Հետաքրքիր է Կոելիոն Ալքիմիկում հենց նույն միտքն է ասում որ շատերը չեն գիտակցում որ իրենց մեքենան հինգ արագություն ունի, մարդիկ դնում են երկրորդ ու ենքան գազ են տալիս էդ խեղճ մեքենան գոռում ասումա ինձ դիր երրորդ այ վարորդ, բայց վարորդը չի լսում, մեքենան նորիցա ասում դու արդեն հասել էս երկրորդ արագության ամենավերջի հավաքած գազին էլ տեղ չկա վարորդ ջան փոխի սկորոստդ, էդ արագությունդ պետք էր որ տասնչորս տարեկանից անցնեիր քսան տարեկանի հատվածը, դրանից հետո երրորդ պիտի դնես, բայց միևնույննա վարորդը չգիտի որ էդ մեքենան հինգ սկորուստ ունի ու իրան դզումա որ տասնչորս տարեկանին հարիր մտածելակերպով դառնա ասենք քսանհինգ տարեկան, բայց երկրորդ սկորուստով հլը գազեր տա, որովհետև երկրորդի ձայնը հնչեղա ուշադրությունա գրավում:
Իսկ Բորխեսը ասումա դու գնացքիդ վարորդն էս արի քո տեղը, ինչ էս գնացել մեջտեղի վագոններում տեղավորվել որտեղ պատուհան էլ ըսկի չկա: Բացատրումա որ մեջտեղի վագոնից դու ընդհամենը կարաս հաշվես երկարությունը, լայնությունը, խորությունը և ժամանակը, իսկ մնացած ութ ատրիբուտները չես կարող ոչ հաշվել ոչ էլ չափել, ու խնդրելով ասումա գոնե առաջ արի որ պատուհանից նայես ու քո գնացքի արագությունը գիտակցես, թե չե անընդհատ նայում էս ձեռքիդ ժամացույցին իմանում էս ժամը քանիսնա, բայց չգիտես արագությունդ ինչքանա, որ գոնե հաշվես ու իմանաս թե երբ տեղ կհասնես:
Էս երկու մետաֆոր իմաստները որոնք «նկարագրել» են այս հանճարեղ մարդիկ թույլա տալիս եզրակացնելու որ անգամ համեմատության մեջ զրո չկա, բոլորն էլ մեծ արժեք ունեն սկսած չոլի քրդից մինչև բադալի գվո, պարզապես մարդը պիտի կարողանա նկատի ու հասկանա այդ արժեքները:
Չնայած ինչպես Կոելիոն էր ասում ամենամութ ժամանակը լուսաբացից առաջա լինում: Ես հավատում եմ այդ մտքի իմաստությանը:
Իրերը այնպես չեն ինչպես երևում կամ թվում են:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
իրերն ընդհանրապես մնայուն, հաստատուն, միանշանակ պատկերներ, անգամ ուրվագծեր չունեն:
Անգամ ամենատրիվյալ պատկերացմամբ, իրերը անընդհար են ժամանակի մեջ, խզման կետեր չունեն ու փոփոխվում են անընդհատ: Չկա իքսերի առանցքնի զուգահեռ ոչ մի տեղամաս: Ու ըստ այդմ էլ, քանի որ չկա միաժամանակյա նույն իրը նույն տեղից նույն դիրքում տեսնելու հավանականություն /հավասար է զրոյի/ ու նաև քանի որ պարզագույն լեզվով ասած նույն գետը մտնելու հավանականություն հավասար է զրոի, ապա ըստ այդմ էլ իրերը անընդհատ փոփոխության մեջ են, ու նրանք երբեք էլ նույնը չեն երևա:
Կարելի է իհարկե բերել լիքը ուրիշ արգումենտացիաներ էլ այս պնդման ու ավելի բարդ, բայց համոզից ապացուցել այս ամենը, սակայն կարծում եմ այս պրիմիտիվ մոդելը բավական է:
![]()
CactuSoul (26.01.2010)
dvgray մի քանի անգամ կարդացի գրածդ ու ըտենց էլ չհասկացա, թե ինչ կապ ունի իմ ասած իրերը քո բացատրած զրոյի հետ: Իմ ասած իրերը վերաբերվումա՝ ասենք, դու գնում էս մեքենայով ու մեքենադ փչանումա, դու մի անգամից սկսում էս մտածել էս ինչ էղավ մեքենայիս հետ, ու սկսում էս որոշ չափով խառնվել իրար, բայց երբեք չես մտածում որ հենց այդ տեղում պիտի փչանար մեքենադ որ հանդիպեիր՝ խոսքի, քո ապագա կնոջը:
Ստեղա որ իրերը ու փաստերը այնպես չեն ինչպես երեվում են կամ թվում են:
Իսկ զրոն ես ուրիշ կոնտեքստում եմ օկտագործել ու մարդու վրա եմ օրինակ բերել, որ ոչ մի մարդ էլ զրո չի, ամեն մեկն էլ իրենից ՄԵԾ, ՇԱՏ ՄԵԾ արժեք է ներկայացնում սկսած քեզանից վերջացրած Բորխեսով ու Կոելիով անկախ նրանից թե եդ մարդիկ ինչով են զբաղվում ավազակություն են անում թե գիրք են գրում:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Կարդացի Բորխեսի «Երկու արքաները և երկու լաբիրինթոսները» մի քիչ (մի 2 օր շատ չէ) մտածեցի
Լաբիրինթոս – մեկ մուտքով և մեկ ելքով շինություն, մուտքից ելք տանում է խճճված ճանապարհ։ Ճանապարհին կան կարևոր և ոչ կարևոր ճամփաբաժաններ, կարևոր ճամփաբաժաններից ճիշտ ճանապարհը միակն է, ոչ կարևոր ճամփաբաժանից դեպի ճանապարհի հաջորդ կարևոր ճամփաբաժանը կան 2 կամ ավելի ճանապարհներ։
Աշխարհ, Տիեզերք – մուտքը մարդու ծնունդն է, ելքը մահը, մուտքից ելք տանող խճճված ճանապարհը կյանքն է։ Կարևոր ճամփաբաժաններ – ճակատագիր, նախախնամություն, այդ բանը պիտի կատարվեր..., ոչ կարևոր – այստեղ մարդուն տրվում է ընտրության հնարավորություն։
Այնպես, որ Բաբելոնի արքան նույնպես գտավ ելքը լաբիրինթոսից, բացի այդ Արաբների արքան այնքան «սիրալիր» գտնվեց, որ ցույց տվեց ելքի կարճ ճանապարհը, ի տարբերություն Բաբելոնի արքայի։
Ուրիշի համար փոս փորողը ինքը մեջը կընկնի,
Ով ինչ անի իրեն կանի։
Կուզենայի իմանալ այս պատմվածքի ձեր մեկնաբանությունները։
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Բարի արև:
Բոլորին, ովքեր կարդացել են Պաուլո Կոելոի ստեղղծագործություններից, հրավիրում եմ այստեղ: Կարող ենք քննարկել նրա ցանկացած ստեղծագործություն, հայտնել կարծիքներ:
Ինտերնետում հայերեն լեզվով կա ստեղծագործությունները?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ես կարդացել եմ ալխիմիկը…լավն էր,բայց դնեվնիկ մագան կիսատ ա մնում,հեչ հավես չկա պրծնելու…շատ ա տուֆտերը մեջը![]()
Ես ժամանակավորապես կամ էլ մշտապես այլևս ակումբի անդամ չեմեթե հարցեր կան icq իս համարը նույնն ա.պմ խնդրում եմ չգրել
http://www.genocide1915.net
հետաքրքիր է գրում, բայց դե չափից ավելի մատչելիություն կա, պսեվդոխորիմաստության տակ թաքնված… Ընդհամենը կոմերցիոն պրոեկտ է IMHO:
Ես մենակ "Ալքիմիկ"-ն եմ կարդացել, դուրս եկել է, սակայն նախաբանը ավելի լավն էր, քան ինքը` ստեղծագործությունը: Կուզեի էլի կարդալ իր գրվածքներից....![]()
«11 րոպեն» եմ կարդացել, «Զաիր»-ը, երկուսն էլ լավն էին... իհարկե, կոմերցիոն են, բայց նաև ժամանակակից գրականության մեջ լավագույններից են, կարծում եմ...
Բարև: Ես հանաձայն եմ քեզ հետ մատչելիության վերաբերյալ և կարծում եմ, որ դրան կարելի է միայն լավ վերաբերվել: Չէ՞ որ ինչքան մատչելի, այնքա ավելի շատ մարդիկ կարող են ընկալել այն, ինչ նա փորձում է մեզ հասցնել: Մեզանից ամեն մեկը չէ, որ կարող է կարդալ Նիցշե, Սվեդենբորգ, Կրիշնամուրտի և միանգամից ըմբռնել կյանքի վերաբերյալ նրանց տրված իմաստությունը, գաղափարները, հասկանալ աշխարհի կառուցվածքը, և որ ամենակարևորը սեփական անձը գտնել նրանց գրվածքների շնորհիվ: Պաուլոի գրվածքներում խորիմաստությունը կասկածից վեր է , որ կա: Ուղակի դա տրված է բոլորին հասանելի տեսքով: Իսկ ինչ վերաբերվում է կոմերցիային , ասեմ, որ ինչքան էլ կոմերցիոն նպատակով լիներ նրա գրքերի թողարկումը, ապա մի օր հաստատ նրան ընթեցողները կհիասթափվեին ու կդադարեին նրա գրքերը կարդալ, իսկ ես ինչքան գիտեմ կատարվում է ճիշտ հակառակը: Բացի այդ կոմերցիոն նպատակներով մարդիկ տարվա մեջ մի քանի գիրք են թողարկում, իսկ նա գիրք է թողարկում երկու տարին մեկ: Կարծում եմ, ամենակարևորը, որ նա գրում է սրտով ազնիվ է իր ընթերցողի հետ: Երբ մարդն իր անձի փնտրտուքների մեջ է, Կոելոն լավ խթան կարող է հանդիսանալ:
Շնորհակալ եմ:
"Ալքիմիկ"-ն եմ կարդացել, "11 րոպե"-ն, "Լույսի զինվորը" /համոզված չեմ վերնագրի թարգմանությունում/ , "Սատանան ու սենյորիտա Պրիմը", "Նստեցի ես Ռիո-Պեդրայի ափին ու լացեցի": /կարծեմ` էլ չեմ կարդացել/
Ալքմիկը շատ է դուրս եկել, ահագին մեծ հետք է թողել իմ մեջ: Այդ գիրքը ստիպում է մարդուն ավելի օտպիմիստորեն նայել աշխարհին ու բարություն է հասղորդում:
Բայց մյուս գրքերը գնալով ավելի ու ավելի քիչ հետաքրքիր էին... մի քանիսը ընդհանրապես "մետրոյում կարդալու" գրականություն էր:
Ուղղակի Կոելյոն շատ լուսավոր մարդ է, օպտիմիստական, դրական լիցք է իր մեջ տանում:
Անկախ նրա գրքերի պարունակությունից` մեկա կսիրեմ ու կհարգեմ նրան![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Yevuk (20.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ