Ապրած երկիրն այստեղ որևէ կապ չունի, չնայած ասածիդ մեջ մեծ հաշվով ինչ-որ տրամաբանություն կա, այն իմաստով, որ նման դեպքերում ավելի էական է, թե ինչ մշակույթի կրող է մարդը, օրինակներ ինչքան ուզեք՝ Խաչատրյանից ու Սարոյանից մինչև Ազնավուր, բայց դա մի կողմ:
Միանգամից նշեմ, որ Ռուսաստանում աշխատելը կամ աշխատող ազգական ունենալը ոչինչ չի նշանակում, ես էլ այդպիսի ազգականներ ունեմ, ու ես էլ պատմելով չէ, որ գիտեմ, թե ինչ է նշանակում օտար երկրում աշխատել:
Իսկ «ՍՐԱՆՔ», դա այն մարդիկ են, որոնք իրենց համարում են մտավորական, քանի որ ժամանակին գովերգել են խորհրդային կարգերը, մի հինգ տարին մեկ խոսել «ազգի» դարդերից, գիրք-բան տպել ու առոք-փառոք ապրել: Նրանք են, ով մեր երկրի պորտալարը կապել է Ռուսաստանին, նրանք են, ովքեր ժողովրդին զոռով հավաքում են Հանրապետության Հրապարակում ու նրանց անունից նամակ հղում Ռուսաց թագավորին: Նրանք են, ում շնորհիվ Ռուսաստանի Պետական Դումայի նախագահը հայտարարում է, որ մենք իրենց «ֆորպոստ»-ն ենք։
Իսկ "ՆՐԱՆՔ" այն մարդիկ են, ովքեր ուզում են տեսնել հպարտ Հայաստան, չեն ուզում, որ Ադրբեջանի նախագահը հայտարարի, թե իրենք չգիտեն ում հետ բանակցեն, Հայաստանի, թե նրա տերերի, չեն ուզում, որ բարձրաստիճան պետական պաշտոնյան հայտարարի, թե Հայաստանը իր հարևան չորս երկրներից երեքի հետ ունի «ճակատ», և միայն մեկի հետ սահման։
Ուզում եմ հավատալ, որ գոնե այս ֆորումում «ՆՐԱՆՔ» անհամեմատ շատ են
Հ.Գ. Դե իսկ կապկելուց խոսելու ու լավ կապկել իմանալու մասին իզուր ես նման ենթադրություններ անում:
Էջանիշներ