User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հիացմունքի արժանի արարքներ հայտնի մարդկանց կողմից

  1. #1
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիացմունքի արժանի արարքներ հայտնի մարդկանց կողմից

    Եկեք այստեղ նկարագրենք հայտնի մարդկանց կողմից իրագործված այնպիսի արաքներ, որոշումներ, որոնք առաջացնում են ձեր հիացմունքը, որոնք ըստ ձեզ արժանի են բարձր գնահատանքի։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 12.04.2007, 06:22:

  2. #2
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիացմունքի արժանի արարքներ հայտնի մարդկանց կողմից

    Սոկրատեսը գտնում էր, որ մարդկանց համար ամենաճիշտ ապրելակերպը շարունակական ինքնակատարելագործմամբ զբաղվելն է։ Սոկրատեսը միշտ մարդկանց կոչ էր անում ավելի շատ կենտրոնանալ ընկերության և ընդհանուր, իսկական համայնքի զգացողության զարգացման վրա, քան անձնական հարստություն կուտակելու։ Նա իր պահվածքով հենց դրա վառ օրինակ էր ծառայում։ Երբ Աթենքը որոշեց Սոկրատեսին մահապատժի ենթարկել, շատերը կարծում էին, որ նա ուղղակի կթողնի ու կհեռանա Աթենքից։ Բայց Սոկրատեսն ընդունեց իր մահապատժի որոշումը, քանի որ գտնում էր, որ ինքի չի կարող հեռանալ իր համայնքից, համայնքի որոշմանն ու օրենքին դեմ լինել չի կարող։ Ըստ որոշման՝ նա պետք է հատուկ պատրաստված թույն խմեր, որը և հոժարակամ խմեց ու մահացավ։

    Ասեմ նաև, որ դա կատարվել է Հունաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Աթեմացիները Սպարտայի ու իր դաշնակիցների հետ պատերազմում պարտություն էին կրել։ Ոմանք կարծում էին, որ այդպիսի ծանր պայմաններում դեմոկրատական կառավարումը ամենաճիշտ եղանակը չէր։ Ըստ երևույթին, Սոկրատը դեմոկրատիան քննադատողներից մեկն էր։ Ըստ որոշ գիտնականների, հենց այս հարցի շուրջ քաղաքական ինտրիգներն էին պատճառը, որ որոշում էր կայացվել Սոկրատեսին մահապատժի ենթարկել։

    Մի ուրիշ հիացմունքի արժանի հատկանիշ՝ լինելով փիլիսոփա՝ նա միաժամանակ հայտնի էր նաև որպես քաջ զինվոր։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.04.2007, 10:19:

  3. #3
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հիացմունքի արժանի արարքներ հայտնի մարդկանց կողմից

    Սոկրատեսի մասին շարունակելով ասեմ, որ նա հնարավորություն ուներ հեռանալ բանտից, բայց դա չարեց, որովհետև փրկելով իր կյանքը նա մահվան կդատապարտեր ճշմարտությանը՝ այն ճշմարտությանը, որին նա ողջ կյանքով նվիրված էր և իր աշակերտների հետ վերջի զրույցի ժամանակ այդպես էլ նա ասում է. <<...դուք կարծում եք այդ Սոկրատեսի՞ն են դատապարտել մահվան, օ ո՜չ, այդ Ճշմարտությանն են դատապարտել մահվան...>> և հրաժարվում է փախչել նրանց հետ՝ գիտակցաբար ընդունելով մահը: Եվ մահվան նախորդ օրը նա աշակերտներից խնդրում է երաժշտության մասին որևէ գիրք բերեն, որ նա ուսումնասիրի, նույնիսկ այդ պահին ցանկանալով մի բան սովորել, քանզի նրա համար մահ գոյություն չուներ ու լավ գիտեր կյանքի ու մահվան հերթափոխության շղթայի մասին: Եվ կրկին մեկ հիացմունքի արժանի արարք Սոկրատեսի կողմից. երբ Սոկրատեսին տալիս է բանտապանը ու ասում որ ահա սա է թույնն որ նա պետք է խմի, նա հանգիստ վերցնում է այդ թույնն ու սկսում հարց ու փորձ անել թե ինչպես է ազդում այդ թույնն ու ինքն ինչ պետք է անի ու այդ ամենն այնպիսի հանգստությամ, խաղաղությամբ ու սիրով, որ ասես ոչինչ էլ տեղի չի ունենալու, քանզի իրականում այդպես էլ կա - Նա անմահ կմնա, կա ու կլինի...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիացմունքի արժանի արարքներ հայտնի մարդկանց կողմից

    Ֆրունզիկ Մկրտչյանի մոր մահից մեկ ամիս անց, նրանց դուռը խփեց մի տանջված կին: Իմանալով, որ Ֆրունզիկի մայրը՝ Սանամը, մահացել է, նա ընկավ հիստերիայի մեջ և անընդհատ լացելով կրկնում էր. «Իմ երեխաները հիմա կմահանան»: Պարզվում է, որ Սանամը խոստացել է խոսել Ֆրունզիկի հետ այդ դժբախտ կնոջ համար բնակարան ձեռք բերելու հարցում: Կինը ապրում էր առանց ամուսին, հինգ երեխաների հետ վարձու սենյակի մեջ: Այդ րոպեին Ֆրունզիկի դեմքին նայողը կհասկանար որ նրա հոգին լացում է: Նա ասաց միայն մի բառ՝ «լավ»: Նա գնաց կենտրոն, որտեղ նրան բոլորը հարգում էին և երեք ամսից հետո Ֆրունզիկը այդ կնոջ և երեխաների համար ձեռք բերեց բնակարան: Իր արածի մասին նա չէր սիրում խոսել, մեծ գործերը անում էր լռությամբ:
    "An unexamined life is not worth living."
    -Socrates

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայտնի մարդկանց կյանքից
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 11.11.2017, 08:55
  2. Հանդիպումներ հայտնի մարդկանց
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.01.2017, 21:51
  3. Անեկդոտներ հայտնի մարդկանց մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 11.10.2013, 02:06
  4. Հայտնի մարդկանց ծաղրանկարներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 49
    Վերջինը: 24.10.2011, 22:34
  5. Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 04.12.2010, 01:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •