User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Մենք ու սպորտը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մենք ու սպորտը

    Շատերս միմյանց չենք ճանաչում (կամ լավ չենք ճանաչում), մինչդեռ հաստատ կուզենք մեկս մյուսի մասին շատ բան իմանալ: Եկեք սկսենք ծանոթությունը, մյուսներին մեր մասին որքան հնարավոր է ավելի շատ բան պատմելով մեր մասին:

    Օրինակ այս թեմայում եկեք խոսենք մեր կյանքում սպորտի ունեցած դերի մասին:
    Կա՞ն մեր մեջ պրոֆեսիոնալ մարզիկներ:
    Մեզնից ով ի՞նչ մարզաձևով է զբաղվել:
    Երբևէ մասնակցե՞լ ենք սպորտային մրցումների:
    Եթե ուզեինք լրջորեն զբաղվել սպորտով, ապա այսօր ո՞ր մարզաձևը կընտրեինք:

    Փորձենք պատասխանել այս հարցերին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպորտով երբեք չեմ զբաղվել։ Մրցումների էլ չեմ մասնակցել։ Դեռ փոքրուց շատ ճկուն եմ եղել, բայց դա օգտագործել եմ միայն ինձ համար։
    Իսկ մարզաձևերից նախընտրում եմ լողը, որով մի քիչ զբաղվել եմ ինստիտուտում ֆիզկուլտուրայի փոխարեն, բայց դա այնքան չնչին էր, որ չի կարելի համարել, որ ես սպորտով եմ զբաղվել։ Բացի դրանից, սիրում եմ նաև վազել. կարելի է ասել, վազելն իմ տարերքն է...
    Իսկ փոքր ժամանակ ուղղակի խելագարվում էի գեղասահքի (фигурное катание) համար։ Նույնիսկ երազում էի գեղասահորդուհի դառնալու մասին։

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես բասկտեբոլի եմ գնացել 2 տարի, մրցումների էլ եմ մասնակցել: Մի հատ երրորդ տեղի դիպլոմ ունեմ, բայց մեր թիմը երրորդն էր... երեք թիմից: Լողի էլ եմ գնացել, բայց սիրողական:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռևս իմ ծննդից արաջ հայրս մեր տան առաստաղից օղակներ, պարանե աստիճան ու մագլցելու համար պարան էր կախել, որի վրա էլ մոտ մի տարեկանից «մարզվում» էինքՆույնիսկ մի քանի նկարներ ունեմ մի տարեկան ժամանակ օղակից կաղված
    Դպրոցական տարիներին բակի երեխաներով առավոտյան գնում էինք վազելու, մարզվում եինք, որից հետո մի քանի ժամ սպորտային խաղեր էինք խաղում, մինչև որ ուժասպառ էինք լինում ։ Լուրջ մրցումների չեմ մասնակցել, բայց բակում կազմակերպվող փոքրիկ մրցումներում հաճախ հաղթում էի…
    Հիմա էլ շատ եմ սիրում սպորտային խաղեր խաղալ։ Հատկապես սիրում եմ ֆուտբոլ ու սեղանի թենիս խաղալ։ Հենց որ գոնե մի կես ժամ ազատ ժամանակ ենք գտնում, դասընկերներով գնում ենք Պոլիտեխնիկի ֆիզկուլտի կորպուսում թենիս խաղալու։ Բացի դրանից մի ամիս թենիսի եմ գնացել։ Իսկ հիմա պատրաստվում եմ լողի գնալ։
    Եթե լրջորեն սպորտով զբաղվելու լինեի, ապա հավանաբար կընտրեի լողը կամ արևելյան մարտարվեստներից որևէ մեկը
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ցավոք ոչ մի մարզաձևով երբեք լրջորեն չեմ զբաղվել, բայց թեթև ատլետիկայից միշտ էլ բավականին ուժեղ եմ եղել:
    Երբ Համալսարանում առաջին անգամ ֆիզկուլտուրայի գնացի, նորաները հանձնելու օրն էր: 100 մետրը վազելուց չգիտեմ ինչ արդյունք ցույց տվեցի, որովհետև մարզիչը կանչեց մոտն ու խիստ ասեց. "Դու էլ ֆիզկուլտուրայի դասերին չգա՛ս:"
    Զարմացած հարցրեցի թե ինչու, իսկ նա հանգիստ պատասխանեց, որ ճիշտ կլինի, եթե թեթև ատլետիկայի սեկցիայի գնամ: Գնացի սեկցիայի: Այստեղի մարզիչն ինձ 100 մետրը վազել տվեց ու արդյունքը տեսնելով ասաց. "Պատրաստվի, մի շաբաթից հանրապետության սպարտակիադային պետք է մասնակցես...":
    Իհարկե մրցումներին առաջին տեղը չգրավեցի, բայց առաջին տեղերում էի
    Դրանից հետո 1-1.5 տարի գնացի այդ թեթև ատլետիկայի սեկցիան, բայց այնքան էլ լրջորեն չէինք զբաղվում:

    Եթե տարիներս կարողանայի հետ բերել, ապա ամենայն հավանականությամբ լրջորեն կզբաղվեի թեթև ատլետիկայով. մասնավորապես կարճ տարածության վազքով և թռիչք երկարությամբ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    undefined
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զբաղվել եմ լողով (ընդամենը երեք ամիս), այնուհետև բավականին երկար ժամանակ (մոտ հինգ տարի) զբաղվել եմ մեծ թենիսով, սպորտին երբեք լրջորեն չեմ վերաբերվել, զբաղվել եմ միայն «հաճույքի համար», թեև մի անգամ մրցմանը զբաղեցրել եմ երկրորդ տեղը

  7. #7
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զբաղվել եմ կարատեով 4 տարի, 4 տարվա մեջ հասցրել եմ 2 անգամ գրավել երրորդ, 2 անգամ երկրորդ, մեկ անգամ էլ առաջին տեղերը հայաստանի առաջնություններում: Հասա մինչև կապույտ գուտի, որոշեցի վերջ տամ դրան անցնեմ ֆուտբոլին, դրանով էլ մի տարի զբաղվեցի անցա ծխելուն, բացի դրանցից թեթև ատլետիկայով եմ զբաղվել հաճույքիս համար:

  8. #8
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բեյսբոլ 2 ամիս, մի քանի տարի 1-2 ամսով լող, բոքս 5 ամիս (ռինգ չեմ մտել), շախմատ մի կես տարի բայց թեթևակի անկապ, միքիչ ել մարդ ծեծել եմ սովորել տնային պայմաններում.. լօլ

    սպորտով էլ չեմ զբաղվի> առողջությունը չկորցնելու նպատակով նախատեսում եմ արշավ անտառով, սարեր, ձորեր..

  9. #9
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    համարյա ինչ սպորտաձւ կա գնացել եմ կարատեից բռնած լողից պրծած

  10. #10
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև դպրոցն ավարտելը, զբաղվում էի ֆուտբոլով, ընդ որում, ինձ ամենայն լրջությամբ թվում էր թե ծնողներիս կհամոզեմ, պրոֆեսիոնալի կարիեռաի մասին իմ "երազանք"-ը չարգելել կյանքի կոչել: Սակայն (ինչ էլ պետք էր ակնկալել), մայրս դեմ էր, հայրս... սիրտը բռնեց, երբ հասկացավ որ ես ամենայն լրջությամբ եմ մտածում այդ մասին...
    Իսկ քանի որ ես ընդամենը 13 տարեկան էի, իսկ կամակորությամբ հատուկ աչքի չեի ընկնում... ես հիմա ֆիզիկոս եմ (չեմ բողոքում):
    Ինչ վերաբերում է իմ ամենաթարմ սպորտային "հաջողություններին", ասեմ որ այս ձմեռ փորձեցի չմուշկ քշել, ու արդյունքում 12 օր կիսաանկողնային վիճակ (դեռ վազելուց ցավում է):
    А так, ես էլ եմ ինստիտուտում ֆիզկուլտուրան լողի սեկցիա գնացել...
    Հիմա ԱՆԳՅԱԼԱՑԵԼ եմ, ու тренажор-бабочка եմ առել
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  11. #11
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես միմիայն ինտելեկտուալ սպորտաձևեր եմ նախընտրում:
    Օրինակ ինձ կարողա տեսած լինեք ԱՌՄԵՆԻԱ ՏՎ ով ԻՆՉ?ՈՐՏԵՂ?ԵՐԲ? խաղի ժամանակ
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ասում եմ որտեղից է դեմքդ ծանոթ

  13. #13
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակին մոտ 1 տարի գնացել եմ լողի, բայց լուրջ չէի վերաբերվում: Շատ սիրում եմ ֆուտբոլ (հեռուստացույցով ոչ մի խաղ գրեթե բաց չեմ թողնում...), բայց տեսողության հետ եղած խնդիրների պատճառով ուրիշ ոչ մի սպորտի չեմ հաճախել:
    Շատ կարեւոր է սպորտային վիճակում լինելը, բայց ես այլեւս դժվար թե լուրջ սպորտով զբաղվեմ... Արդեն պետք է մտածել բուհ ընդունվելու մասին...
    Վերջին խմբագրող՝ Egern.net: 25.03.2006, 22:22:

  14. #14
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենք ու սպորտը

    իմ պատկերացմամբ` սպորտը չնչին դեր է խաղում մեր առօրյա կյանքում, միշտ մտածել եմ` ինչու?
    երեւի թե` մի քիչ "անգյալ" ազգ ենք, օրինակ` առավոտները ոչ մեկին չես տեսնի, ասենք , վազելուց, մարզվելուց, այ էդ բանը մեր մեջ չկա, իսկ սիգարետ ծխելու ու արեվածաղիկ չրթելուց` ուղղակի աշխարհի չեմպիոններ ենք!

  15. #15
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենք ու սպորտը

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    իմ պատկերացմամբ` սպորտը չնչին դեր է խաղում մեր առօրյա կյանքում, միշտ մտածել եմ` ինչու՞
    երեւի թե` մի քիչ "անգյալ" ազգ ենք, օրինակ` առավոտները ոչ մեկին չես տեսնի, ասենք , վազելուց, մարզվելուց, այ էդ բանը մեր մեջ չկա, իսկ սիգարետ ծխելու ու արեվածաղիկ չրթելուց` ուղղակի աշխարհի չեմպիոններ ենք!
    Վերջերս շատ եմ տեսել առավոտյան վազող կամ մարզվող մարդկանց հիմնականում Oղակաձև ու Հաղթանակ զբոսայգիներում:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  2. Պարաշյուտային սպորտը Հայաստանում
    Հեղինակ՝ Shauri, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 01.07.2013, 23:25
  3. Պարապլանային սպորտը Հայաստանում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 119
    Վերջինը: 10.10.2012, 02:50
  4. Սպորտը Հայաստանում
    Հեղինակ՝ Qami, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 19.08.2006, 11:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •