Ընդհանրապես ես չեմ կարծում թե հայերը ամբողջովին կվերանային աշխարհի երեսից: Իսպառ վերանալը եւ ազգային ինքնությունը կորցնելը դրանք տարբեր բաներ են :
Ուղղակի ասածիս իմաստը այն է, որ եթե 2 Մամիկոնյաններին Վարդանին ու Վահանին դիտենք ոչ թե էմոցիոնալ , այլ զուտ հայ ազգին ավելի մեծ օգուտ բերելու տեսանկյունից, ապա կարծում եմ, որ Վահան Մամիկոնյանի առավելությունը ակնհայտ է: Ասածս ամրապնդելու համար նշեմ, որ, ըստ իս, Վարդան Մամիկոնյան ուղղակի մեկն էր, որին ժողովուրդը օգտագործեց իր զայրույթը պարսիկների նկատմամբ արտահայտելու համար: Համաձայն եմ, որ որպես ռազմական գործիչ, սպարապետ նա անկրկնելի էր, ուղղակի այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ես հերոսի գաղափարը մի փոքր այլ կերպ եմ ընկալում: Ըստ իս հերոսը նա չէ, ով զոհվում է մարտում իր հետ էն աշխարհ տանելով եւս մի քանի հազար հոգու, այն պարագայում երբ կարող էր հաշտության եզրեր գտնել թշնամու հետ եւ խուսափել աարյունահեղությունից:[/QUOTE]Չեմ կարծում , որ ակնհայտ է: Մասնակիորեն կարող եմ համաձայն լինել, եթե դիտարկենք զուտ պատմական այդ պահի ազգին մատուցած ծառայությունների պրիզմայի շրջանակներում: Գուցե այդ պրիզմայով Վահանը մի փոքր առաջ անցնի Վարդանից: Բայց Վարդանի մատուցած ծառայությունը Հայրենիքի համար անգնահատել էր այն առումով, որ ինչպես հետագոյում պարզվեց նա դարձավ հայ ժողովրդի ամենամեծ հերոսը: Կարող եք չհամաձայնվել ինձ հետ, բայց յուրաքանչյուր հայի սրտում(ի նկատի չունեմ կոսմոլիբերաստներին) Վարդանը առանձին տեղ ունի: Յուրաքանչյուր հայ բանաստեղծ գոնե մի քանի տող նվիրել է Վարդանին: Վարդանի հայերի ամենամեծ հերոսը լինելու մասին խոսում են նաև օտարերկրացի պատմաբանները և ուսումնասիրողները: Ուղղակի հիմա հավես չունեմ նրանցից յուրաքանչյուրի մեջբերել: Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ բոլոր հայ զինվորները պատերազմ են գնացել Վարդանի անունը շուրթերին, մահացել են Վարդանի անունը շուրթերին` մահացել են վարդանավարի` ինչպես իրական հերոսներ: Ինչու նրանք դա չեն արել Վահանի անունով: Մեկնաբանությունները ձեզ եմ թողնում: Բացի այդ խորհուրդ կտայի ընթերցել Նժդեհի մեկնաբանությունները Վարդանի վերաբերյալ: Լիովին համամիտ եմ նրա հետ: Վարդան ունենալը յուրաքանչյուր ազգի համար հպարտություն է: Հասկանում եմ նաև Վարդանին քարկոծող կոսմոլիբերաստներին` նա նրանց հերոսը ոչ մի պարագայում չէր կարող լինել:Վարդանը հերոս էր բառի բուն և ամենաւողղակի իմաստներով:Կրկին խորհուրդ կտամ Նժդեհ ընթերցել:
Իսկ ինձ համար հերոսը նա է, ով ամեն ինչ պատրաստ է տալ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ`ինչպես Վարդանը արեց: Եվ կարծում եմ, որ հայերս պատմության մեջ դեռ պահպանվել ենք ՎԱՐԴԱՆՆԵՐԻ շնորհիվ:
Հ.Գ. Ցավով, բայց պիտի նշեմ, որ այսօր Վարդանների թիվը կտրուկ կրճատվել է: Մենք կործանվող տեսակ ենք դարձել:
Էջանիշներ