Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Բորխեսն ու Կոելիոն անհամեմատելի են: Ուղղակի տարբեր տրամաչափերի, տարբեր լիգաների գրողներ են: Բորխեսի հետ ընդհանրապես հատուկենտ գրողներ կարող են համեմատվել (մեծ առումով եմ ասում. գրողների համեմատության գաղափարն ինքնին բավականին աղոտ հասկացություն է): Մելիքը ընտիր գրել է արդեն, լրիվ համաձայն եմ հետը: Պատկերավոր ասած՝ Բորխեսին կարելի է համեմատել փիլիսոփայության ու բանասիրության դոկտոր-պրոֆեսորի, իսկ Կոելիոյին՝ թաղում լավ պատմողի համբավ ունեցող մարդու հետ:



Իսկ գուցե ես չեմ ուզում, որ իմ կարդացածը հասանելի լինի շատերին : Այդ «հասանելիացնելու» ընթացքում կորում է հենց այն համուհոտը, հենց այն նրբերանգները, հենց այն «կայծը», որ գլուխգործոցը տարբերում է լայն մասսաների համար նախատեսված, փափուկ կազմով գրպանի գրքույկից: Բնավ չեմ ուզում նվաստացնել Կոելիոյին, բայց նրա անունը Բորխեսի անվան կողքին դնելը գրականագիտական հանցագործություն է: Կոելիոյի բոլոր վեպերը Բորխեսի մի պատմվածքի հետ չեմ փոխի. ամեն մեկը հազար հատ «Ալքիմիկոս» ու «Տասնմեկ րոպե» արժի: Թեմայի վերնագիրը ենթակա է հրկիզման:
Բարև Հայկօ: Ասեմ, որ ես էլ համաձայն չեմ թեմայի վերնագրի հետ: Բայց հասանելիության պահով համձայն չեմ: Ի՞նչ տարբերությու, թե այդ գիրքը կարդում է 1000 կամ 100000 մարդ, միևնույն է կարդում են: Չէ՞ որ Բորխեսին էլ են կարդում միլինավոր մարդիկ: Դա կարծես ավելի սեփականատիրական բնույթ է կրում: Ես դա հասկանում եմ: Ես էլ, երբ կարդում եմ մի գիրք, որն ինձ ցնցում է, որոշ ժամանակ գրեթե ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս կարդալ: Ինձ թվում է, թե մեկ ուրիշը չի կարող այն ընկալել այնպես, ինչպես ես, դա ինձ համար սրբապղծության է հավասար: Բայց երբ կրքերը համդարտվում են, հասկանում եմ, որ ես իրավունք չունեմ ուրիշին էլ զրկել այդ զգացողություններից: Կարող է հենց այդ պահին նա ավելի շատ կարիք ունի այդ գրքի քան ես: Ամեն մեկը յուրովի է ընկալում գիրքը: