Օրագիրդ լրիվ կարդացի, նախանձում եմ քեզ, որ գրել ես այդքանը այդ տարիքում: Կարծում եմ յուրաքանչյուրն էլ քո օրագիրը կարդալիս հիշում է իր այդ տարիքն ու իր նմանատիպ մտքերը, այնպես որ դու մի մտածիր, թե դու միայնակ ես այդպիսին, օրինակ՝ ես էլ էի համարյա նույն կյանքով ապրում, ուղղակի այն ժամանակ իմ կյանքում Ակումբ չկար ու դրա տեղը լրացնում էի ամեն տեղից ճարած գրքեր կարդալով ու ամիսը մի անգամ խելագարի պես սիրահարվելով ինչ-որ Լիլիթի, Արմինեի, Հայկուշիկի կամ Հոռոմսիմի, ու հիմա իմ այդ կյանքին մի քիչ ավելի հեռվից նայելով՝ կասեմ. «ԴՈՒ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԵՍ ԵՂԲԱՅՐ»: Հրաշալի է, ունես գրելու տաղանդ, կարողանում ես հոգիդ տալ թղթին (կամ քիբորդին ), դա գլխավորն է: Շատ ուշադիր հետեւելու եմ օրագրիդ ընթացքին (եթե չալարես էլի գրել):
Հ.Գ. Ախպերո, My Documents-դ move արա D:/ դիսկի վրա, որ ֆորմատի ժամանակ չմաքրվի