User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Կներեք, բայց ես երբ մի բան եմ ուզում անել, հատկապես երբ շատ եմ ուզում, ոչինչ ինձ չի կարող հետ պահել: Ես Մելիքից հարցազրույց վերցրեցի առանց նախօրոք պատրաստվելու: Կարծում եմ, որ այնքան էլ լավ չի ստացվել: Ամեն դեպքում…


    - Ինչու՞ ես մեկնում Ռուսաստան:

    - Լավ եմ անում
    - Հայաստանում չե՞ս կարող լավ անել:
    - Դե եսիմ, տենց եմ որոշել: Որոշել եմ էնտեղ էլ լավ անել:
    - Ե՞րբ ես վերադառնալու Հայաստանում լավ անելու:
    - Չգիտեմ: Էդ մասին հիմա չեմ մտածում: Երբ Աստված կամենա ու եթե կամենա:
    - Ո՞նց կիմանաս, թե Աստված ինչ է կամենում:
    - Ուղղակի կիմանամ: Առանց ոնցերի:
    - Չե՞ս մտածել, թե ինչ ես անելու շաբաթ երեկոներին՝ այն ժամերին, երբ ներկա էիր լինում Ակումբի հանդիպումներին:
    - Չէ՛, մտքովս չէր անցել: Նայած, կարող ա նենց լինի, որ էդ ժամին աշխատանքի լինեմ… Կամ էլ մի ուրիշ բանով զբաղվեմ, ի՞նչ իմանամ: Բայց կկարոտեմ Ակումբն ու Ակումբի մարդկանց:
    - Հայաստանից ի՞նչ ես հետդ տանելու, որ կարոտդ առնես:
    - Առանձնապես ոչ մի բան: Մի հատ «ատկրիտկա» (հայերենը չեմ հիշում), մեկ էլ մի երկու հատ գիրք, որոնցից մեկը երեկ եմ նվեր ստացել:
    - Ի՞նչ գրքեր:
    - Ռիչարդ Բախի «Կարմաննիի սպրավոչնիկ Մեսիի», մեկ էլ անպայման Չարենց:
    - Մեր հեռախոսի համարները չե՞ս տանելու:
    - Դե իմ տրաքած Նոկիան միշտ ինձ հետ ա … Ընգե՛րս, ես արդեն ուզում եմ հելնեմ:
    - Որ հելնես, ի՞նչ ես անելու:
    - Ընկերոջս տուն պիտի գնամ: Որոշել ա գնալուցս առաջ նկարել ինձ:
    - Էս ժամի՞ն… Ի՞նչ ես կարծում, որ գնաս Ռուսաստան, կկարողանա՞ս փոխել գիշերային ապրելակերպդ:
    - Ես փոխե՞մ գիշերս: Բայց երևի ստիպված կլինեմ էլի
    - Ինչու՞ ես գիշերն այդքան շատ սիրում: Լույսից վախենու՞մ ես:
    - Չէ՛… ուղղակի աստղերն իմ աչքերն են:
    - Իսկ երբ աստղեր չկա՞ն:
    - Ցերեկը չեմ տեսնում… Իսկ եթե լուրջ, ուղղակի ես գիշերն ավելի ակտիվ եմ լինում: Համ էլ որ ցերեկն անցելու բան չես ունենում, լոքշը սկսում ա խեղդել, իսկ գիշերը կարող ես արխային բան ու գործ չունենալ:
    - Երբևէ փորձե՞լ ես առավոտներն ակտիվանալ:
    - Չի ստացվում: Մի քանի գավաթ սուրճը մի թեթեև արթնացնում ա, բայց մեկ ա, էլի անջատված եմ լինում, ոնց որ մյուսները գիշերվա երկուսից հետո:
    - Ոնց որ ես հիմա Ի՞նչ առիթ պետք է լինի, որ դու առավոտյան ժամը 7-ին արթնանաս:
    - Առիթը չգիտեմ, բայց հաստատ պիտի արթնացնեն, թե չես ես չեմ արթնանա, ուզում ա երկրաշարժ լինի:
    - Վերջերս գիշերը երկրաշարժ եղավ: Չարթնացա՞ր:
    - Էդ ժամանակ քնած չէի:
    - Ուրեմն 88 թվի երկրաշարժին քնած կլինեիր… էդ էլ հո գիշերը չէր
    - Այ էդ մեկը չեմ հիշում: Ամբողջ մի երկու դար դրա վրայից անցել ա:
    - Էն ժամանակ դու 8 տարեկան էիր: Քո էդ տարիքից որևէ բան հիշու՞մ ես:
    - Հա՛, տենց տարբեր պատառիկներ հիշում եմ… դպրոցից, բակից, տանի:
    ha, tenc tarbe patarikner hishum em
    - Որևէ բան կպատմե՞ս:
    - Հիշում եմ, օրինակ, որ ցածր դասարաններում մի աղջկա էի սիրահարված: Ձմեռը, երբ դասերից հետո տղաները շուտ էին դուրս գալիս, որ աղջիկներին դուրս գալիս ձնագնդիներով խփեն, ես չէի թողնում, որ նրան խփեն: Բա՛, այ սենց կարգին տղա եմ եղել վախտին
    - Եթե «վախտին» կարգին տղա ես եղել, ուրեմն կարո՞ղ ենք ենթադրել, որ հիմա հանգիստ թույլ կտաս, որ քո սիրած աղջկան ձնագնդիներով խփեն:
    - Չէ՛, ուղղակի էն ժամանակ չէի թողնում, իսկ հիմա ատամները կջարդեմ… Եվս մի հարցի հնարավորություն ունես ու վերջ
    - Ի՞նչ հարց կուզեիր, որ տամ:
    - Կուզեի, որ թողնես գնամ
    - Գնա Բարի ճանապարհ

  2. #2
    Լրագրուհի Lilushik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Երևի թե ավելի շատ նման էր երկխոսության , քան հարցազրույցի…
    Ոչինչ չգիտեի նրա մասին և գրեթե ոչինչ չպարզեցի…Միայն այն իմացա, որ գիշերները չի քնում… Կարծում եմ մեղքը ոչ թե հարցազրույց վերցնողինն էր, այլ հարցազրույց տվողինը. նա ուղղակի ցանկություն չուներ:
    Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Lilushik-ի հետ համաձայն եմ, որ շատ քիչ բան կարելի էր պարզել սրանով, չնայած որ ես հարցազրույցի միջոցով չէ, որ պիտի Մելիքին ճանաչեի։ Այնուամենայնիվ, հավես էր կարդացվում։

    Իսկ Մելիքի հետ ավելի ծավալուն ու բացահայտողական հարցազրույցը կկարդաք երևի... վաղը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Այս հարցազրույցը գիշե՞րն է կայացել, համերգից հետո՞…

  5. #5
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Շատ լավ էր։ Մարդիկ կան, որոնցից ոչ թե պետք է հարցազրույց վերցնել, այլ պարզապես զրուցել նրանց հետ, Մելիքը հենց այդ մարդկանցից է... Երկար կարելի է գրել, իսկ ավելի լավ է նորից կարդալ զրույցը՝ նոր միտք չեք գտնի, բայց մարդկայինի նոր որակ՝ անպայման...

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ էր։ Մարդիկ կան, որոնցից ոչ թե պետք է հարցազրույց վերցնել, այլ պարզապես զրուցել նրանց հետ, Մելիքը հենց այդ մարդկանցից է... Երկար կարելի է գրել, իսկ ավելի լավ է նորից կարդալ զրույցը՝ նոր միտք չեք գտնի, բայց մարդկայինի նոր որակ՝ անպայման...
    Համաձայն եմ։
    Բայց սկսում եմ վախենալ... արժե՞ արդյոք իմ անցկացրած հարցազրույցը դնել ակումբում, թե՞...
    Ախր վերջերս էնքան շատ էին Մելիքի հետ և՛ հարցազրույց կարդալ ցանկացողները, և վարել ցանկացողները, որ վերջում արդեն փոշմանել էի, որ էդ մեծ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցրել... Արդեն պատկերացնում եմ բողոքներն ու գուցե չիրականացած սպասելիքները... Օֆ... Ով կարդա, պիտի ասի կամ մտածի, որ ինքն ավելի լավ կարող էր վարել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ էս չլնի խելոք բաներ եք սպասում լսել
    Նախորոք ասեմ՝ չի լինելու:
    Ես նախազգուշացրել էի, հետո չասեք՝ Դավիթ գող-գող եկավ, գնաց :

  8. #8
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Բյուրակն ջան քո վարած հարցազրույցը թեթև էր ու հետաքրքիր
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ Մելիքի հետ ավելի ծավալուն ու բացահայտողական հարցազրույցը կկարդաք երևի... վաղը։
    Սպասում եմ Չնայած Մելիքին մի անգամ եմ տեսել ու ընդամենը ծանոթացել, բայց ինձ թվում է՝ հարուստ, շատ հարուստ ներաշխարհ ունի, որը մի քիչ գուցե հասանելի լինի Ուլուանայի հարցազրույցի օգնությամբ: Հուսով եմ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  9. #9
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Ինձ դուր եկավ...մի տեսակ բլից-զրույց էր: Չգիտեմ, գուցե ճաշակի հարց է, բայց ինձ դուր են գալիս են զրույցները, երբ հարց տվող ու պատասխան չկա: Երբեմն հարց տվողը կարող է ավելի հետաքրքիր բան ասել՝ արդյունքում դրդել մյուս կողմին ավելի հիմնավոր դառնալ...

    Ուլուանային՝ եթե դեմ չես, փորձիր մի մասը կամ մի քանի րոպե ուղղակի զրուցել ու քո կարծիքն էլ գրի: Արդյունքում կճանաչենք ոչ միայն Մելիքին, այլև քեզ: Դվա վ ադնոմ կլինի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.04.2007, 22:04:

  10. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Մոռացել էի…
    կարդացել եմ, հավանել եմ…նոր բան չստացա, բայց մի բան ասե՞մ…Մելիքը
    երևույթ ա…
    Բյու՛ր, ամեն դեպքում հետաքրքիր հարցազրույց էր…առաջին անգամ ուզեցի, որ ինչ-որ բան ավելի երկար լիներ…այ այս հարցազրույցը…
    Ուլուանա՛ ջան, ու՞ր է քո պատրաստածը …

  11. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա՛ ջան, ու՞ր է քո պատրաստածը …
    Կոմպիս մեջ տաք-տաք նստած է... Գիտեմ, լավ չստացվեց. խոստացա, բայց հա ձգձգում եմ... Ուղղակի չի հաջողվում, որ մշակեմ, վերջնական տեսքի բերեմ, դնեմ։ Բայց կդնեմ էս քանի օրը։ Դուք հույսով սպասեք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծնունդդ շնորհավոր, Մելիք
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 10.08.2009, 18:56
  2. Մելիք՜՜՜՜՜՜՜՜՜ Դավ ջան...
    Հեղինակ՝ Empty`Tears, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.08.2008, 15:20
  3. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ
    Հեղինակ՝ impression, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.08.2007, 11:26
  4. Մելիք. Տափաստանի գայլը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.04.2007, 18:54
  5. Ծնունդդ շնորհավոր Մելիք
    Հեղինակ՝ Mench, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 09.08.2006, 12:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •