User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Երաժշտական նորություններ

  1. #1
    տենց :) Intel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երաժշտական նորություններ

    Այստեղ կարող եք քննարկել տարբեր նորություններ, որոնք կապված են երաժշտության հետ:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորություններ

    Red Hot Chili Peppers-ի սիրահարների համար
    խումբը մայիսին նոր ալբոմ կթողարկի, որը բաղկացած է 28 երգից

  3. #3
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորություններ

    Ես վերջերս ռադիոյով լսեցի մի քանի երգ «Հայ Էլի» խմբից ու ինձ դուր եկավ շատ։ Գիտե՞ք որտեղից կարող եմ իրենց երգերը քաշել կամ առնել։
    http://www.hayeli.com/


    Զգուշացում: Պետք չէ շեղվել թեմայից:

  4. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2007
    Հասցե
    Լա Կորունյա, դեռ որ...
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    մեծ եղեռնին նվիրված ալբոմ "1915 Genocide"

    Ողջույն տեսեք թե ինչ հետաքրքիր խումբ է որը լույս է թողել 1915 հայոց մեծ եղեռնին նվիրված ալբոմ... The album "1915 Genocide" http://www.neverhall.com/

  5. #5
    Nevermore Scarecrow Love Affair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2007
    Հասցե
    Freudian Dreams Reality
    Տարիք
    38
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն dostu4at'sya do suk պանկ-ռոք խումբը` գրաքննության պատճառ

    Երևանի երեք գրախանութներ հրաժարվել են «Ինքնագիր» գրական հանդեսի 2-րդ համարը վաճառելուց և վերադարձրել են ամսագրերը «Առէջ» դիստրիբյուտորին, այսպես կոչված, ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով: Հանդեսի հրատարակիչը զգուշացրել է դիստրիբյուտորին, որ Երևանի խոշոր հինգ գրախանութներից երկուսը նախկինում հրաժարվել էին ընդունել «Բնագիր» հանդեսը, և «Ինքնագիրը» նրանց չի առաքվել:

    «Ինքնագիր» հանդեսը հիմնադրել է բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, որը եղել է փակված «Բնագիր» հանդեսի երկու խմբագիրներից մեկը: «Բնագիրը» նույնպես դուրս է եղել ավանդական շրջանակներից բաց սեռական տեսարանների պատճառով (տես հարակից հոդվածը):

    «Ինքնագրի» երկրորդ համարը, որը տպվել է 250 տպաքանակով և վաճառվում է 1000 դրամով, լույս է տեսել երեք շաբաթ առաջ` 2005 թ. նոյեմբերին հրատարակված առաջին համարից ավելի քան մեկ տարի անց:

    Դիստրիբյուտորի հավաստմամբ` գրախանութները հրաժարվում են ընդունել 160 էջանոց «Ինքնագիրը» 38-րդ էջում տպագրված երգերի տեքստի պատճառով:

    Երգերում, որոնք ներկայացնում են «պանկ» ուղղության մոտեցումները, օգտագործված է ամերիկյան «այլընտրանքային» պոեզիային հատուկ լեզու, որը, ինչպես և Ամերիկայում, չի համապատասխանում լեզվի ընդունված նորմերին:

    Երգերի հեղինակներն են 23-ամյա Արեգ Առաքելյանն ու 22-ամյա Արման Մարտիրոսյանը: Արմանն իրեն վատ է զգում, որ իր տեքստը խնդիրներ է առաջ բերել «Ինքնագրի» համար, իսկ մյուս հեղինակն ուրախ է, որ նման ուշադրության են արժանացել:

    Երևանի ամենամեծ գրախանութը` «Բուկինիստը», որն աչքի է ընկնում գրականության բազմազանությամբ, և որտեղ հնարավոր է գտնել ռուս և արևմտյան հեղինակների բաց սեռական նկարագրություններով ու ավելի «ոչ նորմատիվային» բառապաշարով գրքեր, նույնպես մերժել էր «Ինքնագիրը»:

    Գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է, որ հրաժարվել է հանդեսից երգերի տեքստերը կարդալուց հետո. «Դա ինչպե՞ս վաճառքի հանես»:

    Այն հարցին, թե ինչպե՞ս են գրախանութում վաճառվում ռուսերեն ավելի բաց ու ավելի «հարուստ» բառապաշարով գրքեր, նա ծիծաղելով պատասխանեց. «Գուցե 10 տարի հետո նայեմ «Ինքնագիրը», ու ինձ ծիծաղելի թվա, որ անցյալում չեմ ընդունել, չգիտեմ»:

    «Ինքնագրին» նախորդած «Բնագիրն» առաջինն էր, որ մարտահրավեր նետեց հայկական գրական բարքերին ու մշակութային զգայուն ավանդույթներին: Գրաքննադատներն ու երկու գրախանութներ մերժեցին այն որպես փողոցային, սեքսուալ թեման արծարծած, իսկ գրախանութներից մեկը հրաժարվեց վաճառել այդ հանդեսների խմբագիր Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծական ժողովածուն, որը տպվել էր դեռ խորհրդային տարիներին և 1991 թվականին արժանացել Գրողների միության ամենամյա մրցանակին:

    «Երբ երեք տարի առաջ երկու գրախանութ մերժեցին «Բնագրի» 4-րդ համարը, մտածեցինք` նրանց ճաշակի խնդիրն է, բայց այսօր, երբ Երևանի բոլոր գրախանութներն են մերժում, արդեն զգում եմ հասարակական գրաքննության ճնշումը, որ շատ տհաճ է,- ասում է Գրիգորյանը: - Սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունն ավելի անհանդուրժող է դառնում, որը շատ մտահոգիչ է»:

    Այսուհանդերձ, հանդեսը վաճառվում են «Արթբրիջ» և «Ակումբ» սրճարանների գրքի բաժնում: «Այս սրճարանները դարձան այն կղզյակները, որոնց շնորհիվ մենք մեզ դեռ օտար չենք զգում այս երկրում»,- ասում է Գրիգորյանը:
    Հրատարակված է Մարտ 23, 2007, բնօրինակը © ԱրմենիաՆաու
    http://www.armtown.com/news/am/anw/20070323/2071/
    Եթե քեզ տողավորված թուղթ են տալիս, միշտ գրիր տողերին հակառակ:
    Գաբրիել Գարսիա Մարկես

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Harrordown Hill
    Տարիք
    39
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորություններ

    Նայթվիշը նոր վոկալիստուհի է գտել, ընդ որում շատ լավը, ու սինգլներ է թողարկում: Մնանք ալբոմին սպասելիս:

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2007
    Հասցե
    Տանը
    Տարիք
    38
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճիշտ երգ լսեք.ստեղ մի հատ կա.

    Spitakci Hayko feat Super Saqo - Qez hamar

    http://www.speedyshare.com/197630779.html

    Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 30.08.2007, 21:11:
    Мы наркоманы сидящие на игле удобрения и признания других !!!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՏՏ նորություններ
    Հեղինակ՝ Ungrateful, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 144
    Վերջինը: 08.06.2019, 19:56
  2. Մշակութային նորություններ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 20
    Վերջինը: 15.12.2010, 14:30
  3. Նորություններ
    Հեղինակ՝ AMD, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 14.11.2007, 15:42
  4. նորություններ egern.net-ից
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.06.2007, 21:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •