Ա1+-ի խոսքերից
Հայաստանի փրկարար ծառայությունից ՚Ա1+ՙ-ը տեղեկացավ, որ 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել երկրաշարժ ` 4-5 բալ ուժգնությամբ, էպիկենտրոնը` Մասիս-Փարաքար հատված: Երեւանում երկրաշարժի ուժգնությունը 3-4 բալ է եղել: Տվյալները նախնական են, ըստ որոնց ավերածություններ չկան: Մանրամասները ճշտվում են: Երեւանի բնակիչներից շատերն են զգացել ցնցումը: Տեղեկատու ծառայությունների հեռախոսները չէին լռում. անհանգստացած բնակիչները ճշտում էին սեյսմիկ ծառայության հեռախոսահամարները: Սեյսմիկ ծառայությունը շարունակում է պատասխանել Երեւանի բնակիչների անհանգստացած զանգերին:
Էջանիշներ