User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 163 հատից

Թեմա: Հայոց պատմության ձեր հերոսը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Դուք կարծում եմ ինձ ճիշտ չհասկացաք Տիգրանակերտի անկման առթիվ: Ես մեջբերեցի դա ցույց տալով Տիգրանի կարճատեսությունը
    այն հանգամանքում, որ նա բնակեցրեց իր կառուցաց մայրաքաղաքը Հույներով և Հրեաներով, որոնք արաջի իսկ հարմար պահին հանձնեցին
    քաղաքը Հռոմեական զորքին: Կարծում եմ, որ Տիգրանի մեծ սխալը կայացավ դաշինք կնքելը Միհրդատի հետ.
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 27.05.2008, 13:01:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. #2
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    հարգելի Lion
    իմ կարծիքով ՓՈՂ ԿԱ համ հայաստանում առավել ևս հայկական սփյուռքում(200 միլիարդ դոլլար միիայն մոսկվայում Հայտարարեցին 2007-ին հայ գործարարները սերժ սարգսյանի հետ հանդիպման ժամանակ )
    Այսինքն ՉԿԱ նախաձեռնող,եթե Հայերը նկարեն ֆիլմ ասենք Արածանի(ք.ա69թ) ճակատամարտի մասին…և ասենք եթե դերերում լինեն ամենա հայտնի հոլլիվուդի դերասանները։
    Պատկերացրեք 1-ամսում մեր պատմության մասին(և ոչ միայն պատմության այլ ընդհանրապես Հայաստանի) ավելի շատ կիմանան քան անցած 3000 տարվա։ ընթացքում

  3. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ Տիգրանի մեծ սխալը կայացավ դաշինք կնքելը Միհրդատի հետ.
    Իսկ եթե դիտարկենք այն ժամանակ ստեղծված միջազգային իրադրությունը, Տիգրանին այլընտրանք չկար. Հռոմն ու Պոնտոսը թշնամիներ էին /Միհրդատը Հռոմի երդվյալ թշնամին/: Տիգրանը լավ էր հասկանում, որ Հռոմը Պոնտոսին տիրելուց հետո հարձակվելու է Հայաստանի վրա: Տիգրանը սխալ վարվեց Միհրդատյան, եթե չեմ սխալվում, երկրորդ պատերազմի ժամանակ, երբ հրաժարվեց օգնել Միհրդատին` թույլ տալով, որ թշնամին /Հռոմը/ հայտնվի Հայսաստանի սահմաններին
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #4
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե դիտարկենք այն ժամանակ ստեղծված միջազգային իրադրությունը, Տիգրանին այլընտրանք չկար. Հռոմն ու Պոնտոսը թշնամիներ էին /Միհրդատը Հռոմի երդվյալ թշնամին/: Տիգրանը լավ էր հասկանում, որ Հռոմը Պոնտոսին տիրելուց հետո հարձակվելու է Հայաստանի վրա: Տիգրանը սխալ վարվեց Միհրդատյան, եթե չեմ սխալվում, երկրորդ պատերազմի ժամանակ, երբ հրաժարվեց օգնել Միհրդատին` թույլ տալով, որ թշնամին /Հռոմը/ հայտնվի Հայսաստանի սահմաններին

    Դուք իրավացի եք Տրդատի մասին. Ես շփոթեցի Տրդատ Առաջինի. Ելի կարծում եմ վոր Տրդատ Գ քրիստոնեությունը ընդունվեց քաղաքական
    իրավիճակից դուրս ելնելով:

    Տիգրանի համար կասեմ, որ նա զգաց իր սխալը և չօգնեց Միհրդատին երկրորդ անգամ: Կարծում եմ նաև դրա համար, Պոմպեոսը ավելի արդար վարվեց Տիգրանի հետ, թեև կարող էր դարձնել Հայաստանը վասալ պետություն:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Դուք կարծում եմ ինձ ճիշտ չհասկացաք Տիգրանակերտի անկման առթիվ: Ես մեջբերեցի դա ցույց տալով Տիգրանի կարճատեսությունը
    այն հանգամանքում, որ նա բնակեցրեց իր կառուցաց մայրաքաղաքը Հույներով և Հրեաներով, որոնք արաջի իսկ հարմար պահին հանձնեցին
    քաղաքը Հռոմեական զորքին: Կարծում եմ, որ Տիգրանի մեծ սխալը կայացավ դաշինք կնքելը Միհրդատի հետ.
    Հաա... Ես ուրիշ բան էի հասկացել: Գիտեք, ամեն դեպքում երևի ճիշտ չէ ներկայիս պատկերացումներով ու հետին թվով մեղադրել Տիգրանին նույնիսկ դրանում: Մի մոռացեք, որ Տիգրանը և Տիգրանյան Հայաստանը ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ մշակութային տարաշքում էին, իսկ այն ժամանակ հելլենիստական աշխարհը պայքարում էր Հռոմի դեմ /Սելևակյաններ, Պոնտոս. Մակեդոնիա, Պերգամ և այլն/: Այդ հետո էին հույները դառնալու թունդ <<հռոմեասեր>> և գրեթե միաձուլվելու հռոմեացիների հետ...

    Armenoid

    Համաձայն եմ: Ուղղակի ինքս չուզեցի այդքան մանրանալ

    Իսկ եթե դիտարկենք այն ժամանակ ստեղծված միջազգային իրադրությունը, Տիգրանին այլընտրանք չկար. Հռոմն ու Պոնտոսը թշնամիներ էին /Միհրդատը Հռոմի երդվյալ թշնամին/: Տիգրանը լավ էր հասկանում, որ Հռոմը Պոնտոսին տիրելուց հետո հարձակվելու է Հայաստանի վրա: Տիգրանը սխալ վարվեց Միհրդատյան, եթե չեմ սխալվում, երկրորդ պատերազմի ժամանակ, երբ հրաժարվեց օգնել Միհրդատին` թույլ տալով, որ թշնամին /Հռոմը/ հայտնվի Հայսաստանի սահմաններին
    Բարդ հարց է: գուցե և սխալ էր... Համենայն դպս հետին թվով հեշտ է խոսելը Խոսքը վերաբերվում է Միհրդատյան 3-րդ պատերազմին:

    Կարծում եմ նաև դրա համար, Պոմպեոսը ավելի արդար վարվեց Տիգրանի հետ, թեև կարող էր դարձնել Հայաստանը վասալ պետություն:
    Հռոմեական քարոզչամեքենայի սուտը, որը դժբախտաբար քոչում է գրքից գիրք, աշխատությունից ածխատություն և ստանում է<<ճշմարտության>> կերպարանք: Իրականում կարելի է գրեթե վստահությամբ ասել, որ նման բան ՉԻ ԵՂԵԼ: Ի դեպ, հենց սրա համարՉԵՄ ՈՒԶՈՒՄ, որ ՀԻՄԱ ֆիլմ նկարեն Տիգրանի մասին - գրեթե վստահ եմ, որ սցենարիստները <<հորթային հրճվանքով>> կկրկնեն այս սուտը իրենց ֆիլմում և կարժեզրկեն մեր այս արքային, ինչը ես շատ ծանր կտանեմ:

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 7>>-ից

    <<66 մայիս – Ասորիք արշավեց միացյալ Մեծ Հայքի (մոտ 60.000), Հայոց Միջագետքի (մոտ 5.000), Կոմագենեի (մոտ 5.000), Իբերիայի (մոտ 10.000) և Աղվանքի (մոտ 5.000) բանակը` Տիգրան II Մեծի գլխավորությամբ, սակայն հռոմեական բանակը (մոտ 40.000)` Գաբանիոսի գլխավորությամբ, խուսափելով ընդհարումից, նահանջեց Եգիպտոսի ուղղությամբ: Սկսվեցին բանակցություններ, որի արդյունքում Արտաշատում Մեծ Հայքի թագավորության և Հռոմի միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Հռոմն ու Մեծ Հայքը ճանաչվեցին իրար <<դաշնակից և բարեկամ>>: Հայկական Վեցերորդ համաշխարհային գերիշխանությունը վերջացավ և Մեծ Հայքի թագավորությունից անջատվեցին գերիշխանություն ընդունած բոլոր երկրները: Մեծ Հայքի թագավորության կազմում մնաց Հայաստանի 14 նահանգ և Ծոփք նահանգի գերակշիռ մասը, բացառությամբ Մելիտե, Կոմագենե և Գավրենե գավառների:

    Այս իրադարձությունը նկարագրելիս ես հիմք եմ ընդունել Մովսես Խորենացու բերած տվյալները (Գիրք 2, գլուխ 15,16) որոնց հակասում են հռոմեական աղբյուրները և հատկապես Պլուտարքոսն ու Ապպիանը: Տվյալ դեպքում ես որևէ լուրջ հիմք չեմ տեսնում հռոմեական աղբյուրներին Մովսես Խորենացու նկատմամբ առաջնություն տալու համար:
    Սակայն ավանդական պատմագիտությունը, կրկին գտնվելով համաշխարհային պատմագիտության չարաբաստիկ <<եվրոպակենտրոնության>> ազդեցության տակ, առանց լուրջ հիմնավորման առաջնությունը տվել է հռոմեական աղբյուրներին: Այն, որ Պոմպեոսը իրականում չի ներխուժել Մեծ Հայք մինչև Արտաշատի հաշտության պայմանագրի կնքումը, անուղղակիորեն հաստատում է այն հանգամանքը, որ նախորդ (Լուկոլլոսի արշավանք) և հաջորդ (օրինակ` Կորբուլոնի կամ Պետոսի արշավանք) իրադարձությունների հետ համեմատած, այս անգամ նույնիսկ ակնարկ էլ չկա տեղի ունեցած գոնե փոքրիկ ընդհարման մասին, այն դեպքում, երբ երկու պետությունները գտնվում էին կատաղի բախման մեջ: Ավելին, ըստ Մովսես Խորենացու. <<Իսկ Տիգրանը (Տիգրան II Մեծը – Մ. Հ.)… Միհրդատի սուգը կատարելով` այնուհետև շարժվում գնում է Ասորիք` հռոմեացիների զորքերի վրա: Նրա դեմ է դուրս գալիս Գաբանիոսը (Պոմպեոսի զորավարներից մեկը – Մ. Հ.)` հռոմեական զորքի սպարապետը, սակայն Գաբանիոսը չի համարձակվում Տիգրանի հետ ընդհարվել և Եփրատի (Զևգմայի գետանցից – Մ. Հ.) մոտից դառնում գնում է…>> (Գիրք 2, գլուխ 16):
    Ինչպես տեսնում ենք ամեն ինչ ասված է ծայրահեղորեն հստակ: Ամենայն հավանականությամբ հռոմեական զենքի <<հաղթահանդես>>-ը, հռոմեական զորավարների և <<ասպետներ>>-ի <<սխրագործություններ>>-ը նկարագրելու մոլուցքով տարված հռոմեական հեղինակները հաշտության պայմանագիրը կնքելու համար Արտաշատ ժամանած Պոմպեոսի շքախումբը ներկայացրել է որպես հսկայական բանակի մի ներխուժում` որի արդյունքն է եղել <<բարբարոսներ>>-ի կապիտուլյացիան: Իր հերթին հայրենի սովետահայ պատմաբաններն էլ, ավանդականորեն թերագնահատելով Հայոց բանակն ու Հայկական պետության ռազմական ուժը, լիովին հիմնավորված, մի տեսակ ինքն իրեն հասկանալի և բնական են համարել, որ <<Պոմպեոսի բանակի մուտքը Մեծ Հայք մինչև Արտաշատի հաշտության պայմանագրի կնքումը>> կարող էր լիովին և այն աստիճան կաթվածահարել Տիգրան Մեծի կամքը և Հայոց բանակը, որ նույնիսկ եզակի ու փոքրիկ մի ընդհարում չլիներ: Այս ֆոնի վրա կրկին ցավալիորեն բնական է համարվել և նույնիսկ մի տեսակ զգացմունքային-հուզիչ, իսկ ինչ-որ տեղ նաև դիվանագիտական ճկուն քայլ ներկայացնելու տոնով է որպես բացարձակ ճշմարտություն ընդունվել իրականում գոյություն չունեցած <<Տիգրան Մեծի` Պոմպեոսի ճամբար միայնակ ներկայանալու և թագը նրա ոտքերի տակ դնելու>> քաղաքական տեսանկյունից իրոք անընդունելի, Մեծ Հայքի տիրակալին ոչ հարիր և հոգեբանորեն էլ դժվար հասկանալի էպիզոդը քանզի, ինչ-որ անհնար է թվում, որ 45 տարի արքայական տրադիցիաներով դաստիարակված ու ապրած և դրանից հետո էլ 30 տարի կայսր եղած անձը նման բան կաներ:
    Սա սակայն ցավալի ու միաժամանակ բացատրելիորեն-բնականաբար ընդհանրապես չի զարմացրել սովետահայ պատմաբանին, քանզի ըստ նրա կարծրացած պատկերացումների <<մեր ազգը միշտ էլ եղել է փոքր, թույլ Հռոմին կամ որևէ այլ կայսրությանը ենթակա, իսկ այս կայսրությունն էլ ավելի շուտ պատահաբար էր ստեղծվել և բնականաբար այդպես էլ պետք է լիներ>>: Նշենք նաև, որ այս հեքիաթը իր հերթին միանգամայն հարիր է հռոմեական հեղինակների կողմից ստեղծված և ակտիվորեն քարոզվող, սակայն բացահայտ սուտ, սնանկ և ճշմարտությունը աղավաղող <<հռոմեական բարեկիրթ, բարեգութ և մարդասեր զորավարներ>> թեզին:>>
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Արտաշես Ա Արտաշիսյան - Մեծ Հայքի թագավորության հիմքը դնելու համար, որը գոյատևեց մոտ 620 տարի, ու մեզ դարձրեց Մերձավոր Արևելքի դոմինանտ ժողովուրդներից մեկը, գոնե մինչև արաբական արշավանքների սկիզբը:

    Լևոն Բ Ռուբինյան - Կիլիկայի Հայկական Թագավորության հիմքը դնելու համար: Հատկապես այս մեկին շատ եմ սիրում, այն պարզ պատճառով, որ մեզ դարձրեց այն բացառիկ ազգերից մեկը, որը մետրոպոլիայից դուրս պետություն է հիմնել: Ի միջի այլոց մենք երևի միակ ազգն ենք, որ մետրոպոլիայից դուրս պետություն ենք հիմնել այն ժամանակ, երբ մետրոպոլիայի տարածքում պետականություն արդեն չկար, այն էլ մոտ 150 տարի:

    Կարծում եմ այս երկուսը առանցքային դերակատարում են ունեցել մեր պատմության ընթացքում:

  7. #7
    Լիարժեք անդամ !!Sinner!!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2008
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Տիգրան Մեծի Պոմպեոսին ներկայանալն ու թագը ոտքերի առաջ դնելը իրոք այդքան ել հավատալու չի թվում: Ո՞ր թագաորը տենց կաներ: Ի՞նչ երաշխիքներ կային, որ Պոմպեոսը ուղակի չէր վերցնի թագն ու գլխատելու հրաման տար: Մանավանդ Տիգրանը, որ այդքան երկրներ էր գրավել, կարծում եմ տենց հիմար քայլ չէր անի: Ինձ թվում է ուղակի Տիգրանը զգացել է, որ չի կարող անվերջ պատերազմել Հռոմի դեմ ու բանակցություններ է վարել Պոմպեոսի հետ, որի արդյունքում եկել են համաձայնության՝ Տիգրանի արտասահմանյան նվաճումները անցնում են Հռոմին, բայց Հայաստանը անկախ է մնում, Պոմպեոսն էլ թողնում հեռանում է:
    Իսկ Միհրդատի հետ դաշինք կնքելը շատ էլ ձեռնտու էր Տիգրանին: Նախ՝ թիկունքը ապահով էր, երկրորդն էլ՝ անհրաժեշտության դեպքում իրար օգնության կհասնեին: Դրա համար էլ Տիգրանը հանգիստ արշավում էր Հայաստանից դուրս այդքան հեռու, առանց մտածոլու, որ Պոնտոսի նման հզոր երկիրը թիկունքից կհարձակվի:
    Բայց Միհրդատը համը հանեց: Տիգրան կրտսերին էր թաքուն պաշտպանում, փորցում էր նրա միջոցով Հայաստանն էլ միացնել Պոնտոսին: Տիգրանն էլ այդ պատճառով չօգնեց նրան միհրդատյան 3-րդ պատերազմի ժամանակ:
    Բայց մի սխալ էլ է արել Տիգրանը իմ կարծիքով: Լուկուլլոսին հաղթելուց հետո Միհրդատը հայկական զորքերով սկսեց մեկը մյուսի հետևից հետ գրավել իր քաղաքները: Այս ժամանակ Տիգրանը պիտի օգտվեր Պոնտոսի թուլությունից ու այն միացներ Հայաստանին, Միհրդատին էլ ուղարկեր իր պապերի մոտ Իսկ այդ երկու պետությունները միացած շատ ավելի հզոր կլինեին, ու Հռոմին ուժեղ դիմադրություն ցույց կտային: Պահը բաց է թողել ուղակի... թե չէ մեր պատմությունը լրիվ ուրիշ կերպ կարող էր դասավորվել:
    Գրառում ունիտազին >>>
    <<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

  8. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Ասածներդ խելքին մոտ են, ես էլ հավելեմ, որ Տիգրանի քայլը` թագը Պոմպեոսի ոտքերի առջև դնելը, մենք չենք իմանա երևի ճիշտ է եղել, թե սխալ: Նախ վերացրին մեր գրքերը /քրիստոնեության ընդունման ժամանակ/, իսկ օտար պատմիչներն էլ թշնամանքով են վերաբերվել Տիգրանին, ուստի ամեն ինչ էլ կգրեին:
    Միհրդատի հարցում էլ ես ճիշտ. իրեն ձեռնտու էր գահին տեսնել իր երիտասարդ թոռանը, քան Տիգրան Մեծին` արքայից արքային:
    Իսկ հռոմեական զորքը պիտի գլխովին կոտորեին, որ հետո հռոմեական պատմիչները, նույնիսկ Ցիցերոնը <<վեհագույն>> վարկածներ չբերեին, թե ինչու է վերադարձել հռոմեական զորքը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2013, 18:32
  2. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  3. Անհրաժեշտ են հայոց պատմության լեկցիաներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հումանիտար և հասարակական գիտություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.07.2010, 17:52
  4. Վաճառք. «Արքայից արքա». նոր ուսուցողական խաղ՝ հիմնված հայոց պատմության վրա
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.04.2010, 14:24
  5. Հայոց պատմության դասավանդման նոր մեթոդները
    Հեղինակ՝ TigranTheGreat, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.06.2009, 14:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •