User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 163 համարի արդյունքները՝ ընդհանուր 163 հատից

Թեմա: Հայոց պատմության ձեր հերոսը

  1. #151
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ սկսեցի նայել, ուժերս հերիքեց նայել միայն մեկ րոպե երեսուն վայրկյան: Ցավոք ճոռոմաբանությունից, սնապարծությունից և հիմարությունից այլ բան չտեսա: Ամենասկզբում համեմատություն է արվում 300 սպարտացիների և հայերի միջեվ՝ հպարտությամբ նշվում, որ էնքան ենք էդպիսի ճակատամարտեր տվել, որ մինչև անգամ հոգնել ենք հաշվել: Մի՞ թե հայ ազգը այդպիսի սնապարծության կարիք ունի: Այնուհետև հետևում է ներկայացնողի «գերհանճարեղ« միտքը, որի մի հատված ներկայացնում եմ ստորև «...Ժողովուրդ, որ պարտվել է միայն թշնամու խաբեության, քաղաքական խաղերի պատճառով և ոչ մի դեպում ազնիվ մարտում...» Այլևս չկարողացա նայել, մեկնաբանություններն ավելորդ են, այս հաղորդումը վնաս է նայել հայ մարդուն, իսկ օտարի միայն ներողամիտ ժպիտը կհարուցի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.05.2015)

  3. #152
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,114
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ դե, ապեր, իր թերություններով հանդերձ - այն կոնկրետ ինֆորմացիա է տալիս, դա էլ հո չի կարող ժխտվել?

    Թերություններ կային, ինքս դեմ արտահայտվեցի այն թեզին, թե. "հայերին հաղթել են միայն նենգությամբ" ու նման բաներին, բայց դե վերջին խոսքն իրենցն էր: Ես առաջարկում էի այլ ոճի հաղորդում հանել, բայց դե սցենարը գրված էր, իսկ հաղորդման ֆորմատն էլ չէին ուզում փոխել...

    ԻՄ կարծիքով անտեղի խիստ ես...

    Հա, ի դեպ, գրագիտությամբ առանձնահատուկ փայլողների համար Սարդուրի II-ի արձանագրությունից -

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Lion: 14.05.2015, 22:44:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (15.05.2015)

  5. #153
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ինձանից ոչ մեկը չնեղանա, բայց էս վերջերս շատ եմ զայրացած մի խումբ մարդկանց վրա, չգիտեմ պատմաբան ասեմ հնէաբան ասեմ, թե ուրիշ մի բան: Էս վերջերս Ֆեյսբուքից մի հոդված եկավ: Մի կին փրփուրը բերանին ապացուցում էր, որ Դլե Յամանը հայերեն է, և որ դա ուղղակի կապ ունի Սասունցի Դավիթ էպոսի հետ: Հարցնում եմ՝ տիկին, ինչում եք կարծում, որ դա այդպես է, ինչ հիմքով: Ինչ որ շումերական մեջբերումներ է անում, որ Յա նշանակում է այս բանը, Ման նշանակում է մեկ ուրիշ բանը: Ապշել կարելի էր, բայց կային մարդիկ, որ համամիտ էին նրա հետ և իրենց շնորհակալությունն էին հայտնում: Նոր հարց տվեցի՝ ասելով, որ այդ սկզբունքով ախր ամեն ինչ կարելի է ապացուցել: Իր կարծիքով շատ հիմնավոր պատճառաբանութէյուն բերեց - բա ադրբեջանցիները ոնց են անում, թուրքերը ոնց են անում: Էհ, գուցե ադրբեջանցիներն ու թուրքերը ցիվիլիզացիայով ցածր են կանգնած մեզանից, ինչու օրինակ վերցնել նրանցից, զնաղվել ինքնախաբեությամբ ու աշխարհը ծիծաղեցնել մեզ վրա: Ունենք փառավոր անցյալ, հարուստ մշակույթ, քի?չ է մեզ: Ինչու ախր ընկնենք զանազան հիմարությունների ետևից: Ու կարծես էս վայ հայրենասերները մրցելիս լինեն իրար հետ: Ոչ մեկը ենթադրության համատեքստում չի <արատավորում> իր բարձր անունը: Սա մերն է, սա էլ է մերը, էն մեկն էլ: Մենք 5.000 տարեկան ենք, 7.000 տարեկան ենք, 12.000 տարեկան ենք: Տիգրան Մեծի գերտերության մի քարտեզը, որը տեսա մի ժամանակ առաջ, արդեն ընդգրկում էր Միջին Ասիան և Եգիպտոսը: Չգիտեմ, թե էլ ինչ ասեմ...
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.05.2015), Լեո (15.05.2015)

  7. #154
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,114
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իհարկե չեմ նեղանում, էն էլ քեզնի, հասկանում եմ քեզ և մեծապես համամիտ եմ: Ինչ վերաբերվում է Տիգրան Մեծի քարետզին, երևի սա նկատի ունես



    ապա այն որոշակի իմաստ ունի, քանի որ Միջին Ասիայի ցեղերը Տիգրանի դաշնակիցներն էին, խոսքը այսպես կոչված "սակառուկներ"-ի, քուշանների մասին է և այդ կոնտեքստով էին "գունազարդված" նրա տերության հետ, իսկ Եգիպտոսն էլ որոշակիորեն Տիգրանի ազդեցության ոլորտում էր և կոնտեքստը հենց դա է եղել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (15.05.2015)

  9. #155
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնուամենայնիվ քարտեզը էապես չափազանցված է:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  10. #156
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,572
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ քարտեզը էապես չափազանցված է:
    Քարտեզը բացարձակ աղբ ա, պատմության հետ ոչ մի առնչություն չունեցող:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (15.05.2015), Ներսես_AM (17.05.2015)

  12. #157
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,572
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ դե, ապեր, իր թերություններով հանդերձ - այն կոնկրետ ինֆորմացիա է տալիս, դա էլ հո չի կարող ժխտվել?

    Թերություններ կային, ինքս դեմ արտահայտվեցի այն թեզին, թե. "հայերին հաղթել են միայն նենգությամբ" ու նման բաներին, բայց դե վերջին խոսքն իրենցն էր: Ես առաջարկում էի այլ ոճի հաղորդում հանել, բայց դե սցենարը գրված էր, իսկ հաղորդման ֆորմատն էլ չէին ուզում փոխել...

    ԻՄ կարծիքով անտեղի խիստ ես...

    Հա, ի դեպ, գրագիտությամբ առանձնահատուկ փայլողների համար Սարդուրի II-ի արձանագրությունից -

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Լիոն ջան, ախպեր ջան, հանուն Վասակի հարցում քո հետ համաձայնության, ընդունում եմ, որ Սարդուրիի ռուսերեն արձանագրությունը հստակ ապացույց ա, որ 350.000-ոց բանական ա ունեցել: Իմ կողմից բանակին կարաս մի քանի փիղ ու դինոզավր էլ ավելացնես: Թող լինի էլի, չի խանգարի: Քո խաթեր համար, կարամ ասեմ, որ հաղորդումն էլ հրաշալի էր, շատ համակողմանի ինֆորմացիա էր տալիս, շատ լավ էր կառուցված, ամեն ինչ շատ տրամաբանական էր, շատ օգտակար էր, ու շատ հայրենասեր:

    Մի հատ էլ հեսա վարկանիշ կտամ, եղբայր:

    P.S. Համակարգը չի թողում վարկանիշ տամ, աչքիս քեզ շատ եմ վարկանիշ տվել:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.05.2015, 19:15:

  13. #158
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխանում եմ այն պատճառով, որ ուզում եմ առավելագույնս օբյեկտիվ լինել, թե չէ սկզբունքորեն համաձայն եմ քեզ հետ:

    Քարտեզի հեղինակը իբր տարբեր գույներով նշել է էն տարածքները, որոնք Տիգրանի ազդեցության տակ են եղել որոշ չափով, ու նրա դաշնակիցները: Դաշնակիցներն էլ ասենք, որոշ դեպքերում այսպես, աշխարհի ծայրին ինչ որ քոչվոր ցեղեր, որոնք, ենթադրվում է, որ Տիգրանի կողմնակիցներն են եղել: Բայց այսպես քարտեզ ե՞ն գծում: Կա աշխարհում մեկ այլ քարտեզ, որը պատկերում է մի պետություն, գումարած նրա բոլոոր դաշնակից պետություններին, գումարած ինչ որ չափով ազդեցության տակ գտնվող պետություններին, գումարած նաև այն պետություններին, որոնք ենթադրվում է թե երևի դաշնակիցներ կլինեն, եթե ինչ որ հրաշքով Տիգրան թագավորը այդ կողմերում երևա: Այսպես ուռեցնել փքեցնել, տպավորություն ստեղծել, որ բա գիտե՞ք, Տիգրան թագավորի գերտերությունը իրականում այսպիսի հսկա տարածք է զբաղեցրել: Դեռ լավ է կոմունիստների վրա չեն գցում, որ խորհրդային տարիներին արգելված էր այսպիսի քարտեզ գծել:
    Ո՞ւմ է սա պետք ախր...



    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարտեզը բացարձակ աղբ ա, պատմության հետ ոչ մի առնչություն չունեցող:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 15.05.2015, 21:52:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  14. #159
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,572
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանում եմ այն պատճառով, որ ուզում եմ առավելագույնս օբյեկտիվ լինել, թե չէ սկզբունքորեն համաձայն եմ քեզ հետ:
    Մալխաս ջան, պետք չի իմ հետ համաձայնվել: Հավատա, համաձայնվելդ ինձ առանձնապես չի ոգեշնչելու, չհամաձայվելդ էլ չի հուսահատեցնելու: Քո գրառումով դու հաստատեցիր, որ էս քարտեզը, ու ընդհանրապես նման քարտեզները, ոչ միայն պատմական տեսանկյունից են աղբ, այլ նաև տարրական մարդակային տրամաբանության տեսանկյունից: Նման հաղոդրումները նույնպես:

    Ուղղակի ամեն անգամ սենց բաներ տեսնելուց ու լսելուց ցավ եմ ապրում, որ իջել հասել ենք պատմություն ու մշակույթ չունեցող անիմաստ ժողովուրդների մակարդակին: Ինչո՞վ ենք իրանցից ավել: Ամեն «հայրենասեր» գիտնական իրա պարտքն ա համարում մի հատ տխմարություն, կամ տխմարությունների շարք դուրս տա, ու դա համարի ապացուցված ճշմարտություն, քանի հակառակը ապացուցված չի - թռնող ձի, հաուբիցի պես կրակող աղեղ, տարածաշրջանի ողջ բնակչության չափով բանակի թվաքանակ, ու բնականաբար, էսքան զորք ու զենք ունենալուց հետո էլ, աշխարհի կեսի չափով կայսրություն՝ իրա քարտեզով-բանով, որը երբեք չէր կարա պարտվեր, եթե բացի մեզանից մնացած բոլոր նենգ ու ստոր չլինեին:

    Սկզբունքորեն, սենց տխմարությունները երկար կյանք չեն կարա ունենան, քանի որ պարզապես հակամարդկային են: Բայց ցավալի ա, որ էսօր մեր սերունդի գլուխը որոշ քվազի-պատմաբաններ լցնում են զիբիլով: Դրա համար էլ դառել ենք լիսկաների ու լֆիկների երկիր: Թվում ա թե կապ չկա, բայց շատ էլ լավ կա: Մենակ էս տիպի տխմարություններով սնվող ազգի գլխին կարան լիսկա-լֆիկներ լինեն, ու վիճակագրությունը դա հստակ ապացուցում ա: Սենց հավայի քարտեզներ, զորքեր, անվերջ հաղթանակներ իրանց սերունդների գլուխը լցնում են ամենահետամնաց ու անպետք ժողովուրդները: Էն որ ոչ մի բանի պետք չեն: Էն որ ապագա չունեն, ուզած չուզած անցյալ են հորինում: Բայց մենք ախր ունենք անցյալ, լավից վատից, ու ահագին հետաքրքիր անցյալ, տո լավ էլ փառահեղ, տո կարող ա նաև լիքը սխալներով ու կորուստներով, բայց իրա ուրույն տեղով պատմության ու մշակույթի մեջ: Մենք կարիք ունե՞նք սենց զիբիլով ինքնահաստատվելու:

    Թվում ա թե ինչ ա որ, իմ հատ ինտերնետայի հաղորդում, մի հատ էլ հիմար քարտեզ: Բայց արի ու տես, որ սենց բաները վիրուսի պես արագ տարածվելու հակում ունեն: Մի քանի տարի առաջ կատակ էինք անում, որ ՏՄ-ի Հայաստանը ծովից ծով չէր, օվկիանոսից օվկինոս էր, էսօր արդեն քարտեզ են գծում, կոխում են գրքերի մեջ ու հրամցնում են: Թվում ա թե հերունիական ախմախությունն անցավ, բայց մի ամիս առաջ մեկը կենտրոնական ալիքներից մեկով կոկորդը պատռում էր, որ Հոմերոսը հայ ա: ՄԻ կողմից ասում ես ուշադրություն չդարձնես, մյուս կողմից էլ, արդեն աչք ա ծակում, որ մենք արագացված տեմպերով ինքներս ենք զիբիլի վերածվում, եթե արդեն չենք վերածվել: Պռոստը ցավալի ա:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (17.05.2015)

  16. #160
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն ջան, ոգեշնչելու կամ հիասթափեցնելու համար չէի գրել, որ համաձայն եմ քեզ հետ, պարզապես էս անգամ համաձայն էի, ուստի և գրեցի:

    Վերջին գրառման մեջ դու էլ ես «հայրենասեր գիտնականների» օրինակներ բերել, այդ արել ես ավելի մանրամասն, ինչը հաստատում է իմ ասածը:

    Քարտեզի մասին ավելացնեմ երկու խոսք: Քարտեզի հեղինակը ուղիղ չի գրում, որ դա Տիգրան Մեծի Հայաստանն է, ասում է դաշնակիցներով, ազդեցության ոլորտներով եմ գծել: Ես պարզապես նման մոտեցմանն եմ դեմ, ոչ մեկն այդպիսի քարտեզ չի գծում, երբ մի պետության մասին է խոսում: Ակնհայտ մտադրություն է զգացվում, որ քարտեզի հեղինակը ցանկացել է այնպիսի տպավորություն ստեղծել, որ Տիգրան Մեծն այդքան տարածքում ապրող ժողովուրդներին իր բռի մեջ էր պահում ու իր կամքն էր թելադրում:

    Հույս ունենանք Լիոնին կհաջողվի հաղորդման հեղինակների տարհամոզել, որ ավելի լուրջ մոտենան գործին և անաչառ ու բանիմաց մասնագետների հետ հաղորդումներ պատրաստեն: Թող բոլորը ճշմարտությունով առաջնորդվեն, կեղծ պատմությունը ոչ մեկին պետք չի:

    Էս թեմայում, այս պահի դրությամբ, երևի թե ասելիք չունեմ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (17.05.2015)

  18. #161
    Սկսնակ անդամ Areg ak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2015
    Հասցե
    Տավուշի մարզ Գյուղ Կողբ
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ համար Աղբյուր Սերոբ և Սոսե Մայրիկ
    Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (14.08.2015), Նիկեա (13.08.2015)

  20. #162
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց Պատմության իմ հերոսը Տիգրան Մեծն ա

  21. #163
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,114
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նվիրվում է Ապրիլյան պատերազմի հերոսներին - "Հայրենեան" հաղորդման մեջ չընդգրկված կադրերից: Հայոց պատմության իմ հերոսը...

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (03.04.2019), Գաղթական (30.03.2019)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2013, 18:32
  2. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  3. Անհրաժեշտ են հայոց պատմության լեկցիաներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հումանիտար և հասարակական գիտություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.07.2010, 17:52
  4. Վաճառք. «Արքայից արքա». նոր ուսուցողական խաղ՝ հիմնված հայոց պատմության վրա
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.04.2010, 14:24
  5. Հայոց պատմության դասավանդման նոր մեթոդները
    Հեղինակ՝ TigranTheGreat, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.06.2009, 14:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •