User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: 8. «Պիտանի է շարային ծառայության»

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    8. «Պիտանի է շարային ծառայության»

    8. «Պիտանի է շարային ծառայության»

    Ես փորձում եմ, ջանում եմ պահպանել պատմությունների շարունակական, իրար լրացնող ընթացքն ու դա չի հաջողվում: Եվ ինչու՞ պետք է հաջողվի, եթե ես իմ այս տարօրինակ զինվորական օրագիրը սկսել եմ գրել ծառայությունս սկսելուց օրեր անց: Չէ որ մինչև այն գրել սկսելս տարբեր իրադարձություններ են եղել, որոնցից մի քանիսը հիշելուց անպայման ուզում եմ դրանց մասին էլ գրել:
    Բայց այն, ինչի մասին գրելու եմ հիմա, եղել է ավելի վաղ, քան սկսվել է իմ ծառայությունը: Բանակային կյանքի հետ առաջին «սերտ» առընչությունը լինում է զինկոմիսարիատում, իսկ հետո, երբ արդեն սկսում ես ծառայել, հասկանում ես, որ այն ամենևին էլ սերտ առընչություն չէ:
    Այսպիսով, ինձ զինկոմիսարիատ են կանչել հերթագրվելու ու բժշկական զննում անցնելու համար: Դեռևս չծառայած, բայց բանակային կյանքի մասին տարբեր պատմություններ լսած երիտասարդների բազմություն: Իրենց հերթին սպասող տղաներ: Ոմանց թվում է, թե հենց այստեղից է սկսվում ծառայությունը, ու հենց այստեղ էլ մի քանիսը սկսում, կամ փորձում են սկսել իրենց «դիրքը» դնել: Արդեն այստեղ սկիզբ են առնում որոշ զրույցներ, իրենց պատիվը պաշտպանելու դրսևորումներ, կամ դիմացինի պատիվը գցելու փորձեր: Հենց այստեղ է, որ զինվորական կյանքի մասին շատ բան իմացողները (իրենց ընկեր-եղբայր-ծանոթներից լսածները) հավաքում են իրենց շուրջը նրանց, ովքեր դեռ չգիտեն այդ կյանքի մասին ոչ մի բան ու սկսում են պատմել, վախեցնել, դասեր տալ: Եթե այդպիսի փորձառուներից մեկը գտնում է իր ծանոթներից մեկին, ում շա՜տ վաղուց չէր տեսել, ապա անպայման խրատում է.
    -Մի խոսքով լսիր, եթե քեզ կփորձեն ավլել տալ, հանկարծ չանես: Հիշի՛ր, որ մի անգամ ավլողը հարկադրված է անվերջ ավլել:
    Իրականում խրատվողը հաստատ այդ նույն նախադասությունը լսել է հարյուրավոր ուրիշներից, հաստատ տարբեր ծանոթ-մտերիմ-ընկեր-եղբայրներ նրան նույն խրատը տվել են ու ավելացրել.
    - Եթե պետք է ծեծ կեր, կարաս դուխով էլ խփես, բայց չկոտրվես: Ծեծը հեչ, շատ-շատ մի քանի կապտուկ, փոխարենը քո դիրքերը ճիշտ դրած կլինես: Հանկարծ պրոբլեմ լինի՝ կզանգես, կգանք:
    Ու չնայած նրան շատ են այդ մասին ասել, բայց ինքը կրկին ուշադիր լսում է, փորձելով այդ տեղեկատվությունն իր ուղեղի ծալքերում այնպես տեղավորել, որ հանկարծ ու չմոռանա. «ավել չանել, ավել չանե՛լ, ավել չանե՜լ...» շարունակ կրկնում է իր մտքում ու չնայած դրան, հնարավոր է, որ զորամաս ընկնելու հենց առաջին օրը ավելը ձեռքը կառնի ու կավլի, ինչպես օրինակ ես արեցի, երբ տեսա թե ի՜նչ հաստության փոշի է նստած մահճակալիս տակ ու տեսա, որ «միջանցքիս» հարևանները մաքրեցին իրենց մահճակալների տակն ու միջանցքը՝ իմը փոշոտ թողնելով: Հետո պետք է իմանամ, որ այդ միջանցքում պայմանավորվածություն կա, որ օրը մեկը ավլում է ողջ միջանցքն ու այդ միջանցքի բոլոր մահճակալների տակը, քանի որ զորամասի դրվածք այնպիսին է, որ հրամանատարները յուրաքանչյուր զինվորից պահանջում են, որ նրա մահճակալի տակն ու միջանցքը մաքուր լինի, իսկ մնացյալը կարևոր չէ: Հետո իմանալու եմ, որ այդ պայմանավորվածության համաձայն օրը մեկն իսկապես ողջ միջանցքը մաքրում է, իսկ իմ մահճակալի տակը չէին մաքրում, քանի որ դեռ տեր չուներ և հենց այդ օրն էլ իմ հետ պետք է պայմանավորվեին (ես զորամաս եկել էի ուշ գիշերը, երբ բոլորը քնած էին): Փաստորեն ես մի քիչ շտապեցի, բայց դա էական չէ: Ու ճիշտ է, մաքրեցի միայն իմ մահճակալի տակը, բայց այդքանը հերիք էր, որ ոմանք կարծեին, թե իրենց «ձեռքը մի թույլ մարդ է ընկել» ում կարող են ուժով կամ «կուտ տալով» հարկադրել մաքրել նաև իրենց մահճակալի տակը կամ իրենց «միջանցքը»: Այդ ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ տասնյակ ընչաքաղց հայացքներ ուշադիր ինձ էին նայում: Այնպես որ ծառայությանս առաջին մի քանի օրերին հարկադրված էի տարբեր մարդկանց հետ «զրույցներ» վարել ու ակնառու ցուցադրել, թե որքան են սխալվել:
    Բայց էլի շեղվեցի ու ժամանակն է նորից վերադառնալ զինվորական կոմիսարիատ, ուր ոմանք վախվորած էին, ոմանք շփոթված, ոմանք կեղծ անտարբեր, ոմանք կեղծ քաջ, ոմանք էլ զինկոմիսարիատի աշխատողներն էին ու սովոր էին այս տեսարանին:
    Մեր հերթին սպասում էինք «ակումբ» կոչվող մի մեծ սենյակում, ուր կար մի քանի աթոռ ու բազմաթիվ կանգնելու տեղեր: Ժամանակ առ ժամանակ բացվում էր դուռը, ցուցակը ձեռքին ներս էր մտնում զինկոմիսարիատի աշխատողներից կամ ծառայողներից մեկը, կարդում հինգ կամ վեց հոգու անուն և նրանց առջև գցած տանում էր «զինկոմիսարիատով շրջագայության», ինչպես կատակով անվանեց սպասող տղերքից մեկը:
    Ժամանակ առ ժամանակ սպասողներից մեկն ու մեկի նյարդերը չէին դիմանում ու որոշում էր բացել դուռն ու նայել, թե դրսում ինչ է կատարվում ու այդ ժամանակ զինկոմիսարիատի՝ իրենց սրամտությամբ (ու հատկապես գռեհիկ սրամտությամբ) փայլող աշխատողները զվարճացնում էին մնացած բոլոր սպասողներին՝ ծաղրելով նրան կամ նրա կերպարն օգտագործելով ինչ-որ ստորացուցիչ պատմություններ պատմելով, ինչ-որ հիմար համեմատություններ կատարելով:
    Տղերքը չէին հասկանում, կամ էլ չհասկանալու էին տալիս, որ այդ նույն կատակը կարող էր արվել իրենց հասցեին ու ծիծաղում էին այդ կատակի վրա, ինչի արդյունքում դուռը բացողը ստիպված էր լինում ամոթահար վերադառնել իր տեղը, իսկ զինկոմիսարիատի «սրամիտ» աշխատողը հպարտությամբ հարցնում էր մյուսին.
    -Լա՞վ ասեցի:
    Այդ դուռը բացողներն իսկապես ընկնում էին հիմար վիճակի մեջ: Զինկոմիսարիատի պատերից դուրս նրանք ոչ մեկին չէին թույլատրի իրենց հետ այդպես խոսել, այլ կերպ ասած «տակ չէին մնա»: Բայց այստեղ նրանք արդեն ենթագիտակցորեն զգում էին, որ կախում ունեն սրամիտներից, որ, այսպես ասած, գտնվում են «նրանց իշխանության ներքո»:
    Ու մինչ այսպես շատ հետաքրքիր անցնում էր ժամանակը իսկ ես մտքումս վայրկյաններն էի հաշվում, դուռը կրկին է բացվում ու կրկին ներս է մտնում զինկոմիսարիատի աշխատողը: «Գոնե հիմա անունս կարդա», - մտածում եմ ես, իսկ նա կարդում է այլ անուններ: Արդեն չորս անուն կարդացել է, իսկ իմ անունը չկա, երբ հանկարծ վերջապես կարդում է.
    -Հարությունյան...
    Ուրախացած առաջ եմ մղվում՝ թեթևացած շունչ քաշելով: Վերջապես իմ հերթն էլ հասավ: Շուտով դուրս կգամ այս բանտախցից: Ուրախ, բայց և միաժամանակ անհանգիստ անում եմ առաջին քայլս ու շփոթված կանգում, լսելով անունը.
    -... Արմեն Սիմոնի:
    Փաստորեն շտապեցի: Դեռ իմ հերթը չի հասել: Հուսալքված կանգնեցի ու լրիվ պատահական լսեցի հաջորդ անունը.
    -Հարությունյան Արտակ Արթուրի:
    Այս անգամ խիստ կասկածամտորեն նայեցի չորս կողմս: Գուցե իմ անուն, ազգանուն, հայրանունով ուրիշ մարդ էլ կա՞: Բայց ոչ: Ուրիշ ոչ մեկը տեղից չի շարժվում ուրեմն ինձ են կանչում, երևի ինձ են կանչում:
    -Հարությունյան Արտակ Արթուրի, - կրկնում է զինկոմիսարիատի աշխատողն ավելի բարձր և բարկացած, կամ իբր բարկացած ձայնով:
    -Գալիս եմ, գալիս, - ասում եմ ու շարժվում առաջ:
    Սկսվում է բժշկական ստուգումն ու անձնական տվյալների գրանցումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (28.08.2013), armen9494 (06.09.2011), Mr. Annoying (13.01.2016), My World My Space (11.01.2010), No Broken Hearted Girl (29.10.2009), Rammstein (17.04.2010), VisTolog (09.06.2010), Մանուլ (11.06.2010), Նաիրուհի (15.08.2013), Նիկեա (13.01.2016)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    * * *
    -Հիմա քեզ հարցեր են տալիս ու դու անկեղծ պատասխանում ես, - ասում է այս վայրի համար անսովոր գեղեցիկ աղջիկը: Չէի սպասում, որ այս անհրապույր վայրում կարող են գեղեցիկ աղջիկներ էլ աշխատել: - Բոլոր հարցերին պատասխանիր ճիշտ ու առանց ամաչելու: Ոչ մի կետում ամաչելու հարց չկա: Պատրա՞ստ ես:
    -Հա՛, պատրաստ եմ, - ասում եմ ժպտալով, մտքումս մտածելով, թե ի՞նչ անհամեստ ու ինտիմ հարցեր է տալու, որոնց պետք է պատասխանեմ:
    -Անուն, ազգանուն, հայրանունդ, - տալիս է առաջին հարցը:
    -Ճիշտն ասած ամաչում եմ պատասխանել, - ասում եմ ժպտալով ու տեսնում աղջկա զարմացած հայացքը: Լավ, պարզ է, գեղեցիկ է, բայց կատակներն անտեղի են: Պատասխանում եմ հարցին ու լսում հաջորդ «ամաչեցնող» հարցերը.
    -Ծնողներ ունե՞ս... Աշխատու՞մ են... Ազգությու՞նդ... Քաղաքացիությու՞նդ... Դատված ազգականներ ունե՞ս:
    Գուցե հենց սա՞ պետք է ինձ ամաչեցներ:
    -Մոտիկ ազգական չէ, հեռավոր ունեմ:
    -Չէ հեռավորը չի հետաքրքրում:
    -Ուրեմն չունեմ:
    Էլի հարցեր, հարցեր, հարցեր....
    -Գիշերամիզություն ունե՞ս, - իսկ գուցե ա՞յս հարցն էր ամաչեցնելու:
    -Հա՛, ունեմ: Քանի որ կենցաղով «բու» եմ ու գիշերներն արթուն եմ մնում, ապա հաճախ է լինում, որ գիշերները միզելու համար զուգարան եմ գնում:
    Էլի զարմացած իր կապույտ աչքերն ուղղում է ինձ ու մտածում եմ. «Չէ, կատակելն հաստատ անտեղի է»:
    -Գիշերամիզությունն այն է, որ գիշերները քնած ժամանակ... – սկսում է բացատրել:
    -Գիտե՛մ, գիտե՛մ, - կտրում եմ նրա խոսքը, - չէ, գիշերամիզությամբ չեմ տառապում:
    -Բա էլ ինչու՞ էիր ասում, եթե գիտեիր թե որն է...
    -Սկզբից սխալ հասկացա հարցը, - կտրում եմ նրա խոսքը: Այստեղ բացահայտորեն հումոր, թեկուզև տափակ հումոր, անելու տեղը չէ:
    Հարցաքաննությունը, կամ ավելի ճիշտ անձնական թերթիկի լրացումը մոտենում է ավարտին և վերջապես ինձ տալիս են ամենահետաքրքիր հարցը.
    -Հայաստանի Հանրապետությանը ծառայել ուզու՞մ ես:
    Հետաքրի՞ր է, որն է այս հարցի իմաստը, կամ ավելի ճիշտ իրական իմաստը: Հնարավոր է, որ հետագայում զորամասերում հատուկ ուշադրություն են դարձնելու այս հարցին «ոչ» պատասխանը տվածներին, համարելով պոտենցիալ վտանգավոր զինծառայող, որն ամեն վայրկյան կարող է խախտել զինվորական կանոնադրության դրույթները:
    -Որ ասեմ «ոչ», բանակ չե՞ք տանի:
    -Ինչու՞ չպետք է տանենք որ:
    -Բա ինչու՞ եք այդ հարցը տալիս որ:
    -Որովհետև մեզ դա պետք է իմանալ:
    -Անկե՞ղծ պատասխանեմ:
    -Երբ սկսեցինք, ի՞նչ ասացի:
    -Ասացիք որ բոլոր հարցերին անկեղծ պատասխանեմ:
    -Ուրեմն անկեղծ պատասխանիր:
    -Մանկուց ունեցել եմ մեն-միակ երազանք, ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը ու հանուն նրա չխնայել անգամ կյանքս: Մանկուց երազել եմ բանակում ծառայելու մասին: Համարում եմ յուրաքանչյուր հայ քաղաքացու, յուրաքանչյուր երիտասարդի սրբազան պարտքը: Ուզում եմ զինվոր լինել: Ուրիշ ոչ մի միջոց չեմ տեսնում հայրենիքին օգուտ տալու համար: Ուսումն իզուր է, աշխատանքն անտեղի, կարևորը բանակում ծառայելն է ու իհարկե ուզում եմ....
    -Գրեմ «հա՞»:
    -Հա՜, հա՛, գրեք «հա»:
    -Ապրես որ տենց ուզում ես ծառայել բանակում, ես ուրախ եմ որ այսպիսի մտածողության տեր մարդիկ կան, - առաջին անգամ գեղեցիկ աղջկա դեմքին գեղեցիկ ժպիտ է հայտնվում, որը նրան ավելի է գեղեցկացնում: Ափսո՜ս, հազար ափսոս որ երկու երնեկ մեկ տեղում չի լինում: Համենայն դեպս այս դեպքում այդ երկու «երնեկը» չէին համատեղվել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (28.08.2013), Mr. Annoying (13.01.2016), No Broken Hearted Girl (29.10.2009), Progart (11.04.2019), Rammstein (17.04.2010), stepanyanarg (19.05.2011), VisTolog (09.06.2010), Արևածագ (07.11.2010), Մանուլ (11.06.2010), Նաիրուհի (15.08.2013), ՆանՍ (12.11.2010), Նիկեա (13.01.2016), Ֆոտոն (25.07.2009)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    * * *
    Եվ այսպիսով սկսվում է բժշկական զննումը և մենք խմբով մեկ բժկից մոտենում ենք մյուսին, հայտնում մեր բողոքները, քննում են մեզ, ստուգում, անհրաժեշտության դեպքում ուղեգիր տալիս դեպի այս կամ այն պոլիկլինական կամ հիվանդանոցը՝ ավելի մանրամասն ու ճշգրիտ ստուգում անցնելու համար:

    * * *
    Առաջին «բժշկական ստուգումը» բոյի և քաշի չափումն է: Այստեղ, նրանց չափիչ «սարքերում» նկատում եմ մի յուրահատկություն: Բոյը չափող սարքը պատին ամրացված ուղղահայաց քանոն է, որի ստորին մասում սանտիմետրի գծերն իրարից բավական հեռու են դրված, իսկ վերին մասում քանի գնում մոտենում են: Գուցե և դա այդպես չէր, ու իմ վառ երևակայությունն էր պատճառը քանոնի բաժանման գծերն այդպես անհավասարաչափ տեսնելը, միայն թե գիտեմ, որ թե՛ բոյս, թե՛ քաշս իմ իրականից ավելի ստացվեցին: Չափիչ-տատիկի հետ էլ փորձեցի «կատակել».
    -Բայց Ձեր սարքերը կարծես թե սխալ են աշխատում, իմ բոյը 2 մետրից ավելի է, իսկ քաշս 160 կիլոգրամից, բայց ձեր սարքերը ցույց են տալիս...
    -Չէ, չէ բալա ջան, ի՞նչ ես ասում, լրիվ ճիշտ են աշխատում, մինչև հիմա բողոք չի եղել...
    Ինչպես երևում է չափիչ-տատիկը քիչ էր տարբերվում կապտաչ-աղջնակից, կամ էլ գուցե այստեղի մթնոլորտն է ազդում մարդկանց վրա, կամ էլ ուրիշ մի բան, համենայն դեպս որոշեցի էլ չփորձել կատակել: Անձնական թերթիկումս նայելով առաջին «Պիտանի է շարային ծառայության» գրությանս խմբի մյուս տղերքի հետ միասին մտա մտա հաջորդ սենյակը, ուր մեզ էր սպասում նեվրոպատոլոգը:

    * * *
    Գնում էի շարքի վերջից, այնպես որ իմ հերթը միշտ վերջինն էր: Բժիշկն առաջին չորս հոգուն քննեց շատ արագ: Բողոքներ չունեին, կամ էլ ունեին, բայց չնչին բողոքներ էին, մի քանի մանր-մունր տեստ և առաջ: Բայց այ հինգերորդը, պարզվեց, որ լուրջ պրոբլեմներ ունի.
    -Բժի՛շկ, ես նյարդային եմ: Ամենաչնչին առիթից կատաղում եմ ու դառնում կատաղած գազան:
    Ենթադրում եմ, որ նրան ինչ-որ մեկը խորհուրդ էր տվել հետևել հանրահայտ քաջարի զինվոր Շվեյկի օրինակին, ու նա կարծում էր, թե այդ կերպ կխուսափի ծառայությունից: Չգիտեմ թե ի՞նչ ենթադրեց բժիշկը, երևի թե լուրջ ընդունեց տղայի ասածներն ու սկսեց բժշկական հարցաքննությունը, որը մոտավորապես ուներ այս տեսքը.
    -Իսկ ի՞նչ առիթից ես կատաղում:
    -Եթե անգամ շատ թեթև նյարդայնացնում են:
    -Օրինակ եթե ինչ-որ բան անընդհատ կրկնում են, նյարդայնանու՞մ ես:
    -Հա՛, բա ո՞նց:
    -Իսկ կատաղության հասնու՞մ է:
    -Իհարկե հասնում է:
    -Իսկ որ կատաղում ես, կարո՞ղ է ուրիշներին վնաս տաս:
    Տղան սկսեց մտածել: Հարցը նրա համար թերևս անսպասելի էր: Ենթադրում եմ, որ այդ պահին մտածում էր, որ այնուամենայնիվ ուժային կառույցում է գտնվում ու եթե ասի, որ կատաղած ժամանակ ուրիշներին վնաս կարող է տալ, ապա դա հնարավոր է, որ իր վրա թանկ կնստի: Մտածեց քսան-երեսուն վայրկյանի չափ և պատասխանեց.
    -Չէ, շրջապատի մարդկանց չէ:
    -Իսկ ո՞ւմ կարող է վնասես:
    -Դե...
    -Օրինակ ինքդ քեզ կարող է վնաս տա՞ս:
    Այս անգամ տղան երկար չմտածեց, այստեղից վտանգի հոտ չէր գալիս:
    -Հա՛, ինքս ինձ լինում է, որ վնասում եմ:
    -Իսկ լինում է, որ չնչին առիթի՞ց ես նյարդայնանում:
    -Հա՛:
    -Իսկ միայն նյարդայնանու՞մ ես, թե՞ գործը կատաղության էլ է հասնում:
    -Հասնում է:
    -Իսկ որ նյարդայնանում ես, ինքդ քեզ կարող է վնաս տա՞ս:
    -Հա, կարող է:
    -Իսկ ուրիշների՞ն:
    -Չէ, չի կարող:
    -Իսկ երբ նույն բանն անընդհատ կրկնում են, նյարդայնանու՞մ ես:
    -Հա:
    -Ու այդ նյարդայնությունդ կարող է կատաղությա՞ն էլ հասնի:
    -Հա:
    -Իսկ որ նյարդայնանում ես, կողքիդ կանգնած մարդուն կարո՞ղ է վնասես:
    -Ոչ:
    -Իսկ ինքդ քե՞զ:
    -Այո:
    -Իսկ...
    Ես նրանց կողքը կանգնած ներվայնությունից արդեն շուրթերս եմ կրծոտում. իմ ամբողջ ցանկությունն այն է, որ շուտ վերջացնեմ, դուրս գամ այս շենքից, իսկ նրանք «ջուր են ծեծում»: Արդեն ականջի ծերով եմ լսում երևի թե տասներորդ անգամ հնչող հարցը.
    -Իսկ նյարդայնացած ժամամանակ ինքդ քեզ եղե՞լ է, որ վնաս տաս:
    -Հա:
    -Իսկ նույն բանը որ հաճախ ես լսում, պատահու՞մ է, որ կատաղում ես:
    -Հա...
    Ներվայնությունից արդեն չգիտեմ, թե ի՞նչ անեմ, բայց այստեղ արդեն տեղի են տալիս նաև բժշկի նյարդերը.
    -Լսի՛ր, տղա, ես արդեն մեկ ժամ է դիտավորյալ ուզում եմ քեզ նյարդայնացնել, իսկ քո հեչ պետքն էլ չէ: Հրեն, կողքիդ տղան, որ առողջ է, արդեն ներվայնությունից իրեն ուտում է, իսկ դու հանգիստ կանգնած արդեն հարյուրերորդ անգամ նույն կրկնվող հարցերն ես լսում ու չես ներվայնանում: Գնա՛, գնա՛ մյուս բժշկի մոտ բախտդ փորձիր...
    Ասաց ու անձնական թերթիկի իրեն հատկացված դաշտում լրացրեց. «Պիտանի է շարային ծառայության» բառերը, անցնելով ինձ, արագ լսեց «առողջ եմ» հավաստիացումս, ևս մի քանի հարց տվեց ու ուղարկեց հաջորդ բժշկի մոտ՝ նախապես անձնական թերթիկումս լրացնելով երկրորդ «պիտանի է շարային ծառության» բառերը…

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (21.01.2011), Mr. Annoying (13.01.2016), No Broken Hearted Girl (29.10.2009), Progart (11.04.2019), Rammstein (17.04.2010), VisTolog (09.06.2010), Արևածագ (07.11.2010), Մանուլ (11.06.2010), Նաիրուհի (09.01.2010), ՆանՍ (12.11.2010), Նիկեա (13.01.2016), Շինարար (19.09.2009), Ֆոտոն (25.07.2009)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    * * *
    -Տեսողության հետ կապված պրոբլեմ ունե՞ս, - հարցնում են մյուս կետում:
    -Ո՛չ, ոչ մի պրոբլեմ, - պատասխանում եմ, - աչքերիցս չեմ դժգոհում:
    -Բայց մեզ մոտ նշված է, որ դու կարճատես ես:
    -Դա վաղուց էր, համ էլ կարճատեսությունս թույլ է արտահայտված:
    -Այնուամենայնիվ պետք է ստուգենք:
    -Լսե՛ք, իմ կարճատեսությունն ինձ չի խանգարում: Չի խանգարի նաև բանակում ծառայելիս: Այն չի կարող հիմք հանդիսանալ ինձ բանակից ազատելու, ստուգել պետք չէ:
    -Բայց այստեղ գրված է, որ կարճատեսություն ունես…
    -Շատ բան է գրված: Հա՛, ունեմ: Թույլ կարճատեսություն: Քաղաքից դուրս գալիս ակնոց էլ եմ դնում: Հետո՞ ինչ: Գրեք «Պիտանի է շարային ծառայության», գնամ:
    -Պետք է ստուգենք:
    -Ժամանակ չունեմ:
    -Պետք է ստուգենք:
    -Ստուգե՛ք:
    -Նստիր այստեղ… աջ աչքդ փակիր, ձախով կարդա վերևի տողը:
    -Այնտեղ գրված է «Արտակ Հարությունյանը պիտանի է շարային ծառայության»:
    -Այդպիսի բան գրված չէ:
    -Ինչպե՞ս թե: «Բ» տառը չի՞ գրված: Այն էլ հայկական զինկոմիսարիատում՝ ռուսերեն:
    -Հա «Բ» տառն է գրված:
    -Բա դա չի՞ նշանակում, որ «Արտակ Հարությունյանը պիտանի է շարային ծառայության»:
    -Ո՞նց կարող է դա նշանակել:
    -ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ԿԱՐԴԱԼ:
    -Հետո ինչ, կարդա երկրորդ տողը:
    -Գիտե՞ք, անգրագետ եմ, ռուսերեն չգիտեմ: Չեմ կարող կարդալ, բայց դա հո չի նշանակում, որ չեմ տեսնում:
    -Նկարագրիր ինչ ձևի տառ է գրված:
    -Ներքևը լայն, վերևը նեղ: Էյֆելյան աշտարակի նման: Մեջտեղում էլ գծիկ:
    -Այդպիսի տառ չկա:
    -Բա էն ռուսերեն «Ա»-ն ի՞նչ է:
    -Հա, վա՜յ, ես երրորդ տողն է նայում:
    -Չէ, երրորդում կախաղանի հենարան է նկարած:
    -Ի՞նչ կախաղանի հենարան:
    -Ռուսերեն «Գ» տառը:
    -Ձե՞ռ ես առնում:
    -Չէ, ինչու՞:
    -Բա ասում էիր անգրագետ ես, ռուսերեն կարդալ չգիտես:
    -Էլի որ չգիտեմ: «Ա»-ն հասկացա, որ «Ա» է, որովհետև «Աշտարակ» բառի առաջին տառը պետք է լիներ: «Գ»-ն էլ «Գլուխս հերիք է հարթուկեք, գրեք «պիտանի է շարային ծառայության»»-ի առաջին տառն է:
    -Վերջ, զահլա տարար, դուրս արի:
    Ասաց ու գրեց. «Պիտանի է շարային ծառայության»: Լավ է, վերջապես գլխի ընկավ, թե ի՞նչ պետք է աներ:

    * * *
    -Քիթ, կոկորդ, ականջից գանգատ ունես:
    -Հա ունեմ, քթիցս:
    -Ի՞նչ պրոբլեմ է:
    -Զուգարանում դրանով տհաճ հոտեր եմ զգում…
    «Պիտանի է շարային ծառայության», - գրում է առանց երկարացնելու:




    Ավելացվել է 33 վայրկյան անց
    * * *
    -Պրոբլեմ ունե՞ս:
    -Հա:
    -Լսում եմ:
    -Վաղվա քվանտ. մեխ.-ի ստուգարքին չեմ հասցրել պատրաստվել…
    Զայրացած նայում է վրաս.
    -Իմ մասնագիտությունից պրոբլեմ ունես:
    -Իսկ ձեր մասնագիտությունն ինչ է, որ նրանից պրոբլեմ ունենամ:
    -Նայիր գլխիս վերևը:
    -Հոգեբա՞ն եք:
    -Հա:
    -Ճիշտն ասած իմ կարծիքով պրոբլեմ չունեմ, բայց այ ծանոթներիցս շատերն ասում են, թե իբր գիժ եմ:
    -Ինչու՞ են այդպես ասում:
    -Որովհետև ուզում եմ բանակում ծառայել:
    -Դա կարող ենք բուժել:
    -Հա՞: Ո՞նց:
    -Ա՛յ այսպես, - ասում է ու անձնական թերթիկումս գրում. «Պիտանի է շարային ծառայության»:

    * * *
    -Հանվի՛ր:
    Տղան կանգնած է, չի շարժվում: «Ո՞նց թե հանվիր», - մտածում է, - «բա ամո՞թ չի»:
    -Տղա ջան, այստեղ օրական հազար մարդ է հանվում, մի ամաչիր:
    Տղան մեկ է չի շարժվում: Նայում է սենյակով «երթևեկող» աղջիկ ու կին աշխատողներին, նայում վարագույրի լայնությանը, որի հետևը չի կարող տեղավորվել ու չի շարժվում:
    -Կարո՞ղ է, կարծում ես երկնագույն եմ, հանվի՛ր:
    Բա որտեղից իմանա, «երկնագու՞յն» ես, թե՞ ոչ: Գուցե և «այո»: Ի՞նչ իմանանք: Ժամանակը անցնում է, իսկ տղան չի շարժվում: Իսկ ես շտապում եմ: Գիտեմ, մեկ է հանվելու ենք: Ինչու՞ համար ժամանակը ձգենք:
    Հերթից առաջ եմ անցնում ու սկսում հանվել:
    -Կեցցես, - ասում է բժիշկն ու շուռ գալիս մյուսների կողմը, - օրինակ վերցրեք:
    «Իսկը օրինակ վերցնելու ապրանք եմ», - մտածում եմ, նայելով ինձ ժպտալով նայելով սենյակով անցնող մոտ երեսնամյա աղջկան, - «տեսնես գլխի ընկնու՞մ է, որ առաջին աղջիկն է, որ ինձ մերկ է տեսնում»:
    - Կանգնի՛ր այստեղ, - հրահանգում է բժիշկը: - Ոտքերիդ թաթերը կպցրու իրար… ձեռքերդ դիր ուղիղ պահիր… շուռ արի… կռացիր… ուղղվիր… ձախ ձեռքով բարձրացրու…
    «Երևի թե Քսանթոսը Եզոպոսին գնելիս ճիշտ այսպես է ստուգել, ուղղակի պարկեշտության համար պատմության մեջ չի հիշատակվում», - մտածում եմ՝ լսելով «լա՛վ, հագնվի՛ր» հրահանգը ու սկսում հագնվել: Հետո կանգնում ու նայում, կամ ավելի ճիշտ աշխատում չնայել, թե ինչպես է նույնը կրկնվում մյուս տղերքի հետ: Իսկ անձնական թերթիկումս արդեն լրացվել է հաջորդ. «Պիտանի է շարային ծառայության» բառախումբը:

    * * *
    Այսպես շրջում էինք բժիշկների մոտով, և ամեն մեկից պրծելուց մտածում եմ. «վե՛րջ, շուտով դուրս կգամ այս անիծյալ շենքից, ու մինչ ծառայության գալու օրս էլ չեմ մտնի»: Ու այդպես հասնում եմ վերջին բժշկին՝ թերապեվտին:
    -Բողոք ունե՞ս:
    -Չէ, կատարյալ առողջ եմ:
    -Իսկ այստեղ գրված է, որ սրտի աղմուկ ունես:
    -Շատ թեթև, ինձ չի խանգարում: Ստուգվել եմ վտանգավոր բան չէ:
    -Երբևէ չի եղել, որ շունչդ կտրվի:
    -Ինչպես չէ, որ տաս կիլոմետր վազում եմ, հետո մի տաս րոպես ուշքի եմ գալիս, շունչս կտրվում է:
    -Որ տաս կիլոմետր վազես շունչդ ոչ թե կկտրվի, այլ շունչդ կփչես:
    -Սխալվեցիք: Թեթև ատլետիկայով եմ զբաղվում ու հանգիստ վազում եմ տաս կիլոմետրը:
    -Ու սրտիդ աղմուկը չի խանգարում:
    -Ո՛չ, չի խանգարում:
    -Դե ուրեմն կգնաս հիվանդանոց ստուգվելու:
    -Ինչու՞, որ կարողանում եմ վազել, դա վա՞տ է:
    -Ոչ, ուղղակի պետք է, որ ստուգվես:
    -Լսեք, ես այդքան ժամանակ չունեմ: Ձեզ ասում եմ, որ առողջ եմ…
    -Մեկ է, պետք է գնաս:
    -Չեմ ուզում:
    -Ահա ուղեգիրդ, հեսա զինկոմի մոտ կստորագրեմ, կտամ քեզ, կգնաս: Անվճար է: Պետության հաշվին:
    -Անվճար, թե վճարովի, ի՞նչ կապ ունի: Ինձ դա պետք չէ:
    -Մեզ է պետք, - ասաց ու ուղեգիրը ձեռքին ուղևորվեց զինկոմի մոտ:
    Է՜հ, չստացվեթ այսօր զինկոմիսարիատից պրծնելը: Մեկ շաբաթ հետո միայն անձնական թերթիկումս կավելանա վերջին «Պիտանի է շարային ծառայության» արտահայտությունը, ու նոր կստանամ ուղեգիրը…
    Զինկոմիսարիատ մտա առավոտյան 9:00-ին, իսկ դուրս եկա 16:00-ին:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.04.2007, 00:31: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.06.2010), ARMbrain (28.08.2013), Askalaf (28.10.2009), Freeman (31.05.2010), Hripsimee (26.07.2009), Mr. Annoying (13.01.2016), Nare-M (16.03.2011), No Broken Hearted Girl (29.10.2009), Progart (11.04.2019), Rammstein (17.04.2010), VisTolog (09.06.2010), zanazan (30.10.2009), Արևածագ (07.11.2010), Կաթիլ (26.07.2009), Մանուլ (11.06.2010), Նաիրուհի (09.06.2010), ՆանՍ (12.11.2010), Նիկեա (13.01.2016), Ֆոտոն (25.07.2009)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Շնորհակալություն բոլոր կարծիքների համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    No Broken Hearted Girl (29.10.2009), VisTolog (09.06.2010)

  11. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Արտ լավն ես էլի, լավը

    Մենակ հումորի մեծ զգացում ունեցող մարդը, կարող է այդքան հպարտ անցնել իմ կարծիքով այդ բոլոր կաբինետները, որտեղ ամեն բժիշկ իր սեփական մասնագիտության հիվանդությամբ ա տառապում:

    Տուֆտեցի Բայց փաստորեն ես էլ եմ տառապում գիշերային միզա... էէէ, գիշերամիզություն Համ էլ գիժ ես

  12. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Վայ, Արտ, դու դեմք ես։ Արթուրը ճիշտ է ասում՝ լավն ես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #8
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,028
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    - Կանգնի՛ր այստեղ, - հրահանգում է բժիշկը: - Ոտքերիդ թաթերը կպցրու իրար… ձեռքերդ դիր ուղիղ պահիր… շուռ արի… կռացիր… ուղղվիր… ձախ ձեռքով բարձրացրու…
    կներեք… բայց ինչու՞ ձախ… ստուգում են՝ աջլիկ ա, թե ձախլի՞կ
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.07.2007, 05:10:

  14. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Ա՛րտ, մի երկու բժշկական սխալ գտա: Եթե պետք է, ասեմ, ուղղիր:

  15. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Chuk ջան, իրոք արձակը քեզ մոտ շատ ավելի լավ է ստացվում, ուշագրավ գործ է: Քո համով հումորով այնպես նրբորեն ես ներկայացրել մի ողջ համակարգի անպիտանություն...Տխուր հումոր՝ որ հիասթափեցնում է տիրող իրականությունից, հումոր՝ որ հաստատ հասու չէ ամենքին: Ապրես, շատ լավն էր:

  16. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՛րտ, մի երկու բժշկական սխալ գտա: Եթե պետք է, ասեմ, ուղղիր:
    Հոգեբանի ու հոգեբույժի դեպքը սխալ չէր: Ես չեմ հիշում իր գլխավերևն ինչ էր գրված (գուցե հոգեբույժ), բայց ես նրան հաստատ հարցրել եմ. «Դուք հոգեբա՞ն եք» ու ինքը դրական պատասխան է տվել:
    Գիշերամիզությունն էլ... մի քանի տեղ նույն հարցն են տվել, այլ ոչ թե էն քո բարդ բժշկական տերմինով
    Ամեն դեպքում, շատ շնորհակալ եմ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    կներեք… բայց ինչու՞ ձախ… ստուգում են՝ աջլիկ ա, թե ձախլի՞կ
    Հըմմ
    Ենթադրում եմ, որ իր կանգնած տեղն էր դրա պատճառը, ճիշտ տեսադաշտի կառուցում...

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk ջան, իրոք արձակը քեզ մոտ շատ ավելի լավ է ստացվում, ուշագրավ գործ է: Քո համով հումորով այնպես նրբորեն ես ներկայացրել մի ողջ համակարգի անպիտանություն...Տխուր հումոր՝ որ հիասթափեցնում է տիրող իրականությունից, հումոր՝ որ հաստատ հասու չէ ամենքին: Ապրես, շատ լավն էր:
    Շատ շնորհակալություն Manon

    Artgeo, Uluana, դուք ավելի լավն եք: Շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Արթ շաատ լավն էր, շաատ հետաքրքիր, ափսոս, որ չեմ կարող այս գրվածքդ մամաիս ու պապաիս ցույց տալ, բոլ բոլ կծիծաղեին:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  18. #13
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Շատ լավն էր ծիծաղից մեռա
    Chuk չե՞ս մտածել թերթում տպել տաս

  19. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Նորից բոլորին շնորհակալություն
    Bergmann, թերթում ոչ, բայց հուսով եմ, որ այլ կերպ կտպագրվի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 8. «Պիտանի է շարային ծառայության»

    Չուկ, լավ ես գրում Դու գլավնի կամիսիա չես անցե՞լ, որ դրա մասին չես գրել. էդ էլ ա ահագին ծիծաղալու թեմա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀՀ Զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներ..
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 289
    Վերջինը: 19.11.2017, 15:55
  2. Ծառայության գերադասումը քաղաքացիական կյանքից
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 15.01.2014, 16:10
  3. 19. «Պիտանի չէ շարային ծառայության»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 16
    Վերջինը: 20.09.2008, 18:54
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 07.02.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •