Արշակ երկրորդ: Հայոց պատմության ամենաէպիկական ու ամենահզոր դեմքը: Չորս կողմից շակալներով շրջապատված մինչև վերջ տղա մնաց: Միայնակ դուրս եկավ բոլորի դեմ, ամենափոքր իշխանիկից սկսած մինչև Շապուհ: Մինչև վերջ մնաց Հայոց Թագավոր, մինչև վերջ պայքարեց որ Հայոց Թագավորը ու Հայաստանը հզոր ու անկախ լինեն: Լավ տղա էր Արշակը:
Պետրոս Ադամյան, Սիրանույշ:20-րդ դարի սկիզբ: Մե՜ծ դերասաններ էին, ցավոք հիմա նույնիսկ նրանց ձայնագրությունները չկան, բայց ինչե՜ր էին այն ժամանակ գրում իրենց մասին: Բավական է նշել այն փաստը, որ Սիրանույշի լավագույն կերպարը... Համլետն էր: Հիմա նրանց մասին միայն տեղեկություններ են մնացել, հին հոդվածներ:
Վահրամ Փափազյան: նա համաշխարհային դերասան է՝ եզակիներից մեկը վերևում նշածներիս հետ միասին: Իսկ նրա գրիչը«Հետադարձ հայացք»:
Մհեր Մկրտչյան: Չեմ դադարում ու չեմ դադարելու հիանալ նրանով, նրա կերտած կերպարները հոգի էին առնում այնքան հեշտությամբ էին դառնում իրական, իսկ ինքը... տանջվում էր հանդիսատեսի աչքից հեռու՝ այդ ուրախ տխուր մարդը:
Շառլ Ազնավուր: Իմ կարծիքով յուրաքանչյուր հայ մարդու համար սրբազան պարտք է սիրել եւ գնահատել աշխարհահռչակ շանսոնյեին, որն իր էությամբ ավելի հայ է, քան բազմաթիվ հայաստանցիներԵթե անգամ մարդ չսիրի Ազնավուր երգչին (ինքս էլ չեմ հավատում, որ դա հնարավոր է) Ազնավուր մարդուն, Ազնավուր հային չսիրել չի կարող:
Ու ընդհանրապես մեր ազգի ամեն մի նվիրյալ՝ լինի արքա կամ զորավար, լինի բանաստեղծ կամ երգահան, լինի դերասան կամ երաժիշտ հերոս է մեր, բոլորիս համար ու արժանի է հավերժական հիշատակի
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Freeman (20.09.2012)
Վազգեն Ա
Պապ թագավոր, նա իսկապես խելացի արքա է եղել մեր հայ ժողովրդի կյանքում: սիրելի հեչոսներից են նաև Մուշեղը Մամիկոնյան , Բաթ Սահառունին , ովքեր Պապի մտերիմ ընկերներն էին :
Smokie (20.09.2012)
Բաթ Սահառունին? Էն, որ նախանձից դրդված ՄՈւշեղի պես մարդու սպանությունը կազմակերպեց???!!!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
բնավ էլ էտպես չէ, Վարազդատ թագավորի կազմակերպած ընթրիքի յամանակ է սպանվում Մուշեղը
Ոչ մի թագավոր էլ ինձ համար հերոս չի: Ես ամաչում եմ ընդհանրապես հերոս բառի էդ տեսակ մեկնաբանությունից: Հերոսը պատերազմ անող, իշխող ու էլի նման հատկանիշներով չի: Գոնե ինձ համար: Էդ նույն ձևով ներկա նախագահներն էլ շատ շուտով, պատմագիրների թեթև ձեռքով, հերոս կդառնան շուտով:
Իմ հերոսը հայ կինն է, հավաքական կերպար-հերոս, որը դարեր ի վեր սերունդ է կրթել, մեծացրել, ամուսին պահել, ամուսնու իշխանության ներքո սիրտ տվել որդիներին, պաշտպանել: Հայ կինն է, որ չի հակառակվել, բայց իր նպատակից չի հրաժարվել, գտել է մանևրելու ձևը, խորամանկել է: Չի ձգտել կեղծ իշխանության, պատմության մեջ անուն հանելուն: Օրվա հոգսն է ուսերին կրել...
Այ էսպես...
![]()
Իր նմանը այսօր էլ է պետք, որովհետև իր տեսակը գնալով վերանում է:
Ամենևին էլ կապ չունի, թե ով է սպանել: Մուշեղը պետք է պատասխան տար իր գործողությունների համար: Թագավորի թիկունքում ուզում էր հաճոյանալ արտաքին ուժերին:
Շատ չմանրամասնեմ, ես Պապի մասին չափազանց շատ եմ գրել ակումբում, անգամ իր մասին թեմա եմ բացել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
լիովին համակարծիքի եմ , այդքան եչիտասարդ բայց աըդքան խելացի և անվախ , նա էլ ուներ վախ, բայց դա միայն իր ժողովրդի և հայրենիքի կործանմանը չմատնվելու վախն էր
Իսկ ինչ էր արել, որ պատասխան տար - էն, որ. "երկրի համար մարտնչելով նետի սլաքներով էր քրտինքը սրբում", դրա համար? Ինչ արտաքին ուժերին հաճոյանալու մասին է խոսքը, Աստղ ջան, կարող ես դա փաստերով հիմնավորել? Եվ ի վերջո - նույնիսկ եթե դու ճիշտ ես, ուրեմն մենք էլ հերոս չունեինք-չունեինք, հենց Բատ Սահառնունուն պիտի հերոսացնեինք??!!
Վերջին խմբագրող՝ Lion: 21.09.2012, 21:00:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ambrosine (22.09.2012)
Ընչի, ապեր, որ հարեմի մի քանի տասնյակ կանանց հայերը բռնաբարեին, հետո էլ ցցի հանեին, Հայաստանի անվտանգությունը դրանից կամրապնդվեր?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ambrosine (22.09.2012)
Գուցե և դա ինչ-որ իմաստով փոխանակում է եղել - եկեք չմոռանանք, որ շատ հայ գերիներ 371-ից հետո բավականին հեշտությամբ վերադարձան Հայաստան` Մանվել և Կոմս Մամիկոնյաններ, Դրաստամատ Անգեղացի, Բաբիկ Սյունի և շատ ու շատ ուրիշներ: Եվ ընդհանրապես, ուշադրություն դարձրու, որ 371-ից հետո պարսիկների ատելությունը Հայաստանի նկատմամբ կտրուկ ընկնում է: Իհարկե, թշնամու ատամներին հասցրած տղերքի ջանին մատաղ, բայց դե Մուշեղի վարքագիծն էլ էր կարևոր - եթե շահնշահը անձամբ է պատվում Մուշեղին, ապա նման վարքագծի այս կամ այն արտահայտությունը չի կարող չհանդիպել ավելի ցածր մակարդակում:
Ընդհանրապես կարծում եմ, որ Մուշեղի և Պապի "կոնֆլիկտի" հիմքում, կոնֆլիկտ, որը մեծ հաշվով մինչև հիմա էլ պարզ չէր, թե ինչի համար էր և որը այդպես էլ որևէ կոնկրետ արտացոլում մեծ հաշվո չստացավ, իր խուլ արտացոլումն է ստացել Արշակունիների և Մամիկոնյանների անուղղակի մրցակցության փաստը, որը, սակայն, այդպես էլ որևէ ուղղակի կամ կոնկրետ արտահայտություն չստացավ: Դե իսկ եկեղեցին էլ, ատելով Պապին և իմանալով, թե ժողովուրդը ինչքան է սիրում Մամիկոնյաններին և հատկապես Մուշեղին, կրակի վրա յուղ է ավելացրել: Խնդիրը պարունակում է նաև անձնական մակարդակի շերտ - հնարավոր է, որ Մուշեղը և Պապը հակակրել են միմյանց, որը իր հիմքում կարող էր ունենալ ամենատարբեր պատճառներ, սկսած հիշատակածս տոհմական մրցակցությունից և վերջացրած ամենանեղ, անձնական պահերով - օրինակ, Մուշեղը, հնարավոր է, կարող էր կարծել, թե իր հայրը "իզուր" է գերվել և զոհվել, քանի որ առաջարկել է չհավատալ Շապուհին և չհանձնվել, Պապն էլ կարող էր կարծել, թե Վասակը "վատ կռվեց", որ իր հայրը գերվեց:
Պապը հզոր դեմք էր, սա անկասկած է, բայց չեմ կարծում, որ պետք է նրան ճաճանչափայլ արևի տեղ դնել և ոչ միայն չնկատել մյուսներին, այլև նրանց էլ, ովքեր նույնիսկ թեթև տարաձայնություններ են ունեցել Պապի հետ, պիտակել որպես. "սատանաներ":
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ