User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    ԵԼԻՐ՝ ՈՒՄ ՀԵՐԸ ԱՆԻԾԱԾ Է,
    ՈՎ ՀԱՅ Է, ՃՈՐՏ Է, ԵՎ ՍՏՐՈՒԿ…


    www.vaheavetian.org
    www.vernatun.org

    Հայաստանում իրեն մարդու իրավունքի պաշտպան հռչակած անձին ուղղված նամակս մնաց անպատասխան, ինչպես ենթադրում էի։ Տեղադրում եմ այն այստեղ պատմական փաստ որպես, հետագայում մեր պետականությունը բռնազաֆթած խուժանին դատելուց, ևս մի փաստաթուղթ որպես, օգտագործելու համար։


    Մեծարգո պարոն Արմեն Հարությունյան,

    1998 թվականին վերադարձել եմ հայրենիք վերջնականապես հաստատվելու։ Նույն թվականին հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն, համակարգչային տեխնոլոգիաների դասավանդման անվճար դասընթացներ ապահովվելու, երեխաների և երիտասարդների համար։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղը վարել է Հայաստանում «Ժողովրդավարության Նպաստում» ծրագիրը 2000-2003 թվականներին։

    Հայտնում եմ ձեզ, որ 1998 թվականից իմ դեմ սկսել է լայնածավալ արշավանք: Թալանվել են կազմակերպությանս համակարգիչները, մեքենաներս, սարքավորումներս։ Համակիրներս հայտնվել են բանտերում, հարկադրաբար մղվել հոգեբուժարան, կաշառք տալու պահանջներին չենթարկվելու պատճառով: Շատերի նկատմամբ կիրառվել են, բանսարկություն, կտտանք, անձնական նամակագրության, կյանքի մեջ ներխուժում, ստորացում։
    Երևույթը մանրամասնորեն նկարագրվել է «ԱՀԱԶԱՆԳ» կոչվող հայտարարության մեջ, որի հեղինակներից մեկը ես եմ։
    Կցում եմ նաև այդ փաստաթուղթը, ակնկալելով ձեր վերաբերմունքը նաև այդ հայտարարությանը։
    Տեղեկացնում եմ կանխավ, որ «ԱՀԱԶԱՆԳԻՆ» զորակցել են 15 երկրից, 150 - ից ավել մտավորական ու դեռ շարունակում են զորակցել։

    Հայտարարում եմ, որ իմ դեմ հալածանքը սկսել է այն պատճառով, որ բազմիցս հայտնել եմ, որ վերադառնում եմ հայրենիք ու մասնակցելու եմ քաղաքական կյանքին։
    Հայտարարում եմ, որ հալածանքն իրականացնում է ԱԱԾ իրեն անվանող հանցավոր, ապօրինի կառույցը, ոստիկանությունը, ապօրինի ընտրված խորհդարանի անդամներն ու կառավարությունը։

    Հայտարարում եմ, որ երկու անգամ խափանվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ քաղաքացիական իրավունքը։

    Ներկայումս իմ դեմ հարուցվել են զեղծված քրեական գործեր, որոնք նպատակ են հետապնդում ինձ մեկուսացնելու բանտում, հայրենիք ժամանելուն պես։ Վստահ եմ, որ բանտից դուրս չեմ գա ողջ, կամ դուրս կգամ հոգեկան հավասարակշռությունս խախտված։
    Այդպես վարվել են նախկին գործընկերոջս հետ։

    Ես անօրինական կառույց եմ համարում Հայաստանի Հանրապետության նախագահական, խորհրդարանական, կառավարական բոլոր համակարգերը և անգամ Մարդու Իրավունքի պաշտպանի ինստիտուտը, այդ կառույցների կողմից ստեղծված լինելու պատճառով, բայց այդ հանգամանքը չի նսեմացնում իմ անձնական հարգանքը ձեր՝ համաքաղաքացուս նկատմամբ։
    Ավելին՝ տեսականորեն կարող եմ սխալվել գնահատականներիս մեջ, բայց դա չի նսեմացնում կարծիք ունենալու իմ իրավունքը, և առավել՝ չի նսեմացնում ձեր հնարավորությունը հակառակն ապացուցելու: Դուք հրաշալի հնարավորություն ունեք հիմա գտնվելու մասնագիտական բարձրունքի վրա ու պաշտոնական տեղում, և ապահովվել իմ անվնաս հայրենիք վերադառնալը։

    Ես ակնկալում եմ ձեր պաշտպանությունը։
    Ակնկալում եմ ձեր միջամտությամբ հայրենիք վերադառնալու, ընտրություններին առաջադրվելու, ընտրվելու իմ իրավունքի, ինչպես նաև կորցրածս սեփականության վերկանգնմանն ու բարոյական վնասների հատուցմանը:

    Ջերմորեն՝
    Վահե Ավետյան

    02.03.2007, Վաշինգտոն

    Մոդերատորական. Ծանոթացեք «Դար» ակումբի կանոնադրությանը
    2.3.4. Թեմաներին պետք է տալ նրա բովանդակությունը լավ ներկայացնող և իմաստալից վերնագրեր: Չեն ողջունվում «Օգնե՛ք» տիպի վերնագրերը:
    2.2.7. Չեն ողջունվում անընթեռնելի գրառումները, կախված
    - տեքստը շարադրելու ոճից,
    - կատարված մեծաքանակ տառասխալներից,
    - կետադրական սխալներից,
    - տեքստը ձևաչափելու ոճից, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեքստերի համար ընտրված գույնը, տառատեսակը, տառերի չափը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2007, 22:24:

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Հուսամ, որ «Դար» ակումբն ու նրա ղեկավարությունը չեն դասվի Վահե Ավետյանին հալածողների շարքում: Վահե, մանրամասն ծանոթացեք ակումբի կանոնադրությանը ու գրառումներ կատարելիս, թեմաներ ստեղծելիս պահպանեք նրանում սահմանված բոլոր կանոնները, քանի որ ես իրոք չեմ ուզում դասվել հալածողների շարքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Կարելի էր աթոռակռիվ անվանել թեման: Վահե Ավետյան , բացի աթոռից ինչ եք ուզում ?

  4. #4
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    1998 թվականին վերադարձել եմ հայրենիք վերջնականապես հաստատվելու։ Նույն թվականին հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն, համակարգչային տեխնոլոգիաների դասավանդման անվճար դասընթացներ ապահովվելու, երեխաների և երիտասարդների համար։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղը վարել է Հայաստանում «Ժողովրդավարության Նպաստում» ծրագիրը 2000-2003 թվականներին։
    Մի բան հարցնեմ էլի, էսի են կազմակերպություններիցա, որ փողոցներում մեծատառեռով գրվածա "ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ" բայց որ գնում ես կամ զանգում ես, հարցնում ես ավելի մանրամասն, ասում են կամ առաջի ամիսնա անվճար, կամ ինչոր զեղճեր են անում, կամ անվճարա բայց մի 100000 դրամի գիրք պտի առնես իրանցից, ու ետ ամպայման ա առանց դրա քեզ չեն ուսանի, համենայն դեպս ինչքան այդպիսի կազմակերպության դիմել եմ, որոնք ասում են անվճար դասընթացներ, պարզվելա հեչել անվճար չի,

    իսկ ինչ վերաբերվումա մնացածին, ցավակցում եմ ձեզ, դժվար թե ինչոր մեկը ձեզ օգնի որ դուք գաք հայաստան ու ընտրություններին առաջադրվելու, յանմ ընստեղ քիչ են ետձև մարդիք, ուր մնաց ձեզ թողեն դուքել գաք առաջադրվելու, առաջադրվելուց ել միայն իրենց կուսակցության կողմից, համել ձեր ինչինա պետք, ձեր համար ետ տաք տեղը ապրեք էլի, չէ մեր նման չիմանանք թե որտեղից փող ճարենք որ գոյատևենք այս երկրում:

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի էր աթոռակռիվ անվանել թեման: Վահե Ավետյան , բացի աթոռից ինչ եք ուզում ?
    ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

    Սիրելիս,
    միթե՞ հայրենիք վերադառնալուս ցանկությունը, միթե՞ հայրենիքիս կերտմանը մասնակցելու ցանկությունս աթոռակռիվ է։
    Միթե՞ ոչ մի դեպքում թույլ չեք տալիս միտք, որ մարդը կարող է անշահախնդիր ծառայության ունակ լինել։ Չէ՞ որ չեք ճանաչում ինձ։ Ինչու՞ եք վիրավորում, այն էլ ինթերնետային ապահով հեռավորությունից, այն դեպքում, երբ ինձ հետապնդում է քրեական վարչախումբը։

    ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ եմ ուզում սիրելիս, անկախություն, այն, որ ձեռք բերեցինք արյունով, սպանդի է ենթարկվում այսօր։
    Աթոռ չեմ ուզում, ծառայել եմ ուզում։ Ամբողջ կյանքա պատրաստել եմ ինձ դրա համար։

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան հարցնեմ էլի, էսի են կազմակերպություններիցա, որ փողոցներում մեծատառեռով գրվածա "ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ" բայց որ գնում ես կամ զանգում ես, հարցնում ես ավելի մանրամասն, ասում են կամ առաջի ամիսնա անվճար, կամ ինչոր զեղճեր են անում, կամ անվճարա բայց մի 100000 դրամի գիրք պտի առնես իրանցից, ու ետ ամպայման ա առանց դրա քեզ չեն ուսանի, համենայն դեպս ինչքան այդպիսի կազմակերպության դիմել եմ, որոնք ասում են անվճար դասընթացներ, պարզվելա հեչել անվճար չի,

    իսկ ինչ վերաբերվումա մնացածին, ցավակցում եմ ձեզ, դժվար թե ինչոր մեկը ձեզ օգնի որ դուք գաք հայաստան ու ընտրություններին առաջադրվելու, յանմ ընստեղ քիչ են ետձև մարդիք, ուր մնաց ձեզ թողեն դուքել գաք առաջադրվելու, առաջադրվելուց ել միայն իրենց կուսակցության կողմից, համել ձեր ինչինա պետք, ձեր համար ետ տաք տեղը ապրեք էլի, չէ մեր նման չիմանանք թե որտեղից փող ճարենք որ գոյատևենք այս երկրում:

    Կազմակերպությունը սպանվեց հիմքից, հատկապես այն բանի համար, որ հայտնվեն մյուսները, նրանք, որ նկարագրել եք։
    Գոյատևելու համար փող չէ պետք, այլ ոգի։ Փողին ապավինելն է արել այնպես, որ չեք գոյատևում, որովհետև որքան էլ ունենաք, ձեզնից շատ ունեցող է լինելու, եթե անգամ լինեք ամենահարուստը Հայաստանում, ձեզնից հարուստ է լինելու կայսրը, նա՝ ով այդ փողը տպում է։

    Ինձ փող չէ պետք, այլ Հայրենիք վերադառնալ։
    Դա հասկացել է վարչախումբը, այդ պատճառով ինձ վտարել ու ետ չի թողնում, իսկ ձեզ թողնում են մնալ, որովհետև փող տենչալով ծառայում եք նրանց կարիքներին։
    Ապրեք ոգով ու կտեսնեք թե ինչպես կտապալվի վարչախումբը։
    Վերջին խմբագրող՝ vahe avetian: 15.04.2007, 10:48: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Բայց կոնկրետ ինչու է ձեզ հետապնդում վարչախու՞մբը: Միգուցե ինչ որ բան կա որ լրիվ չեք ասում, թե չէ Հայաստանում տասնյակ կազմակերպություններ կան որոնք զբաղվում են ժողովրդավարություն հաստատելով բայց վարչախումբը նրանց չի հետապնդում:
    Ինչու կոնկրետ ձե՞զ ու ձեր համակիրներին:

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Ժողովրդավարություն սերմանող ոչ մի կազմակերպություն Հայաստանում չկա։ Երկրից վաղուց օտարված են բոլոր ժողովրդավարները։
    Այն ինչ կա, ժողովրդավարություն սերմանելու անվան տակ գրանտ ուտող պատեհապաշտներ են։
    Վարչախումբը ինձ չէ միայն օտարել։ Ես գրող եմ պարզապես ու այդ պատճառով լսելի։
    Հայրենիքից օտարված է մեկ ու կես միլյոն հայ։
    Ցեղասպանությունններն առհասարակ հնարավոր են լինում այն պատճառով, որ երբ ընդանում են, մարդիկ չեն գիտակցում, որ դա ցեղասպանություն է։
    Մեր դեմ հենց այս պահին իրականացվում է հարյուր տարի առաջ ծրագրավորած ցեղասպնաությունը, ըստ որի Հայաստանը պետք է լինի առանց հայերի։
    Մոռացեք ինձ, ես գրչակ եմ պարզապես, որը հիշեցնում է, որ երկիրը կորցրել է իր մեկ ու կես միլյոն զավակին, իսկ մնացյալի մեծ մասը կհեռանա, եթե հնարավորություն ունենա։
    Ինձ օտարելն ու լռեցնելը այդ ցեղասպանությանը ուղղակի, կամ անուղղակի մասնակցում է, ոչ մի բանով տարբեր մեր մտավորականության լռեցումից Թուրքիայում, Ռուսաստանում, Սովետական միությունում և անգամ սեփական հայրենիքում։

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսամ, որ «Դար» ակումբն ու նրա ղեկավարությունը չեն դասվի Վահե Ավետյանին հալածողների շարքում: Վահե, մանրամասն ծանոթացեք ակումբի կանոնադրությանը ու գրառումներ կատարելիս, թեմաներ ստեղծելիս պահպանեք նրանում սահմանված բոլոր կանոնները, քանի որ ես իրոք չեմ ուզում դասվել հալածողների շարքում:
    Ի՞նչ եք կարծում կանվանեն այն մարդկանց, որոնք Պարույր Հայրիկյանի անունը հանում են, Ծառուկյան Գագիկի անունը թողնում։
    Դրանից լավ ինքնաբացահայտում չէիք կարող հնարել։
    Վերջին խմբագրող՝ vahe avetian: 15.04.2007, 21:00: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Պրն Ավետյան ,
    իսկ ինչի պետք է մարդիկ հավատան ձեզ ? Ինչ գործ կարող եք ներկայացնել մեզ , որ մենք գոնե մինիմալ չափով պատկերացում կազմենք ձեր և ձեր համակիրների մասին: Խոսեք միայն փաստերով, եթե դրանք կան: Ինքս ճանաչում եմ մարդկանց, ովքեր հետապնդվել են ՀՀՇ-ի կառավարման ընթացքում, իսկ ներկայիս կառավարությունը նրանց հանգիստ է թողել: Բոլորին էլ հայտնի է ՀՀՇ-ի կատարած նմանատիպ չարիքները: Ես ոչ մի հավատ չունեմ ձեր և ձեր գրածի նկատմամբ, չնայած այն բանին որ գոյություն չունեցող ընդիմության կողմից եմ:
    Պարույր Հայրիկյանը շատ լավ քաղաքական գործից էր, սակայն վերջին 5 տարիների նրա վարած քաղաքականությունը և գործունեությունը ինձ այնքան էլ չի գոհացնում:
    Սպասում եմ ձեր մինչ այս արած գործերի ներկայացմանը: Իսկ խոսել ապագայի մասին, լավ-լավ խոստումներ տալ ու ասել ամեն կավը բոլորն էլ կարող են

  9. #9
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    պարոն Ավետյան, "պարոն", քանի որ այս գրառումը կատարվում է Chuk-ի խնդրանքով, թե չէ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ձեր անձը և գրառումները:
    Հայրիկյանի անունը չի հանվել, այլ ընդամենը մեծատառերով գրածը դարձվել է փոքրատառերով, քանի որ դա բացի կանոնադրության խախտումից, ուղղակի գեղեցիկ չի, իսկ թե դա դուք ինչպես եք ընդունել, ակումբի ղեկավարությանը ընդհանրապես չի հետաքրքրում:
    Վերջին խմբագրող՝ Taurus: 15.04.2007, 22:06: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    պարոն Ավետյան, "պարոն", քանի որ այս գրառումը կատարվում է Chuk-ի խնդրանքով, թե չէ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ձեր անձը և գրառումները: B
    Իսկ ինչու ես վատ զգում «պարոն« բառն օգտագործելիս: Միթե հնարավոր չէ ուղղակի քաղաքավարի լինել ու եթե անգամ մարդը մտել է ձեր ակումբ ու ինչ որ բան է տեղադրել, որ տարբերվում է ձեր ամենօրյա զրույցներից, չի նշանակում, որ վատն է կամ անհետաքրքիր:

    Եվ երկրորդը՝ ինչու է առանձին վերցրած մարդու նկատմամբ »կանոնադրական« բոլոր պահանջները կիրառվում խիստ մանրամասնորեն, իսկ մյուսների նկատմամբ՝ հայեցողական:

    Եվ երրորդը՝ եթե անգամ մարդը չափազանց ռադիկալ է կամ լիբերալ, դեռ չի նշանակում, որ սխալ է կամ կասկածելի: Ու ոհմակի նման մի հարձակվեք, այլ փորձեք հասկանալ....

    Հա ի դեպ, ես Վահեին չեմ պաշտպանում, ուղղակի, որ կողքից նայում ես, ուղղակի նյարդայնանում ես...ՄԻ հատ կարդացեք էլի ձեր քաղաքականության բաժնի թեմաները...երիտասարդ եք ձեզ անվանում, գոնե մեկ անգամ մի հատ հաղորդագրություն դրել եք միասին մի ակցիա կազմակերպելու մասին: Գոնե մի անգամ գնացել եք հանրահավաքների: Քննարկել եք »Սկսվելա« շարժումը....Ինտերնետը հաղորդակցության միջոց է գործողությունների համար: Ինտերնետը ինքնադրսևորմանը օգնելու համար է, ոչ թե վիրտուալ ինքնադրսևորվելու....

    Ձեր աչքի առաջ, հազարավոր մարդկանց երևանից տներից ուղղակի վռնդում են, անօթևան են դարձնում: Ինչ եք արել դուք: ԻՆչով եք օգնել: Ձեր աչքի առաջ հազարավոր տղաների հաշմանդամ են դարձնում բանակում: Ինչով եք նրանց օգնել: Չէ որ, հենց դուք եք մեր հույսը, դուք եք մեր ապագան: Խոսակցությունները թողեք ավելի հետո՝ երբ թոշակի անցնեք, հիմա դիմեք գործողությունների, միացեք, հավաքվեք, պայքարեք անօրինականությունների դեմ, քաղաքացիական, ուսանողական շարժում սկսեք, միացեք կամ միավորեք, բողոքեք ու աղմկեք....կենացի պես ստացվեց, բայց դե, հուսով եմ հիմնական խոհերս կարողացա փոխանցել....

    Ասածս նա է, որ այս վեբ-կայքը կարող է ընդամենը խողովակ դառնալ կամ մագնիս համախոհներին միավորելու համար, ոչ թե այստեղ անընդնատ »վիրտուալ« լռվելու կամ հանդիպելու...

  11. #11
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Մեջբերում vahe avetian-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
    Գոյատևելու համար փող չէ պետք, այլ ոգի։ Փողին ապավինելն է արել այնպես, որ չեք գոյատևում, որովհետև որքան էլ ունենաք, ձեզնից շատ ունեցող է լինելու, եթե անգամ լինեք ամենահարուստը Հայաստանում, ձեզնից հարուստ է լինելու կայսրը, նա՝ ով այդ փողը տպում է։

    Ինձ փող չէ պետք, այլ Հայրենիք վերադառնալ։
    Դա հասկացել է վարչախումբը, այդ պատճառով ինձ վտարել ու ետ չի թողնում, իսկ ձեզ թողնում են մնալ, որովհետև փող տենչալով ծառայում եք նրանց կարիքներին։
    Ապրեք ոգով ու կտեսնեք թե ինչպես կտապալվի վարչախումբը։
    Ձենտ տաք տեղիցա գալիս, դրա համար փողով չես ապրում այլ ոգով, դու փողի կարիք չունես որովհետև չես մտացում ինչ անես, որ վախվա հացի փող լինի, ոնց հասկացա դու սև ու մութ տարիներին եստեղ չես ապրել, մթության մեջ չես նստել, օրերով հաց չես կերել, ուտելուց էլ ցամաք սեռի հաց չես կերել, ետ տարիները չես տեսել դրա համար էլ ոգով ես ապրում, իսկ ես ոգով չեմ ապրում, Փողով եմ ապրում, բացատրեմ ինչու՛ որովհետև սովորում եմ, ու մտացում եմ վարձս մուծելու մասին, մտածում եմ վախվա տրանսպրտի փողի և մի կտոր հացիս փողի մասին, իսկ դու չես մտածում դրա մասին որտև ետքան ունես, ես չեմ ասում ես ուզում եմ միլիոնատեր լինեմ, ուղակի ուզում եմ այնքան ունենամ, որ քնելուց չմտացեմ ինչ անեմ որ վախվա հացի փող լինի, չմտածեմ թե ոնց պտի անեմ որ վաղը միյուս օր ամուսնանալիս տուն կազմելիս, իմ երեխեն ել իմ նման մանկություն չապրի, և վաբշե ես կարծում եմ այն մարդը որը մութ ու ցուրտ տարիներին, որ պատերազմ ու սով էր հայաստանում, թողեցին մեղմ ասաց փախան հայաստանից, հիմա ինչոր մի իրավունք ունեն հայաստանում, մանավանդ ընտրվելու, կամ հայաստանի քաղաքացի դառնալու, իսկ ինչ վերաբերվումա ինչոր մեկին ծառայելու, ոչ մեկին չեմ ծառայում, ծառայելուց ել միայն իմ հայրենիքին եմ գնալու մեկ ամիս հետո ծառայելու, ինչը որ 50 տոկոսով վստահ եմ որ դուք չեք արել,
    Ապրեք ոգով ու կտեսնեք թե ինչպես կտապալվի վարչախումբը։
    ոգով կապրեմ, սոված կքնեմ, վարչախումբը կտապալվի, ես կմեռնեմ, իսկ դուք կգաք ամերիկայից կամ եվրոպայից կնստեք կառավարության տեղը, չէ չերազեք, մինչև հիմա ըտեղ եք ապրել սրանից հետո էլ ապրեք ըտե. մեր հայասանը մենակ մերնա.... շատ բան կա գրելու բայց հավես չունեմ ու նեռվեր չունեմ թեչե շատ կարամ ասեմ, ու ովքեր որ ապրել են իմ հետ այտ նույն տարիներ կարծում եմ որ համամիտ կլինեն.
    Վերջին խմբագրող՝ AMzone: 16.04.2007, 03:51:

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Վահե Ավետյան, եթե Դուք իսկապես վերոնշյալ նամակն ուղարկել եք մարդու իրավունքների պաշտպանին, ապա, իմ կարծիքով, դա Ձեր կողմից կամ միամտության դրսևորում էր, քանի որ մարդուն անպատվելով (նույնիսկ եթե ձեր անպատիվ որակումները միանգամայն արդարացի են) նրանից բան չեն խնդրում (պարզից էլ պարզ է, որ խնդրանքը լավագույն դեպքում մերժվելու է), կամ էլ պարզապես գործող վարչախմբի նկատմամբ ձեր վերաբերմունքի արտահայտությունն էր՝ նամակի «հագուստով»։

    Ձեր նամակում թվարկված անօրինություններն ու մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք կիրառվել են Ձեր նկատմամբ, ցավոք, շատ սովորական երևույթ են մեր երկրում, դուք էլ գիտեք, որ միակը չեք։ Տվյալ դեպքում հարցը Ձեզ հավատալ-չհավատալը չէ. ինձ համար նույնիսկ մի քիչ զարմանալի է, որ որոշ մարդիկ զարմանք ու կասկածներ են հայտնում Ձեր գրածի ճշմարտացիության վերաբերյալ կամ ինչ-որ հատուկ ապացույցներ են պահանջում հավատալու համար...

    Իսկ AMzone-ին խորհուրդ կտայի առանց հիմքի մարդկանց չվիրավորել ու նրանց անցած կյանքի ու գործունեության մասին սուբյեկտիվ հայտարարություններ չանել այս կարգի գրառումների տեսքով.
    Մեջբերում AMzone-ի խոսքերից
    Ձենտ տաք տեղիցա գալիս, դրա համար փողով չես ապրում այլ ոգով, դու փողի կարիք չունես որովհետև չես մտացում ինչ անես, որ վախվա հացի փող լինի, ոնց հասկացա դու սև ու մութ տարիներին եստեղ չես ապրել, մթության մեջ չես նստել, օրերով հաց չես կերել, ուտելուց էլ ցամաք սեռի հաց չես կերել, ետ տարիները չես տեսել դրա համար էլ ոգով ես ապրում, իսկ ես ոգով չեմ ապրում, Փողով եմ ապրում...
    Եթե մարդը կոչ է անում ոգով ապրել, դա ամենևին էլ չի նշանակում, որ փողի կարիք չունի կամ երբեք չի ունեցել, ավելին՝ իրականում շատ քիչ են այն փող ունեցողները, որ ոգով են ապրում, այնպես որ Վահե Ավետյանի ասածի հիման վրա չէր կարելի եզրակացնել, թե նրա ձայնը տաք տեղից է գալիս։
    Ասեմ նաև, ես չեմ ճանաչում Վահե Ավետյանին, ու նրա մասին պատկերացումներս սահմանափակվում են միայն այս ֆորումում կատարած նրա որոշ գրառումների ընթերցմամբ, հետևաբար չեմ կարող իմանալ, թե նրա ձայնն իրականում ինչ ջերմաստիճան ունեցող տեղից է գալիս (միաժամանակ կարծում եմ, որ AMzone-ի ենթադրությունները շատ հեռու են իրականությունից), պարզապես ուզում եմ ևս մի անգամ զգուշացնել բոլորին (այդ թվում և Վահե Ավետյանին), որ որևէ բան գրելուց առաջ լավ մտածեն, որպեսզի անհիմն պնդումներով չվիրավորեն դիմացինին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը

    Եվ երրորդը՝ եթե անգամ մարդը չափազանց ռադիկալ է կամ լիբերալ, դեռ չի նշանակում, որ սխալ է կամ կասկածելի: Ու ոհմակի նման մի հարձակվեք, այլ փորձեք հասկանալ....

    Հա ի դեպ, ես Վահեին չեմ պաշտպանում, ուղղակի, որ կողքից նայում ես, ուղղակի նյարդայնանում ես...ՄԻ հատ կարդացեք էլի ձեր քաղաքականության բաժնի թեմաները...երիտասարդ եք ձեզ անվանում, գոնե մեկ անգամ մի հատ հաղորդագրություն դրել եք միասին մի ակցիա կազմակերպելու մասին: Գոնե մի անգամ գնացել եք հանրահավաքների: Քննարկել եք »Սկսվելա« շարժումը....Ինտերնետը հաղորդակցության միջոց է գործողությունների համար: Ինտերնետը ինքնադրսևորմանը օգնելու համար է, ոչ թե վիրտուալ ինքնադրսևորվելու....

    Ձեր աչքի առաջ, հազարավոր մարդկանց երևանից տներից ուղղակի վռնդում են, անօթևան են դարձնում: Ինչ եք արել դուք: ԻՆչով եք օգնել: Ձեր աչքի առաջ հազարավոր տղաների հաշմանդամ են դարձնում բանակում: Ինչով եք նրանց օգնել: Չէ որ, հենց դուք եք մեր հույսը, դուք եք մեր ապագան: Խոսակցությունները թողեք ավելի հետո՝ երբ թոշակի անցնեք, հիմա դիմեք գործողությունների, միացեք, հավաքվեք, պայքարեք անօրինականությունների դեմ, քաղաքացիական, ուսանողական շարժում սկսեք, միացեք կամ միավորեք, բողոքեք ու աղմկեք....կենացի պես ստացվեց, բայց դե, հուսով եմ հիմնական խոհերս կարողացա փոխանցել....

    Ասածս նա է, որ այս վեբ-կայքը կարող է ընդամենը խողովակ դառնալ կամ մագնիս համախոհներին միավորելու համար, ոչ թե այստեղ անընդնատ »վիրտուալ« լռվելու կամ հանդիպելու...
    Իսկ քեզ թվումա որ մենք 300 հոգով գնացինք ու գոռգոռացինք ամեն ինչ դեպի լավնա գնալու՞ , քո գրառումից դատելով չեմ զգում որ տարիքով գերազանցում ես ֆորում մտնող երիտասարդներին, չնայած որ դու փորձել ես տենց տպավորություն առաջացնել, կամ եթե մեծել ես դա նշանակումա որ այն պնդումը «տարիքի հետ մարդու խելքն ու տրամաբանելու ունակությունը շատանում են» քո մոտ չի գործել, քանի որ շատ խելացի ու տրամաբանող պետք չի լինել հասկանալու համար որ պետքա մի ուժ որի շուրջը կմիավորվի ներկայիս իրավիճակից դժգոհ մարդիկ թե երիտասարդները թե ծերերը, իսկ հիմա չկա այդպիսի ուժ բոլորը մտածում են ոնց գան իշխանության որպեսզի իրենք նույնպես լափեն ու հարստանան, էսա իրավիճակը, իսկ եթե մի քիչ պատմությանը ծանոթ ես կիմանաս որ չի եղել մի դեպք որ ժողովուրդը անկազմակերպ գնա ու ինչ որ բան կարանա փոխի:

  14. #14
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քեզ թվումա որ մենք 300 հոգով գնացինք ու գոռգոռացինք ամեն ինչ դեպի լավնա գնալու՞ , քո գրառումից դատելով չեմ զգում որ տարիքով գերազանցում ես ֆորում մտնող երիտասարդներին, չնայած որ դու փորձել ես տենց տպավորություն առաջացնել, կամ եթե մեծել ես դա նշանակումա որ այն պնդումը «տարիքի հետ մարդու խելքն ու տրամաբանելու ունակությունը շատանում են» քո մոտ չի գործել, քանի որ շատ խելացի ու տրամաբանող պետք չի լինել հասկանալու համար որ պետքա մի ուժ որի շուրջը կմիավորվի ներկայիս իրավիճակից դժգոհ մարդիկ թե երիտասարդները թե ծերերը, իսկ հիմա չկա այդպիսի ուժ բոլորը մտածում են ոնց գան իշխանության որպեսզի իրենք նույնպես լափեն ու հարստանան, էսա իրավիճակը, իսկ եթե մի քիչ պատմությանը ծանոթ ես կիմանաս որ չի եղել մի դեպք որ ժողովուրդը անկազմակերպ գնա ու ինչ որ բան կարանա փոխի:
    Այո, հենց 300 հոգով կարելի է ամեն ինչ էլ անել… և պայքարել, և հասնել նպատակների...չեմ ասում իշխանափոխություն իրականացնել: ոչ, բայց իրերի սովորական գաղջ ընթացքը փոխել հնարավոր է: Ինչ վերաբերում է տարիների իմաստնությանը, ապա ասածս հենց փորձից է գալիս ու ոչ թե դրա բացակայությունից: Ում ես սպասում, որ քո փոխարեն ինչ որ մեկը բան կազմակերպի՞, ի՞նչ անի քո համար...ամեն ինչ պատրաստի, դնի: Այո, պատմությանը քաջատեղյակ եմ, ու գիտեմ, որ մեծ հեղափոխություններն ու շարժումները սկսվում են փոքր խմբերից...գիտես, Սահակաշվիլին քանի հոգով է վարդերի հեղափոխությունը իրականացրել՞...ընդամենը 500 մարդ է ներկա եղել պերմանենտ:
    Պատկերացնում ես, եթե 300 հոգով կանգնեիք ու չթողնեիք, որ Բուզանդի բնակիչներին վտարեին: Այդտեղից է սկսվում մարդու իրավունքները...եթե նույնքան մարդ միանար ԱՄԵՆ ՄԻ ԱՆԱՐԴԱՐՈւԹՅԱՆԸ, դա հսկայական ալիք է...Առաջինին մենակ կլինեիք, երկրորդին, երրորդին ինչ-որ մեկը կմիանար...
    Տարիքս ինչ կապի ունի: Ոչ մեկի վրա ոչ մի տպավորություն չեմ ուզում թողնել...Ու երբ որ բան եմ գրում, աշխատիր հակափաստարկ բերել, ոչ թե ուղղակի ընդդիմացիր: միայն այն պատճառով, որ ես այս ակումբում «նորեկ« եմ, իսկ դու «մշտական« դեռ ոչինչ չի նշանակում...
    Խնդիրը հենց մեզանում է՝ կղզիացվածությունը հաղթահարելը, որովհետև քո հարևանի նկատմամբ անպատիժ անարդարությունը առաջին հերթին քեզ է վտանգի տակ դնելու...դու ես լինելու հաջորդը, իսկ դա կանխելու համար պետք է օգնես, քանի դեռ կարող ես՝ ցանկացած մեթոդներով...
    Ու մեկ էլ մի բան՝ ցանկացած քաղաքական կուսակցության ԲՆԱԿԱՆ պահանջն է գալ իշխանության, էլ ինչի՞ համար է այդ կուսակցությունը: Դա նույնքան բնական է, որքան շատ փող աշխատելու ձգտումը, լավ ապրելու մղումը: Ընդհակառակը, այն կուսակցությունը, որ չի ցանկանում գալ իշխանության, նշանակում է՝ կամ կուսակցություն չէ, կամ վտանգավոր ռեցեդեվիստ է, որ ցանկանում է ապակայունացնել իրավիճակը... Իշխանատենչությունը, ինչպես և կարիերիզմը ԼԱՎ ԲԱՆ Է... դրանից պետք չէ վախենալ, պետք է այն խրախուսել....
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.04.2007, 12:22: Պատճառ: Չերևացող գրառման վերականգնում

  15. #15
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյանի բաց նամակը Արմեն Հարությունյանին

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Սահակաշվիլին քանի հոգով է վարդերի հեղափոխությունը իրականացրել՞...ընդամենը 500 մարդ է ներկա եղել պերմանենտ:
    Պատկերացնում ես, եթե 300 հոգով կանգնեիք ու չթողնեիք, որ Բուզանդի բնակիչներին վտարեին: Այդտեղից է սկսվում մարդու իրավունքները...եթե նույնքան մարդ միանար ԱՄԵՆ ՄԻ ԱՆԱՐԴԱՐՈւԹՅԱՆԸ, դա հսկայական ալիք է...Առաջինին մենակ կլինեիք, երկրորդին, երրորդին ինչ-որ մեկը կմիանար...
    Սահակշվիլին հարգելիս Սահակաշվիլին, դա հենց այդ 500 հոգու լիդերն էր որի գաղափարների և անձի շուրջը հավաքված 500 հոգին կարողացան իրականացնել իշխանափոխություն (իրականում առանց արևմուտքի աջակցության ու փողերի ոչ մի իշխանափողություն էլ չէր լինի), որի արդյունքում իշխանության եկավ արևմտամետ Սահակաշվիլին որը ոչ միշտ է ընդհունում որոշումներ որոնք բխում են վրաց ժողովրդի շահերից, ինչևիցէ վրացիներին հանգիստ թողնենք, ես չեմ առաջարկում որ նստենք ու սպասենք մինչև ինչ որ մարդիկ ինչ որ տեղից կգան ու մենք իրանց շուրջը համախմբվելով կփորձենք ինչ որ բաներ փոխել, իհարկե ՈՉ, այդ մարդիկ հենց մեր միջից են դուրս գալու, արդեն մեր սերունդի միջից, այդ դուրս գալուն նպաստում է նաև այս քննարկումները հանդիպումները և միմյանց պատկերացումներին ծանոթանալը
    (մեր երկրի ապագային վերաբերվող), իսկ քո առաջարկածը ընդհամենը գոռգոռացողների մի փոքր բազմություն է որոնք չունեն հիմնական ԳԱՂԱՓԱՐ ու ԾՐԱԳԻՐ որի միջոցով քայլ առ քայլ իրականացնելու են ԳԱՂԱՓԱՐԸ , իսկ դա նշանակում է նրանց շարքերը չեն շատա նորանոր մարդկանցով(մարդկանց քշելու համար պայքարելը ընդհամենը մի փոքր քայլ է այլ ոչ թե ամբողջական գաղափար ), այսինքն կնմանվի այսօրվա այպես կոչված «ընդհիմության» հանրահավաքներին, ու կմարի, այդ լիդերը կամ խումբը որոնց շուրջ կհամախմբվեն ժողովուրդը դուրսա գալու մեր միջից ձեր սերունդը արդեն իրան սպառել է, կամ ծախվել են կամ ամերիկայում նստած են արդեն ր տարի ու նոր «ֆայմում» են որ ստեղ ամեն ինչ չի որ նորմալա ու փորփում են այդ ժողովրդի դժգոհության հիման վրա գալ իշխանության, իշխանության ձգտելը բնականաբար նորմալ է եթե ունես ծրագրեր ու գալիս ես դրանք իրականացնելու այլ ոչ թե ամենասկզբից գիտես որ գալիս ես լափելու:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.04.2007, 12:57: Պատճառ: Չերևացող գրառման ուղղում

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջեյկոբ Արմեն
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.04.2011, 00:24
  2. Էլ. Փոստի նամակը բջջայնին վրա...
    Հեղինակ՝ kolize, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.07.2010, 21:46
  3. Արմեն Չեկմակյան
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.07.2010, 02:45
  4. Հոր/Աստծո սիրո նամակը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Կրոն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.03.2010, 17:38
  5. Հրաչյա Մաթևոսյանի բաց նամակը նախագահին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 06.11.2007, 11:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •