User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հրաժեշտ

  1. #1
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաժեշտ

    Մանկության ընկերուհիներ էին, այժմ էլ սովորում էին նույն դասարանում արդեն 8 տարի:Ունեին նույն անունն ու միմյանց շատ էին նման, սովորում էին գերազանց առաջադիմությամբ ու երկուսն էլ համարվում էին դասարանի պարծանքը:
    Շատ տղաներ էին հմայվել նրանցով, բայց որ ոքի չէր հաջողվել գրավել նրանց սրտերը:
    Մի օր ընկերուհիներից մեկը խոստովանեց, որ սիրահարվել է իրենց համադասարանցի Արսենին, իսկ այդ տղան այն սակավաթիվ տղաներից էր, որին երբեք չէին հետաքրքրել այդ աղջիկները:
    Ընկերուհին որոշեց` ինչ գնով էլ լինի, այնպես կանի, որ իր ընկերուհու սերը փոխադարձ լինի:Սկսեց համապատասխան քայլեր ձեռնարկել, մտերմացավ Արսենի հետ` շարժելով մյուս տղաների նախանձն ու զայրույթը:Այսպես երկու տարի տևեց այս եռյակի մտերմությունը, կարծես ամեն ինչ լինելու էր այնպես, ինչպես մտածել էր այն օրվանից, երբ ընկերուհին խոստովանել էր իրեն Արսենի մասին:
    Հրաժեշտի երեկույթի էին պատրաստվում, շտապողականությունն ու հուզմունքը հաջորդում էին միմյանց, ու ընկերուհիները, երազների գիրկն ընկած, պատկերացնում էին` ինչպես է երեկոն ընթանալու, թե ինչքան հաճելի պահեր պիտի ունենա իրենցից յուրաքանչյուրը:Բոլորի տրամադրությունը տոնական էր:Մեկը նրանցից շարունակ առանձնանում էր, այդ մեկը Արսենն էր, կարծես այդ օրը նա տեղը չէր գտնում:Եվ ճիշտ էին նկատել, Արսենը վերջապես որոշել էր խոստովանել իր սերը, ասել, որ նրան առաջին հայացքից էր սիրել, շարունակ նրա մասին է մտածել` երազների գիրկն ընկած, սակայն…Եղավ այնպես, որ խոստովանեց, բայց ոչ նրան, ով սիրել էր իրեն, այլ նրան, ով այսքան տարի մտերմություն էր արել Արսենի հետ, որպեսզի ընկերուհու սերը միակողմանի չմնա…
    Աշխարհում ամենաճիշտ հույզը սրտի թելադրանքով զգացածն է:Պահեր կան, երբ միտքը նույնիսկ խանգարում է ճիշտ կողմնորոշվելուն:Այստեղ էլ հաղթեց սրտի թելադրանքը ու, պարտված մտքին ստիպեց Արսենի սերը դարձնել փոխադարձ:
    Իսկ ընկերուհի՞ն, մի՞թե պետք է կորցնի Արսենին հանուն ընկերուհու:
    Երեկոն իրոք հրաժեշտի էր, հրաժեշտ մանկությանն ու դպրոցական տարիներին, հաժեշտ դասընկերներին ու սիրելի ընկերուհուն:
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  2. #2
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    Հետաքրքիր էր: Ապրես, մի պահ վերհիշեցի այս պատմությունից շատ քիչ տարբերվող մեկ այլ դետք:Ցավոք նրանց հետագա ճակատագիրն էլ քո պատմության պես անհայտ մնաց…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  3. #3
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    Շնորհակալություն Ձեր պատմվածքներն էլ շատ հետաքրքիր են
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    Հետաքրքիր էր... արագ, համոզիչ ու բնական։
    Բայց մի դիտողություն անեմ, հա՞. որպես գեղարվեստական ստեղծագործություն՝ իմ կարծիքով, մի քիչ շատ համառոտ ու սրընթաց էր... Ես մի անգամ մոտավորապես նույն բանը Arisol-ի մի պատմվածքի մասին էի ասել, և՛ Arisol-ի գրածը, և՛ քոնը ավելի շուտ առավել ծավալուն ստեղծագործության համառոտ բովանդակություն են հիշեցնում, քան ինքնուրույն ստեղծագործություն... Մի խոսքով, որպեսզի չկրկնեմ այն ժամանակ ասածս, կարդա սա։

    Ի դեպ, կարելի է հենց այս գրվածքը ընդլայնել ու շատ լավ պատմվածք դարձնել։ Մտածիր դրա մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    Իհարկե ես ընդունում եմ դիտողությունը Ուլուանա ջան, հատկապես, երբ այն դու ես անում Իրոք շատ ճիշտ ես զգացել, որ շտապողականություն կար, քանի որ քննության պարապելու ժամանակ մուսաս եկավ
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  6. #6
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    Ես սպանել եմ
    Ես հանցանք եմ գործել, բայց մեղավոր չեմ, չէ, արնոտ չեն իմ ձեռքերը, ես մարդասպան չեմ….Ես սպանեցի իմ սերը…. Չէ, դա դիտավորություն չէր, դա ինքնապաշտպանություն էր, քանի դեռ սերը չէր սպանել ինձ:
    Դու ստիպեցիր մարտի դուրս գալ սիրուս հետ ու դրդեցիր սպանել նրան, ես դարձա հանցագործ, իսկ դու թաքնվեցիր աբեղայի դիմակի տակ:
    Ես հանցանք եմ գործել…սպանել եմ սերս…
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  7. #7
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    - Սիրում եմ քեզ…
    - … դու ավելի լավին ես արժանի…
    Չհասկացա, դու ինձ ավելի էիր գնահատում, թե ուղղակի խուսափում էիր ճիշտ պատասխանից;
    Գիտեի, դու անպայման վերադառնալու էիր, սիրող սիրտս էր ինձ հուշում, դու էլ գիտեիր, որ քեզ անպատճառ սպասելու էի: Վերադառնալու էիր, որ սերդ ետ բերեիր, բայց փոխարենը… մի զույգ սառած աչքեր, որ արտացոլում էին հոգուս սառնությունը, մի փունջ ճերմակ - ճերմակ մազեր, ու կնճիռներ, որ շրջափակել էին քեզ համար չարաճճի ու խորաթափանց աչքերս:
    Վերադարձ… Հիասթափություն… Զարմանք…
    Ինչպե՞ս էի հասցրել այս մի փոքր ժամանակահատվածում փոխվել այդքան, որտեղի՞ց այդ սառնությունն իմ մեջ, որտեղի՞ց հայացքն արհամարհական:
    Գիտեմ շատ հարցեր էիր ուզում տալ ինձ, բայց ես հեռացա, թեպետ միշտ սպասել էի, որ գոնե ձայնդ լսեի… քեզանից մնացած նվերներն էլ ինձ բավական են իմ ամբողջ կյանքում…
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  8. #8
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սպանել եմ
    Ես հանցանք եմ գործել, բայց մեղավոր չեմ, չէ, արնոտ չեն իմ ձեռքերը, ես մարդասպան չեմ….Ես սպանեցի իմ սերը…. Չէ, դա դիտավորություն չէր, դա ինքնապաշտպանություն էր, քանի դեռ սերը չէր սպանել ինձ:
    Դու ստիպեցիր մարտի դուրս գալ սիրուս հետ ու դրդեցիր սպանել նրան, ես դարձա հանցագործ, իսկ դու թաքնվեցիր աբեղայի դիմակի տակ:
    Ես հանցանք եմ գործել…սպանել եմ սերս…
    Իսկ կարելի է իմանալ իրականությո՞ւն է դա:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  9. #9
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    Իսկ կարելի է իմանալ իրականությո՞ւն է դա:
    Ինչու՞ ոչ, միթե՞ նման չէր իրականության Ավելին՝ դաժան իրականություն
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  10. #10
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտ

    Ընկա նորից հիշողությունների գիրկը, ցանկություն առաջացավ սրանք էլ այստեղ տեղադրել

    Կա՛նգ առ, ակնթա՛րթ


    Կա՛նգ առ, ակնթա՛րթ, ինչո՞ւ ես շտապում,
    Չէ որ մանկությանս հուշերը մնացին,
    Էլ ետ չեն գալու, կա՛նգ առ, ակնթա՛րթ:
    Մի՞թե չես ուզում նորից կրկնվել,
    Նորից ես ապրեմ նույն զգացումը,
    Նույն զգացումը, որ ինձ համակեց մեկ րոպե առաջ:
    Մի՞թե չես ուզում նորից ետ դառնալ,
    Նորից մանկանամ,
    Գործած սխալներս էլ չկրկնեմ,
    Թողած բացերս թող որ լրացնեմ,
    Կա՛նգ առ, ակնթա՛րթ:
    Թող որ ես նորից աշխարհն իր բոլոր կերպերով զգամ,
    Թող որ ակնթարթն այս նորից կրկնվի,
    Կրկնվի դարձյալ, առանց սլացքի:
    Լա~վ, թող որ այդպես միշտ առաջ գնաս,
    Բայց գեթ մեկ մեկ էլ դու ետ սլանաս:
    Դու ետ սլանաս ու բերես քեզ հետ մանկական խաղերն ու հուշերը իմ,
    Ու բերես քեզ հետ թեկուզ և տխուր, բայց հիմա արդեն ուրախ պահերը:
    Կա՛նգ առ, ակնթա՛րթ,
    Թեև չես կարող, իզուր եմ այսքան ես քեզ աղերսում,
    Չէ որ դու միայն առաջ ես գնում:
    Առաջ ես գնում ու ետ չես նայում,
    Չես նայում երբեք անցած- կորածին,
    Հուշերը մանկան և լավն ու վատը:
    Կյանքը շարունակվում, առաջ է գնում
    Ու ակնթարթը նորից չի կանգնում:
    12.03.2002

    Աղոթք

    Այսօր երկու մոմ գնեցի
    Ու ներս մտա եկեղեցի:
    Սուրբ Հայր մերը շշնջացի
    Ու մոմերը մեր վառեցի:
    Ես քեզ համար աղոթեցի.
    -Ոտքդ քարին թող չդիպչի, որտեղ էլ, որ դու կլինես,
    Թեկուզ ուրիշին գրկած կլինես,
    Թեկուզ ուրիշին դյութեն աչքերդ,
    Ուրիշը վայելի շռայլ խոսքերդ ու ժպիտներդ,
    Միևնույն է` ես կաղոթեմ:
    Իսկ թե քո գրկում ես կգտնվեմ,
    Քո խոսքերը միայն ինձ կնվիրվեն,
    Ես կաղոթեմ միայն մեր սիրո համար,
    Միայն քեզ համար, ի՛մ սեր, ի՛մ հոգի:
    Հանկարծ զգացի վառած մոմերս իրար միացան, միաձուլվեցին,
    Մեր սիրո հուրը երկինք բարձրացավ,
    Մինչև հիմա էլ վառվում է այնտեղ,
    Որպես մի աստղ, մի սիրո կանթեղ
    Ու լուսավորում է այն ճանապարհը,
    Որով քայլում ենք միայն ես ու դու`
    Ձեռքներիս պահած մոմերը երկու….
    06.05.2004

    Սպասել

    Սպասել կյանքում ես չեմ սիրել,
    Ժամանակի սլացքին եմ անվերջ տրվել,
    Նրա անվերջ տկտկոցից սիրտս կտոր-կտոր եղել:
    Պահ է եղել` ցանկացել եմ այն կանգնեցնել,
    Հիմա ինչու ցանկանում եմ արագ պտտել,
    Որ ժամերը շուտ վայրկյան դառնան,
    Օրը` մեկ ժամ, տարին` մեկ օր:
    Սպասել կյանքում ստիպեցիր,
    Ես կսպասեմ` ինձ տանջելով,
    Կարոտի ցավը կոկորդումս խեղդելով,
    Ես կսպասեմ` բարձիս վրա անթիվ արցունք դրոշմելով:
    Ես կսպասեմ…
    Չէ որ ոչինչ անել մեզ չի մնում,
    Ճամփաներն են մեզ այս պահին լոկ բաժանում,
    Դու հեռու ես, ու ես նույնպես…
    Ծով դուրս եկած նավակի պես
    Ալիքներին ես տրվելով, ժամանակի հետ կռվելով,
    Սրտի բոլոր տենչանքներին դիմանալով
    Ափ կհասնեմ, քեզ կսպասեմ:
    Լավ իմացիր, կյանքւմ սպասել ես չեմ սիրել,
    Բայց քեզ համար խենթ եմ եղել…
    24.04.2007
    Վերջին խմբագրող՝ Goga: 29.01.2008, 15:54:
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առժամանակյա հրաժեշտ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 07.07.2009, 19:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •