User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Վերջին անգամ վերջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերջին անգամ վերջ

    ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԵՐՋ...


    - Եթե թույլ կտաս, ես քեզ կարտասվեմ...
    - Ես քեզ սիրում եմ...
    - Այսինքն... այո՞...
    - Այսինքն ոչ... Ինձ մի՛ նետիր քո աչք-ապարանքից...
    - Իսկ քեզ չե՞ն հուզում ջրհեղեղները կամ էլ երաշտը...
    - Ինձ սոսկ հուզում է մեր մայրամուտը...
    - Իմ մայրամուտը...
    - Բայց ես քո շողն եմ...
    - Դու միշտ կլինես...
    -...Քո արտասո՞ւքը...
    - Չէ՛... Իմ Արևը...
    - Ամեն արցունքում Արև տեսնելով՝ քեզ ես խորտակում Արև թվացող այդ խոր լճերում...
    - Չէ՛... դու վերջինն ես... Ամեն մի վերջին մի Արեգակ է...
    - Նույնիսկ կորո՞ւստը...
    - Վերջին կորուստը...
    - Այսինքն... այո՞...
    - Այսինքն ոչ... Ոչ թե կորուստն է Արեգակ բերում, այլ վերջին անգամ այդ ցավն զգալու հանգստությունը...
    - Ուրեմն... ի՞նձ էլ սիրում ես միայն «վերջին»-ի համար...
    - Մի՛ խոսիր այնպես, որ չկարողանամ չկորցնել քեզ...
    - Վերջին կորուստը Արև է բերում... Չե՞ս ուզում Արև...
    - Դու արևացար վերջին կորստից՝ ինքդ դառնալով վերջինն ակամա...
    - Իսկ ինձնից հետո ով է լինելու քո նոր Արևը...
    - Երևի սրտիս վերջին կաթիլը, որը կլցնի համբերությանս ամբողջ գավաթը...
    - Նա՞ էլ կլինի ինձ նման Արև...
    - Ես քեզ սիրում եմ...
    - Այսինքն... այո՞...

    Նույն պատասխանը, մի վերջին անգամ օդը ճեղքելով, օդի պես թեթև Արևներ խեղդեց... Ու Արևից էլ պսպղուն դարձավ նրա աջ այտին մի թաց հետագիծ... Հետո մայր մտավ վերջին Արևը վերջին երկնքում մի վերջին անգամ... Եվ վերջին անգամ խափանվեց լույսի հավերժությունը վերջին բառերում... Ու վերջինների Արևներն առած հայացքը վերջին պտույտը գործեց... Հետո սայթաքեց վերջին քայլերում ու... հասավ վերջին...

    Հ.Գ. Ձեր կարծիքով ո՞ւմ միջև է այս երկխոսությունը...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (23.02.2010), Վոլտերա (23.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհի վերջ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 92
    Վերջինը: 22.12.2012, 16:43
  2. Վերջ ԱՄՆ-ի գերիշխանությանը աշխարհում?
    Հեղինակ՝ Vitelios, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 23:35
  3. Վերջին անգամ ե՞րբ եք թանգարան այցելել
    Հեղինակ՝ varduuhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 18.05.2009, 21:42
  4. Էջի վերջ
    Հեղինակ՝ david, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2008, 16:57
  5. Վերջ հանրահավաքներին
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 03.07.2008, 01:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •