Root-ի խոսքերից
Յուրաքանչյուր լոկալ ցանցի, որը կապված է այլ ցանցի հետ ունի մի մասնակից , որի միջոցով այն տվյալների փոխանակություն է կատարում մյուս ցանցի մասկանկիցների հետ: Համակարգիչը կամ սարքը, որը կապում է մի ցանցը մյուսի հետ կոչվում է gateway:
Համապատասխանաբար քո ցանցային քարտի տվյալների մեջ դա ձեռքով ներմուծվում է IP-ի և Subnet-ի հետ միասին, կամ հայտնաբերվում է ավտոմատ ` DHCP ծառայության միջոցով: Այսպես օրինակ քո համակարգչի gateway-ը հանդիսանում է քո լոկալ ցանցի սերվերը, վերջինիս gateway-ը պրովիդերի սերվերվերը և այդպես շարունակ:
TRACERT հրամանը Windows Օպերացիոն համակարգի հրաման է, Unix Օպերացիոն համակարգերի մեջ օգտագործվում է TRACEROUTE հրամանը, դրանք ցույց են տալիս "ՈՒՂԻՆ" դեպի քո նշված կայքը: Այսինքն ` որպես համաշխարհային ցանցի մասնակից, ինչ սերվերների միջոցով ու հերթականությամբ (և այլն) ես կապնվում նշված կայքի կամ հասցեի հետ:
Էջանիշներ