Դեռևս իմ ծննդից արաջ հայրս մեր տան առաստաղից օղակներ, պարանե աստիճան ու մագլցելու համար պարան էր կախել, որի վրա էլ մոտ մի տարեկանից «մարզվում» էինքՆույնիսկ մի քանի նկարներ ունեմ մի տարեկան ժամանակ օղակից կաղված
Դպրոցական տարիներին բակի երեխաներով առավոտյան գնում էինք վազելու, մարզվում եինք, որից հետո մի քանի ժամ սպորտային խաղեր էինք խաղում, մինչև որ ուժասպառ էինք լինում։ Լուրջ մրցումների չեմ մասնակցել, բայց բակում կազմակերպվող փոքրիկ մրցումներում հաճախ հաղթում էի…
Հիմա էլ շատ եմ սիրում սպորտային խաղեր խաղալ։ Հատկապես սիրում եմ ֆուտբոլ ու սեղանի թենիս խաղալ։ Հենց որ գոնե մի կես ժամ ազատ ժամանակ ենք գտնում, դասընկերներով գնում ենք Պոլիտեխնիկի ֆիզկուլտի կորպուսում թենիս խաղալու։ Բացի դրանից մի ամիս թենիսի եմ գնացել։ Իսկ հիմա պատրաստվում եմ լողի գնալ։
Եթե լրջորեն սպորտով զբաղվելու լինեի, ապա հավանաբար կընտրեի լողը կամ արևելյան մարտարվեստներից որևէ մեկը![]()
Էջանիշներ