Կներեք, բայց ես երբ մի բան եմ ուզում անել, հատկապես երբ շատ եմ ուզում, ոչինչ ինձ չի կարող հետ պահել: Ես Մելիքից հարցազրույց վերցրեցի առանց նախօրոք պատրաստվելու: Կարծում եմ, որ այնքան էլ լավ չի ստացվել: Ամեն դեպքում…


- Ինչու՞ ես մեկնում Ռուսաստան:

- Լավ եմ անում
- Հայաստանում չե՞ս կարող լավ անել:
- Դե եսիմ, տենց եմ որոշել: Որոշել եմ էնտեղ էլ լավ անել:
- Ե՞րբ ես վերադառնալու Հայաստանում լավ անելու:
- Չգիտեմ: Էդ մասին հիմա չեմ մտածում: Երբ Աստված կամենա ու եթե կամենա:
- Ո՞նց կիմանաս, թե Աստված ինչ է կամենում:
- Ուղղակի կիմանամ: Առանց ոնցերի:
- Չե՞ս մտածել, թե ինչ ես անելու շաբաթ երեկոներին՝ այն ժամերին, երբ ներկա էիր լինում Ակումբի հանդիպումներին:
- Չէ՛, մտքովս չէր անցել: Նայած, կարող ա նենց լինի, որ էդ ժամին աշխատանքի լինեմ… Կամ էլ մի ուրիշ բանով զբաղվեմ, ի՞նչ իմանամ: Բայց կկարոտեմ Ակումբն ու Ակումբի մարդկանց:
- Հայաստանից ի՞նչ ես հետդ տանելու, որ կարոտդ առնես:
- Առանձնապես ոչ մի բան: Մի հատ «ատկրիտկա» (հայերենը չեմ հիշում), մեկ էլ մի երկու հատ գիրք, որոնցից մեկը երեկ եմ նվեր ստացել:
- Ի՞նչ գրքեր:
- Ռիչարդ Բախի «Կարմաննիի սպրավոչնիկ Մեսիի», մեկ էլ անպայման Չարենց:
- Մեր հեռախոսի համարները չե՞ս տանելու:
- Դե իմ տրաքած Նոկիան միշտ ինձ հետ ա … Ընգե՛րս, ես արդեն ուզում եմ հելնեմ:
- Որ հելնես, ի՞նչ ես անելու:
- Ընկերոջս տուն պիտի գնամ: Որոշել ա գնալուցս առաջ նկարել ինձ:
- Էս ժամի՞ն… Ի՞նչ ես կարծում, որ գնաս Ռուսաստան, կկարողանա՞ս փոխել գիշերային ապրելակերպդ:
- Ես փոխե՞մ գիշերս: Բայց երևի ստիպված կլինեմ էլի
- Ինչու՞ ես գիշերն այդքան շատ սիրում: Լույսից վախենու՞մ ես:
- Չէ՛… ուղղակի աստղերն իմ աչքերն են:
- Իսկ երբ աստղեր չկա՞ն:
- Ցերեկը չեմ տեսնում… Իսկ եթե լուրջ, ուղղակի ես գիշերն ավելի ակտիվ եմ լինում: Համ էլ որ ցերեկն անցելու բան չես ունենում, լոքշը սկսում ա խեղդել, իսկ գիշերը կարող ես արխային բան ու գործ չունենալ:
- Երբևէ փորձե՞լ ես առավոտներն ակտիվանալ:
- Չի ստացվում: Մի քանի գավաթ սուրճը մի թեթեև արթնացնում ա, բայց մեկ ա, էլի անջատված եմ լինում, ոնց որ մյուսները գիշերվա երկուսից հետո:
- Ոնց որ ես հիմա Ի՞նչ առիթ պետք է լինի, որ դու առավոտյան ժամը 7-ին արթնանաս:
- Առիթը չգիտեմ, բայց հաստատ պիտի արթնացնեն, թե չես ես չեմ արթնանա, ուզում ա երկրաշարժ լինի:
- Վերջերս գիշերը երկրաշարժ եղավ: Չարթնացա՞ր:
- Էդ ժամանակ քնած չէի:
- Ուրեմն 88 թվի երկրաշարժին քնած կլինեիր… էդ էլ հո գիշերը չէր
- Այ էդ մեկը չեմ հիշում: Ամբողջ մի երկու դար դրա վրայից անցել ա:
- Էն ժամանակ դու 8 տարեկան էիր: Քո էդ տարիքից որևէ բան հիշու՞մ ես:
- Հա՛, տենց տարբեր պատառիկներ հիշում եմ… դպրոցից, բակից, տանի:
ha, tenc tarbe patarikner hishum em
- Որևէ բան կպատմե՞ս:
- Հիշում եմ, օրինակ, որ ցածր դասարաններում մի աղջկա էի սիրահարված: Ձմեռը, երբ դասերից հետո տղաները շուտ էին դուրս գալիս, որ աղջիկներին դուրս գալիս ձնագնդիներով խփեն, ես չէի թողնում, որ նրան խփեն: Բա՛, այ սենց կարգին տղա եմ եղել վախտին
- Եթե «վախտին» կարգին տղա ես եղել, ուրեմն կարո՞ղ ենք ենթադրել, որ հիմա հանգիստ թույլ կտաս, որ քո սիրած աղջկան ձնագնդիներով խփեն:
- Չէ՛, ուղղակի էն ժամանակ չէի թողնում, իսկ հիմա ատամները կջարդեմ… Եվս մի հարցի հնարավորություն ունես ու վերջ
- Ի՞նչ հարց կուզեիր, որ տամ:
- Կուզեի, որ թողնես գնամ
- Գնա Բարի ճանապարհ