User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Կոելիո և Բորխես

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն տեսակետի համար, ըստ որի Կոելիոն Բորխեսից է թռցրել իր իդեաները, ես ոչ մի ապացուց չեմ գտնել, թեև մի ինչ որ հեռավոր նմանություն նշմարում էի ավելի շուտ նրանց հուզող թեմաների, քան նրանց գործերի մեջ: Վերջերս նորից կարդացի Բորխեսի գործերից ու , ինձ թվում է, գտա ես հարցի բանալին: Իր "Բաժանվող արահետների այգին" գրքի նախաբանում Բորխեսը գրում է.
    "Ծավալուն գրքեր գրել,հինգ հարյուր էջում ձգփգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատա տար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլիներ պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ":
    Կոելիոն հենց դրա հակարակն էլ արել է. Բորխեսի այդ մի քանի էջում արտահայտած գաղափարները վերցրելու 500 էջանոց գիրք է սարքել Չնայած պարտադիր չի , որ այդ գաղափարները նա անպայման Բորխեսից գողացած լինի, հնարավոր է , որ դրանք ծնվել են ինքնուրույն: Բայց ու գաղափարներն էլ լինեն դրանք՝ իրենը, Բորխեսինը, թե մեկ ուրիշինը, միևնույնն է, Կոելիոն չափազանց պրիմիտիվացրել ու էժանացրել է դրանք: Իհարկե, չի բացարվում, որ այստեղ ևս սխալվում եմ (Կոելիոի սիրահարները կարող են հույս տալ իրենց )քանի որ Կոելիոից ընդհամենը մի գիրք եմ կարդացել՝ "Ալքիմիկը",բայց ինչքան գիտեմ դա նրա թույլ գործերից չի և կարելի է հետևություն անել:
    Բոեխեսի մասին էլ կասեմ, որ "տուֆտելու" անգերազանցելի վարպետ է: Ես ամեն անգամ կարդալուց զարմանում եմ, թե մինչև ուր է հասնում նրա միտքը : Ցանկացած գաղափար կարող է հասցնել մինչև անհեթեթության ու համոզել , որ անհեթեթությունն էլ իր իմաստն ունի Մի խոսքով՝ կատարյալ հանճար:
    Բարև Մելիք: Նախ ասեմ, որ Բորխես չեմ կարդացել, բայց պատրաստվում եմ կարդալ:
    Նրա մասին շատ եմ լսել: Իսկ Կոելիոյի բոլոր գրքերը կարդացել եմ: Կարող եմ ասել նախ համեմատություններ անելու համար պետք է երկու հեղինակներին էլ լավ ուսումնասիրես: ,մի գիրք կարդալով չես կարող հասկանալ ու կարծիք կազմել, չնայած որ Ալքիմիկը նրա լավագույն գործերից է: Հետո էլ կարող եմ ասել, որ գոյություն ունեն համընդհանուր ճշմարտություններ,որոնք չեն փոխվում և մարդիկ, մոտենալով այդ ճշմարտությանը, փորձում են մյուսներին էլ հաղորդակից դարձնել դրան, փոխանցել դրանք մարդկանց գրականության, երաժշտության, նկարչության միջոցով: Իսկ Կոելիոն դա անում է այնպես, որ դա հասանելի լինի շատերին: Ուղակի կարծում եմ՝ Կոելիոյի նման գրողների գրքերը պետք է սրտով կարդալ:

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Մելիք: Նախ ասեմ, որ Բորխես չեմ կարդացել, բայց պատրաստվում եմ կարդալ:
    Նրա մասին շատ եմ լսել: Իսկ Կոելիոյի բոլոր գրքերը կարդացել եմ: Կարող եմ ասել նախ համեմատություններ անելու համար պետք է երկու հեղինակներին էլ լավ ուսումնասիրես: ,մի գիրք կարդալով չես կարող հասկանալ ու կարծիք կազմել, չնայած որ Ալքիմիկը նրա լավագույն գործերից է: Հետո էլ կարող եմ ասել, որ գոյություն ունեն համընդհանուր ճշմարտություններ,որոնք չեն փոխվում և մարդիկ, մոտենալով այդ ճշմարտությանը, փորձում են մյուսներին էլ հաղորդակից դարձնել դրան, փոխանցել դրանք մարդկանց գրականության, երաժշտության, նկարչության միջոցով:
    Բորխեսն ու Կոելիոն անհամեմատելի են: Ուղղակի տարբեր տրամաչափերի, տարբեր լիգաների գրողներ են: Բորխեսի հետ ընդհանրապես հատուկենտ գրողներ կարող են համեմատվել (մեծ առումով եմ ասում. գրողների համեմատության գաղափարն ինքնին բավականին աղոտ հասկացություն է): Մելիքը ընտիր գրել է արդեն, լրիվ համաձայն եմ հետը: Պատկերավոր ասած՝ Բորխեսին կարելի է համեմատել փիլիսոփայության ու բանասիրության դոկտոր-պրոֆեսորի, իսկ Կոելիոյին՝ թաղում լավ պատմողի համբավ ունեցող մարդու հետ:

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Կոելիոն դա անում է այնպես, որ դա հասանելի լինի շատերին: Ուղակի կարծում եմ՝ Կոելիոյի նման գրողների գրքերը պետք է սրտով կարդալ:
    Իսկ գուցե ես չեմ ուզում, որ իմ կարդացածը հասանելի լինի շատերին : Այդ «հասանելիացնելու» ընթացքում կորում է հենց այն համուհոտը, հենց այն նրբերանգները, հենց այն «կայծը», որ գլուխգործոցը տարբերում է լայն մասսաների համար նախատեսված, փափուկ կազմով գրպանի գրքույկից: Բնավ չեմ ուզում նվաստացնել Կոելիոյին, բայց նրա անունը Բորխեսի անվան կողքին դնելը գրականագիտական հանցագործություն է: Կոելիոյի բոլոր վեպերը Բորխեսի մի պատմվածքի հետ չեմ փոխի. ամեն մեկը հազար հատ «Ալքիմիկոս» ու «Տասնմեկ րոպե» արժի: Թեմայի վերնագիրը ենթակա է հրկիզման:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 16.07.2009, 20:47:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.01.2010), impression (16.07.2009), Nareco (04.12.2009), Rhayader (29.11.2009), Sphinx (16.12.2009), Բարեկամ (17.07.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Կոելիո և Բորխես

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բորխեսն ու Կոելիոն անհամեմատելի են: Ուղղակի տարբեր տրամաչափերի, տարբեր լիգաների գրողներ են: Բորխեսի հետ ընդհանրապես հատուկենտ գրողներ կարող են համեմատվել (մեծ առումով եմ ասում. գրողների համեմատության գաղափարն ինքնին բավականին աղոտ հասկացություն է): Մելիքը ընտիր գրել է արդեն, լրիվ համաձայն եմ հետը: Պատկերավոր ասած՝ Բորխեսին կարելի է համեմատել փիլիսոփայության ու բանասիրության դոկտոր-պրոֆեսորի, իսկ Կոելիոյին՝ թաղում լավ պատմողի համբավ ունեցող մարդու հետ:



    Իսկ գուցե ես չեմ ուզում, որ իմ կարդացածը հասանելի լինի շատերին : Այդ «հասանելիացնելու» ընթացքում կորում է հենց այն համուհոտը, հենց այն նրբերանգները, հենց այն «կայծը», որ գլուխգործոցը տարբերում է լայն մասսաների համար նախատեսված, փափուկ կազմով գրպանի գրքույկից: Բնավ չեմ ուզում նվաստացնել Կոելիոյին, բայց նրա անունը Բորխեսի անվան կողքին դնելը գրականագիտական հանցագործություն է: Կոելիոյի բոլոր վեպերը Բորխեսի մի պատմվածքի հետ չեմ փոխի. ամեն մեկը հազար հատ «Ալքիմիկոս» ու «Տասնմեկ րոպե» արժի: Թեմայի վերնագիրը ենթակա է հրկիզման:
    Բարև Հայկօ: Ասեմ, որ ես էլ համաձայն չեմ թեմայի վերնագրի հետ: Բայց հասանելիության պահով համձայն չեմ: Ի՞նչ տարբերությու, թե այդ գիրքը կարդում է 1000 կամ 100000 մարդ, միևնույն է կարդում են: Չէ՞ որ Բորխեսին էլ են կարդում միլինավոր մարդիկ: Դա կարծես ավելի սեփականատիրական բնույթ է կրում: Ես դա հասկանում եմ: Ես էլ, երբ կարդում եմ մի գիրք, որն ինձ ցնցում է, որոշ ժամանակ գրեթե ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս կարդալ: Ինձ թվում է, թե մեկ ուրիշը չի կարող այն ընկալել այնպես, ինչպես ես, դա ինձ համար սրբապղծության է հավասար: Բայց երբ կրքերը համդարտվում են, հասկանում եմ, որ ես իրավունք չունեմ ուրիշին էլ զրկել այդ զգացողություններից: Կարող է հենց այդ պահին նա ավելի շատ կարիք ունի այդ գրքի քան ես: Ամեն մեկը յուրովի է ընկալում գիրքը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորխե Լուիս Բորխես
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 05.01.2014, 01:18
  2. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  3. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.10.2009, 21:46
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.08.2009, 09:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •