User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Կոելիո և Բորխես

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոելիո և Բորխես

    Վերջերս մի կարծիքի հանդիպեցի, ըստ որի՝ Կոելիոն ամեն ինչ Բորխեսից է թխել: Այս կարծիքը հետաքրքրեց ինձ, քանի որ արաջին անգանը չի , որ լսում եմ այն: Հիմա ցաոք ժամանակ չունեմ, խոստանում եմ հետո ներկայացնել իմ տեսակետը, իսկ մինչ այդ կուզեի լսել ձերը: Ինչ կարծիքի եք այս երկու գրողների մասին՞:

  2. #2
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Բորխես դեռ չեմ հասցրել կարդալ, բայց միշտ հետաքրքրել ա ինձ էդ գրողը, երևի շուտով կկարդամ: Կոհելիոյից առայժմ էրկու բան եմ կարդացել («Ալքիմիկոսը», «Վերոնիկան որոշում է մեռնել») ու երևի էլ չեմ կարդա Կոհելիո կամ 11 րոպեն էլ կկարդամ ու վերջ: Չգիտեմ, դուր չի գալիս էդ մարդու գրածները ինձ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.09.2009)

  4. #3
    Սկսնակ անդամ Նարեկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Կոելիո չեմ կարդացել, բայց մարդկանցից, ում կարծիքին վստահում եմ, լսել եմ, որ Կոելիոն բավականին հմուտ գրողա, բայց իրենից մի մեծ բան չի ներկայացնում, մոտավորապես սենց: Բորխես կարդացել եմ, կարող եմ ասել, որ լավ գրողա, ոմանց կարծիքով նա քսաներորդ դարի լավագույն գրողներիցա: Կան մի քանի այլ լատինաամերիկացի գրողներ, ում ստեղծագործությունները ինձ ավելի շատ են դուր գալիս: Դրանց թվում է իմ սիրած գրողներից մեկը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (13.01.2010)

  6. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Էն տեսակետի համար, ըստ որի Կոելիոն Բորխեսից է թռցրել իր իդեաները, ես ոչ մի ապացուց չեմ գտնել, թեև մի ինչ որ հեռավոր նմանություն նշմարում էի ավելի շուտ նրանց հուզող թեմաների, քան նրանց գործերի մեջ: Վերջերս նորից կարդացի Բորխեսի գործերից ու , ինձ թվում է, գտա ես հարցի բանալին: Իր "Բաժանվող արահետների այգին" գրքի նախաբանում Բորխեսը գրում է.
    "Ծավալուն գրքեր գրել,հինգ հարյուր էջում ձգփգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատա տար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլիներ պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ":
    Կոելիոն հենց դրա հակարակն էլ արել է. Բորխեսի այդ մի քանի էջում արտահայտած գաղափարները վերցրելու 500 էջանոց գիրք է սարքել Չնայած պարտադիր չի , որ այդ գաղափարները նա անպայման Բորխեսից գողացած լինի, հնարավոր է , որ դրանք ծնվել են ինքնուրույն: Բայց ու գաղափարներն էլ լինեն դրանք՝ իրենը, Բորխեսինը, թե մեկ ուրիշինը, միևնույնն է, Կոելիոն չափազանց պրիմիտիվացրել ու էժանացրել է դրանք: Իհարկե, չի բացարվում, որ այստեղ ևս սխալվում եմ (Կոելիոի սիրահարները կարող են հույս տալ իրենց )քանի որ Կոելիոից ընդհամենը մի գիրք եմ կարդացել՝ "Ալքիմիկը",բայց ինչքան գիտեմ դա նրա թույլ գործերից չի և կարելի է հետևություն անել:
    Բոեխեսի մասին էլ կասեմ, որ "տուֆտելու" անգերազանցելի վարպետ է: Ես ամեն անգամ կարդալուց զարմանում եմ, թե մինչև ուր է հասնում նրա միտքը : Ցանկացած գաղափար կարող է հասցնել մինչև անհեթեթության ու համոզել , որ անհեթեթությունն էլ իր իմաստն ունի Մի խոսքով՝ կատարյալ հանճար:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.01.2010), Ուլուանա (08.04.2014)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Բորխես ոչ միայն չեմ կարդացել, այլև անունն էլ չէի լսել...
    Կոելյոյից կարդացել եմ «Ալքիմիկոսը», «Дьявол и сеньорита Примм» վեպերը և հատվածներ «Воины Света» գրքից (առանձին մտքեր էին, մաս-մաս կարդալ կարելի էր):
    Ճիշտն ասած՝ այն աղմուկը, որ բարձրացրել էին նրա գրքերի շուրջ, ինձ այնքան էլ հիմնավոր չի թվում։ Բան չունեմ ասելու, խելացի, արժեքավոր մտքեր շատ է արտահայտել, ընդ որում համաձայն եմ նաև, որ հմուտ գրող է, բայց, ըստ իս, այնքան էլ ուժեղ չեն նրա գործերը։ Համենայնդեպս, նրա ստեղծագործություններում եղած, իմ կարծիքով, հետաքրքիր մտքերը ես նորություն չեմ համարում, ինչպես որ համարվում է շատերի կողմից։
    Համենայնդեպս, բոլոր իմ այն ծանոթները, որոնք կարդացել են Կոելյո, հիացած են նրա գործերով:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.09.2009)

  10. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Էսօր էլի ընկերոջս մոտ Կոելիոի գրքերից մեկը տեսա՝ "Տասնմեկ րոպեն": Կարդացի մենակ առաջին պարբերությունը ու էլի ներվայնացա:
    Առաջին տողը սկսում ա սենց."Լինում է չի լինում մի մարմնավաճառ է լինում": Ու դրանից հետո մի ամբողջ պարբերություն տուֆտում ա, թե, բայց հլը մի րոպե, լինում է չի լինումը հեքիաթ սկսելու համար ա լավ, բայց ախր մարմնավաճառի մասին չի կարելի հեքիաթ գրել, և այլն… Էս հիշողությամբ եմ գրում , ուղղակի մեջբերում չի, բայց իմաստը էս էր: Իբր հլը տեսեք՝ ինչ թույն կոնտրաստ եմ ստեղծել, բայց հլը նայեք ինչ՝ դեմք եմ ես: Այ մարդ , ախր մի եսիմ ինչ հանճարեղ լուծում չես գտել, եթե գտել էլ ես, լավ ես արել , պարտադիր ա՞ ամեն ինչ էդքան ծամծմել ու էժանացնել: Ոնց որ սաղին դեբիլի տեղ դրած լինի, ինքն էլ միակ խելոք մարդն ա էս աշխարհում:
    Բայց էդ սաղ հեչ, ուղղակի արդեն տրաքվում եմ էն մարդկանցից, որ Կոելիոին նենց են պաշտպանում, ոնց որ իրանց հոպարին բան ասած լինես, ու քիչ ա մնում հենց տենց էլ ասեն. "Հա՛, ես Կոելիոի հետ համեմատած դեբիլ եմ":

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (02.09.2009), Հանուման (13.01.2010), մարիօ (11.01.2014)

  12. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2007
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Կարծում եմ մեծերը շատ մոտ են մտածում, թեև արահետները երբեմն բավականին հեռացնում են նրանց միմիանցից: Չեմ լսել նման կարծիք, և չեմ կարծում որ դա այդպես է… Կոելյոն պարզից դեպի բարդը գնացող գրողներից է, իսկ Բորխեսը` հակառակը: Կոելիոն ավելի մտերմիկ է զրուցում քեզ հետ, իսկ Բորխեսը` տարերայնորեն...

  13. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Բորխեսն իմ ամենասիրված հեղինակներից է, ամեն անգամ կարդալիս զարմանում եմ նրա զարգացածության աստիճանի վրա, ապշում, թե ինչպես է կարողանում մանր-մունր բաների մեջ էդքան փիլիսոփայություն տեսնել, ինչքան է հասցրել կարդալ իր կյանքի ընթացքում: Իսկ Կոելիոից քիչ եմ կարդացել, վերջերս էլ 11 րոպեն մի կերպ թռնելով կարդացի, ու լրիվ համամիտ եմ Մելիքի հետ՝ ի տարբերություն Բորխեսի, որը կարևորագույն գաղափարներ կարողանում է քեզ հասցնել ինչ-որ կես էջում, Կոելիոն գրեթե ոչ մի նոր բան չի ասում, վերցնում է ծամծմված ու բոլորին հայտնի ճշմարտություններ ու ծավալուն հրամցնում այն: Կարծում եմ, որ Բորխեսին ու Կոլելիոյին միայն այս կտրվածքով կարելի է համեմատել: Նաև չեմ կարող ցավով չնկատել, որ համեմատաբար քչերն են լսել Բորխեսի մասին, ու էլ ավելի քչերը՝ կարդացել, իսկ Կոելիո կարդում են գրեթե բոլորը, քանի որ նա մոդայիկ է:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոելիոն գրեթե ոչ մի նոր բան չի ասում, վերցնում է ծամծմված ու բոլորին հայտնի ճշմարտություններ ու ծավալուն հրամցնում այն:
    Կոելիոյից միայն "Վերոնիկան որոշում է մահանալ" գիրքն եմ կարդացել, գուցե քո ասածը Լիլ ջան ճիշտ է, բայց ախր ճշմարտությունը միշտ էլ ծամծմված է լինում
    Eրևի ձեզ չեն հանդիպոլ մարդիք, որոնք բացահայտել են այդ ճշմարտությունը նրա գրքերի միջոցով, հատկապես "Ալքիմիկ" գրքի միջոցով: Այ ինձ հանդիպել են, կան մարդիք, որոնք գտնվում են զարգացվածության/ի նկատի ունեմ հոգևոր/ այն աստիճանի վրա, որ իրենց հենց այն մատուցումն է պետք, որը տալիս է Կոելիոն, իսկ նույն բանը ասենք Բորխեսի մոտ նրանց համար լրիվ չինարեն կլիներ:

    Բայց ինձ հետաքրքրեց այդ հեղինակը, եթե Բորխեսի գրքերից ունեք ռուսերեն լեզվով, մեծ հաճույքով կվերցնեմ կկարդամ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինձ հետաքրքրեց այդ հեղինակը, եթե Բորխեսի գրքերից ունեք ռուսերեն լեզվով, մեծ հաճույքով կվերցնեմ կկարդամ
    Ունեմ, իհարկե ունեմ, ու մեծ հաճույքով կփոխանցեմ քեզ, Վարդ ջան, գրեթե համոզված եմ, որ շատ կհետաքրքրի քեզ նրա ոճը, մտածելակերպը, ու հաստատ պիտի ապշես նրա մտքի թռիչքից Ինձ գտնելը դժվար չի, գիտես՝ ում դիմել իսկ եթե չստացվի, pm -ը կա ու կա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. #11
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս մի կարծիքի հանդիպեցի, ըստ որի՝ Կոելիոն ամեն ինչ Բորխեսից է թխել: Այս կարծիքը հետաքրքրեց ինձ, քանի որ արաջին անգանը չի , որ լսում եմ այն: Հիմա ցաոք ժամանակ չունեմ, խոստանում եմ հետո ներկայացնել իմ տեսակետը, իսկ մինչ այդ կուզեի լսել ձերը: Ինչ կարծիքի եք այս երկու գրողների մասին՞:
    վայ ինչ լավ թեմա է…
    ասեմ…
    երկուսից էլ որոշ գործեր կարդացել եմ… Կոելյոից կարդացել եմ միայն «տասնմեկ րոպեն» ու ասեմ, որ ընդհանրապես իր գրելաոճը դուրս չեկավ… ուզում էի «Ալոիմիկոս»-ն էլ կարդալ, բայց կարծում եմ իզուր ժամանակս նրա վրա կվատնեմ միայն… «Տասնմեկ րոպեն», կարծես թե բրազիլական սերիալ լիներ, ու նմանություններ կային «Սիրունիկը» ֆիլմի հետ…, հիմա երիտասարդությունը կարդում է Կոելյոյին մեծամասամբ, որ մոդայիկ է նրան սիրել ու կարդալ… դրա փոխարեն ավելի լավ գրողների կարող էին կարդալ…
    Բորխեսից կարդացել եմ «Բաբելոնյան գրադարանը», «Աստերիոյի տունը» ու էլի մի քանի գործ, շատ հավանեցի… ասեմ, որ Բորխեսին պարզապես հանճար եմ համարում… նրա գրելաոճը ինձ շատ դուր եկավ… եթե ինչ-որ մեկին հետաքրքրի կարող եմ իր գործերից ուղարկել…

    մի խոսքով, համեմատելու բան էլ չկա… ծայրահեղություններ են ինձ համար այդ երկուսը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  17. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը

    Վաայ, Արուսիկ ջան, լրիվ սխալ կարծիք ես կազմել Կոելիոյի մասին, հաստատ նա բրազիլական սերիալներ չի գրում, ու միայն մեկ չնչին գործ կարդալուց չարժե այդպես արտահայտվել, չէ որ ամեն գրող էլ լավ ու վատ ստեղծագործություններ ունի, միևնույնն է ճաշակին ընկեր չկա, բայց ինձանից քեզ խորհուրդ »Ալքիմիկը» կարդաս, գուցե քեզ ասելիք չլինի այնտեղ, բայց շատ շատ մարդիք հենց կարիք ունեն կյանքին այդ տեսանկյունից նայեն, որ կարողանան ինչ-որ բան փոխեն, նորից եմ ասում, ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենց հոգևոր և մտային զարգացման առաջին քայլերը սկսել են ի շնորհիվ Կոելիոյի Ալքիմիկը գործի շնորհիվ…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  18. #13
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաայ, Արուսիկ ջան, լրիվ սխալ կարծիք ես կազմել Կոելիոյի մասին, հաստատ նա բրազիլական սերիալներ չի գրում, ու միայն մեկ չնչին գործ կարդալուց չարժե այդպես արտահայտվել, չէ որ ամեն գրող էլ լավ ու վատ ստեղծագործություններ ունի, միևնույնն է ճաշակին ընկեր չկա, բայց ինձանից քեզ խորհուրդ »Ալքիմիկը» կարդաս, գուցե քեզ ասելիք չլինի այնտեղ, բայց շատ շատ մարդիք հենց կարիք ունեն կյանքին այդ տեսանկյունից նայեն, որ կարողանան ինչ-որ բան փոխեն, նորից եմ ասում, ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենց հոգևոր և մտային զարգացման առաջին քայլերը սկսել են ի շնորհիվ Կոելիոյի Ալքիմիկը գործի շնորհիվ…
    լավ, գուցե և կարդամ…
    Վարդ, քեզ Լիլիթը Բորխեսից գործեր տվե՞ց, որ կարդաս… համոզված եմ, որ շատ դուր կգա… եթե չի տվել, կարող եմ մեյլիդ ուղարկել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  19. #14
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ, գուցե և կարդամ…
    Վարդ, քեզ Լիլիթը Բորխեսից գործեր տվե՞ց, որ կարդաս… համոզված եմ, որ շատ դուր կգա… եթե չի տվել, կարող եմ մեյլիդ ուղարկել…
    Հա ուղարկելա Արուսիկ ջան, նոր մի գիրք վերջացրեցի, հիմա դա եմ սկսել, հետո քեզանից էլ կուզեմ Մերսի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  20. #15
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ուղարկելա Արուսիկ ջան, նոր մի գիրք վերջացրեցի, հիմա դա եմ սկսել, հետո քեզանից էլ կուզեմ Մերսի
    համեցիր… Կորտասար էլ կտամ, կկարդաս
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորխե Լուիս Բորխես
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 05.01.2014, 01:18
  2. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  3. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.10.2009, 21:46
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.08.2009, 09:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •