User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Կոելիո և Բորխես

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Էն տեսակետի համար, ըստ որի Կոելիոն Բորխեսից է թռցրել իր իդեաները, ես ոչ մի ապացուց չեմ գտնել, թեև մի ինչ որ հեռավոր նմանություն նշմարում էի ավելի շուտ նրանց հուզող թեմաների, քան նրանց գործերի մեջ: Վերջերս նորից կարդացի Բորխեսի գործերից ու , ինձ թվում է, գտա ես հարցի բանալին: Իր "Բաժանվող արահետների այգին" գրքի նախաբանում Բորխեսը գրում է.
    "Ծավալուն գրքեր գրել,հինգ հարյուր էջում ձգփգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատա տար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլիներ պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ":
    Կոելիոն հենց դրա հակարակն էլ արել է. Բորխեսի այդ մի քանի էջում արտահայտած գաղափարները վերցրելու 500 էջանոց գիրք է սարքել Չնայած պարտադիր չի , որ այդ գաղափարները նա անպայման Բորխեսից գողացած լինի, հնարավոր է , որ դրանք ծնվել են ինքնուրույն: Բայց ու գաղափարներն էլ լինեն դրանք՝ իրենը, Բորխեսինը, թե մեկ ուրիշինը, միևնույնն է, Կոելիոն չափազանց պրիմիտիվացրել ու էժանացրել է դրանք: Իհարկե, չի բացարվում, որ այստեղ ևս սխալվում եմ (Կոելիոի սիրահարները կարող են հույս տալ իրենց )քանի որ Կոելիոից ընդհամենը մի գիրք եմ կարդացել՝ "Ալքիմիկը",բայց ինչքան գիտեմ դա նրա թույլ գործերից չի և կարելի է հետևություն անել:
    Բոեխեսի մասին էլ կասեմ, որ "տուֆտելու" անգերազանցելի վարպետ է: Ես ամեն անգամ կարդալուց զարմանում եմ, թե մինչև ուր է հասնում նրա միտքը : Ցանկացած գաղափար կարող է հասցնել մինչև անհեթեթության ու համոզել , որ անհեթեթությունն էլ իր իմաստն ունի Մի խոսքով՝ կատարյալ հանճար:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.01.2010), Ուլուանա (08.04.2014)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Բորխես ոչ միայն չեմ կարդացել, այլև անունն էլ չէի լսել...
    Կոելյոյից կարդացել եմ «Ալքիմիկոսը», «Дьявол и сеньорита Примм» վեպերը և հատվածներ «Воины Света» գրքից (առանձին մտքեր էին, մաս-մաս կարդալ կարելի էր):
    Ճիշտն ասած՝ այն աղմուկը, որ բարձրացրել էին նրա գրքերի շուրջ, ինձ այնքան էլ հիմնավոր չի թվում։ Բան չունեմ ասելու, խելացի, արժեքավոր մտքեր շատ է արտահայտել, ընդ որում համաձայն եմ նաև, որ հմուտ գրող է, բայց, ըստ իս, այնքան էլ ուժեղ չեն նրա գործերը։ Համենայնդեպս, նրա ստեղծագործություններում եղած, իմ կարծիքով, հետաքրքիր մտքերը ես նորություն չեմ համարում, ինչպես որ համարվում է շատերի կողմից։
    Համենայնդեպս, բոլոր իմ այն ծանոթները, որոնք կարդացել են Կոելյո, հիացած են նրա գործերով:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.09.2009)

  5. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Էսօր էլի ընկերոջս մոտ Կոելիոի գրքերից մեկը տեսա՝ "Տասնմեկ րոպեն": Կարդացի մենակ առաջին պարբերությունը ու էլի ներվայնացա:
    Առաջին տողը սկսում ա սենց."Լինում է չի լինում մի մարմնավաճառ է լինում": Ու դրանից հետո մի ամբողջ պարբերություն տուֆտում ա, թե, բայց հլը մի րոպե, լինում է չի լինումը հեքիաթ սկսելու համար ա լավ, բայց ախր մարմնավաճառի մասին չի կարելի հեքիաթ գրել, և այլն… Էս հիշողությամբ եմ գրում , ուղղակի մեջբերում չի, բայց իմաստը էս էր: Իբր հլը տեսեք՝ ինչ թույն կոնտրաստ եմ ստեղծել, բայց հլը նայեք ինչ՝ դեմք եմ ես: Այ մարդ , ախր մի եսիմ ինչ հանճարեղ լուծում չես գտել, եթե գտել էլ ես, լավ ես արել , պարտադիր ա՞ ամեն ինչ էդքան ծամծմել ու էժանացնել: Ոնց որ սաղին դեբիլի տեղ դրած լինի, ինքն էլ միակ խելոք մարդն ա էս աշխարհում:
    Բայց էդ սաղ հեչ, ուղղակի արդեն տրաքվում եմ էն մարդկանցից, որ Կոելիոին նենց են պաշտպանում, ոնց որ իրանց հոպարին բան ասած լինես, ու քիչ ա մնում հենց տենց էլ ասեն. "Հա՛, ես Կոելիոի հետ համեմատած դեբիլ եմ":

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (02.09.2009), Հանուման (13.01.2010), մարիօ (11.01.2014)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2007
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Կարծում եմ մեծերը շատ մոտ են մտածում, թեև արահետները երբեմն բավականին հեռացնում են նրանց միմիանցից: Չեմ լսել նման կարծիք, և չեմ կարծում որ դա այդպես է… Կոելյոն պարզից դեպի բարդը գնացող գրողներից է, իսկ Բորխեսը` հակառակը: Կոելիոն ավելի մտերմիկ է զրուցում քեզ հետ, իսկ Բորխեսը` տարերայնորեն...

  8. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Բորխեսն իմ ամենասիրված հեղինակներից է, ամեն անգամ կարդալիս զարմանում եմ նրա զարգացածության աստիճանի վրա, ապշում, թե ինչպես է կարողանում մանր-մունր բաների մեջ էդքան փիլիսոփայություն տեսնել, ինչքան է հասցրել կարդալ իր կյանքի ընթացքում: Իսկ Կոելիոից քիչ եմ կարդացել, վերջերս էլ 11 րոպեն մի կերպ թռնելով կարդացի, ու լրիվ համամիտ եմ Մելիքի հետ՝ ի տարբերություն Բորխեսի, որը կարևորագույն գաղափարներ կարողանում է քեզ հասցնել ինչ-որ կես էջում, Կոելիոն գրեթե ոչ մի նոր բան չի ասում, վերցնում է ծամծմված ու բոլորին հայտնի ճշմարտություններ ու ծավալուն հրամցնում այն: Կարծում եմ, որ Բորխեսին ու Կոլելիոյին միայն այս կտրվածքով կարելի է համեմատել: Նաև չեմ կարող ցավով չնկատել, որ համեմատաբար քչերն են լսել Բորխեսի մասին, ու էլ ավելի քչերը՝ կարդացել, իսկ Կոելիո կարդում են գրեթե բոլորը, քանի որ նա մոդայիկ է:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոելիոն գրեթե ոչ մի նոր բան չի ասում, վերցնում է ծամծմված ու բոլորին հայտնի ճշմարտություններ ու ծավալուն հրամցնում այն:
    Կոելիոյից միայն "Վերոնիկան որոշում է մահանալ" գիրքն եմ կարդացել, գուցե քո ասածը Լիլ ջան ճիշտ է, բայց ախր ճշմարտությունը միշտ էլ ծամծմված է լինում
    Eրևի ձեզ չեն հանդիպոլ մարդիք, որոնք բացահայտել են այդ ճշմարտությունը նրա գրքերի միջոցով, հատկապես "Ալքիմիկ" գրքի միջոցով: Այ ինձ հանդիպել են, կան մարդիք, որոնք գտնվում են զարգացվածության/ի նկատի ունեմ հոգևոր/ այն աստիճանի վրա, որ իրենց հենց այն մատուցումն է պետք, որը տալիս է Կոելիոն, իսկ նույն բանը ասենք Բորխեսի մոտ նրանց համար լրիվ չինարեն կլիներ:

    Բայց ինձ հետաքրքրեց այդ հեղինակը, եթե Բորխեսի գրքերից ունեք ռուսերեն լեզվով, մեծ հաճույքով կվերցնեմ կկարդամ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինձ հետաքրքրեց այդ հեղինակը, եթե Բորխեսի գրքերից ունեք ռուսերեն լեզվով, մեծ հաճույքով կվերցնեմ կկարդամ
    Ունեմ, իհարկե ունեմ, ու մեծ հաճույքով կփոխանցեմ քեզ, Վարդ ջան, գրեթե համոզված եմ, որ շատ կհետաքրքրի քեզ նրա ոճը, մտածելակերպը, ու հաստատ պիտի ապշես նրա մտքի թռիչքից Ինձ գտնելը դժվար չի, գիտես՝ ում դիմել իսկ եթե չստացվի, pm -ը կա ու կա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. #8
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն տեսակետի համար, ըստ որի Կոելիոն Բորխեսից է թռցրել իր իդեաները, ես ոչ մի ապացուց չեմ գտնել, թեև մի ինչ որ հեռավոր նմանություն նշմարում էի ավելի շուտ նրանց հուզող թեմաների, քան նրանց գործերի մեջ: Վերջերս նորից կարդացի Բորխեսի գործերից ու , ինձ թվում է, գտա ես հարցի բանալին: Իր "Բաժանվող արահետների այգին" գրքի նախաբանում Բորխեսը գրում է.
    "Ծավալուն գրքեր գրել,հինգ հարյուր էջում ձգփգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատա տար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլիներ պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ":
    Կոելիոն հենց դրա հակարակն էլ արել է. Բորխեսի այդ մի քանի էջում արտահայտած գաղափարները վերցրելու 500 էջանոց գիրք է սարքել Չնայած պարտադիր չի , որ այդ գաղափարները նա անպայման Բորխեսից գողացած լինի, հնարավոր է , որ դրանք ծնվել են ինքնուրույն: Բայց ու գաղափարներն էլ լինեն դրանք՝ իրենը, Բորխեսինը, թե մեկ ուրիշինը, միևնույնն է, Կոելիոն չափազանց պրիմիտիվացրել ու էժանացրել է դրանք: Իհարկե, չի բացարվում, որ այստեղ ևս սխալվում եմ (Կոելիոի սիրահարները կարող են հույս տալ իրենց )քանի որ Կոելիոից ընդհամենը մի գիրք եմ կարդացել՝ "Ալքիմիկը",բայց ինչքան գիտեմ դա նրա թույլ գործերից չի և կարելի է հետևություն անել:
    Բոեխեսի մասին էլ կասեմ, որ "տուֆտելու" անգերազանցելի վարպետ է: Ես ամեն անգամ կարդալուց զարմանում եմ, թե մինչև ուր է հասնում նրա միտքը : Ցանկացած գաղափար կարող է հասցնել մինչև անհեթեթության ու համոզել , որ անհեթեթությունն էլ իր իմաստն ունի Մի խոսքով՝ կատարյալ հանճար:
    Բարև Մելիք: Նախ ասեմ, որ Բորխես չեմ կարդացել, բայց պատրաստվում եմ կարդալ:
    Նրա մասին շատ եմ լսել: Իսկ Կոելիոյի բոլոր գրքերը կարդացել եմ: Կարող եմ ասել նախ համեմատություններ անելու համար պետք է երկու հեղինակներին էլ լավ ուսումնասիրես: ,մի գիրք կարդալով չես կարող հասկանալ ու կարծիք կազմել, չնայած որ Ալքիմիկը նրա լավագույն գործերից է: Հետո էլ կարող եմ ասել, որ գոյություն ունեն համընդհանուր ճշմարտություններ,որոնք չեն փոխվում և մարդիկ, մոտենալով այդ ճշմարտությանը, փորձում են մյուսներին էլ հաղորդակից դարձնել դրան, փոխանցել դրանք մարդկանց գրականության, երաժշտության, նկարչության միջոցով: Իսկ Կոելիոն դա անում է այնպես, որ դա հասանելի լինի շատերին: Ուղակի կարծում եմ՝ Կոելիոյի նման գրողների գրքերը պետք է սրտով կարդալ:

  12. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Մելիք: Նախ ասեմ, որ Բորխես չեմ կարդացել, բայց պատրաստվում եմ կարդալ:
    Նրա մասին շատ եմ լսել: Իսկ Կոելիոյի բոլոր գրքերը կարդացել եմ: Կարող եմ ասել նախ համեմատություններ անելու համար պետք է երկու հեղինակներին էլ լավ ուսումնասիրես: ,մի գիրք կարդալով չես կարող հասկանալ ու կարծիք կազմել, չնայած որ Ալքիմիկը նրա լավագույն գործերից է: Հետո էլ կարող եմ ասել, որ գոյություն ունեն համընդհանուր ճշմարտություններ,որոնք չեն փոխվում և մարդիկ, մոտենալով այդ ճշմարտությանը, փորձում են մյուսներին էլ հաղորդակից դարձնել դրան, փոխանցել դրանք մարդկանց գրականության, երաժշտության, նկարչության միջոցով:
    Բորխեսն ու Կոելիոն անհամեմատելի են: Ուղղակի տարբեր տրամաչափերի, տարբեր լիգաների գրողներ են: Բորխեսի հետ ընդհանրապես հատուկենտ գրողներ կարող են համեմատվել (մեծ առումով եմ ասում. գրողների համեմատության գաղափարն ինքնին բավականին աղոտ հասկացություն է): Մելիքը ընտիր գրել է արդեն, լրիվ համաձայն եմ հետը: Պատկերավոր ասած՝ Բորխեսին կարելի է համեմատել փիլիսոփայության ու բանասիրության դոկտոր-պրոֆեսորի, իսկ Կոելիոյին՝ թաղում լավ պատմողի համբավ ունեցող մարդու հետ:

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Կոելիոն դա անում է այնպես, որ դա հասանելի լինի շատերին: Ուղակի կարծում եմ՝ Կոելիոյի նման գրողների գրքերը պետք է սրտով կարդալ:
    Իսկ գուցե ես չեմ ուզում, որ իմ կարդացածը հասանելի լինի շատերին : Այդ «հասանելիացնելու» ընթացքում կորում է հենց այն համուհոտը, հենց այն նրբերանգները, հենց այն «կայծը», որ գլուխգործոցը տարբերում է լայն մասսաների համար նախատեսված, փափուկ կազմով գրպանի գրքույկից: Բնավ չեմ ուզում նվաստացնել Կոելիոյին, բայց նրա անունը Բորխեսի անվան կողքին դնելը գրականագիտական հանցագործություն է: Կոելիոյի բոլոր վեպերը Բորխեսի մի պատմվածքի հետ չեմ փոխի. ամեն մեկը հազար հատ «Ալքիմիկոս» ու «Տասնմեկ րոպե» արժի: Թեմայի վերնագիրը ենթակա է հրկիզման:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 16.07.2009, 20:47:
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.01.2010), impression (16.07.2009), Nareco (04.12.2009), Rhayader (29.11.2009), Sphinx (16.12.2009), Բարեկամ (17.07.2009)

  14. #10
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բորխեսն ու Կոելիոն անհամեմատելի են: Ուղղակի տարբեր տրամաչափերի, տարբեր լիգաների գրողներ են: Բորխեսի հետ ընդհանրապես հատուկենտ գրողներ կարող են համեմատվել (մեծ առումով եմ ասում. գրողների համեմատության գաղափարն ինքնին բավականին աղոտ հասկացություն է): Մելիքը ընտիր գրել է արդեն, լրիվ համաձայն եմ հետը: Պատկերավոր ասած՝ Բորխեսին կարելի է համեմատել փիլիսոփայության ու բանասիրության դոկտոր-պրոֆեսորի, իսկ Կոելիոյին՝ թաղում լավ պատմողի համբավ ունեցող մարդու հետ:



    Իսկ գուցե ես չեմ ուզում, որ իմ կարդացածը հասանելի լինի շատերին : Այդ «հասանելիացնելու» ընթացքում կորում է հենց այն համուհոտը, հենց այն նրբերանգները, հենց այն «կայծը», որ գլուխգործոցը տարբերում է լայն մասսաների համար նախատեսված, փափուկ կազմով գրպանի գրքույկից: Բնավ չեմ ուզում նվաստացնել Կոելիոյին, բայց նրա անունը Բորխեսի անվան կողքին դնելը գրականագիտական հանցագործություն է: Կոելիոյի բոլոր վեպերը Բորխեսի մի պատմվածքի հետ չեմ փոխի. ամեն մեկը հազար հատ «Ալքիմիկոս» ու «Տասնմեկ րոպե» արժի: Թեմայի վերնագիրը ենթակա է հրկիզման:
    Բարև Հայկօ: Ասեմ, որ ես էլ համաձայն չեմ թեմայի վերնագրի հետ: Բայց հասանելիության պահով համձայն չեմ: Ի՞նչ տարբերությու, թե այդ գիրքը կարդում է 1000 կամ 100000 մարդ, միևնույն է կարդում են: Չէ՞ որ Բորխեսին էլ են կարդում միլինավոր մարդիկ: Դա կարծես ավելի սեփականատիրական բնույթ է կրում: Ես դա հասկանում եմ: Ես էլ, երբ կարդում եմ մի գիրք, որն ինձ ցնցում է, որոշ ժամանակ գրեթե ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս կարդալ: Ինձ թվում է, թե մեկ ուրիշը չի կարող այն ընկալել այնպես, ինչպես ես, դա ինձ համար սրբապղծության է հավասար: Բայց երբ կրքերը համդարտվում են, հասկանում եմ, որ ես իրավունք չունեմ ուրիշին էլ զրկել այդ զգացողություններից: Կարող է հենց այդ պահին նա ավելի շատ կարիք ունի այդ գրքի քան ես: Ամեն մեկը յուրովի է ընկալում գիրքը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորխե Լուիս Բորխես
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 05.01.2014, 01:18
  2. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  3. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.10.2009, 21:46
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.08.2009, 09:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •