Սպորտ... Կարոտել եմ այս բառին... Սխալ է, երբ չես պայքարում, հանուն նրա, ինչը քեզ շատ է անհրաժեշտ , ինչը շատ ես սիրում... Յուրաքանչյուր անձ էլ կարծում եմ իր կյանքում ունեցել է ցանկություն ետ պտտել ժամանակի սլաքը` շտկելու կամ վերանայելու քայլերը: Մանկուց սիրել եմ ու այժմ էլ սիրում եմ սպորտը: Բասկետբոլ և վազք... դրանց շատ նշանակալի տեղ եմ հատկացրել դպրոցական տարիներից... Բայց միշտ սրտիս խորքում շա~տ եմ սիրել գեղասահքը: Մասնակցել եմ բասկետբոլի և վազքի մրցումներին, բայց չեմ շարունակել... Ուզում եմ լողալ սովորել, հիմա շատ խմբակներ կան, և քանի որ դա և հաճելի և անհրաժեշտ սպորտ է, ժամանակ կարելի է գտնել դրա համար![]()
Էջանիշներ