User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 163 հատից

Թեմա: Հայոց պատմության ձեր հերոսը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին քո հետ համաձայն եմ TuroJan և Պապ թագավորի, և Գրիգոր Լուսավորչի առումով: Գրիգոր Լուսավորչի միջոցով ավերվեց մեր դարավոր մշակույթը: Հողին հավասարեցվեց դարերի ընթացքում մեր ամբողջ ձեռքբերածը: Իսկ Պապ թագավորը հասկանում էր այդքանը և փորձում էր ինչ-որ ձև դա կանխել:
    Գրիգոր Լուսավորիչը ավերելով մեր դարավոր մշակույթը ստեղծեց մի նոր մշակույթ, որը արդեն 1700 տարի է շարունակական բնույթ է կրում:
    I may be paranoid but no android!

  2. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիգոր Լուսավորիչը ավերելով մեր դարավոր մշակույթը ստեղծեց մի նոր մշակույթ, որը արդեն 1700 տարի է շարունակական բնույթ է կրում:
    Նախ ասեմ, որ այդ մշակույթը 1700 տարվա չի, այլ ավելի քիչ, քանի որ հայերը երկար ժամանակ չեն ընդունել քրիստոնեությունը (մինչև 12-րդ դար), չնայած այն բանին որ իշխանությունը վաղուց էր ընդունել: Եվ հիմա էլ շատ մարդիկ դեռևս չեն ընդունում դա ու ապրում են հեթանոսական սովորույթներով: Նույնիսկ նոր տարին տոնում են մարտի 21-ի գիշերը:
    Երկրորդը, քրիստոնեությունը Հայաստանում ոչ մի նորամուծություն չի արել, ընդամենը մի աստված է մտցրել և բոլոր տոները, ավանդույթները ու սովորույթները հեթանոսությունից գողանալով ու այդ աստծո հետ կապելով, զարգացել: Իրականում առաքելական եկեղեցու համարյա բոլոր տոները մեզ հեթանոսությունից են եկել: Երբ քրիստոնեությունը ընդունվեց, վերացվեց նաև մեր գիրը: Բայց հետագայում մեր <<մեծն եկեղեցականները>> տեսան, որ առանց գրի հնարավոր չէ, 405 թվին վերականգնեցին մեր գրային համակարգը: Եթե կան էլ տոներ, որոնք զուտ քրիստոնեական են, ապա դրանք իրենց մեջ ոչ մի իմաստ չեն պարունակում: Օրինակ վերցնենք նոր տարին: Ինչ իմաստ ունի նոր տարին տոնել դեկտեմբերի 31-ի գիշերը? Ոչ մի: Այդ օրը բնության ոչ մի փոփոխության հետ կապված չէ: Իսկ մարտի 21-ին նշելը իմաստ ունի ու դա դարերով է եկել, քանի որ մարտի 21-ը գարնան սկիզբն է, այդ օրը բնությունը արթնանում է քնից ու սկսում է զարթոնք ապրել, այսինքն սկսում է նոր տարի:
    Երրորդը, եթե դուք փորձում եք արդարացնել Գրիգոր Լուսավորչին, ապա իմ կարծիքով եթե մեկը կործանում է մի դարավոր ու հանճարեղ մշակույթ, ապա դա չի կարող որևէ արդարացում ունենալ, ինչքան էլ այն արդարացվի: Դա կոչվում է վանդալիզմ և չի ընդունվում ոչ մի նորմալ մարդու կողմից: Իսկ երբ հենց ազգի <<մեծերն>> են սեփական մշակույթը վանդալիզմի ենթարկում, դա ոչ մի բառով բնութագրել հնարավոր չէ: Մնում է միայն հաշտվել դառը իրողության հետ...

  3. #3
    Լիարժեք անդամ !!Sinner!!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2008
    Գրառումներ
    70
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հայոց պատմության ձեր հերոսը

    Թագավորներից
    Արգիշտի Առաջին
    Տիգրան Մեծ
    Արտավազդ Երկրորդ
    Պապ Թագավոր
    Աշոտ Երկաթ (հատկապես Սևանի ճակատամարտի համար)
    Լևոն Բ
    Զորավարներրց ու ֆիդայիններից
    Արաբո
    Գևորգ Չաուշ
    Գևորգ Մարզպետունի
    Գեներալ Սիլիկյան (տարօրինակ է, բայց չգիտես ինչի նրա մասին քիչ են խոսում)
    Մոնթե
    Արկադի Տեր-Թադևոսյան կամ Կոմանդոս (արցախյան պատերազմի ամենահամարձակ ու պատասխանատու օպերացիաների մեծ մասը (այդ թվում նաև Շուշիի ազատագրումը) նա է ղեկավարել)
    Հայ վրիժառուներից
    <Nemesis> օպերացիայի մասնակիցներին
    Օտոմանյան բանկի գրավման մասնակիցներին

    Նաև ուզում եմ առանձնացնել Սմբատ Բագրատունու կերպարը, ով Կոստանդնապոլսի կրկեսում անզեն հաղթեց արջին, ցլին ու առյուծին: Դեմքա չէ?
    Գրառում ունիտազին >>>
    <<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2013, 18:32
  2. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  3. Անհրաժեշտ են հայոց պատմության լեկցիաներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հումանիտար և հասարակական գիտություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.07.2010, 17:52
  4. Վաճառք. «Արքայից արքա». նոր ուսուցողական խաղ՝ հիմնված հայոց պատմության վրա
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.04.2010, 14:24
  5. Հայոց պատմության դասավանդման նոր մեթոդները
    Հեղինակ՝ TigranTheGreat, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.06.2009, 14:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •