Նախ, բոլորովին էլ պարտադիր չի, որ հիմնի բառերը հենց սկզբից այնքան ծանոթ լինեն, որ ասեն՝ ծամծմված է: Ոնց որ «նաիրյան դալար բարդին» է արդեն դառել «ծամծմված» , նույն ձևով ու մի բան էլ ավելի շուտ, ցանկացած հիմնի բառեր ուզած-չուզած դառնում են «ծամծմված», եթե նույնիսկ նախկինում նրանում եղած ձևակերպումները լրիվ նորություն լինեն:
Ինչ վերաբերում է հիմնի բովանդակությանը, ապա իմ խորին համոզմամբ հիմնը ոչ թե պետք է լինի ուղղակի ժողովրդի փառաբանությունն ու արժանիքների թվարկումը, այլ առաջին հերթին պետք է արտահայտի ժողովրդի ձգտումները, նպատակներն ու երազանքները: Այն պետք է ներկայացնի ժողովրդի ոչ միայն անցյալը, այլև այն ապագան, որին ձգտում է ազգը: Այսինքն՝ հիմնը պետք է ազգային գաղափարախոսության խտացումը լինի և ոչ թե ուղղակի շատ լսված բառերի շռայլում: ՈՒ պետք է ոգեշնչի մարդուն և՛ բառերի, և՛ երաժշտության միջոցով:
Բացի դրանից, համաձայն չեմ, որ հիմնի բանաստեղծական արժեքը կարևոր չի: Եթե կարևոր չլիներ, բոլոր ժողովուրդների հիմները բանաստեղծության ու ու երգի տեսքով չէին լինի: Հիմնը արտահայտում է նաև ժողովրդի գեղեցիկի ընկալումը, արվեստն ու մշակույթը, հետևաբար բանաստեղծական առումով էլ, երաժշտության առումով էլ պետք է գեղեցիկ լինի ու ներկայացնի ազգային մշակույթը:
Ամեն դեպքում շատ լավ է, որ հիմնի վերաբերյալ թեմա եք բացել: Մեզ պետք են այսպիսի քննարկումները:

Էջանիշներ