User Tag List

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 163 հատից

Թեմա: Հայոց պատմության ձեր հերոսը

  1. #76
    Լիարժեք անդամ Վարդանանք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2008
    Գրառումներ
    97
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն քո ասածից պետք է ենթադրել, որ եթե Վահան Մամիկոնյանը չլիներ, հայերը վերացած կլինեին?
    Ընդհանրապես ես չեմ կարծում թե հայերը ամբողջովին կվերանային աշխարհի երեսից: Իսպառ վերանալը եւ ազգային ինքնությունը կորցնելը դրանք տարբեր բաներ են :

    Ուղղակի ասածիս իմաստը այն է, որ եթե 2 Մամիկոնյաններին Վարդանին ու Վահանին դիտենք ոչ թե էմոցիոնալ , այլ զուտ հայ ազգին ավելի մեծ օգուտ բերելու տեսանկյունից, ապա կարծում եմ, որ Վահան Մամիկոնյանի առավելությունը ակնհայտ է: Ասածս ամրապնդելու համար նշեմ, որ, ըստ իս, Վարդան Մամիկոնյան ուղղակի մեկն էր, որին ժողովուրդը օգտագործեց իր զայրույթը պարսիկների նկատմամբ արտահայտելու համար: Համաձայն եմ, որ որպես ռազմական գործիչ, սպարապետ նա անկրկնելի էր, ուղղակի այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ես հերոսի գաղափարը մի փոքր այլ կերպ եմ ընկալում: Ըստ իս հերոսը նա չէ, ով զոհվում է մարտում իր հետ էն աշխարհ տանելով եւս մի քանի հազար հոգու, այն պարագայում երբ կարող էր հաշտության եզրեր գտնել թշնամու հետ եւ խուսափել աարյունահեղությունից:[/QUOTE]Չեմ կարծում , որ ակնհայտ է: Մասնակիորեն կարող եմ համաձայն լինել, եթե դիտարկենք զուտ պատմական այդ պահի ազգին մատուցած ծառայությունների պրիզմայի շրջանակներում: Գուցե այդ պրիզմայով Վահանը մի փոքր առաջ անցնի Վարդանից: Բայց Վարդանի մատուցած ծառայությունը Հայրենիքի համար անգնահատել էր այն առումով, որ ինչպես հետագոյում պարզվեց նա դարձավ հայ ժողովրդի ամենամեծ հերոսը: Կարող եք չհամաձայնվել ինձ հետ, բայց յուրաքանչյուր հայի սրտում(ի նկատի չունեմ կոսմոլիբերաստներին) Վարդանը առանձին տեղ ունի: Յուրաքանչյուր հայ բանաստեղծ գոնե մի քանի տող նվիրել է Վարդանին: Վարդանի հայերի ամենամեծ հերոսը լինելու մասին խոսում են նաև օտարերկրացի պատմաբանները և ուսումնասիրողները: Ուղղակի հիմա հավես չունեմ նրանցից յուրաքանչյուրի մեջբերել: Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ բոլոր հայ զինվորները պատերազմ են գնացել Վարդանի անունը շուրթերին, մահացել են Վարդանի անունը շուրթերին` մահացել են վարդանավարի` ինչպես իրական հերոսներ: Ինչու նրանք դա չեն արել Վահանի անունով: Մեկնաբանությունները ձեզ եմ թողնում: Բացի այդ խորհուրդ կտայի ընթերցել Նժդեհի մեկնաբանությունները Վարդանի վերաբերյալ: Լիովին համամիտ եմ նրա հետ: Վարդան ունենալը յուրաքանչյուր ազգի համար հպարտություն է: Հասկանում եմ նաև Վարդանին քարկոծող կոսմոլիբերաստներին` նա նրանց հերոսը ոչ մի պարագայում չէր կարող լինել:Վարդանը հերոս էր բառի բուն և ամենաւողղակի իմաստներով:Կրկին խորհուրդ կտամ Նժդեհ ընթերցել:
    Իսկ ինձ համար հերոսը նա է, ով ամեն ինչ պատրաստ է տալ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ`ինչպես Վարդանը արեց: Եվ կարծում եմ, որ հայերս պատմության մեջ դեռ պահպանվել ենք ՎԱՐԴԱՆՆԵՐԻ շնորհիվ:
    Հ.Գ. Ցավով, բայց պիտի նշեմ, որ այսօր Վարդանների թիվը կտրուկ կրճատվել է: Մենք կործանվող տեսակ ենք դարձել:

  2. #77
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցցեն հայերը - հասել ենք այն մակարդակին, որ տարածք զավթելը չենք համարում նվաճում, չենք դիտարկում որպես գործիչի "մեծության" չափանիշ... Իսկ այ տարատեսակ թուրք-ազերական տականքը հորթային/գազանային հրճվանքով հիանում է տարաբնույթ Աթիլլաներով... Սա այնպես, իմիջայլոց.

    Իսկ իրականում Տիգրանը իրոք ՄԵԾԱԳՈՒՅՆ հայն ու քաղաքական գործիչն է եղել. Ցավոք նրա կերպարը խեղաթյուրված է, քանի որ նրա մասին հիմնական տեղեկություները տալիս են իրեն ԹՇՆԱՄԱԿԱՆ աղբյուրները Բայց նույնիսկ այս պայմեններում մեր առջև հառնում է Մեծ Հայը...

    Առաջարկ եղավ - մատնանշել նրա



    խնդերեմ Ձեզ մի քանիսը.

    1. Միավորեց Ծոփքը Մեծ Հայքի թագավորությանը,
    2. Հզոր հայկական և Մեծ Հայքին հավատարմության լիցք հաղորդեց Հայոց Միջագետքի թագավորությանը, որը փաստացի միավորվեց Մեծ Հայքին, իսկ հետագա քաղաքական փոթորիկներում նեցուկ հանդիսացավ նրան,
    3. Իբերիայի վրա հաստատեց իր որդիներից մեկին և, հիմք դնելով Իբերիայի Հայկական գահատոհմին, ապահովեց իբեր հիանալի ռազմիկների աջացությունը Հայկական բանակին մի քանի տասնամյակ,
    4. Բուն Հայաստանի համար ապահովվեց 30-ամյա խաղաղություն /մեր պայմաններում դա էլ է ձեռքբերում/,
    5. Որակական նոր հատկանիշներ ավելացրեց Հայկական բանակին` դարձնելով այն տարածաշրջանի լավագույն բանակը մի քանի հարյուրամյակ,
    6. և այլն...
    Այնուամենայնիվ, համամիտ եմ որ այդ ժամանակների համար կատարել է բարենպաստ քայլեր... այդ ժամանակներում հայ մարդը լավ էր ապրում...
    Ես չեմ քննադատում մեր հզոր թագավորներից մեկին...
    Սակայն եթե դիտարկենք նրա հաջողությունների հետևանքը նրանից հետո... ապա դրանք այդքան էլ շատ չեն... քան հենց Պապ թագավորի հասցրածի հետևանքն է:
    Իսկ ընդհանրապես մինչ Տիգրանը, մենք ունեցել ենք ավելի հզոր թագավորներ... որոնց մասին գրություններ համարյա թե չկա:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  3. #78
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Այնուամենայնիվ, համամիտ եմ որ այդ ժամանակների համար կատարել է բարենպաստ քայլեր... այդ ժամանակներում հայ մարդը լավ էր ապրում...
    Ես չեմ քննադատում մեր հզոր թագավորներից մեկին...
    Սակայն եթե դիտարկենք նրա հաջողությունների հետևանքը նրանից հետո... ապա դրանք այդքան էլ շատ չեն... քան հենց Պապ թագավորի հասցրածի հետևանքն է:
    Իսկ ընդհանրապես մինչ Տիգրանը, մենք ունեցել ենք ավելի հզոր թագավորներ... որոնց մասին գրություններ համարյա թե չկա:
    Գիտեք, Մակեդոնացու քայլերը այժմ ընդհանրապես հետևանք չեն թողել. Ամեն ժամանակ ծնում է իր հերոսին, փառք աստծո որ ժամանակին ունեցել ենք Տիգրան և Պապ, շաաատ ափսոս, որ ունեցել ենք նաև այնպիսի տականք արքա /Հովհաննես-Սմբատ /1020-1040//, որ իր /մեր/ թագավորությունը կտակել է ուրիշին… ինչ ասեմ, կյանքն է այդպիսին…

    Ինձ ուղղակի թվում է, որ դուք կոնկրետ գործչից չափազանց շատ բան եք պահանջում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #79
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Կներեք Օֆֆտոպի համար:
    Lion, տարբեր ֆորումներով տեսել եմ այս նիկը` Lion, դու տարբեր ֆորումների քննարկումներին մասնակցում ես? Եվ նկատել եմ, որ "Lion" նիկով անձնավորությունը ՄԻԱՅՆ մասնակցում է պատմական թեմաների քննարկմանը:

  5. #80
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեք, Մակեդոնացու քայլերը այժմ ընդհանրապես հետևանք չեն թողել. Ամեն ժամանակ ծնում է իր հերոսին, փառք աստծո որ ժամանակին ունեցել ենք Տիգրան և Պապ, շաաատ ափսոս, որ ունեցել ենք նաև այնպիսի տականք արքա /Հովհաննես-Սմբատ /1020-1040//, որ իր /մեր/ թագավորությունը կտակել է ուրիշին… ինչ ասեմ, կյանքն է այդպիսին…

    Ինձ ուղղակի թվում է, որ դուք կոնկրետ գործչից չափազանց շատ բան եք պահանջում
    Այո, բայց կոնրետ Պապ թագավորի արածն այսօր ըստ ունի իր հետևանքը:
    և մի բան էլ... Գրիգոր Լուսավորիչը վնասից բացի, այլ բան չի արել հայերիս համար....
    մինչ այսօր դեռ նրա հասցրած վերքը հայերս չենք կարողանում բուժել...ինչպես կարելի է նրան համարել հերոս?

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  6. #81
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, բայց կոնրետ Պապ թագավորի արածն այսօր ըստ ունի իր հետևանքը:
    և մի բան էլ... Գրիգոր Լուսավորիչը վնասից բացի, այլ բան չի արել հայերիս համար....
    մինչ այսօր դեռ նրա հասցրած վերքը հայերս չենք կարողանում բուժել...ինչպես կարելի է նրան համարել հերոս?
    Լիովին քո հետ համաձայն եմ TuroJan և Պապ թագավորի, և Գրիգոր Լուսավորչի առումով: Գրիգոր Լուսավորչի միջոցով ավերվեց մեր դարավոր մշակույթը: Հողին հավասարեցվեց դարերի ընթացքում մեր ամբողջ ձեռքբերածը: Իսկ Պապ թագավորը հասկանում էր այդքանը և փորձում էր ինչ-որ ձև դա կանխել:

  7. #82
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին քո հետ համաձայն եմ TuroJan և Պապ թագավորի, և Գրիգոր Լուսավորչի առումով: Գրիգոր Լուսավորչի միջոցով ավերվեց մեր դարավոր մշակույթը: Հողին հավասարեցվեց դարերի ընթացքում մեր ամբողջ ձեռքբերածը: Իսկ Պապ թագավորը հասկանում էր այդքանը և փորձում էր ինչ-որ ձև դա կանխել:
    Գրիգոր Լուսավորիչը ավերելով մեր դարավոր մշակույթը ստեղծեց մի նոր մշակույթ, որը արդեն 1700 տարի է շարունակական բնույթ է կրում:
    I may be paranoid but no android!

  8. #83
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք Օֆֆտոպի համար:
    Lion, տարբեր ֆորումներով տեսել եմ այս նիկը` Lion, դու տարբեր ֆորումների քննարկումներին մասնակցում ես? Եվ նկատել եմ, որ "Lion" նիկով անձնավորությունը ՄԻԱՅՆ մասնակցում է պատմական թեմաների քննարկմանը:
    Բոլոր տեղերում էլ ես եմ, եղբայր Ես ուրիշ մեկին այդ նիկով չեմ հանդիպել: Իսկ մասնակցում եմ միայն Հայոց պատմության թեմաներով քննարկումներին, քանի որ իմ ուժն ու ժամանակը հազիվ հերիքում եմ ներկայացնելու ֆորումներում Հայ ժողովրդի պատմությունը և հատկապես ռազմական պատմությունը: Ինձ թվում է դա ինձ վատ չի հաջողվում - իսկ այ ուրիշ թեմաներին մասնակցելու ուղղակի միջոց չկա

    Այո, բայց կոնրետ Պապ թագավորի արածն այսօր ըստ ունի իր հետևանքը:
    Տիգրանի արածն էլ անկասկած իր հետևանքը ունի - գուցե առանց Տիգրանի Պապ չլիներ էլ... Գրիգոր Լուսավորիչի մասին կարելի է երկար վիճել և վիճում էլ են -

    Ինձ համար մի բան պարրզ է - այն ինչ արեցին մեր մշակույթի գլխին 301 թ-ին իսկական հանցագործություն էր մեր ազգի դեմ: Բայց մի բան էլ է պարզ - հայերը արդեն 1700 տարի ծնվել, ապրել, պայքարել ու մեռել են որպես քրիստոնյաներ - ու հիմա ուղղակի պետք չէ խլել մեզնից ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ի դեմս ՀԱԵ-ի և քրիստոնեության:

    Արորդիները մինչ այժմ էլ առաջարկում են բռնագրավել եկեղեցու ունեցվածքը և քանդել Էջմիածինը - Ես նման մոտեցումների ԿՏՐՐԱԱԿԱԱԱՆԱԱՊՊԵԵԵՍՍՍ դեմ եմ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #84
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրանի արածն էլ անկասկած իր հետևանքը ունի - գուցե առանց Տիգրանի Պապ չլիներ էլ... Գրիգոր Լուսավորիչի մասին կարելի է երկար վիճել և վիճում էլ են -
    Գուցե...
    Ինչ վերաբերվում է այդ 1700 տարվան... դա իհարկե ևս ներառվում է մեր մշակույթին: Իմաստ չունի դրանք քանդել, ոչնչացնել ու անցնել կռակապաշտության...
    պարզապես եթե մինչ այդ եկեղեցին էլ էր հալածում մեր մշակույթը, այսօր նա դա չի անում, և ոչնչով չի խանգարում, որ մենք վերականգնենք մեր մշակույթը....
    Ինչքան աշխարհը զարգանա, այնքան կրոնական հայացքները կթուլանան...Բայց հոգևոր առաջնորդ, յուրաքանչյուր ժողովրդին էլ պետք է:
    Այդ անցումը կլուծի ժամանակը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #85
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիգոր Լուսավորիչը ավերելով մեր դարավոր մշակույթը ստեղծեց մի նոր մշակույթ, որը արդեն 1700 տարի է շարունակական բնույթ է կրում:
    Նախ ասեմ, որ այդ մշակույթը 1700 տարվա չի, այլ ավելի քիչ, քանի որ հայերը երկար ժամանակ չեն ընդունել քրիստոնեությունը (մինչև 12-րդ դար), չնայած այն բանին որ իշխանությունը վաղուց էր ընդունել: Եվ հիմա էլ շատ մարդիկ դեռևս չեն ընդունում դա ու ապրում են հեթանոսական սովորույթներով: Նույնիսկ նոր տարին տոնում են մարտի 21-ի գիշերը:
    Երկրորդը, քրիստոնեությունը Հայաստանում ոչ մի նորամուծություն չի արել, ընդամենը մի աստված է մտցրել և բոլոր տոները, ավանդույթները ու սովորույթները հեթանոսությունից գողանալով ու այդ աստծո հետ կապելով, զարգացել: Իրականում առաքելական եկեղեցու համարյա բոլոր տոները մեզ հեթանոսությունից են եկել: Երբ քրիստոնեությունը ընդունվեց, վերացվեց նաև մեր գիրը: Բայց հետագայում մեր <<մեծն եկեղեցականները>> տեսան, որ առանց գրի հնարավոր չէ, 405 թվին վերականգնեցին մեր գրային համակարգը: Եթե կան էլ տոներ, որոնք զուտ քրիստոնեական են, ապա դրանք իրենց մեջ ոչ մի իմաստ չեն պարունակում: Օրինակ վերցնենք նոր տարին: Ինչ իմաստ ունի նոր տարին տոնել դեկտեմբերի 31-ի գիշերը? Ոչ մի: Այդ օրը բնության ոչ մի փոփոխության հետ կապված չէ: Իսկ մարտի 21-ին նշելը իմաստ ունի ու դա դարերով է եկել, քանի որ մարտի 21-ը գարնան սկիզբն է, այդ օրը բնությունը արթնանում է քնից ու սկսում է զարթոնք ապրել, այսինքն սկսում է նոր տարի:
    Երրորդը, եթե դուք փորձում եք արդարացնել Գրիգոր Լուսավորչին, ապա իմ կարծիքով եթե մեկը կործանում է մի դարավոր ու հանճարեղ մշակույթ, ապա դա չի կարող որևէ արդարացում ունենալ, ինչքան էլ այն արդարացվի: Դա կոչվում է վանդալիզմ և չի ընդունվում ոչ մի նորմալ մարդու կողմից: Իսկ երբ հենց ազգի <<մեծերն>> են սեփական մշակույթը վանդալիզմի ենթարկում, դա ոչ մի բառով բնութագրել հնարավոր չէ: Մնում է միայն հաշտվել դառը իրողության հետ...

  11. #86
    Լիարժեք անդամ !!Sinner!!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2008
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Թագավորներից
    Արգիշտի Առաջին
    Տիգրան Մեծ
    Արտավազդ Երկրորդ
    Պապ Թագավոր
    Աշոտ Երկաթ (հատկապես Սևանի ճակատամարտի համար)
    Լևոն Բ
    Զորավարներրց ու ֆիդայիններից
    Արաբո
    Գևորգ Չաուշ
    Գևորգ Մարզպետունի
    Գեներալ Սիլիկյան (տարօրինակ է, բայց չգիտես ինչի նրա մասին քիչ են խոսում)
    Մոնթե
    Արկադի Տեր-Թադևոսյան կամ Կոմանդոս (արցախյան պատերազմի ամենահամարձակ ու պատասխանատու օպերացիաների մեծ մասը (այդ թվում նաև Շուշիի ազատագրումը) նա է ղեկավարել)
    Հայ վրիժառուներից
    <Nemesis> օպերացիայի մասնակիցներին
    Օտոմանյան բանկի գրավման մասնակիցներին

    Նաև ուզում եմ առանձնացնել Սմբատ Բագրատունու կերպարը, ով Կոստանդնապոլսի կրկեսում անզեն հաղթեց արջին, ցլին ու առյուծին: Դեմքա չէ?
    Գրառում ունիտազին >>>
    <<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

  12. #87
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Գժուկ!!-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ասում են Մամիկոնյանները չինական ծագում ունեն։ Ես շատ էի լսել այս մասին։ Քջմիածնում, երբ տեր–տերներից մեկը հաստատեց, նոր հավատացի։ Ասում ա Մամիկոնյանի անվան կոն–ը չինական ա։
    Չինաստանից եկել է ոմն Մամգուն, որն էլ համարվում է նրանց նախահայրը: Չգիտեմ հավատամ, որ հայ դարձած չինացի իշխաններ ենք ունեցել, թե ոչ. չեմ ուսումնասիրել
    Բայց այստես հակասություն է առաջանում. քո նշած տերտերը ասել է <<կոն>>, իսկ այս մարդու անվան մեջ <<գուն>> է, թե նույնն են?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #88
    Լիարժեք անդամ !!Sinner!!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2008
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Բայց կարծեմ <<Վարդանանք>> գրքում (կամ էլ <<Սամվելում>>, լավ չեմ հիշում) ասվումա, որ Մամիկոնյանները ասորական ծագում ունեն:
    Գրառում ունիտազին >>>
    <<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

  14. #89
    После меня могила!!! Tigran Adunts-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Գորիս և Երևան կամ Երևան և Գորիս
    Տարիք
    36
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Գարեգին Նժդեհ
    Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!

  15. #90
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում !!Sinner!!-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կարծեմ <<Վարդանանք>> գրքում (կամ էլ <<Սամվելում>>, լավ չեմ հիշում) ասվումա, որ Մամիկոնյանները ասորական ծագում ունեն:
    Ոնց-որ Սամվելի մեջ ա, էն գրքի մեջ, որտեղ պատմվում է պետության, եկեղեցու մասին, եթե չեմ սխալվում, բայց գրած ա չինացի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2013, 18:32
  2. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  3. Անհրաժեշտ են հայոց պատմության լեկցիաներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հումանիտար և հասարակական գիտություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.07.2010, 17:52
  4. Վաճառք. «Արքայից արքա». նոր ուսուցողական խաղ՝ հիմնված հայոց պատմության վրա
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.04.2010, 14:24
  5. Հայոց պատմության դասավանդման նոր մեթոդները
    Հեղինակ՝ TigranTheGreat, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.06.2009, 14:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •