Դե ասա ինչի հիման վրա ես կազմել էս ցանկը:Smergh-ի խոսքերից
Դե ասա ինչի հիման վրա ես կազմել էս ցանկը:Smergh-ի խոսքերից
Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ
Ինչպես նկատել եք ես կազմել եմ ՌԱԶՄԻ հերոսների ցանկը: Սակայն եթե այն լիներ առավել աչքի ընկած ազգային գործիչներինը` միևնույնն է ՆԺԴԵՀԸ լինելու էր առաջինը:
Իմ կարծիքով Ձեր տարակուսանքն է հարուցում Սեպուհ Զորավարի բարձր դիրքն այդ ցանկում: Պիտի խոստովանեմ, որ բոլշևիկների այնուհետև կոմունիստների թիվ մեկ թշնամին Գարեգին նժդեհն է եղել, իսկ երկրորդը Սեպուհը: Վերջինս միակն էր ԱՆԿԱԽ Հայաստանի զորահրամանատարներից, որը մինչև վերջ պայքարեց հավասարապես, թ'ե թուրքի, թ'ե բոլշևիկի դեմ: 1920 թվականի սեպտեմբերի վերջին Կարսը հանձնելու գլխավոր պատճառն այն էր, որ մեր հրամանատարությունը չլսեց Սեպուհին, այլ գործեց /համեստորեն ասած/ բոլշևիկների թելադրանքով, եվ բերդն անձնատուր եղավ թշնամու վրա թնդանոթային ընդամենը 3 արկ պարպելուց հետո, որոնք հրամաններին չենթարկվող հայ հրետանավորների աչքի առաջ միայնակ արձակեց ու ինքնասպան եղավ հրետանու հրամանատար ազգությամբ ռուս Կապիտան Կլեշը: Թշնամու զորքին Կարսի ճակատում Սեպուհից բացի ոչ ոք չէր դիմադրում: Նա իր փոքրաթիվ ուժերով շարունակում էր կատաղի դիմադրություն ցույց տալ թշնամուն , մինչև ստացավ Դրոյի հրամանը, որով Սեպուհից պահանջվում էր դադարեցնել դիմադրությունը ...
Ցավալիորեն առ այսօր շատ քիչ բան է հայտնի Սեպուհի քաջագործությունների մասին, իսկ խորհրդային պատմաբանները շատ են ջանացել` մեր ազգի նվիրյալներին, այդ թվում նաև նրան մոռացության մատնելու համար: Ինչպես Ձեզ հայտնի է` Պատմությունը ոչ ոք այնպես չի խեղաթյուրել, ինչպես խորհրդային պատմաբանները...
Ձեզ խորհուրդ կտամ այցելել այս կայքը. http://www.armenianhouse.org/armenia-diary/index.html և կարդալ ինտերնետում առայժմ միակ հավաստի աղբյուրը, որտեղ Սեպուհի մասին բավական նյութ կա:
Smokie (19.09.2012)
Գող Վասիլը ... լոլ իսկ եթե լուրջ շատ շնորհակալ եմ Մենուայի որդի Արգիշտիից իմ սիրելի Երևանի համար, մեծարում եմ Տիգրան Մեծին, խոնարհվում եմ Խորենացու առաջ
:Smergh-ի խոսքերից
Ճիշտ ասած ինձ դա չէր անհանգստացնում, այլ մի քիչ այլ բաներ, սակայն հետո երբ հասկացա, որ այս թեմայում արտահայտվում են ամեն մարդու սուբյեկտիվ կարծիքները ամեն ինչ տեղն ընկավ
Հ.Գ.Բալքիմ մեկին էլ էն դուր չեկավ, որ ես Անդրանիկին նշեցի
Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ
Սիրելի Էդգար, Դուք իրավացի եք, ես իմ կարծիքն եմ հայտնել, սակայն գտնում եմ, որ այն այնքան էլ սուբյեկտիվ չէ: Հենց այդ պատճառով էլ պատրաստակամություն էի հայտնել բանավիճելու իմ նշած ցանկի շուրջ: Իսկ Ձեզ և բոլոր այն հայրենասերներին, ովքեր հետաքրքրվում են սեփական ժողովրդի պատմությամբ խորհուրդ կտամ անպայման այցելել ու կարդալ "Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի վերջին օրերը" գիրքը, որն իրենից ներկայացնում է Մեծ հայրենասեր ու առայժմ անհայտ մի գրողի օրագիրը, որն իր մեջ պարունակում է 1920 թվականի հունիսի 13-ից մինչև նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի կարևորագույն դեպքերի նկարագիրը:
մի փոքրիկ հատված օրագրում հուլիսի 6-7-ին կատարված գրառումից.
...Երկու ամսից ավել է, որ Շանթը չի կարողանում վերջնականապես հաշտության բանակցությունները վերջացնել և հաշտություն կնքել: Նա ամսի մեկին Մոսկվայից հեռագրում է, որ Սովետական Ռուսաստանը Ղարաբաղը, Զանգեզուրը և Շարուր-Նախիջևանը վիճելի է համարում և հաշվում Ռուսաստանի անբաժանելի մասը, մի պահանջ, որ ոչ ավելի ոչ պակաս անում էր Ադրբեջանի նախկին կառավարությունը, բացի այս, նրանք, ի մխիթարություն մեզ, պատրաստակամություն են հայտնում միջնորդի դեր ստանձնել Քեմալի և մեր միջև Տաճկահայաստանը կցելու մեր հանրապետությանը՝ առանց որոշելու նրա սահմանները:
«Իսկական Ռուս Կոմունիստները լավ են տրամադրված դեպի Հայաստանը և երբեք միտք չունեն ոտնատակ անելու մեր անկախությունն ու ազատությունը», ասված է հեռագրում, բայց չարամիտ հայ բոլշևիկների խորհրդով և ցուցմունքներով հաշտության բանակցությունները ձգձգվում են և մեր սեփական հողամասերը վիճելի են դառնում: Ուղղակի ապշեցուցիչ է հայ կոմունիստ կոչված տականքների թշնամական վերաբերմունքը հանդեպ այն ժողովրդի, որի ծոցից վիժել են և այն հողի, որի վրա մեծացել են...
Ահա այդ հասցեն`http://armenianhouse.org/index-am.html կամ`
http://armenianhouse.org/armenia-diary/index.html
ՀԱՅ ՌԱԶՄԻԿԸ, որը դուրս էր գալիս մարտի դաշտ, տալու իր մարտը,
ՀԱՅ ՌԱԶՄԻԿԸ, որը դուրս էր գալիս մարտի դաշտ, իմանալով, որ հաղթելու հույս գրեթե չկա,
ՀԱՅ ՌԱԶՄԻԿԸ, որը անում էր անկարելին իր տեսակը պահպանելու համար,
ՀԱՅ ՌԱԶՄԻԿԸ, որը կանգնած էր մեռնում, քանի որ իր տեսակը չէր կարող սողալ,
ՀԱՅ ՌԱԶՄԻԿԸ, որը ապացուցեց իր ազգի հարատևությունը...
Հավերժ փառք մեր 5000-ամյա պատմության ողջ ուղին իրենց հաճախ անհայտ անուններով ու հերոսություններով զարդարած ՀԱՅ ՌԱԶՄԻԿԻՆ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վահան Մամիկոնյան
Մխիթար Սպարապետ
Մի քիչ էլ Վարդան Մամիկոնյան
ԸնԳերուհի եմ ուզում
Վարդան Մամիկոնյանին ես այնքան էլ հերոս չէի համարի ,ուղղակի պետք էր նրան հերոսացնել ,քանի որ դա էր պետք հայ հոգևորականությանը,իսկ ինչպես գիտենք ,մեր պատմագիրները հիմնականում վանական են եղել,պետք էր այդ ժամանակում ստեղծել մի էտալոն կերպարի,որը կոգեշնչեր հայ ժաղովրդին ու ավելի նվիրված կդարձներ քրիստոնեության նկատմամբ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայոց պատմության իրական հերոսներից է եղել Մլեհը, Կիլիկիայի իշխանը, որը ցավոք շատ հայտնի չէ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Նրանք իսկական հերոսներ են, բայց դա չի խանգարում, որ Վարդան Մամիկոնյանն էլ,որ կարեցավ 66000 մարդ կազմակերպել,բառիս բուն իմաստով,լինի իսկականն հերոս
Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ
ՕՕՕ ասեմ
1. Հայկ Նահապետ ( վերջի վերջո մեր Նախահայրնա եղել)
2. Արաբո
3. Վարդան Մամիկոնյան
4. Գևորգ Չաուշ
5 Աղբյուր Սերոփ
6 Գրիգոր Լուսավորիչ
7 Մեսրոփ Մաղտոց
8 Մախլուտո
9 Գևորգ Մարզպետունի
10 Պապ Թագավոր
11 Չարենց
12 Թումանյան
13 Մոնթե
14 Թաթուլ Կրպեյան
15 Շառլ Ազնավուր
Էլ ինչ հույս ես քո Մասիսին, թե Հայ բառերն քո լռեցին?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ