
Բորխեսի գիտե՞ք ինչն ա դուրս գալիս. որ շատ մեծ կարծիքի ա իմ մասին
հետո մանրամասն կգրեմ…
CactuSoul (26.01.2010)
Շատ մարդիկ կան որ գիրքը կարդում են մենակ նրա համար որ շրջապատում ասեն ես էլ եմ կարդացել, բայց երբ հարցնում են թե կարդալուց հետո ինչ էս հասկացել կամ ինչ էս սովորել դժվարանում են պատասխանել, որովհետև իրանք չեն կարդում որ բան սովորեն կամ հասկանան, այլ կարդում են որ երբ պահը համապատասխան լինի ինտելեկտուալ մարդու տպավորություն թողնեն:
Կյանքի իմաստությունները որպեսզի հասանելի լինեն սովորական մահկանացուների մտավոր չափանիշներին, դրանք պիտի մանրացնեն մինչև «չարի վերջը» կամ «երեք խոզուկները» պատմվածքի մակարդակի,(եթե իհարկէ այս պատմվածքները մանրացված կարելիյա համարել ) որպեսզի մարսելի լինեն, սակայն ինչպես տեսնում եմ դա էլ մարսելի չի, մարդիկ պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը, որովհետև միշտ պատկերացնում են որ ճշմարտությունները այդքան պարզունակ չեն կարող լինել:
Իսկ ով չի կարդացել Ալքիմիկը պարզապես խորհուրդ կտամ որ կարդա, ու պետք չի որ ձեզ ստիպեք, որպեսզի մի անգամից հասկանաք այդ գրքի խորիմաստ ու ամբողջությամբ փոխաբերական իմաստները, հավատացած եղեք երբ ժամանակը գա ակամայից եք մտաբերելու կյանքի՝ այդ իմաստուն փոխաբերությունները:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Անհամեմատելի գրողներ են: Կոելիոն անհամեմատ թույլ ա: Անհամեմա՛տ: Իր բոլոր գրածները միասին Բորխեսի մի պատմվածքը չարժեն:
DIXIcarpe noctem
Nareco (04.12.2009)

Բորխեսի ու Կոելիոյի միջև զուգահեռներ տանելու կամ համեմատելու իմաստ չեմ տեսնում, դրանք տարբեր աշխարհներ են:
Կոելիոն էքզյուպերիական գրող ա, փնտրող` մարդկային պարզ երջանկության հետևից: Բորխեսի փնտրումները անալիտիկ են ու ուրիշ մակարդակում: Կարճ ասած ՝ Կոելիոն գրում ա գիտակցականի մասին, ինչպես համարյա բոլոր գրողները, Բորխեսը՝ ենթագիտակցականի:
Վերջերս մի հետաքրքիր միտք լսեցի. գրականության ժամանակակից աշխարհում կա երկու գրող – Բորխես և մնացած գրողները, որոնք բոլորը գրում են համարյա միևնույն բանի մասին:
Բորխեսի գործերում չկա բարոյախոսություն: Այն անալիզ ա մինչև ուղն ու ծուծը, բայց չեզոք, մաքուր անալիզ՝ առանց եզրակացությունների ու դատավճիռների:
Գրելով, որ Բորխեսից դուրս գալիս ա այն, որ "մեծ կարծիքի ա իմ մասին", նկատի ունեի, որ բավականաչափ այսպես ասած հարգում ա ընթերցողին /կամ թքած ունի/՝ միտքը մատուցելով օրիգինալ վիճակում, առանց հասկանալիության միտմամբ պրիմիտիվացնելու, թեև չեմ կարող պարծենալ, որ կոնկրետ ինձ համար ամեն ինչն ա ըմբռնելի:
Բորխեսի սեղմագրվածքներում շատ խոշոր կոնցեպտներ են նստած, ու երբ տպագրական շրիֆտի միջից մեկ-մեկ հանկարծ դուրս ա պրծնում մի աներևակայելի կոնցեպտ, շշմում ես օրիգինալությունից:
Հիմա չծավալվելով բորխեսյան գրականության մասին՝ միայն մի երկու միտք մեջբերեմ իր գործերից մեկից .
Այդ աշխարհում /մերին զուգահեռ աշխարհ ա` այլ մետաֆիզիկայով ու հոգեբանությամբ/ առարկաները կրկնապատկվելու հատկություն ունեն: Ինչպես նաև ինքնավերացման, ինքնաջնջվելու: Երբ որ առարկան մոռացվում ա, այն ոչ ոք չի այցելում, նա սկսում ա կամաց-կամաց կորցնել իր գծերը, ու ի վերջո անհետանում:
Օրինակ մուրացկանի նստելու քարը գոյություն ունի, քանի դեռ մուրացկանն այն այսպես ասած այցելում է, մուրացկանը հիվանդ է, դուրս չի գալիս իր կացարանից որոշ ժամանակ, քարի գծերը սկսում են աղոտանալ, իսկ մուրացկանի մահից հետո վերջնականապես անէանում են:
… Հին ամֆիթատրոնների փլատակները պահպանվել են, որովհետև մեկ-մեկ ծտեր կամ վայրի կենդանիներ են երևում էդ կողմերում…
Այդ աշխարհում առարկաները լինում են տարբեր աղբյուրներից ծնված: Օրինակ, եթե կորել է մի գրիչ, ու երկու մարդ փնտրում են այն, առաջինը գտնում է օրիգինալը, երկրորդը գտնում է դրա “հերոյն” կոչվող զուգահեռը, որը ծնվել է իր սպասելիքներից. այն մի-փոքր աղավաղված գծեր ունի, քան օրիգինալը, ու մի-փոքր ավելի խոշոր ա օրիգինալից:
Կան նաև առարկաներ, որոնք կոչվում են “ըր”. դրանք հույսից ծնված առարկաներն են: Օրինակ եթե հնեաբանները փորում են հողը՝ հին մասունքներ գտնելու ակնկալիքով, նրանց գտած ոսկյա սաղավարտը “ըր” տեսակի առարկա է. այն գոյ է դարձել հույսից:
Այս աշխարհի նկարագրությունը ինձ մոտ զուգահեռներ առաջացրեց վիրտուալի հետ…
Բորխեսն իր ժամանակից առաջ ընկած գրող ա: Էդ իր առանձնահատկություններից մեկն ա:
Ինչ վերաբերում ա Կոելիոյին, իր գրականությունը առինքնող զրնգուն ա, ու ես դրանից էլ հաստատ չէի հրաժարվի:![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 07.11.2008, 05:00:

Բորխեսին ավելի հետաքրքիր ա համեմատել Լուիս Քերոլի հետ:
Հիմա ծավալվելու հավես չկա, բայց սենց մի համեմատություն դնեմ.
Օրինակ, Բորխեսից բերած վերևի պատկերը.
"...մուրացկանի նստելու քարը գոյություն ունի, քանի դեռ մուրացկանն այն այսպես ասած այցելում է, մուրացկանը հիվանդ է, դուրս չի գալիս իր կացարանից որոշ ժամանակ, քարի գծերը սկսում են աղոտանալ, իսկ մուրացկանի մահից հետո վերջնականապես անէանում են:"
զուգամիտվում է
Քերոլի՝
"…իսկ եթե թագավորն արթնանա, դու կչքվես"
Շատ եմ ցավում, որ Պաոլո Կոելյոյի մասին դատողությունները դիտվում են միակողմանի, թեև նշվում են նրա ստեղծագործությունների անունները… Այո, Կոհելյոն մոդայիկ է, որովհետև ամենապարզ ու ամենահասկանալի բառերով մեզ ասում է այն, ինչ մեզ տրված է մի վերին բանականությամբ՝ դա լինի Ոգի, Աստված, Բնություն, դա ապրելու, կյանքը սիրելու գիտակցությունն է, ժամանակը չկորցնելու, չվատնելու կամքն ու ցանկությունը… Այստեղ Նշվեց »Վերոնիկան որոշում է մեռնել« վեպը, ու բժիշկը ամեն օր հերոսուհուն խաբում էր, թե վերջին օրն է ապրում, եվ ինչ, նա զգաց, որ դեռևս չի ճանաչել կյանքի համը, չի սիրել, միշտ ապրել է պայմանականություններին, ուրիշի կամքին գերի, որ չի ունեցել իր »Ես«, իսկ հիմա, երբ իրեն սպասում է անհայտը, նա հասկանում է, որ կյանքը իսկական պարգև է, որ թանկ է նրա ամեն մի րոպեն, որ ինքը, ուզում է սիրել, տրվել, լինել անամոթ, լինել ցանկալի, զգալ կյանը ամեն մի բջիջով ու վայելել՝ լինի ցավ, տառապնք, հաճույք, վախ, ափսոսանք, չէ որ այդ ամենն են գունազարդում մեր էությունը, մեր օրերը, մեր կյանը, եվ որքան այդ գուները շատ են, այնքան կյանքի համանվագը հախուռն է, փոթորկոտ, ի վերջո ինչու մեզ միշտ հմայում է Դոն Ժուանի կերպարը, որովհետև այնտեղ կա կյան, կա սեր դեպի կյանքը… Ինչ վերաբերում է »Ալքիմիկոսին«, այստեղ ամենամեծ ճշմարտությունն էաստվածային՝ խնդրիր, եվ կստանաս, փակագծերը չեմ բացի, որ ավե:լի շատ խորհելու տեղ լինի
Գրառում ունիտազին >>>
<<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>
Կոելյոն պարզ է գրում համաձայն եմ, ակնհայտ մտքեր է արտահայտում, բայց ինքներդ ձեզ հարցրեք այդ մտքերը պարզ է՞ին նախքան կարդալը, թե պարզ դարձան կարդալուց հետո։ Երևի բոլորս էլ ուսանող ենք եղել ու ծանոթ ենք հետևյալ իրավիճակին, երբ դասախոսը ապացուցում վերջացնում է թեորեմը ուսանողները աշխուժանում են ու սկսում են ասել թե ինչ ակնհայտ ու տրիվիալ թեորեմ էր։ ԵՎս մի օրինակ բերեմ, բոլորս գիտենք «Արքիմեդի օրենքը» և «Պյութագորասի թեորեմը», այդ պարզ ու հեշտ ապացուցվող 2 պնդումները։ Երբևէ մտածել եք թե ինչ մեծության հանճարներ են եղել Արքիմեդն ու Պյութագորասը, և այժմյան ֆիզիկոսներից ու մաթեմատիկոսներից քանիսը կհանգեին նույն պնդումներին ապրելով նրանց ժամանակաշրջանում։ Ասածս այն է, որ հանճարեղությունը պարզության մեջ է։ Քանի գրում է մտքովս սա անցավ։
Տաղանդավորը տեսնում է այն ինչը թաքնված է մյուսներից,
Հանճարեղը այդ թաքնվածը ցույց է տալիս բոլորին։
Հետո շատերի մոտ մի այսպիսի տենդենց եմ նկատում, եթե ինչ որ բանը պարզ է և հասկանալի, ապա դա ակնհայտ է, հիմարություն է, չարժի ժամանակ վատնել (ցավոք ակնհայտ ու հիմարություն բառերը հաճախ, որպես «հոմանիշներ» են օգտագործվում), իսկ եթե դժվարանում ես հասկանալ, կամ չես հասկանում ապա դա հանճարեղություն է։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն գրականությանը։
Կոելյոից առաջինը կարդացել եմ «Ալքիմիկը» և ես ուղակի հիացած էի նրա գրչի հենց նույն այդ պարզությամբ, և թե ինչպիսի հեշտությամբ ես «մարսում» նրա գրած մտքերը։ Կոելյոն այն գրողն է, որը կարողանում է մատուցել, մնում է միայն պարզել ձեռքը և վերցնել, գուցե հենց դրա համար էլ մարդիկ կան որ չեն սիրում նրան, քանի որ սեփական «քրտինքով» վաստակածը ավելի քաղցր է թվում մատուցածից։
Բորխես դեռ չեմ կարդացել բայց անպայման կկարդամ, հետաքրքրեց, հետո կկիսվեմ տպավորություններով։
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Կոելյոն Բորխեսի դեմ զրո է: Մի հատ էլ թեմա բացեք՝ «Սուրեն Բաղդասարյան և Չարենց»:
DIXIcarpe noctem
մարիօ (11.01.2014)
Հետաքրքիր է Կոելիոն Ալքիմիկում հենց նույն միտքն է ասում որ շատերը չեն գիտակցում որ իրենց մեքենան հինգ արագություն ունի, մարդիկ դնում են երկրորդ ու ենքան գազ են տալիս էդ խեղճ մեքենան գոռում ասումա ինձ դիր երրորդ այ վարորդ, բայց վարորդը չի լսում, մեքենան նորիցա ասում դու արդեն հասել էս երկրորդ արագության ամենավերջի հավաքած գազին էլ տեղ չկա վարորդ ջան փոխի սկորոստդ, էդ արագությունդ պետք էր որ տասնչորս տարեկանից անցնեիր քսան տարեկանի հատվածը, դրանից հետո երրորդ պիտի դնես, բայց միևնույննա վարորդը չգիտի որ էդ մեքենան հինգ սկորուստ ունի ու իրան դզումա որ տասնչորս տարեկանին հարիր մտածելակերպով դառնա ասենք քսանհինգ տարեկան, բայց երկրորդ սկորուստով հլը գազեր տա, որովհետև երկրորդի ձայնը հնչեղա ուշադրությունա գրավում:
Իսկ Բորխեսը ասումա դու գնացքիդ վարորդն էս արի քո տեղը, ինչ էս գնացել մեջտեղի վագոններում տեղավորվել որտեղ պատուհան էլ ըսկի չկա: Բացատրումա որ մեջտեղի վագոնից դու ընդհամենը կարաս հաշվես երկարությունը, լայնությունը, խորությունը և ժամանակը, իսկ մնացած ութ ատրիբուտները չես կարող ոչ հաշվել ոչ էլ չափել, ու խնդրելով ասումա գոնե առաջ արի որ պատուհանից նայես ու քո գնացքի արագությունը գիտակցես, թե չե անընդհատ նայում էս ձեռքիդ ժամացույցին իմանում էս ժամը քանիսնա, բայց չգիտես արագությունդ ինչքանա, որ գոնե հաշվես ու իմանաս թե երբ տեղ կհասնես:
Էս երկու մետաֆոր իմաստները որոնք «նկարագրել» են այս հանճարեղ մարդիկ թույլա տալիս եզրակացնելու որ անգամ համեմատության մեջ զրո չկա, բոլորն էլ մեծ արժեք ունեն սկսած չոլի քրդից մինչև բադալի գվո, պարզապես մարդը պիտի կարողանա նկատի ու հասկանա այդ արժեքները:
Չնայած ինչպես Կոելիոն էր ասում ամենամութ ժամանակը լուսաբացից առաջա լինում: Ես հավատում եմ այդ մտքի իմաստությանը:
Իրերը այնպես չեն ինչպես երևում կամ թվում են:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
իրերն ընդհանրապես մնայուն, հաստատուն, միանշանակ պատկերներ, անգամ ուրվագծեր չունեն:
Անգամ ամենատրիվյալ պատկերացմամբ, իրերը անընդհար են ժամանակի մեջ, խզման կետեր չունեն ու փոփոխվում են անընդհատ: Չկա իքսերի առանցքնի զուգահեռ ոչ մի տեղամաս: Ու ըստ այդմ էլ, քանի որ չկա միաժամանակյա նույն իրը նույն տեղից նույն դիրքում տեսնելու հավանականություն /հավասար է զրոյի/ ու նաև քանի որ պարզագույն լեզվով ասած նույն գետը մտնելու հավանականություն հավասար է զրոի, ապա ըստ այդմ էլ իրերը անընդհատ փոփոխության մեջ են, ու նրանք երբեք էլ նույնը չեն երևա:
Կարելի է իհարկե բերել լիքը ուրիշ արգումենտացիաներ էլ այս պնդման ու ավելի բարդ, բայց համոզից ապացուցել այս ամենը, սակայն կարծում եմ այս պրիմիտիվ մոդելը բավական է:
![]()
CactuSoul (26.01.2010)
Ուզեցի այս հատվածն առանձնացնել, լավ է ասված:
Մի քիչ ավելի զարգացնելով միտքը՝ եթե վերցնում ես քեզ մատուցածը, ապա կստանաս այն, ինչ տալիս են, իսկ եթե «սեփական քրտինքով վաստակես»՝ կունենաս այն, ինչին իրականում արժանի ես:
Առաջին դեպքում ստանալիքը գուցեև մեծ/շատ էու հեշտ հասանելի, բայց սահմանափակ, երկրորդ դեպքում ավելի դժվար է, իսկ սահմանները որոշում ես ինքդ:
Ընտրությունը քոնն է:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Վերջապես Կոելյոյի «Ալքիմիկը» կարդացի, իրականում լավ գիրք է, բայց արդյունքում Կոելյոյի հանդեպ ճիշտ է դրական կարծիք ձեռք բերեցի, բայց մեր Հախվերդյան Ռուբենով սկսեցի էլ ավելի հիանալ, գրքի վերջին էջերը կարդալիս ուղեղիս մեջ հայտնի երգի այս երկտողն էրԳուցե վիպակը սխալ եմ հասկացել"Ես քեզ սիրում եմ", էս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ