User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 99 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Ջոնի վիրտուալ օրագիրը

  1. #91
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես մենակ ե՞ս եմ սենց բաներ մտածում… չէ բայց երևի մենակ չեմ սենց… ուրեմն մինչև վերջերս ինձ թվում էր՝ որ լավ, հաճելի, անմիջական, հավեսով աղջիկը պարտադիր պետք ա տարիքով մեծ լինի ))) դե ես մեղավոր չեմ, որ միշտ այդպես է եղել))) բայց ես վերջերս հայտնագործեցի, որ իմ հասակակիցների մեջ էլ կան այդպիսիք) լուրջ մտքովս չէր անցնում… բայց մեկ ա իրանք բոլորը ներվայնացնում են ինձ, չեմ ուզում իրանց տեսնել, լսել… լուրջ ազդում են) փողոցով քայլում եմ, նայում եմ շուրջս, զգում եմ, որ ազդում են՝ իրանց քայլվացքով, պահվածքով, կիսալացկան ձենով, թարս նայվացքով, հագնվածով կամ առավել ևս չհագնվածով… չգիտեմ… լուրջ չգիտեմ…

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.12.2011), Arpine (19.08.2011), CactuSoul (19.07.2011), Freeman (19.07.2011), Inna (24.07.2011), Meme (29.07.2011), Նաիրուհի (13.12.2011), Նիկեա (18.10.2014), Ուլուանա (22.07.2011)

  3. #92
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գիտես, երևի էլ չգրեմ այստեղ… ուղղակի հասկացել եմ, որ պետք չէ այս աստիճան բացվել… դա սխալ է հասկացվում… ու ի վնաս ինձ է))) բայց ես քեզ սիրում եմ, դու ինձ շատ ես օգնել ու ես երբեք չեմ մոռանա քեզ… ու երբեմն կայցելեմ, կկարդամ))) որ զգաս՝ չեմ մոռացել)))

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.12.2011), Inna (19.08.2011), Meme (19.08.2011), Smokie (25.10.2016), unknown (13.12.2011), Նիկեա (18.10.2014)

  5. #93
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայլուս հարազատ...
    ծո ապ ջան, բանըմ էրա, էս ի՞նչ է վիճակդ, խո աշխարհի վերջը չէ՞...
    սպասում եմ զանգիդ, բայց եթե անգամ այն չհնչի՝ կկորցնենք երկուսս էլ, կշահի ոչ ոք... մտածիր էդ մասին

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.12.2011), Lusinamara (13.12.2011), Smokie (25.10.2016), unknown (13.12.2011), մարիօ (15.01.2014), Նաիրուհի (13.12.2011), Նիկեա (18.10.2014)

  7. #94
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սպասում եմ զանգիդ, բայց եթե անգամ այն չհնչի՝ կկորցնենք երկուսս էլ, կշահի ոչ ոք
    մի փոքր ուղղում՝ կորցրեցիր՝ դու, շահեց՝ ո՞վ ա շահել, այ հենց էդ հարցն ա ինձ հուզում

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (29.01.2017), Նաիրուհի (20.12.2011), Նիկեա (18.10.2014)

  9. #95
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի լույս իմ պատանեկան տարիների ընկեր: Չեմ հարցնում որպիսությունդ, քանի որ վրեդ դրված փոշուց արդեն երևում է, որ քեզ զգում ես ինչպես նկուղի մի անկյունում մոռացված շախմատը: Ի դեպ, շախմատի մասին.
    Զգացե՞լ ես, թե ինչպիսի իդեալական խաղ է շախմատը… Նրա ամեն մի քառակուսին, անկախ նրանից սև է թե սպիտակ, հավասարապես կարևոր է… Նրա ամեն մի խաղաքարը, անկախ գույնից ու հնարավորություններից, նույնպես ավելի քան կարևոր է: Իսկ գիտե՞ս, թե որն է իմ սիրելի խաղաքարը… Զինվորը: Ո՞րը հատկապես: Այն, որ սպիտակ թագավորի առջևում է և առաջին քայլը հենց ինքն է կատարում, եթե սպիտակներով ես եմ խաղում: Իհարկե նրա կյանքը երկար չէ, բայց նրա խիզախությունը… մեղմ ասած տպավորիչ է:
    Ու ինչքա՜ն նման է շախմատն իրական կյանքին… ամբողջ կյանքը տեղավորել 64 վանդակի մեջ. հանճար է եղել սրա ստեղծողը: Թագավոր, որ կաշին փրկելու համար պատրաստ է նույնիսկ կնոջը մի հասարակ զինվորի հետ փոխել… Սիրում եմ շախմատը: Ավելի շատ, քան ցանկացած այլ խաղ, նույնիսկ… ֆուտբոլը

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.01.2014), Mr. Annoying (10.11.2015), Smokie (15.01.2014), մարիօ (15.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Նարե91 (15.01.2014), Նիկեա (18.10.2014), Ուլուանա (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)

  11. #96
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օր ա հին թեմաներ եմ փորփրում։ Էդ ինչքա՜ն մարդ ա էղել Ակումբում, որ մտքովս չէր անցնի, թե մի օր կթարգեն ԱԿումբ մտնելն ու կապրեն նենց, ոնց որ երբեք չեն էլ էղել ԱԿումբի մի մասը։ Չնայած դժվար թե հնարավոր լինի մոռանալ Ակումբն ու Ակումբում անցկացրած ժամանակները, անկախ ամեն ինչից։
    Անգելինային էի հիշել էս վերջերս էլ։ Ինչ թույն ծիտ էր բայց։ Էնքան թռոլլինգ արեցիք՝ թողեց-գնաց։ Խի՞ էլի ախպեր, ո՞ւմ էր վնաս տվել էդ մարդը․ սաղի հետ համամիտ էր, սաղին ոգևորում էր ու հույս տալիս, որ հերթական ախմախ միտքն իրականում լավն ա, արժի զարգացնել, իրագործել։ Մեկը ինձ շատ ա դուխ տվել։ Առաջարկում էր ֆիլմ նկարել գրածս պատմվածքներից մեկի սցենարով։ Իսկ դո՞ւք։ Է՜հ, ասա ում ինչ ես ասում։
    Ակումբը ոնց որ ոսկու կարաս լինի։ Բաց։ Կարող ես գալ, վերցնել ինչ պետք է, շնորհակալություն հայտնել կամ չհայտնել ու գնալ։ Քեզ ոչ ոք (մի անգամ շարադրության մեջ գծիկով էի գրել, արի բացատրի դասատուին, որ ֆուտբոլում կա տենց տերմին՝ ոչ-ոքի, ու ինքը գրվում ա գծիկով) ոչ մի բանում չի մեղադրի։ Բայց մի տեսակ արդար չի էլի տենց։ Ում գործերը դեպի լավն են գնում՝ որպես կանոն կորում ա Ակումբից։ Հա, պարզ ա, զբաղվածություն, ընտանիք, երեխեք։ Բայց դե եսիմ։

    Եկեք մեկ-մեկ, երևացեք, ասենք-խոսանք, տեսնենք ինչ կա-չկա։

    Վաղը ուրբաթ ա։ Հանդիպման օր։ Ես եմ լինելու, Յոհանը։ Տենց։ Անցած հանդիպումը կայֆ անցավ։ Բայց մեկ ա էդ հիմք չի, որ վաղը մարդիկ պլանավորեն գործերը նենց, որ երեկոն անցկացնեն գարեջրի ու Յոհանի անեկդոտների ներքո։ Իսկ ով չի լսել, թե ոնց ա Յոհանը տանջվում անեկդոտ պատմելուց՝ ահագին բան ա կորցրել, ոչ մի բանի հետ չի համեմատվի էդ զվարճալի տեսարանը։ Անկախ անեկդոտից։

    2 տարի ու 9 ամիս առաջ էի վերջին անգամ էս թեմայում գրել։

    Թռնում ա կյանքը։ Հասցնենք ապրել։
    Վերջին խմբագրող՝ John: 14.10.2016, 01:31:

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.10.2016), CactuSoul (16.10.2016), Cassiopeia (14.10.2016), erexa (15.10.2016), Freeman (14.10.2016), laro (15.10.2016), Mr. Annoying (14.10.2016), Quyr Qery (01.12.2016), Smokie (25.10.2016), Անվերնագիր (14.10.2016), Արշակ (26.11.2016), Գաղթական (26.11.2016), Հայկօ (14.10.2016), Մուշու (14.10.2016), Յոհաննես (14.10.2016), Նաիրուհի (15.10.2016), Նիկեա (14.10.2016), Ուլուանա (15.10.2016)

  13. #97
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին ժամանակ է, որ ուշ եմ քնում։ Շատ ուշ։ Մի քանի ճշմարտության մասին եմ ուզում գրել։ Ոչինչ չէ՞, որ չնշեմ աղբյուր

    1․ «Սիրիր մերձավորիդ»։ Ցույց տվեք ձեր ծնողներին, զավակներին, հարազատնեին, ընկերներին ու մյուսներին ձեր սերն իրենց նկատմամբ։ Ձեր պահվածքով, վերաբերմունքով։ Հա, ծեծված խոսքեր են, հարց չկա, բայց ես էլ հաճախ կարդացել-լսել եմ ու չեմ խորացել։ Եկեք գնահատենք էն մարդկանց, որ մեր կողքին են, անկախ նրանից, թե ով ենք մենք։ Էն մարդկանց, ովքեր մեր համար պատրաստ են ու անում են ամեն հնարավորն ու անհնարինը։ Որոնցից ամեն մեկի գոյությունը հրաշք է մեր կյանքում։ Կամ տրամաբանություն։ Հիշեք ինչ ա փողը, ու մի ափսոսացեք այն վերածել ինչ-որ նվերի, հետաքրքիր գաղափարի իրագործման, գարեջրի կամ գինու։ Էս ամեն ինչը ես ինձ եմ ասում առաջին հերթին։

    2․ «Այսօրվա գործը վաղվան մի թող»։ Էս միայն գործին չի վերաբերում։ Ամեն ինչին։ Եսիմորտեղ եմ կարդացել կամ լսել, որ ինչ-որ բան, որ պետք է անել՝ դրա ամենափոքր ձգձգումն անգամ սթրեսային ազդեցություն է թողնում։ Պե՞տք է անել, շուտ արեք, էդ մի բանից էլ գլուխներդ ազատեք։ Թե չէ մնում են անելիքները, կուտակվում, հետո էլ՝ թե բա «դեպրեսվում եմ»։ Է, հա բա ի՞նչ կանես որ չես դեպրեսվի։ Պարապությունից։ Հավայի մտածելուց։ Գործերը կուտակելուց։

    3․ «Ով ռիսկի չի դիմում՝ շամպայն չի խմում»։ Ռիսկը լավ բան է։ Երբ արդարացված է։ Այ, իսկ թե ի՞նչ բան է արդարացված ռիսկը՝ դժվար է սահմանել։ Կարևորը՝ էդ ուղղությամբ մտածելն է․ սեփական ռիսկի համար «շեմ» սահմանելը։ Սենց մտքեր մեկ էլ առաջին բուքմեյքերական ընկերության հիմնադրի ուղեղում են վխտացել։ Ի տարբերություն խաղադրույքների՝ կյանքում շատ հաճախ ոչ մի բան չես դնում նժարին։ Բայց հաղթելու շանս կա։ Պարտվելիս բան չես կորցնում։ Ու քանի դեռ էս պահը լավ չես ըմբռնել՝ դժվար է ռիսկի դիմել։ Ասենք ի՞նչն է խանգարում պարապ նստելու տեղը մտնել մոտակա սուպերմարկետ ու հարցնել, թե արդյո՞ք հավաքարարի թափուր աշխատատեղ ունեն։ Եթե ունենամ ու ընդունեն քեզ՝ դու շահում ես։ Եթե չունենան-չընդունեն՝ բան չես կորցնում, եղբայր։ Դու էլի նույն պարապն ես, մեկ էլ էդ սուպերմարկետի ծտոտ մենեջերը ոտից գլուխ չափեց քեզ ու քմծիծաղեց։ Էհ, հետո՞։ Փոշի նստեց ուսադիրների՞դ, թե՞ ոնց։ Լավ մտածի։ Կարող ես չպատասխանել։ Հա, ավելի լավ օրինակ կարելի էր բերել։ Բայց պետք չի։ Ամեն քայլափոխին կան անվճար խաղադրույքներ։ Վատագույն դեպքում չես հաղթելու։ Բայց եթե պարբերաբար խաղաս՝ միշտ էլ դրական ա լինելու հաշվեկշիռդ կյանքի հետ։ Շամպայնը սեղանիցդ անպակաս կլնի։

    Մի ծտեղեն արարած ամբոջ ընթացքում կողքի մոնիտորից փորձում էր շեղել ուշադրությունս։
    Գիրք կարդալու պահանջ է սկսվել մոտս․ վաղուց չկար։ Ու խի՞ էս ժամին էլի:
    Վերջին խմբագրող՝ John: 26.11.2016, 04:44:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.11.2016), CactuSoul (08.12.2016), insider (05.02.2017), Mr. Annoying (26.11.2016), Quyr Qery (01.12.2016), Արշակ (26.11.2016), Մուշու (26.11.2016), Նաիրուհի (26.11.2016), Նիկեա (26.11.2016), Ուլուանա (27.11.2016)

  15. #98
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բան չէ։

  16. #99
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի օր Բրո։ Էնքան դժվար ա խոսալը։ Երևի բան էլ չունեմ քեզ ասելու, ուղղակի երբ գնալու տեղ չեմ ունենում՝ գալիս եմ մոտդ։ Լսի, լավն ա


  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (05.02.2017), Մուշու (03.02.2017)

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհաջողակի օրագիրը
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 50
    Վերջինը: 02.05.2017, 23:14
  2. Ջոնի Քեշ/Johnny Cash
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.07.2013, 10:35
  3. Արձակ. Ջոնի՝ անհավանական թվացող արկածները
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.11.2011, 19:38
  4. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18
  5. !!!Ջոնի ծննդյան օրն ա!!
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 01.07.2007, 12:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •