Բորխես շատ քիչ եմ կարդացել, Կոելյո կտրականապես չեմ կարդացել: Ես այդպես էլ չհասկացա Բորխեսի բարդ, դժվարամատչելի լինելը, այն, ինչը ուրիշները հատորներով գրում են՝ թողնելով ընթերցողին մտածելու, եզրահանգումների հնարավորություն, իմ կարդացած Բորխեսը ծամած հրամցնում է, կարդացածիս մի մասը իմ կարծիքով ընդհանրապես գեղարվեստական գրականություն չի եղել, այլ գիտական վերլուծություններ, ու եթե դա այնուամենայնիվ համարվում է գեղարվեստական գրականություն, ապա ինձ համար լավագույն գրողը Բախտինն է, բայց Բախտինը գրող չի համարվում,այլ գրականագետ: Որոշ գեղարվեստական պատկերներ էլ եմ կարդացել Բորխեսից, մասնավորապես մի ստեղծագործություն, որում ծեր և երիտասարդ Բորխեսները հանդիպում են, վերնագիրը չեմ հիշում: Ըստ իս, փայլուն մտահղացմամբ ստեղծագործություն է, որը սակայն վատ պատմող է պատմում, ու այդ շատ կարճ գործը կարդալիս արդեն հասցնում ես ձանձրանալ, գուցե մեղավորը անհաջող թարգմանությունն է, սակայն ինձ ամեն դեպքում ձանձրացրեց ոչ այնքան բառապաշարը, այլ պատմելու ոճը… Չգիտեմ, չսիրեցի Բորխեսին, հլա Դատարկությունը կարդա, իր մոտի գիրքը մի հատ վերցնեմ, փորձեմ կարդալ: Այնքան շատ է խոսվում նրանից, այնպիսի կարծիքներ են հնչում նրա ստեղծագործության մասին, որ քիչ է մնում՝ ամաչեմ, որ չեմ հավանում, պետք է մի բան անել ու սիրել այդ գրողին…




Մեջբերել
:
:


Էջանիշներ