հետաքրքիր է գրում, բայց դե չափից ավելի մատչելիություն կա, պսեվդոխորիմաստության տակ թաքնված… Ընդհամենը կոմերցիոն պրոեկտ է IMHO:
հետաքրքիր է գրում, բայց դե չափից ավելի մատչելիություն կա, պսեվդոխորիմաստության տակ թաքնված… Ընդհամենը կոմերցիոն պրոեկտ է IMHO:
Ես մենակ "Ալքիմիկ"-ն եմ կարդացել, դուրս եկել է, սակայն նախաբանը ավելի լավն էր, քան ինքը` ստեղծագործությունը: Կուզեի էլի կարդալ իր գրվածքներից....![]()
«11 րոպեն» եմ կարդացել, «Զաիր»-ը, երկուսն էլ լավն էին... իհարկե, կոմերցիոն են, բայց նաև ժամանակակից գրականության մեջ լավագույններից են, կարծում եմ...
Yevuk (20.01.2010)
Այս գիրքն ամբողջությամբ աուդիո տարբերակով ունեմ ու այդպես եմ ծանոթացել` լսելով այսինքն /
իսկ այստեղ հենց այն է` ինչ դուր է եկել Ձեզ ու վստահ եմ շատերին էլ դուր կգա / կարող եք լսել պարզապես![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իմ կյանքում ամենամեծ դերը կատարած ստեղծագործությունը Բորխեսի «Աստերիոնի տունն» է։ Կոելյո ավելի վաղ եմ կարդացել, քան Բորխես, և այն ժամանակ շատ հավանել եմ։ Թեև իրոք Բորխեսը պարզապես անհամեմատելի է (ոչ միայն Կոելյոյի, այլև ցանկացած այլ գրողի հետ), ես կարծում եմ, որ Կոելյոն իր «թաղում լավ պատմողի» մակարդակով ավելի շատ մարդկանց օգուտ կարող է տալ, քան Բորխեսն իր անգերազանցելի հանճարով, որովհետև Բորխեսը բոլորին մատչելի չէ, իսկ մարդը մեղավոր չէ, եթե գրականության շատ խորը ընկալում չունի։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
StrangeLittleGirl (17.12.2009)
Ես չեմ կարծում , որ այս երկու գրողներին համեմատելը հաջող մտահղացում է: Նրանք տարբեր մտածելակերպի մարդիկ են և ինձ համար երկուսն էլ հետաքրքիր են իրենց տարբերությամբ հանդերձ: Ինչքան էլ մատչելի չլինի, Բորխեսը, համենայն դեպս, անկեղծ է իր ընթերցողի առաջ. նա գրում է այնպես, ինչպես մտածում է՝ առանց մտքերը պարզեցնելու ավելորդ ճիգերի , առանց ծռմռվելու. մնացածը ընթերցողի խնդիրն է:
Հանուման (13.01.2010)
Բորխես շատ քիչ եմ կարդացել, Կոելյո կտրականապես չեմ կարդացել: Ես այդպես էլ չհասկացա Բորխեսի բարդ, դժվարամատչելի լինելը, այն, ինչը ուրիշները հատորներով գրում են՝ թողնելով ընթերցողին մտածելու, եզրահանգումների հնարավորություն, իմ կարդացած Բորխեսը ծամած հրամցնում է, կարդացածիս մի մասը իմ կարծիքով ընդհանրապես գեղարվեստական գրականություն չի եղել, այլ գիտական վերլուծություններ, ու եթե դա այնուամենայնիվ համարվում է գեղարվեստական գրականություն, ապա ինձ համար լավագույն գրողը Բախտինն է, բայց Բախտինը գրող չի համարվում,այլ գրականագետ: Որոշ գեղարվեստական պատկերներ էլ եմ կարդացել Բորխեսից, մասնավորապես մի ստեղծագործություն, որում ծեր և երիտասարդ Բորխեսները հանդիպում են, վերնագիրը չեմ հիշում: Ըստ իս, փայլուն մտահղացմամբ ստեղծագործություն է, որը սակայն վատ պատմող է պատմում, ու այդ շատ կարճ գործը կարդալիս արդեն հասցնում ես ձանձրանալ, գուցե մեղավորը անհաջող թարգմանությունն է, սակայն ինձ ամեն դեպքում ձանձրացրեց ոչ այնքան բառապաշարը, այլ պատմելու ոճը… Չգիտեմ, չսիրեցի Բորխեսին, հլա Դատարկությունը կարդա, իր մոտի գիրքը մի հատ վերցնեմ, փորձեմ կարդալ: Այնքան շատ է խոսվում նրանից, այնպիսի կարծիքներ են հնչում նրա ստեղծագործության մասին, որ քիչ է մնում՝ ամաչեմ, որ չեմ հավանում, պետք է մի բան անել ու սիրել այդ գրողին…
...Զբոսայգու նստարանի վրա ծեր, արդեն կույր Բորխեսը զրուցում է ինքն իր հետ... Լավ գործ էՈրոշ գեղարվեստական պատկերներ էլ եմ կարդացել Բորխեսից, մասնավորապես մի ստեղծագործություն, որում ծեր և երիտասարդ Բորխեսները հանդիպում են, վերնագիրը չեմ հիշում::
Գարունի տպած «Երկու արքաները և երկու լաբիրինթոսները» գրքից երեք պատմվածք տպել ու Ակումբում դրել եմ՝ «Հուդայի մատնության երեք վարկածները», «Շրջանաձև ավերակներ» և «Ragnarök»: Խորհուրդ կտայի առաջին հերթին կարդալ նաև «Բաբելոնյան վիճակախաղ» ու «Բաբելոնյան գրադարան», «Ալեֆը», «Ավետարան ըստ Մարկոսի», «Գաղտնի հրաշքը» (կարծեմ՝ վերնագիրն այդպես է թարգմանվել), «Հանդիպումը», «Ավազի գիրքը», «Ուրիշը», «Արարիչը» գործերը: Այդ գրքում չկան, բայց շատ լավն են նաև «Հայելին ու դիմակը» և «Պարացելսի վարդը» պատմվածքները: Սկզբի համար:
Ընդհանրապես՝ խորհրդավոր բառն ասես հենց Բորխեսի ստեղծագործության համար է ստեղծված: Խորհրդավոր՝ տարօրինակ, զարմանալի, օկկուլտիստական և խորհրդավոր՝ խորհուրդ ունեցող: Բորխեսն այն գրողներից է, ովքեր հստակ հասկացել ու տեսել են բառի ուժը: Բառի՝ խոսքի՝ բանի զորությունը: Ի սկզբանե էր բանը, չէ՞: Կարդալիս երբեմն սարսափում ես՝ աշխարհը տեսնելով կույրի աչքերով, երբեմն՝ ապշում՝ հասկանալով, որ կույրը դու ես, ոչ թե Բորխեսը, երբեմն՝ ուղղակի հիանում նրա մտքով, ու կարդացածդ քեզ կլանում է: Գրեթե յուրաքանչյուր գործ ասես Սպիտակ Ճագարի բույնը լինի: Ու հաճախ այն նույն զգացողություններն ես ունենում, որ կունենար գնդի վրայով քայլող մրջյունը, երբ նրան հեռացնեին գնդից ու ցույց տային, որ այն իրականում հարթ չէ, այլ՝ գնդաձև: Նույն կերպ էլ չես հասկանում (չես ուզում հավատալ)՝ այդ ողջ աշխարհը Բորխեսի երևակայության ծնու՞նդն է, թե՞ պարզապես քեզ տրված չէ ակնհայտը տեսնելը: Իմ կարդացած հզորագույն հեղինակներից է, եթե ոչ՝ ամենահզորը:
DIXIcarpe noctem
*e}|{uka* (13.01.2010), CactuSoul (10.01.2010), impression (10.01.2010), Sphinx (22.01.2010), Yevuk (21.01.2010), Բարեկամ (11.01.2010), Դատարկություն (13.01.2010), Շինարար (10.01.2010)
Բարև: Ես հանաձայն եմ քեզ հետ մատչելիության վերաբերյալ և կարծում եմ, որ դրան կարելի է միայն լավ վերաբերվել: Չէ՞ որ ինչքան մատչելի, այնքա ավելի շատ մարդիկ կարող են ընկալել այն, ինչ նա փորձում է մեզ հասցնել: Մեզանից ամեն մեկը չէ, որ կարող է կարդալ Նիցշե, Սվեդենբորգ, Կրիշնամուրտի և միանգամից ըմբռնել կյանքի վերաբերյալ նրանց տրված իմաստությունը, գաղափարները, հասկանալ աշխարհի կառուցվածքը, և որ ամենակարևորը սեփական անձը գտնել նրանց գրվածքների շնորհիվ: Պաուլոի գրվածքներում խորիմաստությունը կասկածից վեր է , որ կա: Ուղակի դա տրված է բոլորին հասանելի տեսքով: Իսկ ինչ վերաբերվում է կոմերցիային , ասեմ, որ ինչքան էլ կոմերցիոն նպատակով լիներ նրա գրքերի թողարկումը, ապա մի օր հաստատ նրան ընթեցողները կհիասթափվեին ու կդադարեին նրա գրքերը կարդալ, իսկ ես ինչքան գիտեմ կատարվում է ճիշտ հակառակը: Բացի այդ կոմերցիոն նպատակներով մարդիկ տարվա մեջ մի քանի գիրք են թողարկում, իսկ նա գիրք է թողարկում երկու տարին մեկ: Կարծում եմ, ամենակարևորը, որ նա գրում է սրտով ազնիվ է իր ընթերցողի հետ: Երբ մարդն իր անձի փնտրտուքների մեջ է, Կոելոն լավ խթան կարող է հանդիսանալ:
Շնորհակալ եմ:
"Ալքիմիկ"-ն եմ կարդացել, "11 րոպե"-ն, "Լույսի զինվորը" /համոզված չեմ վերնագրի թարգմանությունում/ , "Սատանան ու սենյորիտա Պրիմը", "Նստեցի ես Ռիո-Պեդրայի ափին ու լացեցի": /կարծեմ` էլ չեմ կարդացել/
Ալքմիկը շատ է դուրս եկել, ահագին մեծ հետք է թողել իմ մեջ: Այդ գիրքը ստիպում է մարդուն ավելի օտպիմիստորեն նայել աշխարհին ու բարություն է հասղորդում:
Բայց մյուս գրքերը գնալով ավելի ու ավելի քիչ հետաքրքիր էին... մի քանիսը ընդհանրապես "մետրոյում կարդալու" գրականություն էր:
Ուղղակի Կոելյոն շատ լուսավոր մարդ է, օպտիմիստական, դրական լիցք է իր մեջ տանում:
Անկախ նրա գրքերի պարունակությունից` մեկա կսիրեմ ու կհարգեմ նրան![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Բարև Ֆրեյա: Համաձայն եմ քեզ հետ "Ալքիմիկի" պահով: " Ալքիմիկը" կարծես Պաուլոյի ստեղծագործությունների անկյունաքարը լինի: "Ալքիմիկը" մեզ մեր միջի լավագույնն է ի ցույց հանում, ստիպում է հավատալ մեր ուժերին, հասնել մեր երազանքներին : Ես էլ էի շատ տպավորված այդ գրքից:
Բայց մյուս գրքերի մասին քո կարծիքի հետ ես չեմ համաձայնի: Գիտես մեզ միշտ հեշտ է մեր մեջ լավն ու բարին տեսնել,, բայց չենք ցանկանում տեսնել մեր վատ ու չար կողմերը, որը բոլորիս մեջ առկա է: Իսկ Պաուլոյի մյուս գրքերը մեզ հենց դրանք են ցույց տալիս: Օրինակ "Սատանան և սինյորիտա Պրիմը" մեզ հարց է տալիս.
«Ինչի՞ եք դուք պատրաստ հանուն փողի», «Պատրաստ ե՞ք ձեր նպատակին հասնելու համար քայլել մարդկանց վրայով», կամ «Ռիո Պեդրայի ափին նստեցի և լաց եղայաում» այն միտքն է, թե մենք պատրաստ ենք հանուն մեր սիրո հրաժարվել Էգոյից, հանուն մեր սիրելիի երջանկության կարող ենք զոհել մեր երջանկությունը: Կամ հենց "11րոպեն", որն հարց է առաջացնում թե կարող ենք մենք հրաժարվել մեր նախապաշարմունքներից:
Եթե կցանկանաս ավելի խորը քննարկել գրքերը, կարող ես հաղորդագրություն թողնել:
Եվ շատ ուրախ եմ, որ անկախ ամեն ինչից կսիրես ու կհարգես Պաուլո Կոելոյին:
Մոդերատորական. Նոր բացված «Paulo Coelho» լատինատառ վերնագրով թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Կոելիո և Բորխես» թեմային: Մինչ թեմա բացելը համոզվեք, որ նման թեմա գոյություն չունի և բացեք հայատառ վերնագրերով թեմաներ: Եթե անուններ են, որոնց տառադարձումը կարող է սխալ լինի, ապա գրեք հայերեն անունը, փակագծում՝ տվյալ լեզվով անունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ