User Tag List

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Ջոնի վիրտուալ օրագիրը

  1. #31
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Այո՜: Ոչ մի բանից հետ չեմ մնում… Ճաշակում եմ կյանքի բոլոր հաճույքներն ու դառնությունները: Դժվար է ասել, թե որը ավելի շատ, բայց երկուսն էլ ահագին շատ: Ինչո՞ւ եմ ես այսպիսին… Ինչո՞ւ չեմ ընդունում, որ այնպիսին է կյանքը, ինչպիսին կա ու ես չեմ կարող այն փոխել… Ո՞ւմ եմ պետք: Ինչի՞ համար: Չեմ ուզում որևէ մեկի խաղալիքը լինել: Ինչո՞ւ են ծնողներս ինձնով հպարտոանում: Ո՞ր արժանիքիս համար: Ինձ օգտագորխում են… Տարբեր նպատակների համար… Տարբեր մարդիկ… Ի՞նչ եմ ես: Ինչո՞ւ եմ ծնվել ու ինչո՞ւ եմ ապրում: Ապրո՞ւմ եմ: Խիստ կասկածում եմ, որ այն, ինչ ես անում եմ, իսկապես ապրելն է: Ինչո՞ւ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասացվածքի թույլն եմ միշտ լինում… Ինչո՞ւ է ոմանց խոսքն ավելի ծանրակշիռ, քան իմը, որովհետև ես տարիքով փոքր եմ: Ինչո՞ւ է ավելի շատ գնահատվում շողոքորթությունը, քան ազնվությունը: Ինչո՞ւ է կյանքը հաճախ թքում իմ վրա, տրորում ինձ, անցնում իմ վրայով, մի պահ անգամ չվարանելով… Սխալ եմ ապրում… Պարտավոր եմ լինել ավելի վատը… Պետք է չհարգեմ ուրիշի անձը: Պետք է ապրեմ ՄԻԱՅՆ ինձ համար, ԻՄ կյանքով… Ուզում եմ մի քանի օրով կորել աշխարհից… Չզգալ ու Չտեսնել ոչինչ: Մոռանալ ֆիզիկայի ու անգլերենի, Ակումբի ու Ակումբցիների, ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս մասին: ՈՉԻՆՉ չանել…

    Ես կործանված եմ… Մարդ՝ ով ունի պոտենցիալ ցանկացած բնագավառում, բայց համառորեն սպանում է իր մեջ ապագա ծրագրավորողին… Եվ որ ամենակարևորն է՝ ապագա Մարդուն: Մարդ՝ ով իրավունք ունի կրելու այդ ՏԻՏՂՈՍԸ: Մարդ չեն ծնվում, այդպիսին դառնում են, կամ էլ փորձում են, բայց չի ստացվում: Ո՞վ եմ ես: Մի հիմար պատանի, ով դեռ շատ կզղջա արածների ու հատկապես Չարածների համար: Ինչո՞ւ է նա հիմար: Նրան այդպիսին դարձրել են: Եթե նրան սովորեցնում են, որ եթե նույնիսկ տեսնում ես, որ մեծը (ծնող, ուսուցիչ, անցորդ) սխալ է, նույնիսկ այդ դեպքում պետք է լռես, որովհետև նա ՄԵԾ է: Ինձ հիմարացրել են սուտ հավատացյալները, ճիշտն ու սխալը որոշող լավ տղեքը, Հայկական էստրադայի գլուխգործոցները, րաբիզ ու քյարթ մարդիկ, պարապ բամբասկոտները, սերիալ ստեղծողներն ու դրանք դիտող միլիոնավոր մարդիկ, ԱԼՄն, իրա հարգարժան նախագահի հետ միասին, Հ1ը, Հ1ը, Արմենիան, սուտասանները, կեղծավորները, փուչ մարդիկ… Այո՜: Ես եմ մեղավոր: Պետք է ամեն ինչի հետ համակերպվեմ: Ուրիշի վայրկյանական սխալի պատճառի հետ ՊԱՐՏԱՎՈՐ եմ համակերպվել ու էդ սխալի պատճառով անընդհատ տուժվել: Ինչո՞ւ եմ պարտավոր: Պատասխանը շատ պարզ է. որովհետև սխալի հեղինակը ՄԵԾ է: Նրան ամեն ինչ կարելի է: Չէ՞ որ նա ՄԵԾ է: Անհրաժեշտություն եմ տեսնում խմբագրելու հայտնի ասացվածքը. «Մեծի մոտ միշտ էլ փոքրն է մեղավոր»:

    Ավելին կասեմ. «Ծնողի մոտ միշտ երեխան է մեղավոր»: Փորձե՛ք բերել օրինակ, երբ ծնողն ընդունում է, որ մեղավոր է երեխայի առջև: ՉԿԱ այդպիսի օրինակ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. ոչ մի երեխա չի փորձի վիճել ծնողի որոշման հետ: Եթե նույնիսկ փորձի էլ ի՞նչ օգուտ: Չէ՞ որ
    «Մեծի մոտ միշտ էլ փոքրն է մեղավոր»:
    Անազնիվ են ՄԵԾԵՐԸ: Նրանք միշտ ունենում են սուբյեկտիվ կարծիք, որի հետ ԲՆԱԿԱՆԱԲԱՐ համամիտ են ԲՈԼՈՐ մյուս ՄԵԾԵՐԸ, իսկ այդտեղ արդեն ո՞վ է «ՄԵԾԵՐԻՑ մեկի փոքրը», որ հակառակ կարծիք ունենա: Եվ այդ նույն ՄԵԾԵՐԸ բողոքում են… «Բա էսի պետությունա՞», «Է՜, կոմունիստների վախտով…», «Երիտասարդությունը փչացել է…», «Մեր ժամանակ ո՞վ ծնողին կհակառակվեր» … Ապրե՛ք: Այդպես մտածեք: Դա՛ է ճիշտը: Ձեր ՄԵԾԵՐՆ էլ ժամանակին այդպես արտահայտվել են ձեր ու ձեր ժամանակների մասին… Այսօրվա փոքրերն էլ վաղը ՄԵԾ դառնալով, կմոռանան, թե ո՞վ էին իրանք… Կմոռանանան այն բոլոր դառնությունները, որոնց հանդիպել են միայն այն պատճառով, որ փոքր են եղել և շատ ավելի դաժան կվերաբերվեն իրենց ժամանակվա փոքրերին: Ինչո՞ւ: Որովհետև
    «Երիտասարդությունը փչացել է…», «Մեր ժամանակ ո՞վ ծնողին կհակառակվեր»
    «Այսպիսին է կյանքը: Մենք չենք կարող որևէ բան փոխել, ստիպված ենք համակերպվել…»: Էս կարգի արտահայտություններ կարելի է լսել ամեն քայլափոխի: Հազիվ եմ ինձ զսպում, որ չգոռամ, «Արա՛, այ թուլամորթների հոտ, ինչի՞ց եք բողոքում: Կորե՛ք աչքիցս: Չե՛մ ուզում ձեզ տեսնել»: Աշխարհը այն է, ինչ մենք բոլորս նրան դարձնում ենք: Ցավոք չի կարելի միայնակ այն ավելի լավը դարձնել: Ուզում եմ ուրիշ աշխարհ ստեղծել… Աշխարհ, որտեղ ամեն մարդ ու ամեն ինչ տրամաբանված կլինի :
    3 անգամ ավելին էի գրել… ջնջվեց մնացածը: Գուցե դա էր ճիշտ: Չգիտեմ, աշխարհ ստեղծելու մենաշնորհի մասին գրածս մնացել է, թե ոչ, բայց եթե չի մնացել՝ ուրեմն հենց աշխարհ ստեղծելու մենաշնորհ ունեցողը ջնջեց գրածս, ևս մեկ անգամ ապացուցելով, որ ես ոչինչ եմ նրա համեմատությամբ:

    Հիմար եմ ես… Տեղնիկական թերության պատճառով գրածս ջնջվեց: Ահավոր ափսոսում եմ… մոնիտորին էի հանձնել մտքեր, որոնք ջնջվեցին ուղեղիցս, իսկ այնուհետև նաև մոնիտորից: Շա՜տ եմ ափսոսում: Լավ, ամեն դեպքում փորձեմ համառոտ ձևով կրկին անգամ գրել այն, ինչ դեռ հիշում եմ: Չէ՜, չեմ գրի… Ավելի լավ է լռեմ: Չէ՛, կգրեմ, բայց մի քիչ ավելի ուշ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (18.10.2014)

  3. #32
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    : Արդեն սովորական է դարձել, որ լսում ենք “Սպանվել է 45, վիրավորվել 100 մարդ, որոնցից մեծ մասը կանայք ու երեխաներ”, կամ “ավտովթարի հետևանքով զոհվել են ավտոբուսի բոլոր ուղևորները, այդ թվում 15 երեխա”… Էլ չեմ ասում, որ լիքը մարդիկ էլ մահանում են տարբեր անբուժելի ու բուժելի, բայց չբուժված հիվանդություններից… Մեր հասակակակիցներից քանի՞սն են մահանում, այդպես էլ չիմանալով, թե ի~նչ կա աշխարհում… Մենք դրան նորմալ ենք վերաբերվում, որ գազի պայթյունից 18 ամյա պատանի է զոհվում, կամ էլ 19 ամյա մի տղա բաժանելու նպատակով խառնվում է լակոտական կռիվների մեջ ու դանակի հարված ստանալով մեռնում… Գուցե մեզ վատ զգանք նման բան լսելով, բայց միայն մի պահ… դրանից հետո մոռանում ենք այդ մասին ու էլի խորանում մեր պրոբլեմների մեջ… Փորձեք պատկերացնել. Մահացողները բոլորն էլ մեր նման մարդիկ են…

    Նրանցից ՈՉ ՄԵԿԻ մտքով չէր անցնի, որ մահանալու է ավտովթարից, գազի պայթյունից, դանակի հարվածից … Մեր մտքով էլ չի անցնում, որ գուցե մենք էլ ենք այդ բախտին արժանանալու: Փորձեք պատկերացնել, որ վաղը դուք էլ չեք լինի այս երկրի վրա… Էդ փաստը ծանր չտանելու համար պատկերացրեք, որ ուրիշ տեղ եք գնում… Ի՞նչ կխոսեն ձեր մասին… Ծնողներն ու հարազատները բնականաբար կվշտանան, հարևանները կեղծ կամ անկեղծ կափսոսան… Մի քանի հոգի գուցե կուրախանան… Մի քանիսը լուրը լսելով “կգժվեն”… Ու էդ կարգի էլի… Բայց քեզ ի՞նչ օգուտ կամ ինչ վնաս այդ ամենից… Ի՞նչ է լինելու մեր հետ, մահից հետո… Լավագույն դեպքում հայտնվելու ենք մի վայրում, որտեղ սակայն չենք կարողանա անել այն ամենը, ինչ կարող ենք անել այստեղ՝ երկրային կյանքում: Այլապես ի՞նչ իմաստ կունենար մահը, եթե մահից հետո էլ կարող ենք տեսնել, զգալ, շոշափել, սիրել, խաբել… Կարող եք ընդունել ասածներս, կարող եք չհամաձայնել, բայց եթե մի պահ մոռանաք, թե ում եք պաշտում, ում եք հավատում, ով է ձեր աստվածը, դրախտ, դժոխք և այլն ու մտածեք գրածներիս շուրջ, կհասկանաք, որ ճիշտ եմ ասում: Ես շարունակեմ իմ դիտարկումները, իսկ դուք հավատացեք ինձ, կամ ոչ: Համոզված եմ ասածներիս ճշմարտացիության վրա: Մենք չենք կարող անել այն, ինչ կարողն ենք անել այս կյանքում, բայց չենք հասցնի անել:

    Հետևություն՝ պետք է փորձել այն ամենը, ինչ կարող ենք անել: Այն բոլոր մարդիկ, ովքեր չեն հասցրել երկրի վրա ճաշակել սիրո քաղցրությունը, դավաճանության, խաբեության ու կեղծիքի ցավը, երբեք էլ չեն իմանա, թե ինչ զգացողություններ են դրանք… Եթե մեզ տրված է ՈՐԵՎԷ բանի հնարավորություն՝ մենք ՊԵՏՔ է օգտվենք այդ հնարավորությունից… Պետք է առաջնորդվել “Վաղը գուցե ուշ կլինի” կարգախոսով… Կամ “Կյանքը կարճ է, զգա այն, քանի դեռ կարող ես”: Մարդ կա, որ սովորում է 15, 20 տարի ու երբ գալիս է վայելելու պահը… այդ մարդն արդեն չկա… Ավելի լավ չէր լինի, եթե այդ մարդն ապրեր ուրիշ կյանքով՝ սաղ կյանքը կայֆավատ լիներ, որ մահից առաջ էլ Նյուտոնի երրորդ օրենքի փոխարեն աչքերի առաջ անմոռանալի գիշերներից մեկը գար… Մարդ էլ կա, որ 10 տարեկանից ընկերուհի է պահում, 13-ից կայֆերի մեջ է, 20-ից մի այլ կարգի կայֆերի մեջ է, 25-ում գալիս է պահը, որ մենակ պետք է իր գլուխը պահի ու … էդ մարդը կործանված է կյանքով մեկ… Ո՞նց պետք է գլուխը պահի… Մի ձև… Եթե 90 տարի էլ ապրի՝ դժվար թե իրա կյանքից գոհ լինի… Եթե իհարկե հարուստ զոքանչ չճարի ու կայֆերը շարունակի….

    Ոնց ջոգում եմ՝ ահագին շեղվեցի թեմայից… Ու սկսել եմ բեսամթ տուֆտել… Բայց խոստովանեք, որ ճիշտ բաներ էլ կար գրված… Միայն էդ մասերը հիշեք, իսկ մնացածով ուղեղներդ մի ծանրաբեռնեք: Ձեր ցավը տանեմ, բոլորիդ շատ եմ սիրում: Որպես ձեր կրտսեր ընկեր, ինձ իրավունք եմ վերապահում ձեզ խորհուրդներ տալ: Կայֆավատ եղեք ինչքան կարաք: Իսկ էդ “կայֆավատ” բառի տակ հասկացեք այն, ինչ ուզում եք: Երբեք մի արեք այն, ինչ չեք ուզում անել ու երբեք մի խուսափեք անել այն, ինչ ուզում եք: Թքած ունեցեք Չամուռի, Կյաժի, Ծյոմի, Ճստի, Մենչի ու իրանց նմանների կարծիքի վրա: “Իրանց նմանների” մեջ մտնում են իրանց պապաները, մամաները, հարևաններն ու հարևանուհիները:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (18.10.2014)

  5. #33
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Նենց կայֆա կարդալ, թե ինչեր եմ գրել տարվա ընթացքում… ափսոս, որ քիչ եմ գրել… բայց ոչինչ, կարևորը՝ իմաստ կա գրածներիս մեջ

  6. #34
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՜ւֆ, հոգնել եմ ամեն ինչից… ի՞նչ անեմ… չգիտեմ՝ ինչ անեմ, բայց որ ամբողջ օրը կոմպի դեմը չի կարելի նստել՝ դա հաստատ է… Ի՞նչ անել… բոլոր նորմալ մարդիկ ծրագրավորում են իրենց արձակուրդը… իսկ ե՞ս… վերաքննության մնալու հույն ունեի՝ գոնե զբաղմունք կունենայի… իսկ հիմա՞… ոչինչ չունեմ անելու… է՜հ, ի՞նչ ասեմ… ես եմ մեղավոր… կարող էի այնպես անել, որ հիմա նորմալ առօրյա ունենայի… գիտեմ, թե ինչ է ինձ պետք… բայց ո՞ւմ է պետք, որ գիտեմ, բայց… մի խոսքով՝ ամեն մարդ ունի այն, ինչին արժանի է… ուրեմն ես արժանի եմ լոքշից մեռնելու…
    Այ ես վերջին տողերը.... շատ լավն էին:

  7. #35
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Էլի սկսեցի եմ գրել… Բայց ի՞նչ… Մի բան կգրեմ էլի էդքան սահմանափակ չեմ, որ չկարողանամ մի բան հորինել… Թու, ի՞նչ հորինել, արտահայտվել:

    Բայց դե օրագրիս նկատմամտբ հետաքրքրությունը կորել է… Հավանաբար «Նոր գրառումներ»-ի մեջ «Հովսեփի վիրտուալ օրագիրը» տեսնելով մտածում են «Էլի էս տղեն դասերը թողած անկապ բաներա գրում»: Ու կգերադասեն մտնել ինչ-որ հավայի ժամանցային թեմա,… Գուցե և նրանք ճիշտ են վարվում, բայց չէ՞ որ Դու նրանցից չես Ես էլ նրանցից չեմ Քանի դեռ կաս Դու և կարդում ես իմ մտքերը, ուրեմն ես դեռ կգրեմ:

    Եթե Դու էլ չլինես, միևնույն է՝ կգրեմ… Ուղղակի գրածներս կմնան կոմպիս «My documents»-ի մեջ ու fotmat անելուց կջնջվեն… Բայց ես հույս ունեմ, որ իմ գրածները գոնե մեկին պետք են…

    Նայում եմ հայելուն և զարմանում եմ… Ինձ նայող աչքեր… Ի՞նչ կա նրանց մեջ… Չգիտեմ… Չէ՞ որ այդ աչքերը միակն են, ում կարող եմ ուղիղ, անթարթ նայել… Չեմ տարբերում աչքերի արտահայտությունները… Բայց զգում եմ, որ այնպիսի աչքերը, ինչպիսին իմն են այս պահին, ստեղծված են սիրելու համար: Թաքնված ժպիտ կա նրանց մեջ… Հիմար ժպիտ… Իրականում ինձ միայն թվում է, թե այդպես է… Որովհետև նրանք ուղղված են Մեկին, ով չի էլ կասկածում դրանում… Եվ քանի որ այդ ժպիտի հասցեատերը ես չեմ, դա ինձ հիմար է թվում…

    Կասկածում եմ, որ որևէ մեկը կկարդա այս ամենը, ինչ ես գրել եմ… Մի՞թե Դու էլ ես ձանձրացել իմ գրածներիս… Որևէ ձևով իմաց տուր, որ Դու այստեղ եղել ես…

    Ամբողջ օրը փակված եմ սենյակումս ու դաս եմ անում… Մաթեմի ու ֆիզիկայի հետ միասին սովորում եմ նաև ապրել… Դրա համար օգտագործում եմ ինձ հասանելի շփման ամենաօպտիմալ միջոցը՝ ԱյՍիՔյու-ն:

    Շատերի հետ չեմ շփվում, 20-25 հոգու հետ ընդամենը: Հենց այդքան է այն մարդակնց թիվը, ում հետ շփվելու հնարավորություն ունեմ ԱյՍիՔյու-ով: Էլի շատ մարդիկ կան, ում հետ կուզենայի շփվել, բայց, ցավոք չեմ շփվում: Նրանց թիվն այնքան մեծ է, որ դժվար թե Դու՝ իմ օրագիրը կարդացողդ, նրանցից մեկը չլինես: Ձեռի հետ համարս էլ գրեմ, եթե ցանկություն ունեք հետս շփվելու՝ ուրախ կլինեմ 447-084-805:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (18.10.2014)

  9. #36
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Հովսեփ գիտես որ քեզ հանդիպեցի Չուկի ծննդյան օրը, մի տեսակ բարի ու տարիքով փոքր տղա տեսա, բայց հիմա հասկանում եմ որ ավելի մեծ ես գիտակցական տեսանկյունից, քան ես կարդացել եմ գրեթե բոլոր գրառումներդ քո Օրագրում, ու հուսով եմ դա չես համարի անձնական կյանքիդ խառնվել, բայց հիանում եմ քեզնով Օրագրիդ էջերից մեկում գտա մի մաս, որ ինձ շատ բան սովորեցրեց, դա այն էր, որ չպիտի փորձեմ լավը թվալ, եթե լավը չեմ, իսկ եթե լավն եմ դա կզգան մնացածները
    Հուսով եմ քեզ մոտ շատ բացասական տպավորություն չեմ թողել

  10. #37
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Շնորհակալ եմ Հասկացա, որ գրելս անիմաստ չէ: Կգրեմ հաճախ

  11. #38
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Լռիվ չեմ կարդացել, բայց ասեմ լավն են գրվածքներտ: Ակամայից սկսեցի մտածել չլինի թե՞ ես էլ եմ ուզում լավը թվալ

    Ավելին կասեմ. «Ծնողի մոտ միշտ երեխան է մեղավոր»: Փորձե՛ք բերել օրինակ, երբ ծնողն ընդունում է, որ մեղավոր է երեխայի առջև: ՉԿԱ այդպիսի օրինակ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. ոչ մի երեխա չի փորձի վիճել ծնողի որոշման հետ: Եթե նույնիսկ փորձի էլ ի՞նչ օգուտ: Չէ՞ որ
    Մեջբերում:«Մեծի մոտ միշտ էլ փոքրն է մեղավոր»:

    Անազնիվ են ՄԵԾԵՐԸ: Նրանք միշտ ունենում են սուբյեկտիվ կարծիք, որի հետ ԲՆԱԿԱՆԱԲԱՐ համամիտ են ԲՈԼՈՐ մյուս ՄԵԾԵՐԸ, իսկ այդտեղ արդեն ո՞վ է «ՄԵԾԵՐԻՑ մեկի փոքրը», որ հակառակ կարծիք ունենա: Եվ այդ նույն ՄԵԾԵՐԸ բողոքում են… «Բա էսի պետությունա՞», «Է՜, կոմունիստների վախտով…», «Երիտասարդությունը փչացել է…», «Մեր ժամանակ ո՞վ ծնողին կհակառակվեր» … Ապրե՛ք: Այդպես մտածեք: Դա՛ է ճիշտը: Ձեր ՄԵԾԵՐՆ էլ ժամանակին այդպես արտահայտվել են ձեր ու ձեր ժամանակների մասին… Այսօրվա փոքրերն էլ վաղը ՄԵԾ դառնալով, կմոռանան, թե ո՞վ էին իրանք… Կմոռանանան այն բոլոր դառնությունները, որոնց հանդիպել են միայն այն պատճառով, որ փոքր են եղել և շատ ավելի դաժան կվերաբերվեն իրենց ժամանակվա փոքրերին: Ինչո՞ւ: Որովհետև
    Մեջբերում: «Երիտասարդությունը փչացել է…», «Մեր ժամանակ ո՞վ ծնողին կհակառակվեր»
    Այս տողերը աչքովս ընկան: Չգիտեմ համաձայնվեմ թե՞ չէ: Կա ճշմարտություն: Սակայն անձնական օրինակից ելնելով կասեմ ինչ-որ տեղ ճիշտ չես: Հիմա երեխաները շատ ավելի են կարողանում պաշտպանեն իրենց շահերը, քան ասենք դա կանեի ես իմ ծնողների մոտ: Եվ սա գովելի է ըստ իս, քանզի իրեն պաշտպանել չկարողացող երիտասարդը չի կարողանալու հետագայում պաշտպանի ընտանիքի շահերը:

    Հետաքրքիր մտքեր ունես
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.02.2008, 23:53:

  12. #39
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Օրագիրդ լրիվ կարդացի, նախանձում եմ քեզ, որ գրել ես այդքանը այդ տարիքում: Կարծում եմ յուրաքանչյուրն էլ քո օրագիրը կարդալիս հիշում է իր այդ տարիքն ու իր նմանատիպ մտքերը, այնպես որ դու մի մտածիր, թե դու միայնակ ես այդպիսին, օրինակ՝ ես էլ էի համարյա նույն կյանքով ապրում, ուղղակի այն ժամանակ իմ կյանքում Ակումբ չկար ու դրա տեղը լրացնում էի ամեն տեղից ճարած գրքեր կարդալով ու ամիսը մի անգամ խելագարի պես սիրահարվելով ինչ-որ Լիլիթի, Արմինեի, Հայկուշիկի կամ Հոռոմսիմի, ու հիմա իմ այդ կյանքին մի քիչ ավելի հեռվից նայելով՝ կասեմ. «ԴՈՒ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԵՍ ԵՂԲԱՅՐ»: Հրաշալի է, ունես գրելու տաղանդ, կարողանում ես հոգիդ տալ թղթին (կամ քիբորդին ), դա գլխավորն է: Շատ ուշադիր հետեւելու եմ օրագրիդ ընթացքին (եթե չալարես էլի գրել):
    Հ.Գ. Ախպերո, My Documents-դ move արա D:/ դիսկի վրա, որ ֆորմատի ժամանակ չմաքրվի

  13. #40
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Իմ վերջին գրառումը Ակումբում… հաճելի էր, ուրախ էի… շուխուռ չանելու համար եմ ստեղ գրում, մեկ ա կարդացող չկա համարյա… շնորհակալ եմ ամեն ինչի համար

  14. #41
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ վերջին գրառումը Ակումբում… հաճելի էր, ուրախ էի… շուխուռ չանելու համար եմ ստեղ գրում, մեկ ա կարդացող չկա համարյա… շնորհակալ եմ ամեն ինչի համար
    մի գնա էլի ես կարդում եմ, նույնսկ հետևում եմ , թե եչբ օնլայն եկար, որ թեման ես կարդում, ինչ գրեցիր, գնացիր հանդիպման թե չէ?

  15. #42
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Հովսեփ, ի՞նչ ա եղել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. #43
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ վերջին գրառումը Ակումբում… հաճելի էր, ուրախ էի… շուխուռ չանելու համար եմ ստեղ գրում, մեկ ա կարդացող չկա համարյա… շնորհակալ եմ ամեն ինչի համար
    Դաժան կատակներ մի արա, խնդրում եմ…

    Մեկ ա, հետ ես գալու մեր մանկապարտեզ…

  17. #44
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Հո՞վ գիտեմ որ ինչ էլ ասեմ մեկա քո համար....բայց դե գրում եմ որ իմանաս քեզ չեմ մոռացել

  18. #45
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հովսեփի վիրտուալ օրագիրը

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ վերջին գրառումը Ակումբում… հաճելի էր, ուրախ էի… շուխուռ չանելու համար եմ ստեղ գրում, մեկ ա կարդացող չկա համարյա… շնորհակալ եմ ամեն ինչի համար
    էս ի՞՞՞՞նչ նորություն էր
    գյվել ես՞
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհաջողակի օրագիրը
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 50
    Վերջինը: 02.05.2017, 23:14
  2. Ջոնի Քեշ/Johnny Cash
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.07.2013, 10:35
  3. Արձակ. Ջոնի՝ անհավանական թվացող արկածները
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.11.2011, 19:38
  4. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18
  5. !!!Ջոնի ծննդյան օրն ա!!
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 01.07.2007, 12:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •