User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Մայրություն...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մայրություն...

    1.Մայրանալը կանանց մոտ ի ծնե՞ դրված բնազդ է, թե՞ այն ձեռք է բերվում ու գիտակցվում որոշակի տարիքում...
    2.Ո՞ր տարիքում է առաջանում կամ գիտակցվում կնոջ կողմից մայր լինելու ցանկությունը...
    Ինձ թվում է, որ մայրանալը ի ծնե դրված բնազդ է, պարզապես որոշակի տարիքում այն տեղափոխվում է աղջկա գիտակից էություն:
    Ընդհանրապես մեծամասնության մոտ դեռ մանկուց աղջիկների մոտ հատուկ հոգատարություն է նկատվում հանդեպ փոքրիկ երեխաները: Ես անձամբ դեռ դպրոց էլ չէի գնում, երբ մեծ հոգատարությամբ գրկում էի ու օօրելով քնացնում հորեղբորս նորածին տղային, շշով կաթ էի տալիս, երբեմն ծիծաղելով ինձ ասում էին՝ փոքրիկ մայրիկ Ու ոնց էի վիրավորվում, երբ հանկարծ չէին ուզում փոքրիկին վստահել ինձ
    Ընդհանրապես բազմիցս եմ նկատել, որ փոքրիկների նկատմամբ հազարից մի աղջիկ, որ անտարբեր կլինի, լինի դա փողոցում, երթուղայինի մեջ թե խանութում: Սա էլ է իր հերթին վկայում աղջկա մեջ մայրանալու բնազդի առկայության մասին:
    2.Ո՞ր տարիքում է առաջանում կամ գիտակցվում կնոջ կողմից մայր լինելու ցանկությունը...
    3.Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ կինը չցանկանա երեխա ունենալ... (դրանց զուտ հոգեբանական պատճառները)
    Որպես հիմնական հոգեբանական պատճառ ըստ իս կարող է լինել այն, որ մանուկ հասակում այդ աղջկա կյանքում ինչ-որ պատահր է եղել, որն էլ նրան հիասթափեցրել է, մայրանալու ցանկությունից ետ պահել: Կա նաև այն հանգամանքը, որ ինչպես նշել է արդեն Philosopher-ը, կինը բացահայտ հակակրանք ունի իր ամուսնու հանդեպ, ինչն էլ պատճառ է հանդիսանում , որ նա չցանկանա լույս աշխարհ բերել նման ամուսնուց երեխա: Մի շատ կարևոր պատճառ էլ կա. երբ երեխա ես ունենում, ինձ թվում է, բացի այն, որ մեծ պատասխանատվություն ես ստանձնում դրանով, քանի որ անօգնական ու թույլ արարած միշտ քո հոգատարության կարիքը ունի, դու միշտ պետք է ամեն կերպ խնամես, հոգաս նրա մասին, կա նաև մեկ այլ բան. ամեն անգամ այդ փոքրիկին տեսնելիս դու հասկանում ես, որ մայր ես դարձել, որ մեծացել ես, հոգեբանորեն ես մեծացել, իսկ դա նշանակում է, արդեն որոշակի երեխայություններ ու կամակորություններ իրավունք չունես քեզ թույլ տալու: Իսկ այս հանգամանքի հետ շատ աղջիկներ դծվարությամբ են հարմարվում, երբեմն մի քանի անգամ մայրանալուց հետո էլ չեն հասկանում այս ամենը:

    4.Եթե իսկզբանե կինն իմանա, որ իր ապագա ամուսնուց չի կարողանա երեխա ունենալ, ապա կամուսնանա՞ նրա հետ...
    Միանշանակ՝ այո : Եթե սիրում ես, ապա ամեն ինչ էլ կարող ես զոհել հանուն սիրո, անգամ մայրանալու նման մեծ ու հրաշք ցանկությունը:
    Կան, բազմաթիվ երեխաներ, որոնք իսկական մայրերի հոգատարության ու նվիրվածության կարիք ունեն, ու ես դա իրենց կտամ
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.04.2007, 09:32:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •