User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Մայրություն...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Վերջերս թերթերից մեկում մի հոդված կարդացի, որտեղ շատ հետաքրքիր ու ինձ համար քիչ հասկանալի երույթի մասին էր գրված, այսինքն այդ հարցով դիմել էր մի կին հոգեբանի:Ինձ հետաքրքիր կլիներ լսել ակումբականների կարծիքը, ուստի մեջբերեմ հոդվածից այդ կնոջ նամակը.

    «25-ամյա հղի կինեմ: Ամուսնացել եմ կես տարի առաջ: Մայրանալ չեմ ցանկանում, միաժամանակ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու: Ասեմ, որ հիմա շատ ընկճված եմ, նյարդային, դյուրագրգիռ: Ի՞նչ պատճառներ կարող են լինել այս ամենի հիմքում»:

    Մինչ այ հոդվածը կարդալը միշտ կարծել եմ, որ մայրանալու ցանկությունը կնոջ մեջ ի ծնե է դրված, յուրաքանչյուրն էլ երջանիկ պիտի զգա , որ շուտով ինքը նոր կյանք է լույս աշխարհ բերելու, որն իր սիրո և ամուսնության պտուղը կլինի , բայց այս տողերը կարդալով՝ զարմացա
    Ինչ-որ տեղ կհասկանայի, եթե աղջիկը լիներ 18-20 տարեկանի սահմաններում, բայց 25-ը աղջկա, ավելի ճիշտ տվյալ դեպքում՝ կնոջ համար քիչ չի:
    Որոշ քննարկումից հետո կգրեմ նաև հոգեբանի պատասխանը:
    Հ.Գ» Եթե բաժնի մոդերատորը հարկ կհամարի, ապա կարելի է առանձին թեմա բացել: Առայժմ նման պատասխանատվություն ես ինձ վրա չվերցրեցի
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Այդպես է լինում սովորաբար այն դեպքերում, երբ կինը ակնհայտ, զզվանքի հասնող հակակրանք ունի ամուսնու նկատմամբ, ընդ որում այդ հակակրանքը կարող է լինել պարզապես մարդու նկատմամբ՝ որպես ընդհանրական վերաբերմունք, կարող է նաև առաջացած լինել սեռական կյանքում տղամարդու կոպիտ վերաբերմունքի և այլ նմանատիպ, ըստ էության, պաթոլոգիկ դրսևորումների արդյունքում, ինչն էլ հենց դառնում է պտղի նկատմամբ զզվանքի ունրա հետ օրգանական անհամատեղելիության զգացման առաջացման պատճառ։

  3. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Ընդամենը կես տարի ամուսնացածի համար մայրանալ չցանկանալը բնական է: Ամուսնությունը և մայրանալը պիկային փուլեր են, որոնք հոգեբանական տեսակետից չեն համընկնում, եթե իհարկե կինը չի ամուսնացել մայրանալու նպատակով: Ամուսնությունը կնոջ կյանքում շրջադարձային կետ է՝ իր բոլոր չկանխատեսված երևույթներով ու հայտնագործություններով: Պետք է դեռ այդ ամենը մարսել
    Իսկ երբ արդեն լիովին ինտեգրվում ես, ու դառնում ա սովորական, նորմալ կենսաձև, մայրանալու բնազդը գալիս է իր ճիշտ ժամանակին:
    Դժբախտություն է, երբ ժամանակային անհամատեղություն է. օրինակ, վերը նշված դեպքը, կամ հակառակը՝ երբ կնոջ մոտ արթնանում է մայրանալու բնությունը, բայց կինը դեռ սկի ամուսնացած էլ չի: Բայց դա արդեն ուրիշ տխուր պատմություն է:

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մայրություն...

    Միայն այն հանգամանքը, որ աղջիկ երեխաները մանկությունից սկսած խաղում են տիկնիկներով, փայփայում ու գուրգուրում են իրենց տիկնիկներին, գալիս է ապացուցելու այն հանգամանքը, որ մայրությունը, ավելի ճիշտ մայրության բնազդը առկա է իգական սեռի արյան մեջ: Իսկ այն հանգամանքը, որ ոմանք չեն ուզում երեխա ունենալ... կարծում եմ դա պարզապես զուտ հոգեբանական պատրաստվածության հետ է կապված, վախ, որ նա կարող է իրեն չարդարացնել մոր դերում: Պարզապես այդ վախը արտահայտվում է հենց երեխա ունենալու ցանկության բացակայությամբ:
    Եթե իսկզբանե կինն իմանա, որ իր ապագա ամուսնուց չի կարողանա երեխա ունենալ, ապա կամուսնանա՞ նրա հետ...
    Այս հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել: Անձամբ իմ մեջ մայրանալու ցանկությունը խիստ մեծ է: Չգիտեմ, կկարողանամ այդ արգելքը հաղթահարել, երեխա չունենալ այլ պարզապես երեխա որդեգրել: Քանզի մայրանալ չի նշանակում միայն երեխա ծնել, այդ մայրանալու գաղափարը երեխային կրծքով կերակրելն է նաև, նրան մայրական կաթով ինֆորմացիա փոխանցելը: Կրծքով կերակրելն ինքը մայրության մեծագույն հատկանիշն է, և հենց դա է մորն ու երեխային ավելի սերտ կապում, քանի մոր արգանդում երեխայի 9 ամիսների կյանքը…

  5. #5
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մայրություն...

    Selene-ի գրածի վերաբերյալ արտահայտեմ իմ կարծիքը:
    Կարծում եմ այն, որ չնայած իր տարիքին, այդ 25 ամյա աղջիկը հոգեպես դեռ չի զարգացել ու չի կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ նոր կյանք ա պարգևելու, որ իր շնորհիվ լույս աշխարհ պիտի գա մի նոր անձնավորություն, որի մեջ լինելու ա իր մասնիկը:

    Հնարավոր ա նաև Վեռայի նշած վախը. վախ, որ չի արդարացնի իր ամուսնու և հարազատների սպասումները, որ չի կարող լինել այնպիսի մայր, ինչպիսին կցանկանար լինել, վախ, որ այսուհետ նա պատասխանատվություն ա տանելու այլ անձի համար, որ իր ձեռքերում ա լինելու այդ փոքրիկի կյանքը ու ամեն մի քայլ անելուց նա բացի իրենից նաև իր մանկիկի մասին պիտի մտածի ու շատ նման այլ բաներ…

    Կա նաև այլ բան. խանդ… Հնարավոր ա, որ այդ աղջիկը վախենում ա, որ իր ամուսինն ավելի շատ ուշադրություն ա ցուցաբերելու մանկիկին, ոչ թե իրեն , չնայած սա արդեն կապված ա էգոիզմի հետ…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #6
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Նամակը՝

    «25-ամյա հղի կինեմ: Ամուսնացել եմ կես տարի առաջ: Մայրանալ չեմ ցանկանում, միաժամանակ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու: Ասեմ, որ հիմա շատ ընկճված եմ, նյարդային, դյուրագրգիռ: Ի՞նչ պատճառներ կարող են լինել այս ամենի հիմքում»:


    Որոշ քննարկումից հետո կգրեմ նաև հոգեբանի պատասխանը:
    Կատարեմ խոստումս Ահա և հոգեբանի պատասխանը այդ նամակին՝
    «Չնայած որ Դուք ամուսնացել եք, բայց Ձեր մեջ դեռ ապրում է աղջնակը, կույսը: Դուք ամուսնանալիս հոգեպես պատրաստ չեք եղել մայր դառնալու: Ժամանակ է պետք: Խորհուրդ կտամ ձեր ամուսնու հետ հաճախ խոսեք երեխայի մասին, թերթեք ձեր մանկական լուսանկարնեի ալբոմները: Այս ամենը կնպաստի, որ Ձեր մեջ արթնանան մայրական զգացումներ: Կարևորն այնն է, որ երեխան ծնվի առողջ ու սիրված. նա ներարգանդային վիճակում էլ զգում է ձեր վերաբերմունքը:»
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Կարդալով վերին գրառումները, նկատեցի, որ շատերի մոտ է շոշափվում վախենալ բառը: Մի՞թե փոքրիկ մի արարածի կյանք պարգևելը շատ ավելի վեհ չէ, քան վախը մահից, որը մեզ հետապնդում է ամեն քայլափոխի: Եվ մի՞թե հենց կյանք արարելով չենք հաղթում մահվան: Թերևս, կնոջ առաքելությունը կայանում է հենց նրանում, որ կարողանում է վեր լինել ամեն տեսակի վախերից, ու հաղթահարելով մահվան մասին մտքերը՝ գիտակցաբար կյանք է տալիս իր նմանին: Մայր դառնալու բերկրանքը աննկարագրելի է, խոսքերը քիչ են փոխանցելու այն թրթիռը, որն զգում է մայրն՝ առաջին անգամ գրկելով նորածնին… Երբ ծնվեց իմ փոքրիկը, ես ինձ արարիչ…աստվածուհի էի զգում: Ու այդ վայրկյանից, ամեն տեսակի զգացողություններ խոնարհաբար նահանջեցին մայրության ու անպաշտպան մանկիկի մասին կյանքի գնով հոգ տանելու խոր և իմաստալից զդացողության առջև: Մայր լինելը՝ դա կոչում է , որն ավաղ շատերը չեն հասկանում…
    Երբեմն ես էլ եմ երազում իմ սեփական նորածնին գրկելու մասին: Երբ մի անգամ տեսա, թե ինչպես ժամերով տանջվելուց հետո մի կին գրկեց նորածնին, լացս եկավ: Ես իմ սեփական մահվանից չեմ վախենում: Ես վախենում եմ, ինչպես ասացի, պտղին կենդանի կտոր-կտոր անելուց: Դա հազվադեպ հանդիպող երևույթ է, բայց սարսափում եմ, ահավոր վախենում:

  8. #8
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Մայրություն...

    Այդ վախի զգացումդ եթե փոխես սիրո զգացմունքով, ապա հավատա ոչինչ էլ չի պատահի Բյուրակն ջան ու տա Աստված մի օր ուրախությամբ քեզ շատ սիրող մի տղամարդուց՝ քո ամուսնուցդ որոշես ու լույս աշխարհ բերես քեզ պես լավ ու բարի մի հրեշտակի

    Selene ջան որքան հասկացա այդ կինը հոգեբանին էր դիմել թերթի օգնությամբ ու ստացել պատասխան և բնականաբար հոգեբանն էլ ընդհանուր պատասխան է տվել, այլ կերպ չէր էլ կարող լիներ, քանզի ավելի կոնկրետ պատասխան ստանալու համար պետք էր լուրջ ու բազմակողմանի մի հոգեբանական հետազոտություն ու հնարավոր կլիներ մանրամասն նշել հոգեբանական այն խնդիրները, որնոք կարող էին հանգեցնել երեխա ունենալ չցանկանալուն կամ դրա հանդեպ վախին, ինչի մասին այս թեմայում մեր ակումբցիներն արտահայտվել են...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. #9
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մայրություն...

    Ինչ վերաբերում ա նրան, թե որ տարիքում են աղջիկների մոտ ցանկություն առաջանում երեխա ունենալու, ապա ասեմ, որ իմ մոտ այդ ցանկությունն այս վերջերս ա առաջացել, այսինքն 17 տարեկանոււմ: Մի պահ կար, երբ պատկերացնում էի, որ սեփական երեխա ունեմ, որ նա իմ ու իմ սիրած մարդու պտուղն ա, նրանում կա մեզնից երկուսից էլ որոշ բաներ: Ցանկություն էր առաջանում դայակություն անել, սիրել, գուրգուրել, դաստիարակել…

    Բայց սրանք միայն մտքեր էին, իսկ հոգեպես ես դեռ պատրաստ չեմ երեխա ունենալու, որովհետև ես դեռ ինքս ինձ համար չեմ կարողանում պատասխանատվություն կրել, ուր մնաց մեկ այլ անպաշտպան էակի համար պատասխանատվություն կրեմ, երկրորդն էլ կարծում եմ, որ վաղ հասակում երեխա ունենալ պետք չէ:

    Մարդ սկզբում պիտի ինքը տեղավորվի էս կյանքում, պիտի ինքը ապրի իր կյանքով, որ հետո արդեն իր վրա վերցնի այդ մեծ պատասխանատվությունն ու նվիրվի մանկիկին:

    Եթե իմանամ, որ իմ ապագա ամուսնուց երեխա չեմ կարող ունենալ, ապա այնուամենայնիվ կամուսնանամ նրա հետ: Համ էլ ինչի՞ց ենք խոսում, ժողովուրդ ջան, ո՞ր դարում ենք ապրում, որ նման խնդիրներից ենք խոսում: Հիմա գիտությունն ու բժշկությունն էնքան են զարգացել, որ էդ ամեն ինչի բուժելի ա ու հնարավոր ա տարբեր միջոցներով երկու հակառակ սեռի ներկայացուցիչներից երեխա ստեղծել (էլ չխորանամ էլի) :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  10. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մայրություն...

    Այ ինձ լրիվ հակառակ հարցը հետաքրքրեց… Եթե տղան իմանա, որ իր ապագա կինն ի վիճակի չէ մայրանալ ու իրեն ժառանգ թողել, կամուսնանա արդյոք այդ աղջկա հետ…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •