Selene-ի գրածի վերաբերյալ արտահայտեմ իմ կարծիքը:
Կարծում եմ այն, որ չնայած իր տարիքին, այդ 25 ամյա աղջիկը հոգեպես դեռ չի զարգացել ու չի կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ նոր կյանք ա պարգևելու, որ իր շնորհիվ լույս աշխարհ պիտի գա մի նոր անձնավորություն, որի մեջ լինելու ա իր մասնիկը:

Հնարավոր ա նաև Վեռայի նշած վախը. վախ, որ չի արդարացնի իր ամուսնու և հարազատների սպասումները, որ չի կարող լինել այնպիսի մայր, ինչպիսին կցանկանար լինել, վախ, որ այսուհետ նա պատասխանատվություն ա տանելու այլ անձի համար, որ իր ձեռքերում ա լինելու այդ փոքրիկի կյանքը ու ամեն մի քայլ անելուց նա բացի իրենից նաև իր մանկիկի մասին պիտի մտածի ու շատ նման այլ բաներ…

Կա նաև այլ բան. խանդ… Հնարավոր ա, որ այդ աղջիկը վախենում ա, որ իր ամուսինն ավելի շատ ուշադրություն ա ցուցաբերելու մանկիկին, ոչ թե իրեն , չնայած սա արդեն կապված ա էգոիզմի հետ…