հանկարծ սիրեցի հենց քեզ,
    Ինչու՞ եմ ուզում սիրել միայն քեզ:
    Լինել անտեսված,ապրել խենթի պես,
    Չտեսնել ոչինչ,չերազել կարծես:
    Մի՞թե դա էր այն,ինչ ուզում էի,
    Մի՞թե չկա ելք,ես դարձա գերի:
    Ինչու՞ եմ կարծում,թե կյանքում ոչինչ
    Չի կարող սիրել ինձ նման,այնինչ
    Ես մի հյուլե եմ այս մեծ աշխարհում,
    Իսկ մի հյուլեից մեծ սեր չի ծնվում:
    Ի՞նչ է ուզածս,սիրել և սիրվել,
    Եվ այդ սիրո մեջ մի նոր կյանք ապրել

    Կապույտ գույնով նշածներս, իմ կարծիքով ուղղակի հարմարեցրած են, խոսքի բնական ընթացքից դուրս են մնում, փորձիր մշակել, գտնել այն բառերը, որոնք ուզում էիր ասել, որոնք կան, ունես, ու կտեսնե, որ նույնիսկ մի բառ փոխելուց հետո ինչքան կփոխվի ամբողջ բանաստեղծությունը, իսկ վորպես գրական խոսք, անկախ այն բանից թե նորություն պարունակում է թե ոչ, սահուն անկեղծ հուզմունք է...

  10. #10
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Մանե ջան Ավետ բարսեղյանը հլը շատ հաց ու պանիր պիտի ուտի,սենց գրելու համար
    Իսկ ,եթե լուրջ ու մի քիչ էլ խիստ,Առաջին երկու տողը շատ դուրս եկան
    Դեմքս ժպտում է,իսկ հոգիս լալիս
    Միայն այն մտքից,որ դու չես գալիս,
    Առանձին մի ամբողջ աշխարհ են;
    Հետո ինչու՞ ես կարծում,որ սերը մարդուց է ծնվում;Սերը ծնվում է մարդու մեջ։Մարդուց,թե որևէ այլ բանից չեմ կարող ասել;Բայց չեմ կարծում,որ այդպիսի չքնաղ երևույթի հեղինակը կարող էր երկնային էակը լինել
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  11. #11
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Մեջբերում Anush-ի խոսքերից
    Ապրես լավն էր:Ելի գրիր,դուրս եկավ
    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Mane ջան ապրես, շատ դուրս եկավ, շարունակիր
    Մեջբերում Aksel-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապույտ գույնով նշածներս, իմ կարծիքով ուղղակի հարմարեցրած են, խոսքի բնական ընթացքից դուրս են մնում, փորձիր մշակել, գտնել այն բառերը, որոնք ուզում էիր ասել, որոնք կան, ունես, ու կտեսնե, որ նույնիսկ մի բառ փոխելուց հետո ինչքան կփոխվի ամբողջ բանաստեղծությունը, իսկ վորպես գրական խոսք, անկախ այն բանից թե նորություն պարունակում է թե ոչ, սահուն անկեղծ հուզմունք է...
    Մերսի Հաշվի կառնեմ

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանե ջան Ավետ բարսեղյանը հլը շատ հաց ու պանիր պիտի ուտի,սենց գրելու համար
    Կյանքում չէի պատկերացնի,որ սենց բան կլսեմ
    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ,եթե լուրջ ու մի քիչ էլ խիստ,Առաջին երկու տողը շատ դուրս եկան
    Առանձին մի ամբողջ աշխարհ են;
    Շատ շնորհակալ եմ

  12. #12
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    40
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Մանե ջան շատ լավ է ստաացվել
    Գիտես, այն, ինչ արտահայտում է սրտի խոսքը, երբեք սխալ չի լինում
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  13. #13
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Մտքեր,հուշեր,հիշողություններ...
    Բարև…Գիտես,արդեն քանի օր է,ինչ մոտս աննկարագրելի ցանկություն է առաջացել հետդ խոսալու,կարոտս արտահայտելու…Կարոտում եմ,երևի չես էլ պատկերացնի թե ինչքան… Գիտեիր,որ սկսել եմ վախենալ,բայց և միաժամանակ սիրել միայնությունը…Կհարցնես ինչո՞ւ…Դե երևի ինքդ էլ ավելի լավ գիտես պատասխանը:Սպանիչ լռության մեջ լսում եմ քո ձայնը,ստվերների մեջ քո ստվերն եմ փնտրում,յուրաքանչյուրի հայացքի մեջ քո հայացքն եմ ման գալիս,սակայն ապարդյուն…Ոչ մեկի աչքերի մեջ չի արտացոլվի այն փայլը ու աշխուժությունը,որ քո աչքերն ունեին,ոչ մեկի ձայնը չունի այն ելևէջներըը,որ քո ձայնն ուներ,մի խոսքով ոչ մեկ այն չի,ով ԴՈւ էիր ու երբեք չեն էլ լինի:
    Դեռ թաքնված հույս կա,որ կհանդիպեմ քեզ,ու էդ հույսը երբեք չի մարիՍպասում եմ…
    Իսկ արցունքներիս յուրաքանչյուր հատիկի մեջ ամփոփված են այն հիշողությունները,որոնք կապված են քո հետ,իկս այդ հիշողություններշ անթիվ են
    Ամեն ինչ հեշտ ու պարզ էր թվում,երբ քո հետ էինք,իսկ վարակիչ ծիծաղդ ուղղակի մոռացնել էր տալիս…
    Իսկ մեր կռիվնե՞րը…Արտաքուստ բոլորը կարծում էին,թե ոխերիմ թշնամիներ ենք,բայց ոչ ոք չգիտեր,որ էդքան կռիվների մեջ ամենալավ ընկերներն ենք
    Դու շատ բան փոխեցիր, ու քո շնորհիվ շատ բաներ հասկացա,որ երբեք ու երբեք չեմ մոռանա
    Հիշում եմ վերջին խոսքերդ ու մի անհուն ջերմությոմբ է սիրտս լցվում ու ակամայից լալիս...
    Ասում են,որ Աստված լավ մարդկանց է տանում,քանի որ մտածում է,որ լավ մարդիկ պետք են ոչ միայն երկրի վրա,այլ նաև երկնքում…Էս անգամ Աստված շատ էգոիստ գտնվեց
    Քեզ շատ եմ սիրում,այսինքն խի եմ ասում,դու էլ առանց իմ ասելու գիտես
    Դեռ երկա՜ր-երկա՜ր կխոսենք,ափսոս,որ ի տարբերություն քեզ,ես քո ձայնը չեմ լսի

  14. #14
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես...

    Գրածս սիրահարվածության հետ հեչ կապ չունի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •