ԵԼԻՐ՝ ՈՒՄ ՀԵՐԸ ԱՆԻԾԱԾ Է,
ՈՎ ՀԱՅ Է, ՃՈՐՏ Է, ԵՎ ՍՏՐՈՒԿ…
www.vaheavetian.org
www.vernatun.org
Հայաստանում իրեն մարդու իրավունքի պաշտպան հռչակած անձին ուղղված նամակս մնաց անպատասխան, ինչպես ենթադրում էի։ Տեղադրում եմ այն այստեղ պատմական փաստ որպես, հետագայում մեր պետականությունը բռնազաֆթած խուժանին դատելուց, ևս մի փաստաթուղթ որպես, օգտագործելու համար։
Մեծարգո պարոն Արմեն Հարությունյան,
1998 թվականին վերադարձել եմ հայրենիք վերջնականապես հաստատվելու։ Նույն թվականին հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն, համակարգչային տեխնոլոգիաների դասավանդման անվճար դասընթացներ ապահովվելու, երեխաների և երիտասարդների համար։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղը վարել է Հայաստանում «Ժողովրդավարության Նպաստում» ծրագիրը 2000-2003 թվականներին։
Հայտնում եմ ձեզ, որ 1998 թվականից իմ դեմ սկսել է լայնածավալ արշավանք: Թալանվել են կազմակերպությանս համակարգիչները, մեքենաներս, սարքավորումներս։ Համակիրներս հայտնվել են բանտերում, հարկադրաբար մղվել հոգեբուժարան, կաշառք տալու պահանջներին չենթարկվելու պատճառով: Շատերի նկատմամբ կիրառվել են, բանսարկություն, կտտանք, անձնական նամակագրության, կյանքի մեջ ներխուժում, ստորացում։
Երևույթը մանրամասնորեն նկարագրվել է «ԱՀԱԶԱՆԳ» կոչվող հայտարարության մեջ, որի հեղինակներից մեկը ես եմ։
Կցում եմ նաև այդ փաստաթուղթը, ակնկալելով ձեր վերաբերմունքը նաև այդ հայտարարությանը։
Տեղեկացնում եմ կանխավ, որ «ԱՀԱԶԱՆԳԻՆ» զորակցել են 15 երկրից, 150 - ից ավել մտավորական ու դեռ շարունակում են զորակցել։
Հայտարարում եմ, որ իմ դեմ հալածանքը սկսել է այն պատճառով, որ բազմիցս հայտնել եմ, որ վերադառնում եմ հայրենիք ու մասնակցելու եմ քաղաքական կյանքին։
Հայտարարում եմ, որ հալածանքն իրականացնում է ԱԱԾ իրեն անվանող հանցավոր, ապօրինի կառույցը, ոստիկանությունը, ապօրինի ընտրված խորհդարանի անդամներն ու կառավարությունը։
Հայտարարում եմ, որ երկու անգամ խափանվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ քաղաքացիական իրավունքը։
Ներկայումս իմ դեմ հարուցվել են զեղծված քրեական գործեր, որոնք նպատակ են հետապնդում ինձ մեկուսացնելու բանտում, հայրենիք ժամանելուն պես։ Վստահ եմ, որ բանտից դուրս չեմ գա ողջ, կամ դուրս կգամ հոգեկան հավասարակշռությունս խախտված։
Այդպես վարվել են նախկին գործընկերոջս հետ։
Ես անօրինական կառույց եմ համարում Հայաստանի Հանրապետության նախագահական, խորհրդարանական, կառավարական բոլոր համակարգերը և անգամ Մարդու Իրավունքի պաշտպանի ինստիտուտը, այդ կառույցների կողմից ստեղծված լինելու պատճառով, բայց այդ հանգամանքը չի նսեմացնում իմ անձնական հարգանքը ձեր՝ համաքաղաքացուս նկատմամբ։
Ավելին՝ տեսականորեն կարող եմ սխալվել գնահատականներիս մեջ, բայց դա չի նսեմացնում կարծիք ունենալու իմ իրավունքը, և առավել՝ չի նսեմացնում ձեր հնարավորությունը հակառակն ապացուցելու: Դուք հրաշալի հնարավորություն ունեք հիմա գտնվելու մասնագիտական բարձրունքի վրա ու պաշտոնական տեղում, և ապահովվել իմ անվնաս հայրենիք վերադառնալը։
Ես ակնկալում եմ ձեր պաշտպանությունը։
Ակնկալում եմ ձեր միջամտությամբ հայրենիք վերադառնալու, ընտրություններին առաջադրվելու, ընտրվելու իմ իրավունքի, ինչպես նաև կորցրածս սեփականության վերկանգնմանն ու բարոյական վնասների հատուցմանը:
Ջերմորեն՝
Վահե Ավետյան
02.03.2007, Վաշինգտոն
Մոդերատորական. Ծանոթացեք «Դար» ակումբի կանոնադրությանը
2.3.4. Թեմաներին պետք է տալ նրա բովանդակությունը լավ ներկայացնող և իմաստալից վերնագրեր: Չեն ողջունվում «Օգնե՛ք» տիպի վերնագրերը:2.2.7. Չեն ողջունվում անընթեռնելի գրառումները, կախված
- տեքստը շարադրելու ոճից,
- կատարված մեծաքանակ տառասխալներից,
- կետադրական սխալներից,
- տեքստը ձևաչափելու ոճից, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեքստերի համար ընտրված գույնը, տառատեսակը, տառերի չափը:
Էջանիշներ