Նաղ ասեմ,որ իմ առաջին բանաստեղծությունն ա ու շատ չքննադատեք![]()
Մեկ էլ ասեմ,որ իմ մասին չի![]()
* * *
Դեմքս ժպտում է,իսկ հոգիս լալիս
Միայն այն մտքից,որ դու չես գալիս,
Ինչու՞ ես հանկարծ սիրեցի հենց քեզ,
Ինչու՞ եմ ուզում սիրել միայն քեզ:
Լինել անտեսված,ապրել խենթի պես,
Չտեսնել ոչինչ,չերազել կարծես:
Մի՞թե դա էր այն,ինչ ուզում էի,
Մի՞թե չկա ելք,ես դարձա գերի:
Ինչու՞ եմ կարծում,թե կյանքում ոչինչ
Չի կարող սիրել ինձ նման,այնինչ
Ես մի հյուլե եմ այս մեծ աշխարհում,
Իսկ մի հյուլեից մեծ սեր չի ծնվում:
Ի՞նչ է ուզածս,սիրել և սիրվել,
Եվ այդ սիրո մեջ մի նոր կյանք ապրել:![]()
Սպասում եմ քննադատություններին![]()




Մեջբերել
Էջանիշներ