User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Ջոնի վիրտուալ օրագիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Այո՜: Ոչ մի բանից հետ չեմ մնում… Ճաշակում եմ կյանքի բոլոր հաճույքներն ու դառնությունները: Դժվար է ասել, թե որը ավելի շատ, բայց երկուսն էլ ահագին շատ: Ինչո՞ւ եմ ես այսպիսին… Ինչո՞ւ չեմ ընդունում, որ այնպիսին է կյանքը, ինչպիսին կա ու ես չեմ կարող այն փոխել… Ո՞ւմ եմ պետք: Ինչի՞ համար: Չեմ ուզում որևէ մեկի խաղալիքը լինել: Ինչո՞ւ են ծնողներս ինձնով հպարտոանում: Ո՞ր արժանիքիս համար: Ինձ օգտագորխում են… Տարբեր նպատակների համար… Տարբեր մարդիկ… Ի՞նչ եմ ես: Ինչո՞ւ եմ ծնվել ու ինչո՞ւ եմ ապրում: Ապրո՞ւմ եմ: Խիստ կասկածում եմ, որ այն, ինչ ես անում եմ, իսկապես ապրելն է: Ինչո՞ւ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասացվածքի թույլն եմ միշտ լինում… Ինչո՞ւ է ոմանց խոսքն ավելի ծանրակշիռ, քան իմը, որովհետև ես տարիքով փոքր եմ: Ինչո՞ւ է ավելի շատ գնահատվում շողոքորթությունը, քան ազնվությունը: Ինչո՞ւ է կյանքը հաճախ թքում իմ վրա, տրորում ինձ, անցնում իմ վրայով, մի պահ անգամ չվարանելով… Սխալ եմ ապրում… Պարտավոր եմ լինել ավելի վատը… Պետք է չհարգեմ ուրիշի անձը: Պետք է ապրեմ ՄԻԱՅՆ ինձ համար, ԻՄ կյանքով… Ուզում եմ մի քանի օրով կորել աշխարհից… Չզգալ ու Չտեսնել ոչինչ: Մոռանալ ֆիզիկայի ու անգլերենի, Ակումբի ու Ակումբցիների, ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս մասին: ՈՉԻՆՉ չանել…

    Ես կործանված եմ… Մարդ՝ ով ունի պոտենցիալ ցանկացած բնագավառում, բայց համառորեն սպանում է իր մեջ ապագա ծրագրավորողին… Եվ որ ամենակարևորն է՝ ապագա Մարդուն: Մարդ՝ ով իրավունք ունի կրելու այդ ՏԻՏՂՈՍԸ: Մարդ չեն ծնվում, այդպիսին դառնում են, կամ էլ փորձում են, բայց չի ստացվում: Ո՞վ եմ ես: Մի հիմար պատանի, ով դեռ շատ կզղջա արածների ու հատկապես Չարածների համար: Ինչո՞ւ է նա հիմար: Նրան այդպիսին դարձրել են: Եթե նրան սովորեցնում են, որ եթե նույնիսկ տեսնում ես, որ մեծը (ծնող, ուսուցիչ, անցորդ) սխալ է, նույնիսկ այդ դեպքում պետք է լռես, որովհետև նա ՄԵԾ է: Ինձ հիմարացրել են սուտ հավատացյալները, ճիշտն ու սխալը որոշող լավ տղեքը, Հայկական էստրադայի գլուխգործոցները, րաբիզ ու քյարթ մարդիկ, պարապ բամբասկոտները, սերիալ ստեղծողներն ու դրանք դիտող միլիոնավոր մարդիկ, ԱԼՄն, իրա հարգարժան նախագահի հետ միասին, Հ1ը, Հ1ը, Արմենիան, սուտասանները, կեղծավորները, փուչ մարդիկ… Այո՜: Ես եմ մեղավոր: Պետք է ամեն ինչի հետ համակերպվեմ: Ուրիշի վայրկյանական սխալի պատճառի հետ ՊԱՐՏԱՎՈՐ եմ համակերպվել ու էդ սխալի պատճառով անընդհատ տուժվել: Ինչո՞ւ եմ պարտավոր: Պատասխանը շատ պարզ է. որովհետև սխալի հեղինակը ՄԵԾ է: Նրան ամեն ինչ կարելի է: Չէ՞ որ նա ՄԵԾ է: Անհրաժեշտություն եմ տեսնում խմբագրելու հայտնի ասացվածքը. «Մեծի մոտ միշտ էլ փոքրն է մեղավոր»:

    Ավելին կասեմ. «Ծնողի մոտ միշտ երեխան է մեղավոր»: Փորձե՛ք բերել օրինակ, երբ ծնողն ընդունում է, որ մեղավոր է երեխայի առջև: ՉԿԱ այդպիսի օրինակ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. ոչ մի երեխա չի փորձի վիճել ծնողի որոշման հետ: Եթե նույնիսկ փորձի էլ ի՞նչ օգուտ: Չէ՞ որ
    «Մեծի մոտ միշտ էլ փոքրն է մեղավոր»:
    Անազնիվ են ՄԵԾԵՐԸ: Նրանք միշտ ունենում են սուբյեկտիվ կարծիք, որի հետ ԲՆԱԿԱՆԱԲԱՐ համամիտ են ԲՈԼՈՐ մյուս ՄԵԾԵՐԸ, իսկ այդտեղ արդեն ո՞վ է «ՄԵԾԵՐԻՑ մեկի փոքրը», որ հակառակ կարծիք ունենա: Եվ այդ նույն ՄԵԾԵՐԸ բողոքում են… «Բա էսի պետությունա՞», «Է՜, կոմունիստների վախտով…», «Երիտասարդությունը փչացել է…», «Մեր ժամանակ ո՞վ ծնողին կհակառակվեր» … Ապրե՛ք: Այդպես մտածեք: Դա՛ է ճիշտը: Ձեր ՄԵԾԵՐՆ էլ ժամանակին այդպես արտահայտվել են ձեր ու ձեր ժամանակների մասին… Այսօրվա փոքրերն էլ վաղը ՄԵԾ դառնալով, կմոռանան, թե ո՞վ էին իրանք… Կմոռանանան այն բոլոր դառնությունները, որոնց հանդիպել են միայն այն պատճառով, որ փոքր են եղել և շատ ավելի դաժան կվերաբերվեն իրենց ժամանակվա փոքրերին: Ինչո՞ւ: Որովհետև
    «Երիտասարդությունը փչացել է…», «Մեր ժամանակ ո՞վ ծնողին կհակառակվեր»
    «Այսպիսին է կյանքը: Մենք չենք կարող որևէ բան փոխել, ստիպված ենք համակերպվել…»: Էս կարգի արտահայտություններ կարելի է լսել ամեն քայլափոխի: Հազիվ եմ ինձ զսպում, որ չգոռամ, «Արա՛, այ թուլամորթների հոտ, ինչի՞ց եք բողոքում: Կորե՛ք աչքիցս: Չե՛մ ուզում ձեզ տեսնել»: Աշխարհը այն է, ինչ մենք բոլորս նրան դարձնում ենք: Ցավոք չի կարելի միայնակ այն ավելի լավը դարձնել: Ուզում եմ ուրիշ աշխարհ ստեղծել… Աշխարհ, որտեղ ամեն մարդ ու ամեն ինչ տրամաբանված կլինի :
    3 անգամ ավելին էի գրել… ջնջվեց մնացածը: Գուցե դա էր ճիշտ: Չգիտեմ, աշխարհ ստեղծելու մենաշնորհի մասին գրածս մնացել է, թե ոչ, բայց եթե չի մնացել՝ ուրեմն հենց աշխարհ ստեղծելու մենաշնորհ ունեցողը ջնջեց գրածս, ևս մեկ անգամ ապացուցելով, որ ես ոչինչ եմ նրա համեմատությամբ:

    Հիմար եմ ես… Տեղնիկական թերության պատճառով գրածս ջնջվեց: Ահավոր ափսոսում եմ… մոնիտորին էի հանձնել մտքեր, որոնք ջնջվեցին ուղեղիցս, իսկ այնուհետև նաև մոնիտորից: Շա՜տ եմ ափսոսում: Լավ, ամեն դեպքում փորձեմ համառոտ ձևով կրկին անգամ գրել այն, ինչ դեռ հիշում եմ: Չէ՜, չեմ գրի… Ավելի լավ է լռեմ: Չէ՛, կգրեմ, բայց մի քիչ ավելի ուշ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (18.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհաջողակի օրագիրը
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 50
    Վերջինը: 02.05.2017, 23:14
  2. Ջոնի Քեշ/Johnny Cash
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.07.2013, 10:35
  3. Արձակ. Ջոնի՝ անհավանական թվացող արկածները
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.11.2011, 19:38
  4. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18
  5. !!!Ջոնի ծննդյան օրն ա!!
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 01.07.2007, 12:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •