User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Կոելիո և Բորխես

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոելիո և Բորխես

    Իմ կյանքում ամենամեծ դերը կատարած ստեղծագործությունը Բորխեսի «Աստերիոնի տունն» է։ Կոելյո ավելի վաղ եմ կարդացել, քան Բորխես, և այն ժամանակ շատ հավանել եմ։ Թեև իրոք Բորխեսը պարզապես անհամեմատելի է (ոչ միայն Կոելյոյի, այլև ցանկացած այլ գրողի հետ), ես կարծում եմ, որ Կոելյոն իր «թաղում լավ պատմողի» մակարդակով ավելի շատ մարդկանց օգուտ կարող է տալ, քան Բորխեսն իր անգերազանցելի հանճարով, որովհետև Բորխեսը բոլորին մատչելի չէ, իսկ մարդը մեղավոր չէ, եթե գրականության շատ խորը ընկալում չունի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.12.2009)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոելիո և Բորխես

    Ես չեմ կարծում , որ այս երկու գրողներին համեմատելը հաջող մտահղացում է: Նրանք տարբեր մտածելակերպի մարդիկ են և ինձ համար երկուսն էլ հետաքրքիր են իրենց տարբերությամբ հանդերձ: Ինչքան էլ մատչելի չլինի, Բորխեսը, համենայն դեպս, անկեղծ է իր ընթերցողի առաջ. նա գրում է այնպես, ինչպես մտածում է՝ առանց մտքերը պարզեցնելու ավելորդ ճիգերի , առանց ծռմռվելու. մնացածը ընթերցողի խնդիրն է:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (13.01.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոելիո և Բորխես

    Բորխես շատ քիչ եմ կարդացել, Կոելյո կտրականապես չեմ կարդացել: Ես այդպես էլ չհասկացա Բորխեսի բարդ, դժվարամատչելի լինելը, այն, ինչը ուրիշները հատորներով գրում են՝ թողնելով ընթերցողին մտածելու, եզրահանգումների հնարավորություն, իմ կարդացած Բորխեսը ծամած հրամցնում է, կարդացածիս մի մասը իմ կարծիքով ընդհանրապես գեղարվեստական գրականություն չի եղել, այլ գիտական վերլուծություններ, ու եթե դա այնուամենայնիվ համարվում է գեղարվեստական գրականություն, ապա ինձ համար լավագույն գրողը Բախտինն է, բայց Բախտինը գրող չի համարվում,այլ գրականագետ: Որոշ գեղարվեստական պատկերներ էլ եմ կարդացել Բորխեսից, մասնավորապես մի ստեղծագործություն, որում ծեր և երիտասարդ Բորխեսները հանդիպում են, վերնագիրը չեմ հիշում: Ըստ իս, փայլուն մտահղացմամբ ստեղծագործություն է, որը սակայն վատ պատմող է պատմում, ու այդ շատ կարճ գործը կարդալիս արդեն հասցնում ես ձանձրանալ, գուցե մեղավորը անհաջող թարգմանությունն է, սակայն ինձ ամեն դեպքում ձանձրացրեց ոչ այնքան բառապաշարը, այլ պատմելու ոճը… Չգիտեմ, չսիրեցի Բորխեսին, հլա Դատարկությունը կարդա, իր մոտի գիրքը մի հատ վերցնեմ, փորձեմ կարդալ: Այնքան շատ է խոսվում նրանից, այնպիսի կարծիքներ են հնչում նրա ստեղծագործության մասին, որ քիչ է մնում՝ ամաչեմ, որ չեմ հավանում, պետք է մի բան անել ու սիրել այդ գրողին…

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոելիո և Բորխես

    Որոշ գեղարվեստական պատկերներ էլ եմ կարդացել Բորխեսից, մասնավորապես մի ստեղծագործություն, որում ծեր և երիտասարդ Բորխեսները հանդիպում են, վերնագիրը չեմ հիշում:
    ...Զբոսայգու նստարանի վրա ծեր, արդեն կույր Բորխեսը զրուցում է ինքն իր հետ... Լավ գործ է :

    Գարունի տպած «Երկու արքաները և երկու լաբիրինթոսները» գրքից երեք պատմվածք տպել ու Ակումբում դրել եմ՝ «Հուդայի մատնության երեք վարկածները», «Շրջանաձև ավերակներ» և «Ragnarök»: Խորհուրդ կտայի առաջին հերթին կարդալ նաև «Բաբելոնյան վիճակախաղ» ու «Բաբելոնյան գրադարան», «Ալեֆը», «Ավետարան ըստ Մարկոսի», «Գաղտնի հրաշքը» (կարծեմ՝ վերնագիրն այդպես է թարգմանվել), «Հանդիպումը», «Ավազի գիրքը», «Ուրիշը», «Արարիչը» գործերը: Այդ գրքում չկան, բայց շատ լավն են նաև «Հայելին ու դիմակը» և «Պարացելսի վարդը» պատմվածքները: Սկզբի համար :

    Ընդհանրապես՝ խորհրդավոր բառն ասես հենց Բորխեսի ստեղծագործության համար է ստեղծված: Խորհրդավոր՝ տարօրինակ, զարմանալի, օկկուլտիստական և խորհրդավոր՝ խորհուրդ ունեցող: Բորխեսն այն գրողներից է, ովքեր հստակ հասկացել ու տեսել են բառի ուժը: Բառի՝ խոսքի՝ բանի զորությունը: Ի սկզբանե էր բանը, չէ՞: Կարդալիս երբեմն սարսափում ես՝ աշխարհը տեսնելով կույրի աչքերով, երբեմն՝ ապշում՝ հասկանալով, որ կույրը դու ես, ոչ թե Բորխեսը, երբեմն՝ ուղղակի հիանում նրա մտքով, ու կարդացածդ քեզ կլանում է: Գրեթե յուրաքանչյուր գործ ասես Սպիտակ Ճագարի բույնը լինի: Ու հաճախ այն նույն զգացողություններն ես ունենում, որ կունենար գնդի վրայով քայլող մրջյունը, երբ նրան հեռացնեին գնդից ու ցույց տային, որ այն իրականում հարթ չէ, այլ՝ գնդաձև: Նույն կերպ էլ չես հասկանում (չես ուզում հավատալ)՝ այդ ողջ աշխարհը Բորխեսի երևակայության ծնու՞նդն է, թե՞ պարզապես քեզ տրված չէ ակնհայտը տեսնելը: Իմ կարդացած հզորագույն հեղինակներից է, եթե ոչ՝ ամենահզորը:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.01.2010), CactuSoul (10.01.2010), impression (10.01.2010), Sphinx (22.01.2010), Yevuk (21.01.2010), Բարեկամ (11.01.2010), Դատարկություն (13.01.2010), Շինարար (10.01.2010)

  8. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2010
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոելիո և Բորխես

    Անկեղծ ասած դեռ Բորխես չեմ կարդացել, բայց էսքան հետաքրքիր քննարկումներից հետո որոշել եմ անպայման կարդալ, դրանից հետո կկարողանամ զուգահեռնել տանել և մեկնաբանել որոշ բաներ, իսկ ինչ վերաբերում է Կոելիոյի գործերին, առաջինը կարդացել եմ Ալքիմիկը, որը շատ դուրս եկավ, նենց չէր, որ ձանձրանում էի, շատ հավեսով էի կարդում ու ամենակարևորն էն որ, որ իրոք շատ բան տվեց ինձ էդ գիրքը, միգուցե այն, ինչ հասկացա, նորություն չէր, բայց հաստատ էնպիսի բաներ, որոնց մասին մինչ այդ ուղղակի մտքովս չէր էլ անցել... Դրանից հետո ոգևորված կարդացի մյուս գործերը` "11 րոպե", "Վերոնիկան որոշում է մեռնել" և այլ գործեր, բայց դրանք արդեն էդքան էլ մեծ տպավորություն չգործեծին...

  9. #6
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոելիո և Բորխես

    Զարմանում եմ մեր ակումբի այն անդամների վրա, որոնք Բորխես չկարդալով հանդեձ հաղորդագրություններ են գրում ի պաշտպանություն Կոելիոի: Կոելիոց ամեն ինչ կարդացել եմ, ավելի շատ էլ Բորխես եմ կարդացել: Սրանք իրանց խորությամբ անհամեմատելի են: Բորխեսը խորություն է, ժամանակ առ ժամանակ շատ մութ կամ էլ տարորինակ խորություն: Սակայն խորություն: իսկ Կոելոիոն մակերեսային ծաղկաքաղ է , մի քիչ սեր, մի քիչ սեքս, մի քիչ բարություն , մի քիչ ռոմանտիկա, մի քիչ միստիկա, մի քիչ փիլիսոփայություն ... Կոելիոն թռցրել է ,ոչ միայն Բորխեսից և Մարկեսից այլ ավելի շատ Կառլոս Կաստանեդայից, նրա անողոք ու անաստված միստիկական էկզիստենցիալիզմի մեջ մտցրել մի քիչ աստված մի քիչ էլ արկածներ:
    Կոելիոի մասին մի լավ բան ասեմ , մի հատ էլ վատ:
    Լավը: Կոելիոն շատ էմոցիոնալ է, կարճ ժամանակով շատ լավ ոգևորում է: Ըստ ինձ նրա լավագույն գրիքը «Լույսի Մարտիկի Գիրք»-ն է («Книга Боина Света»), այս գրքին կարելի է անընդհատ անդրադառնալ:
    Վատը: Կոելիոն հայտարարել է, Հայաստան այցի ժամանակ, որ Մարկեսը վատ գրող է:
    Վերջին խմբագրող՝ Հանուման: 13.01.2010, 19:43: Պատճառ: Կիսատ միտք
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.01.2010), Kita (13.01.2010), Sphinx (14.01.2010), StrangeLittleGirl (13.01.2010), Հայկօ (13.01.2010)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոելիո և Բորխես

    Կոելիոն հայտարարել է, Հայաստան այցի ժամանակ, որ Մարկեսը վատ գրող է:
    Այ սրա համար ինքը չներվեց: Փաստորեն, ոչ միայն անտաղանդ ա, այլև անճաշակ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (17.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորխե Լուիս Բորխես
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 05.01.2014, 01:18
  2. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  3. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.10.2009, 21:46
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.08.2009, 09:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •