User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: 8. «Պիտանի է շարային ծառայության»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    8. «Պիտանի է շարային ծառայության»

    8. «Պիտանի է շարային ծառայության»

    Ես փորձում եմ, ջանում եմ պահպանել պատմությունների շարունակական, իրար լրացնող ընթացքն ու դա չի հաջողվում: Եվ ինչու՞ պետք է հաջողվի, եթե ես իմ այս տարօրինակ զինվորական օրագիրը սկսել եմ գրել ծառայությունս սկսելուց օրեր անց: Չէ որ մինչև այն գրել սկսելս տարբեր իրադարձություններ են եղել, որոնցից մի քանիսը հիշելուց անպայման ուզում եմ դրանց մասին էլ գրել:
    Բայց այն, ինչի մասին գրելու եմ հիմա, եղել է ավելի վաղ, քան սկսվել է իմ ծառայությունը: Բանակային կյանքի հետ առաջին «սերտ» առընչությունը լինում է զինկոմիսարիատում, իսկ հետո, երբ արդեն սկսում ես ծառայել, հասկանում ես, որ այն ամենևին էլ սերտ առընչություն չէ:
    Այսպիսով, ինձ զինկոմիսարիատ են կանչել հերթագրվելու ու բժշկական զննում անցնելու համար: Դեռևս չծառայած, բայց բանակային կյանքի մասին տարբեր պատմություններ լսած երիտասարդների բազմություն: Իրենց հերթին սպասող տղաներ: Ոմանց թվում է, թե հենց այստեղից է սկսվում ծառայությունը, ու հենց այստեղ էլ մի քանիսը սկսում, կամ փորձում են սկսել իրենց «դիրքը» դնել: Արդեն այստեղ սկիզբ են առնում որոշ զրույցներ, իրենց պատիվը պաշտպանելու դրսևորումներ, կամ դիմացինի պատիվը գցելու փորձեր: Հենց այստեղ է, որ զինվորական կյանքի մասին շատ բան իմացողները (իրենց ընկեր-եղբայր-ծանոթներից լսածները) հավաքում են իրենց շուրջը նրանց, ովքեր դեռ չգիտեն այդ կյանքի մասին ոչ մի բան ու սկսում են պատմել, վախեցնել, դասեր տալ: Եթե այդպիսի փորձառուներից մեկը գտնում է իր ծանոթներից մեկին, ում շա՜տ վաղուց չէր տեսել, ապա անպայման խրատում է.
    -Մի խոսքով լսիր, եթե քեզ կփորձեն ավլել տալ, հանկարծ չանես: Հիշի՛ր, որ մի անգամ ավլողը հարկադրված է անվերջ ավլել:
    Իրականում խրատվողը հաստատ այդ նույն նախադասությունը լսել է հարյուրավոր ուրիշներից, հաստատ տարբեր ծանոթ-մտերիմ-ընկեր-եղբայրներ նրան նույն խրատը տվել են ու ավելացրել.
    - Եթե պետք է ծեծ կեր, կարաս դուխով էլ խփես, բայց չկոտրվես: Ծեծը հեչ, շատ-շատ մի քանի կապտուկ, փոխարենը քո դիրքերը ճիշտ դրած կլինես: Հանկարծ պրոբլեմ լինի՝ կզանգես, կգանք:
    Ու չնայած նրան շատ են այդ մասին ասել, բայց ինքը կրկին ուշադիր լսում է, փորձելով այդ տեղեկատվությունն իր ուղեղի ծալքերում այնպես տեղավորել, որ հանկարծ ու չմոռանա. «ավել չանել, ավել չանե՛լ, ավել չանե՜լ...» շարունակ կրկնում է իր մտքում ու չնայած դրան, հնարավոր է, որ զորամաս ընկնելու հենց առաջին օրը ավելը ձեռքը կառնի ու կավլի, ինչպես օրինակ ես արեցի, երբ տեսա թե ի՜նչ հաստության փոշի է նստած մահճակալիս տակ ու տեսա, որ «միջանցքիս» հարևանները մաքրեցին իրենց մահճակալների տակն ու միջանցքը՝ իմը փոշոտ թողնելով: Հետո պետք է իմանամ, որ այդ միջանցքում պայմանավորվածություն կա, որ օրը մեկը ավլում է ողջ միջանցքն ու այդ միջանցքի բոլոր մահճակալների տակը, քանի որ զորամասի դրվածք այնպիսին է, որ հրամանատարները յուրաքանչյուր զինվորից պահանջում են, որ նրա մահճակալի տակն ու միջանցքը մաքուր լինի, իսկ մնացյալը կարևոր չէ: Հետո իմանալու եմ, որ այդ պայմանավորվածության համաձայն օրը մեկն իսկապես ողջ միջանցքը մաքրում է, իսկ իմ մահճակալի տակը չէին մաքրում, քանի որ դեռ տեր չուներ և հենց այդ օրն էլ իմ հետ պետք է պայմանավորվեին (ես զորամաս եկել էի ուշ գիշերը, երբ բոլորը քնած էին): Փաստորեն ես մի քիչ շտապեցի, բայց դա էական չէ: Ու ճիշտ է, մաքրեցի միայն իմ մահճակալի տակը, բայց այդքանը հերիք էր, որ ոմանք կարծեին, թե իրենց «ձեռքը մի թույլ մարդ է ընկել» ում կարող են ուժով կամ «կուտ տալով» հարկադրել մաքրել նաև իրենց մահճակալի տակը կամ իրենց «միջանցքը»: Այդ ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ տասնյակ ընչաքաղց հայացքներ ուշադիր ինձ էին նայում: Այնպես որ ծառայությանս առաջին մի քանի օրերին հարկադրված էի տարբեր մարդկանց հետ «զրույցներ» վարել ու ակնառու ցուցադրել, թե որքան են սխալվել:
    Բայց էլի շեղվեցի ու ժամանակն է նորից վերադառնալ զինվորական կոմիսարիատ, ուր ոմանք վախվորած էին, ոմանք շփոթված, ոմանք կեղծ անտարբեր, ոմանք կեղծ քաջ, ոմանք էլ զինկոմիսարիատի աշխատողներն էին ու սովոր էին այս տեսարանին:
    Մեր հերթին սպասում էինք «ակումբ» կոչվող մի մեծ սենյակում, ուր կար մի քանի աթոռ ու բազմաթիվ կանգնելու տեղեր: Ժամանակ առ ժամանակ բացվում էր դուռը, ցուցակը ձեռքին ներս էր մտնում զինկոմիսարիատի աշխատողներից կամ ծառայողներից մեկը, կարդում հինգ կամ վեց հոգու անուն և նրանց առջև գցած տանում էր «զինկոմիսարիատով շրջագայության», ինչպես կատակով անվանեց սպասող տղերքից մեկը:
    Ժամանակ առ ժամանակ սպասողներից մեկն ու մեկի նյարդերը չէին դիմանում ու որոշում էր բացել դուռն ու նայել, թե դրսում ինչ է կատարվում ու այդ ժամանակ զինկոմիսարիատի՝ իրենց սրամտությամբ (ու հատկապես գռեհիկ սրամտությամբ) փայլող աշխատողները զվարճացնում էին մնացած բոլոր սպասողներին՝ ծաղրելով նրան կամ նրա կերպարն օգտագործելով ինչ-որ ստորացուցիչ պատմություններ պատմելով, ինչ-որ հիմար համեմատություններ կատարելով:
    Տղերքը չէին հասկանում, կամ էլ չհասկանալու էին տալիս, որ այդ նույն կատակը կարող էր արվել իրենց հասցեին ու ծիծաղում էին այդ կատակի վրա, ինչի արդյունքում դուռը բացողը ստիպված էր լինում ամոթահար վերադառնել իր տեղը, իսկ զինկոմիսարիատի «սրամիտ» աշխատողը հպարտությամբ հարցնում էր մյուսին.
    -Լա՞վ ասեցի:
    Այդ դուռը բացողներն իսկապես ընկնում էին հիմար վիճակի մեջ: Զինկոմիսարիատի պատերից դուրս նրանք ոչ մեկին չէին թույլատրի իրենց հետ այդպես խոսել, այլ կերպ ասած «տակ չէին մնա»: Բայց այստեղ նրանք արդեն ենթագիտակցորեն զգում էին, որ կախում ունեն սրամիտներից, որ, այսպես ասած, գտնվում են «նրանց իշխանության ներքո»:
    Ու մինչ այսպես շատ հետաքրքիր անցնում էր ժամանակը իսկ ես մտքումս վայրկյաններն էի հաշվում, դուռը կրկին է բացվում ու կրկին ներս է մտնում զինկոմիսարիատի աշխատողը: «Գոնե հիմա անունս կարդա», - մտածում եմ ես, իսկ նա կարդում է այլ անուններ: Արդեն չորս անուն կարդացել է, իսկ իմ անունը չկա, երբ հանկարծ վերջապես կարդում է.
    -Հարությունյան...
    Ուրախացած առաջ եմ մղվում՝ թեթևացած շունչ քաշելով: Վերջապես իմ հերթն էլ հասավ: Շուտով դուրս կգամ այս բանտախցից: Ուրախ, բայց և միաժամանակ անհանգիստ անում եմ առաջին քայլս ու շփոթված կանգում, լսելով անունը.
    -... Արմեն Սիմոնի:
    Փաստորեն շտապեցի: Դեռ իմ հերթը չի հասել: Հուսալքված կանգնեցի ու լրիվ պատահական լսեցի հաջորդ անունը.
    -Հարությունյան Արտակ Արթուրի:
    Այս անգամ խիստ կասկածամտորեն նայեցի չորս կողմս: Գուցե իմ անուն, ազգանուն, հայրանունով ուրիշ մարդ էլ կա՞: Բայց ոչ: Ուրիշ ոչ մեկը տեղից չի շարժվում ուրեմն ինձ են կանչում, երևի ինձ են կանչում:
    -Հարությունյան Արտակ Արթուրի, - կրկնում է զինկոմիսարիատի աշխատողն ավելի բարձր և բարկացած, կամ իբր բարկացած ձայնով:
    -Գալիս եմ, գալիս, - ասում եմ ու շարժվում առաջ:
    Սկսվում է բժշկական ստուգումն ու անձնական տվյալների գրանցումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (28.08.2013), armen9494 (06.09.2011), Mr. Annoying (13.01.2016), My World My Space (11.01.2010), No Broken Hearted Girl (29.10.2009), Rammstein (17.04.2010), VisTolog (09.06.2010), Մանուլ (11.06.2010), Նաիրուհի (15.08.2013), Նիկեա (13.01.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀՀ Զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներ..
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 289
    Վերջինը: 19.11.2017, 15:55
  2. Ծառայության գերադասումը քաղաքացիական կյանքից
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 15.01.2014, 16:10
  3. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 16
    Վերջինը: 20.09.2008, 18:54
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 07.02.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •