User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Կոելիո և Բորխես

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոելիո և Բորխես

    Գիտեմ, որ շատերի համար իմ հանկարծակի բռնկված բորխեսասիրությունը կասկածելի կթվա, իբր ուզում եմ ցույց տալ, թե տես-տես, Բորխես եմ կարդում, Բորխես ես էլ եմ հասկանում, ես էլ լինեի, կարող ա՝ այդպես մտածեի, բայց բորխեսյան ոճով ասած, ինձ համար այդ ամենը միևնույն է, ես Բորխես եմ կարդում, ու թերևս չեմ հասկանում, չեմ էլ փորձում հասկանալ, հասկացել եմ, որ պետք չի հասկանալ
    Իսկ սա Բորխեսի լավագույն, ավելի ճիշտ բորխեսագույն կամ ամենաբորխես ստեղծագործությունն է իմ Բորխես կարդացող ու Բորխես չհասկացող կարծիքով
    ARGUMENTUM ORNITLOGICUM (Ապացույցը զարդարում է ճշմարտությունը(լատ.))

    Փակում եմ աչքերս և թռչունների մի երամ եմ տեսնում: Տեսիլքը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, գուցե և ավելի քիչ, չգիտեմ, թե քանի՞ թռչուն եմ տեսել: Նրանց քանակը որոշակի՞ է, թե անորոշ: Խնդիրը Աստծո գոյության հարցն է: Եթե Աստված գոյություն ունի, ուրեմն տեսածս թռչունների քանակը որոշակի է, որովհետև Աստված գիտի, թե ես քանի թռչուն եմ տեսել: Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն տեսածս թռչունների քանակն անորոշ է, որովհետև ոչ ոք չէր կարող հաշվել թռչունները: Այդ պարագային, (ասենք) ես տասից պակաս և մեկից ավել թռչուններ եմ տեսել, բայց չեմ տեսել ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք կամ երկու թռչուն: Տեսածս թռչունների քանակը տասի և մեկի միջև գտնվող մի թիվ է, որ ոչ ինն է, ոչ ութը, ոչ յոթը, ոչ վեցը, ոչ հինգը, և այլն: Ամբողջական այս թիվն անըմբռնելի է, ուստի, Աստված գոյություն ունի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sphinx (22.01.2010), Հանուման (22.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորխե Լուիս Բորխես
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 05.01.2014, 01:18
  2. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  3. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.10.2009, 21:46
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.08.2009, 09:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •